Օրվա լրահոսը

10 տարի անազատության մեջ գտնվող անձին չեն ազատում․ նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի (ֆոտոշարք)

Պաշտպանները դիմել են ՄԻԵԴ՝ վիճարկելով  հայաստանյան  դատական ատյանների վճիռները

Վերաիմաստավորելով հայկական մեղվաբուծության հազարամյա ավանդույթները

Մեղվաբուծության հնագույն կենտրոններից մեկը հանդիսացող Հայաստանում գյուղատնտեսության այս ճյուղի հանդեպ հետաքրքրությունը երբևէ չի մարել, ավելին՝ ժամանակների փոփոխվող ռիթմին զուգընթաց՝ ամեն ինչ արվել է մեղվաբուծության տեխնոլոգիաների արդիականացման ուղղությամբ։ Հիմա էլ նույն միտումը կա, ընդ որում՝ մեղվաբուծությունը հավասարապես հետաքրքրում է թե՛ գյուղաբնակներին, թե՛ քաղաքաբնակներին՝ դիտարկվելով որպես ոչ միայն շահույթի աղբյուր, այլև որպես գրավիչ զբաղմունք։ Քանի որ ցանկացած

ԱԽ քարտուղարը Թեհրանում խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին

Մայիսի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր: Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է ՀՀ-ԻԻՀ զարգացող

Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Իրանի նախագահն իր ջերմ ողջյուններն է փոխանցել Նիկոլ Փաշինյանին

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կարգալույծ վարդապետ. Հայր Զավենի առողջական խնդիրը՝ որպես վտարման մեղադրանք (ֆոտոշարք)

«Կամ Բագրատ Սրբազանը, որի կարգավիճակը «սառեցվել» է` Սրբազան պայքարի համար։ Գուցե իմ կարգավիճակն էլ «սառեցնեին, ես էլ մի շարժում սկսեի».ասում է նախկին հոգեւորականը

Իրանը և Ադրբեջանն անցկացնում են համատեղ զորավարժություններ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի Caspian Frontiers տելեգրամյան ալիքում կարդում ենք․ Իրանի ԶՈւ պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու «Արաքս-2025» (ադրբ. Araz-2025) ԱՀ-ԻԻՀ համատեղ զորավարժությանը։ Ըստ կողմերի պաշտպանական գերատեսչությունների տարածած պաշտոնական հաղորդագրությունների՝ զորավարժությունը նպատակ ունի խորացնել ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցությունը։ Հարկ է նշել, որ նույն անվամբ համատեղ զորավարժություն կողմերն անցկացրել են նաև 2024թ. նոյեմբերին (Araz-2014)։ Գրառմանը կցված

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա. Գրիգորյանը և Ք. Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է

Հաճելի էր հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Տիրանայում․ Սվետլանա Տիխանովսկայա

Բելառուս քաղաքական գործիչ, 2020 թվականի Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի գրառումն X սոցիալական ցանցում Հաճելի էր հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Ես Հայաստանին հաջողություն եմ մաղթում եվրոպական ապագայի ճանապարհին։ Այսօր, առավել քան երբևէ, Եվրոպան արդար, ազատ և անկախ Հայաստանի կարիք ունի։ Շնորհակալություն ձեզ ձեր համերաշխության և սկզբունքային դիրքորոշման համար։

«Ենթադրում եմ, որ ընդամենը կարելի է խոսել փոխհարաբերություններում որոշակի անհավասարության մասին»․ Ռոբերտ Ղևոնդյանը՝ Տիրանայում Փաշինյան-Ալիև զրույցի մասին

Ըստ Ռոբերտ Ղևոնդյանի՝ Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման վճարողը կարող են լինել բազմաթիվ կողմեր, իսկ Ադրբեջանի համար խոշոր հաշվով միևնույն կլինի․ եթե ինչ-որ բան ստանան կստորագրեն»։

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Երեւան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23- ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝

«Չեմ կարծում, թե այդպես ոտքի վրա, իմիջիայլոց, ընդհանուր սրահում լուրջ հարցեր են քննարկվում»․ Արմեն Բաղդասարյանը՝ Տիրանայում Փաշինյան-Ալիև շփումների մասին

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը չի կարծում, որ Տիրանայում ինչ-որ լուրջ քննարկումներ են եղել լուրջ հարցերի վերաբերյալ։

Տաթևի համայնքապետ Սամվել Լալայանը հեռացվել է «Շանթ Դաշինք» կուսակցության շարքերից

«Շանթ Դաշինք» կուսակցության մայիսի 18-ի որոշման համաձայն, 2021թ. հոկտեմբերի 17-ին «Շանթ Դաշինքի» ընտրացուցակով համայնքապետ ընտրված Սամվել Լալայանը հեռացվել է կուսակցության շարքերից։ «Որոշման հիմքում ընկած է Ս. Լալայանի կողմից կուսակցության սկզբունքների և կանոնադրական կետերի խախտումները, ինչպես նաև իշխանությունների հետ պետական-համայնքային սահմանված հարաբերություններից դուրս կապերը։ Հեռացված համայնքապետի քաղաքական հետագա քայլերը չեն կարող ասոցացվել «Շանթ Դաշինք» կուսակցության հետ։

33 տարի առաջ Հայոց հաղթական զինված ջոկատները 2 կողմից մտան Լաչին քաղաք ու Աղավնո գյուղ

Մայիսի 18. Հայոց պատմության մեջ այդ օրը միշտ է հիշվելու: 33 տարի առաջ՝ 1992-ի մայիսի 18-ին, Շուշիի ազատագրումից 10, Բերդաձորի ազատագրումից 1 օր անց, Հայոց հաղթական զինված ջոկատները 2 կողմից մտան Լաչին քաղաք ու Աղավնո գյուղ: Այսպիսով ցամաքային ճանապարհով Արցախը միավորվեց Սյունիքին՝ բացվեց Կյանքի ճանապարհը՝ միջազգայնորեն՝ Լաչինի մարդասիրական միջանցքը: Իսկ մեր ազգի համար դա փառավոր

Արցախի Ասկերանի շրջանում ոչնչացվել է Մայրաբերդի հուշահամալիրը ՝ բաղկացած 3 խաչքարերից և այլ կարևոր արժեքներից․ Monument watch

Monument watch – 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր, ինչպես նշվել է մեր բազմաթիվ հրապարակումներում, Ադրբեջանի կողմից Արցախի հուշարձանների ոչնչացման մեխանիզմներից է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը, որոնք շատ հաճախ համալիրների տեսքով են հանդես գալիս՝ ներառելով նաև հայոց ցեղասպանության, Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին և հայոց պատմության այլ նշանակալից իրադարձություններին նվիրված հուշարձաններ։ Վերջին 5 տարիների

Գևորգ Պապոյանը Արագածոտնի մի շարք բնակավայրերում ծանոթացել է կարկուտի հետևանքով կրած վնասներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով։ Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։ Գևորգ Պապոյանին ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը,

Իսրայելցի մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանում էր պահանջել Իսրայելի Հանրային հեռարձակողից` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ Հայաստանի մասնակցի ելույթից հետո իրենց հեռուստամեկնաբանի կողմից հնչեցրած մեկնաբանության համար։ «Առաջին ալիք»-ը ներկայացնում է Իսրայելի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի պաշտոնական նամակը՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենին, որտեղ իսրայելական կողմը ներողություն է խնդրում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար։ Կից ներկայացված է

Ցավը բովանդակություն չէ, ցավը կոնտենտ չէ. «Հայացք Երևանից»

«Հայացք Երևանից» – Այս օրերին, երբ հարյուրավոր փրկարարներ, իրենց կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնելով, փնտրում են փոքրիկ տղային, լրատվական դաշտում մոլեգնում է մի նոր համաճարակ, որը կոչվում է disaster influencing (աղետների ինֆլյուենսինգ)։ Ինչքան փնթի ու փթիր «բլոգեր» ու ինքնահռչակ «էքստրասենս» կա՝ իր պարտքն է համարում լացակումած դեմքով մի հոլովակ նկարել, հետո նորից անցնել իր

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 2 արծաթափայլ եղևնի․ Shamshyan.com

Մայիսի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են թվով 2 արծաթափայլ եղևնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողության հետևանքով Երևան համայնքին պատճառվել է 150 հազար դրամի վնաս։ Նյութն ամբողջությամբ՝

Թույլ մի՛ տվեք կեղծ ժողովրդավարության լոզունգների ներքո է՛լ ավելի սանձարձակ և լկտի դարձնել խոսքի ազատության, լրատվամիջոցների դեմ ՀՀ գործող իշխանությունների պահվածքը․ ՀԺՄ

ՀԺՄ հայտարարությունը` լրագրողին առաջադրված անհեթեթ մեղադրանքի, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի և իշխանությունների հետապնդումների մասին ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Այդ մասին տեղեկացրել էր ինքը՝ լրագրողը՝ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակելով: Ինչպես ավելի ուշ պարզվեց, Անուշ Միրզոյանի վերաբերյալ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 4

Նա՛, ով Ազգային ժողովի նիստերին ամեն անգամ գալիս է հատուկ «բոլոլա» սարքելու մարմաջով. «Հայացք Երևանից»

ԱԺ-ում Գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթում անդրադարձ եղավ ատելության խոսքի, խուլիգանության, բռնության կոչի, անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ հարցադրումներին: Աննա Վարդապետյանը համոզմունք հայտնեց, որ ԱԺ ամբիոնից հնչող քաղաքական խոսքն ազդում է հասարակության խոսույթի որակի վրա, ինչը երեւում է յուրաքանչյուր քրգործից, յուրաքաչյուր քրգործով վերցված ցուցմունքից, յուրաքանչյուր մեղադրական եզրակացությունից: «Մեզնից յուրաքանչյուրի խոսքին հետեւում են մարդիկ… Դուք նրանց վարքագծային մոդելն

Ամենաճիշտը կլինի հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով մեր իշխանավորներին ու ընդդիմադիրներին արգելվեր խոսել․ «ՉԻ»

Հանրային խորհրդի անդամ, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը Medialab.am-ի հետ զրույցում ասել է. «Առաջարկում եմ դադարեցնել խորհրդարանի նիստերի հեռարձակումները. նրանք տարածում են ատելություն, ցածր մշակույթ»: «ՉԻ». Բայց ամենաճիշտը կլինի հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով մեր իշխանավորներին ու ընդդիմադիրներին արգելվեր խոսել: Բացառությամբ այն դեպքերի, երբ տանն են: Այ, այնտեղ ինչքան ուզում են, թող

Կրոնը, որը 19-րդ դարում դուրս մղվեց հանրային քաղաքականությունից ու մտավ մասնավոր դաշտ, այսօր, կարծես թե, վերադառնում է «ի շրջանս յուր»․ «Հայացք Երևանից»

Աշխարհում տեղի են ունենում խառնիճաղանջ իրադարձություններ, որոնց ընդհանուր տրամաբանական կապը հմուտ հետազոտողին հուշում են, թե դեպի ուր է այսօր գնում մարդկությունը: Որո՞նք են այդ իրադարձությունները եւ դրանց տրամաբանական ընդհանրությունը: Ահավասիկ՝ 1) Հռոմի պապի հուղարկավորությանը աշխարհի հզորների, բազմաթիվ անձանց ներկայությունը. 2) Կրոնական խոշոր համայնքների աջակցությամբ Թրամփի իշխանության գալը եւ նրա հոգեւոր գաղափարախոսությունը, այսպես կոչված՝ «թրամփիզմը». 3)

1991 թվականի մայիսի 16-19-ը Հադրութի շրջանը աղետալի վիճակում էր․ ՕՄՕՆ-ը ներխուժել էր գյուղերը

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանի ֆեյսբուքյան գրառումը 1991 թվականի մայիսի 16-19 Հադրութի շրջանը աղետալի վիճակում էր: «Օղակ» (“Кольцо”) օպերացիայի շրջանակում դեպորտացիայի էին ենթարկվել շրջանի հարավային թևի 14 գյուղերը. Արևշատ /Դոլանլար/, Առաքել /Առաքյուլ, Բանաձոր/Բանազուր/, Քարագլուխ, Ջիլան, Ծամձոր, Խանձաձոր, Մյուլքուդարա, Ցոր, Սարենշեն, Ջիլան, Կարմրաշեն /Բինյատլու/, Քարինգ /Արփագադուկ/, Սիպտակ Շեն, Պետրոսաշեն: Խորհրդային զորքերի օգնությամբ թրեքների ՕՄՕՆ-ը

Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա. Գրիգորյանը և Ա. Ա. Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի

Կարինե Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Ռուսաստանի Դաշնության չմշկասահքի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն թույլատրել է Կարինե Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի զույգին այսուհետեւ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: 21-ամյա Կարինեն եւ 26-ամյա Նիկիտան 2021 թվականի Ռուսաստանի գավաթի խաղարկության փուլի արծաթե մեդալակիր են: Նրանք վերջին երկու մրցաշրջանում պատժամիջոցների պատճառով ստիպված են եղել բաց թողնել բոլոր միջազգային մրցաշարերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ստալինգրադում նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան հարձակվելու էր Կովկասյան ճակատում. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը Անհերքելի է, որ Ստալինգրադում նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան հարձակվելու էր Կովկասյան ճակատում։ 1941-ի հունիսի 22-ին նացիստական Գերմանիան պատերազմ է սկսում Խորհրդային Միության դեմ։ Նույն այդ ժամանակաշրջանում Թուրքիայում ակտիվանում են պրոգերմանական տրամադրություններն ու քարոզչությունը։ Գերմանիայի հետ դաշինքի կողմնակիցները շատ էին հատկապես Թուրքիայի զինված ուժերում՝ գլխավոր շտաբի պետ գեներալ

Էդուարդ Սանամյան. «Որ Հայաստանում սկսել են ավելի հաճախ միջազգային մրցումներ անցկացվել, դա մեր երեխաներին փորձ ձեռք բերելու բացառիկ հնարավորություն է տալիս»

Թենիսի «Արարատ» ակումբի կորտերում այսօր ավարտվեց Tennis Europe Juniors Tour U12 Roza Prudkova Cup միջազգային պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հունաստանի, ԱՄն-ի, Իսրայելի, Ղազախստանի, Թունիսի ավելի քան 40 պատանիներ եւ աղջնակներ: Aravot.am-ի հետ զրույցում պատվիրակությունների ներկայացուցիչները ջերմ արտահայտվեցին ընդունելության, մրցաշարի կազմակերպման մակարդակի, մրցելու համար «Արարատ» ակումբի անձնակազմի ստեղծած պայմանների մասին: Թենիսի «Արարատ»

ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ մայիսի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031