Օրվա լրահոսը
Արցախի թանգարանների երկար գիշերը չի ավարտվում
Արցախի թանգարաններն այլևս գոյություն չունեն. թշնամին ջնջում է հայկական հետքն Արցախում. 5-րդ ալիքի անդրադարձը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ, որն ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը
Մայիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ա. Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը
Ինչպես հավատալով խաղաղության կեղծ խոստումներին՝ հանձնեցին Կարսն ու Ալեքսանդրապոլը․ այս մասին պատմող ֆիլմը՝ հաղթող միջազգային մի քանի փառատոներում
«Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմը, որի փաստահավաք-հեղինակը ճանաչված հեռուստամեկնաբան Դերենիկ Մալխասյանն է, ռեժիսորը՝ Մարիամ Եգորյանը, պրոդյուսերները ՝ Հարություն Հարությունյանն ու Արմեն Անդրեասյանն են, տևական ժամանակ է՝ միջազգային կինոփառատոներում տարբեր մրցանակների է արժանանում։ Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ապրիլին տեղի ունեցած Beyond Border միջազգային կինոփառատոնում հաղթել է «Լավագույն կրթական ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմը նաև մրցանակ է ստացել «Լավագույն մոնտաժ»
Նոր գիրք թեհրանահայ մարզա-մշակութային կյանքի մասին
Իրանում լույս են տեսել հանրային գործիչ և մարզական ծառայության հարուստ անցյալ ունեցող Վարդան Բաբախանյանի հուշերը՝ պարսկերենով։ Գրքում ներկայացված են դրվագներ թեհրանաբնակ հայերի և հատկապես Նարմաք-Զարքեշ-Վահիդիե թաղերի կազմավորման պատմությունից, դպրոցների կառուցման, Սբ Թարգմանչաց եկեղեցու հիմնադրման, մարզա-մշակութային միությունների կազմավորման և հատկապես ֆուտբոլի խմբերի ստեղծման մասին։ Հեղինակն ավելի քան վաթսուն տարի է, որ բնակվում է Թեհրանի հայաբնակ
Երևանի Էրեբունի թաղամասում գործարկվել է 5G ցանցը
Մայիսի 17-ը Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օրն է։ Team Telecom Armenia-ն՝ որպես կապի պատմության և Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդ, շարունակում է կրել հեռահաղորդակցության ոլորտի զարգացման պատասխանատվությունը։ Team Telecom Armenia-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում ընկերությունում նշանակալի փուլի մեկնարկի մասին՝ Երևանի Էրեբունի թաղամասում գործարկվել է 5G ցանցը։ Հասարակայնության հետ կապերի բաժին
Սևանուն աղբյուրի տխրահեղ մորմոքը
Արևելքից քաղաք մտնող ավտոճանապարհն ապշահար տնքում էր խուռներամ ինքնաշարժերի հոծ ու լեցուն բեռան տակ։ Դատարկ ամբարտակի մեջ բաց թողնված հորդ ու առատ ջրահորձանքի պես քաղաք մտած մեծաքանակ մեքենաներն ու անոթի մարդիկ լցվեցին, ծովացան, խցանեցին փողոցներն ու մայթերը։ Աստծո փեշը բաց թողած ժողովուրդը խցանահան պորտալարով հորդում էր անդադար՝ հատված, արյունող բազկերակի պես։ Նախ՝ տագնապած քաղաքի կենտրոնական
Հրդեհ Վանաձորում․ փրկարարները տարհանել են 15 բնակչի
Մայիսի 17-ին, ժամը 09:27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների
Վերաքննիչ դատարանը վերացրել է Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը․ Վլադիմիր Հայրապետյան
Ղարիբ Բաբայանի պաշտպան Վլադիմիր Հայրապետյանը հայտնել է․ «Ղարիբ Բաբայանի գործով քրեական Դատարանի 02․02․2025թ-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարման արդյունքում՝ Ղարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն և որպես պարտականություն սահմանելով, դատարանը արգելել է Ղարիբ Բաբայանին սոցիալական ցանցերում, համացանցային հարթակներում, ծառայություններում կամ կայքերում հրապարակային կոչեր կատարելը։ Դատարանի հիշյալ որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով։
Կոչ եմ անում գործող իշխանություններին ճանաչել խնդրի մասշտաբը` անհապաղ դադարեցնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքների խախտումները․ Լարիսա Ալավերդյան
2025 թվականի մայիսի 8-ից ականատեսն եմ, թե ինչպես են Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող ոստիկանները, քննիչները, դատախազներն ու դատավոր Հովհաննես Սաֆարյանը հետապնդում լրագրողների միության անդամ, հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին: Հետապնդման տեսակն իր մեջ ներառել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ և 13-րդ հոդվածների խախտումներ` խոշտանգում և անմարդկային, անձը նվաստացնող
Ֆրանսաբնակ բանաստեղծ Կարեն Խուրշուդյանը Էմմանուել Մակրոնի որոշմամբ դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»
Ֆրանսաբնակ բանաստեղծ Կարեն Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ տեղեկացա, որ նախագահ Էմմանուել Մակրոնի որոշմամբ դարձել եմ Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»։ Կարծում եմ, այս պատվին են արժանացել իմ բազում ոգորումներն ու նվիրումը, մասնավորապես՝ հայոց լեզվի, առաքելական եկեղեցու, հայ մշակույթի և մեր ինքնության պաշտպանությունը … «Դե ե՛կ վարդապետ ու մի խենթանա», Ֆրանսիան է պարգևատրում հայ ազգային,
Պահանջում եմ անհապաղ վերականգնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքը` իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը․ Զարուհի Փոստանջյան
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին Բողոք Բարի օր տիկին Սրբուհի Գալյան, Սույն բողոքով ներկայացնում եմ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ տիկին Հեղինե Մարտիրոսյանի կողմից ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող իմ վստահորդ և պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանին հիմնարար իրավունքից` իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից զրկելու վերաբերյալ փաստը և պահանջում անհապաղ վերականգնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքը` իրավաբանական օգնություն ստանալու
Ռոբերտ Քոչարյանը շանտաժի է ենթարկել Արկադի Ղուկասյանին․ Լեւոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանին հարցրել են՝ միգուցե հրապարակի՞ Լավրովի պլանի մանրամասները՝ մարդիկ հասկանան, նա պատասխանել է՝ որ հայացք նետելով այդ փաստաթղթին եւ տեսնելով, որ ԼՂՀ կարգավիճակի մասին ոչինչ չկա այնտեղ, այլ բաների չի էլ նայել։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կտրականապես դատապարտում է Ադրբեջանի կողմից նման միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպումը
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը տարածել է հայտարարություն, որով խստորեն դատապարտում է Հորդանանում անցկացված հակահայկական ուղղվածությամբ միջոցառումը։ 2025 թվականի մայիսի 15-ին՝ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, Ադրբեջանի դեսպանատան և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտաժողով՝ «Արևմտյան Ադրբեջանի մշակութային ժառանգության հետքերով» խորագրով։ Գիտաժողովին հաջորդել է «Արևմտյան Ադրբեջանի մշակույթը» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են գորգեր, հագուստներ, զենք-զրահ, ինչպես նաև՝
Ալիևին այս փուլում որևէ թղթի ստորագրում պետք չի․ Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Եթե մի պահ կողք դնենք զգացմունքային ֆոնը և փորձենք բովանդակային հասկանալ, թե ինչու էր Փաշինյանը համառորեն սուրճի հրավիրում Ալիևին, ապա կարծում եմ պարզ կդառնա, որ Փաշինյանին իսկապես պետք էր զրույց ունենալ Ալիևի հետ, ով համառորեն չի ցանկանում շարունակել քննարկումները «խաղաղության
Ի՞նչ են խնդրել 1993 թվականին Վազգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին
Լեւոն Զուրաբյանը բացահայտումներ է անում արցախյան խնդրի բանակցություններից
«Միացում»-ն ուներ սահմանադրական հիմք, որով Հայաստանը գնաց, եւ ի պատասխան ստացանք Սումգայիթ․ Լեւոն Զուրաբյան
«Այսօր գերխնդիրը հայկական օրակարգի ձեւավորումն է»
Մինչ ադրբեջանական զորքերը երթով շարժվում էին Մոսկվայի Կարմիր հրապարակում, Ստեփանակերտում քանդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանը․ Սերգեյ Շահվերդյան
«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանի ֆեյսբուքյան գրառումը Մինչ ադրբեջանական զորքերը երթով շարժվում էին Մոսկվայի Կարմիր հրապարակում, և Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը դիտում էին ամբիոնից, Ստեփանակերտում քանդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանը։ Մինչև արմատը՝ առանց հետք թողնելու։ Մինչ այդ նրանք պղծել էին արձանը՝ կոտրելով քիթը և ոչնչացնելով հայերեն արձանագրությունները։ Այն Ստեփանակերտում մնացած
Մեր պետության դիվանագիտական մեխանիզմները ձախողվել են,Սփյուռքի հայ համայնքները մենակ են մնացել իրենց պայքարում․ «ՀայաՔվե»
Մեր ազգը և ինքնությունը կրկին անարգանքի են ենթարկվել միջազգային հարթակում։ Իսրայելի հեռուստատեսությամբ հնչած խոսքերը ոչ միայն անթույլատրելի են, այլև բացահայտում են մի վտանգավոր միտում, որին մենք ականատես ենք տարիներ շարունակ, այն է` հայկական ներկայության համակարգված օտարում մեր պատմական տարածքներից, մեր պատմական իրավունքների ոտնահարում՝ հայկական պետության լռության պայմաններում: Երուսաղեմի հայկական թաղամասը Սուրբ Երկրում մեր ժողովրդի 1600-ամյա
Յուրաքանչյուր կենդանի տեսակ, էկոհամակարգ և գենետիկ ռեսուրս անփոխարինելի է․ Բնության պետական թանգարանում կայացավ էկոկրթական առաջին միջոցառումը
Մայիսի 22-ն ամբողջ աշխարhում նշվում է որպես Կենսաբազմազանության միջազգային օր, որը հիշեցնում է, որ յուրաքանչյուր կենդանի տեսակ, էկոհամակարգ և գենետիկ ռեսուրս անփոխարինելի են կյանքի պահպանման, առողջության, սննդային անվտանգության և կլիմայական կայունության համար։ Այս տարի օրը հատկապես խորհրդանշական է Հայաստանի համար։ 2026 թվականին մեր երկիրը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը, և որպես այդ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մայիսի 17-ի ցերեկը, 18-20-ին, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 17-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝
Ճանապարհային անվտանգությունը՝ հանրային առողջապահության կարևորագույն խնդիրներից
Ամեն տարի աշխարհում գրեթե 1.2 միլիոն մարդ մահանում է ճանապարհներին, որոնցից ավելի քան մեկ քառորդը՝ քայլելիս կամ հեծանիվ վարելիս։ Շատ համայնքներում բացակայում են մայթերը կամ անվտանգ հետիոտնային անցումները, և աշխարհի ճանապարհների միայն 0.2%-ն է հագեցած հեծանվային գոտիներով։ 2021 թվականին Հայաստանում ճանապարհատրանսպորտային մահացության գնահատված մակարդակը կազմել է 13.6՝ յուրաքանչյուր 100,000 բնակչության հաշվով, որի 32%-ը բաժին է
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել հեռուստաաշտարակին հարող տարածքի նկատմամբ
2025 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 1,687 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի ապրիլի
Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ: Քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։ Նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝
Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամը հանդիպել է Արցախի նախագահի հետ
«Ապառաժ» – Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելը հանդիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ երկխոսությունն առաջ մղելու նպատակով, այս մասին տեղեկանում ենք RE:PUBLIC PRESS-ի էջից։ Հիշեցնենք, որ Շվեյցարիայի դաշնային խորհրդի վերին պալատն ընդունել է ԼՂ հայերի վերաբերյալ բանաձևի նախագիծ։ Փաստաթուղթը Շվեյցարիայի իշխանություններին կոչ է անում ստեղծել հարթակ՝ ԼՂ-ի և
Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չի «տրվել»․ Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիան պետք է պաշտոնական ներողություն խնդրի հայ համայնքից
Արմենիա Sputnik – Իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին. Երուսաղեմի SavetheArQ (Փրկե՛ք հայկական թաղամասը) շարժման նախաձեռնող խումբը X-ի պաշտոնական էջում հայտնել է, որ դիմում է Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիային՝ հրապարակայնորեն հերքելու արված հայտարարությունը և պաշտոնական ներողություն խնդրելու Երուսաղեմի հայ համայնքից։ «Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին»,- ասել է Իսրայելի հանրային
«ԱՀ լուծարման ապօրինությունը ոչ թե մեկ այլ հրամանագրով պիտի չեղարկվեր, այլ նախաձեռնվեր իրավական գործընթաց եւ, անգամ, քրեական վարույթ»
Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե Փաշինյանի թիմն իշխանությունը կամավոր հանձնելուն ուղղված որեւէ նախաձեռնության կաջակցի, եթե դրսից եկող ազդեցիկ հորդոր-ազդակներ նախապես չստանա։ -Նիկոլ Փաշինյանի առնվազն վերջին շրջանի գործողությունները վկայում են այն մասին, որ նա ընտրել է ՌԴ-ի հետ հարաբերությունները չլարելու տարբերակը։ Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էր,
«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմն անցել է T.I.F.A միջազգային փառատոնի մրցույթային փուլ
«Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմն անցել է Բրազիլիայում անցկացվող T.I.F.A միջազգային փառատոնի մրցույթային փուլ: Ֆիլմը հաջողություններ է գրանցել նաև այլ փառատոների շրջանակներում, մանրամասն՝ ավելի ուշ։
Եթե չձեռնարկվեն շտապ և կոշտ միջոցներ, հայ երիտասարդը վաղը կհայտնվի թթվածնային սարքերի հույսին․ Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր ողջ աշխարհում տագնապալի տարածում է ստանում առողջապահական նոր խնդիր՝ «Արոմագեն թոքաբորբ» (Flavor-Induced Obliterative Bronchiolitis – FIOB) անունով։ Այն առավելապես զարգանում է վեյփ օգտագործող երիտասարդների մոտ, հատկապես՝ քաղցր, մրգային կամ կաթնային համերով հեղուկների պարագայում։ Ըստ միջազգային վերջին տվյալների՝ աշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս
Աննա Վարդապետյանը Վարպետաց դաս է անցկացրել Վարժարանի սաների համար
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսի 16-ին, Պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան» հիմնադրամի պետ Ալեքսանդր Մանուչարյանի հրավերով, Վարպետաց դաս է անցկացրել Վարժարանի սաների համար՝ հրամանատարական առաջնորդության և Զինված ուժերում քրեական ենթամշակույթի կանխարգելման թեմայով: Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 25-ին և ապրիլի 8-ին ՀՀ գլխավոր դատախազը Վարպետաց դասեր էր անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան
«Արթուր Օհանյանը եղել է պատրաստված սպա եւ հրամանատար». պատահականությո՞ւն էր 44-օրյա պատերազմի՝ Սեյրան Օհանյանի որդուն առաջադրված մեղադրանքի դրվագով գործի դատարան ուղարկելը
«Երբ հայրենիքի պաշտպանության թեման բերվում է սոցիալական ու ֆինանսական դաշտ եւ բացառապես դրա շրջանակներում է քննարկվում, դա ինքնին ավելի շատ բերում է սոցիալական բեւեռացման, քան համահարթեցման». Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագծերի մասին: – Օրերս հայտնի դարձավ, որ ՔԿ-ն դատարան է ուղարկել 44-օրյա պատերազմին վերաբերվող եւս մեկ գործ։ Այդ դրվագով մեղադրվում է նաեւ ԱԺ «Հայաստան»


















































