Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանն այցելել է Բերդ խոշորացված համայնք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 16-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ։ Նպատակն էր տեղում գնահատել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և ծանոթանալ առկա հիմնահարցերին։ Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Բերդ խոշորացված համայնք, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քաղաքացիների

Մեծ Պարնիի 28-ամյա բնակիչը քարով, դանակով հարվածներ է հասցրել Արսեն Կիրակոսյանին․ սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով

Մայիսի 16-ին` ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության

Սարիկ Մինասյանն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի գործով նոր որոշումը

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Աղաքարյանի ապրիլի 4-ի որոշմամբ, վարույթ է ընդունվել Սարիկ Մինասյանի անունից վերջինիս ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արման Ներսիսյանի հայցադիմումն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի: Հիշեցնենք, որ վիճարկվում են «Սարիկ Մինասյանը եղել է ՀՀԿ անդամ. կուսակցությունից հեռացվել է. Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար», «Սարիկ Մինասյան, դատարան ես

«Խուլիգանությունը, որ տեղի է ունենում ԱԺ-ում, վկայում է այս իշխանության վախերի մասին»․ Բագրատ սրբազանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին

«Որոմները մաքրելու ժամանակը հասել է»․ Նրա գնահատմամբ, այս իշխանությանը հեռացնելու համար 2026 թվականի ընտրությունները շատ հեռու են

Վահագն Մելիքյան. Հլու-հնազանդ դեմքով գնացել, ներկայացել է փոքրիկ սուլթանին. «Հրապարակ»

Դիվանագետ, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը մեզ ասում է. «Կոնֆլիկտը վաղուց է տեղափոխվել Հայաստանի տարածք, ավելին` գետնի վրա ՀՀ սուվերեն տարածքից 200 կմ-ն ագրեսիայի միջոցով Ադրբեջանը գրավել է: Այդ շեշտադրումով նոր տերմիններ են փորձում դաշտ նետել, դրանով ասում են, թե «Ղարաբաղն Ադրբեջան է, եւ վերջ», իբրեւ թե ներքին կոնֆլիկտ է եղել, ու Ադրբեջանն այն

Տատիս բաժակը. մանրապատումներ

Մենք երեք զույգ ոչխար ունեինք։ Տարին մեկ անգամ գալիս խուզում էին, մենք էլ բուրդը լվանում, գզզում էինք, որ մեր օժիտների համար անկողին կապեինք։ Տատս գյուղի գառնարած հովիվների ցուցակն էր կազմում քառակուսի, 12 թերթանոց տետրի մեջ։ Այդ տետրը դպրոցական մատյան էր հիշեցնում: Գրված էր անուն-ազգանունը, դիմացն էլ պլյուս նշանը, որը նշանակում էր, որ էդ մարդը էդ

«Հայաստանի կառավարությունը հենց ինքը պիտի լինի երջանկության երաշխիքը». ինչպես անցավ «Կրթվելը նորաձեւ է» շարժման հանդիպումը Կապանում (ֆոտոշարք)

«Դուխով հարցեր տուր ինքդ քեզ, եթե որեւէ բան չգիտես՝ սովորիր՝ ամոթ չի։ Ուզում ես վերափոխել երկիրդ, աշխարհը, կյանքդ՝ ուրեմն սկսիր քեզնից։ Վերափոխվի՛ր»,-կապանցիներին առաջարկեց Փաշինյանը։

Սեւակ Խաչատրյան. ՔՊ-ն այսօր որոշում է կայացնում ոչ թե օրենքի շրջանակում, այլ օրենքն է համապատասխանեցնում իրեն. «Հրապարակ»

Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը ոչ թե սեփական դիմումի համաձայն հեռացավ քաղաքապետի պաշտոնից, այլ ասացին՝ գնա․ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սեւակ Խաչատրյանը։ Ըստ նրա՝ Դիանա Գասպարյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում ՔՊ-ի ռեյտինգն Էջմիածնում իջել է շրիշակի մակարդակի։ Գասպարյանի «պաշտոնանկությանը» նպաստեցին նաեւ վերջին շրջանի աղմկահարույց իրադարձությունները, ամուսնու՝ ավագանու ՔՊ-ական անդամ

Լեզուապահպանումի հարցը առաջնահերթ տեղ սկսած է գրաւել համաշխարհային գետնի վրայ․ «Ասպարեզ»

Լեզու, սփիւռք, հայրենիք, յիշողութիւն, ինքնութիւն, ձուլում, մայրենի լեզու, լեզուներու անհետացում, լեզուապահպանում, լեզուներու վերակենդանացում, փոքրամասնութիւններ՝ ամէնէն շատ սերտուած նիւթերն են ընկերալեզուաբաններու կողմէ: Պատահական չէ, որ լեզուապահպանումի հարցը առաջնահերթ տեղ սկսած է գրաւել համաշխարհային գետնի վրայ։ ԹԻՒԵՐՈՎ ԽՕՍԻՆՔ Անցեալին ունեցած ենք 12,000 լեզուներ, իսկ այսօր 6000 լեզուներ գոյութիւն ունին։ Այս 6000 լեզուներէն 276ը կը խօսուին մէկ միլիոն

Փաշինյանի իշխանության հիմնական նվաճումներից մեկը «տեսարաններն» են․ «Փաստ»

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը երեկ հայտարարեց, թե անկախ մարդու անուն-ազգանունից ու քաղաքական պատկանելությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, հատկապես, եթե ՔՊ-ից է… Ո՛չ, սա ամենևին էլ նոր անեկդոտ չէ, սիրելի ընթերցողներ, այլ չորուցամաք տեղեկատվություն ու միանգամայն պաշտոնական, հրապարակավ արված հայտարարություն: Այո, բայց

Թագուհի Ստեփանյանն աշխատելու է Մուրացան հիվանդանոցային համալիրում․ «Հրապարակ»

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Թագուհի Ստեփանյանը 2025 թ. մայիսի 13-ին ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից․ լուծվել է նրա հետ 2023 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Թագուհի Ստեփանյանը երկար տարիներ եղել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն։ 2023-ին քաղաքապետարանի ղեկավարությունը որոշեց նրա փոխարեն նշանակել միավորված պոլիկլինիկաների երիտասարդ տնօրեն Ռուբեն Գրիգորյանին, իսկ

Հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել է 24 սպանություն, 18 սպանության փորձ․ «Ժողովուրդ»

Վիճակագրական բաց աղբյուրներից տեղեկանում ենք, որ Հայաստանում 3 ամիսների ընթացքում հանցագործության 11 հազար դեպք է արձանագրվել, որից 868-ը՝ առանձնապես ծանր։ Սա Հայաստանի բնակչության համար կարող է դառնալ մտահոգիչ վիճակագրություն։ Այս տարվա առաջին երեք ամիսներին հանրապետությունում գրանցվել է ավելի քան 11 հազար հանցագործություն, որից 1398-ը՝ ծանր, 868-ը՝ առանձնապես ծանր։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցվել

Գերսպառողականութիւնը այն բանն է, որ կ’ոչնչացնէ երկիր մոլորակը. եզակի տիպար մըն էր Խոսէ «Փեփէ» Մուխիքան․ «Հայրենիք»

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դաս սորվեցուցած է ինծի (…) որ ատելութիւնը մեզ բոլորս աւելի՛ ապուշ կը դարձնէ»: Պարզ ու ողջմիտ մտածում մըն է Ուրուկուայի Հանրապետութեան նախկին նախագահ Խոսէ «Փեփէ» Մուխիքայի վերոյիշեալ նախադասութիւնները, որոնք արտասանած է 2020-ին, երբ պաշտօնապէս յայտարարեց, թէ կը հեռանայ քաղաքականութեան աշխարհէն։ ․․․Եւ ահաւասիկ հինգ տարի

Պատերազմը կարող է տեւել եւս մի քանի ամիս

Այն, որ Պուտինն անձամբ չգնաց Ստամբուլ՝ Զելենսկու հետ բանակցելու (ինչը, կարծում եմ, միանգամայն սպասելի էր), չուղարկեց Լավրովին, այլ գործուղեց իր օգնական, «ռուսական աշխարհի քարոզիչ» Վլադիմիր Մեդինսկուն, ի սկզբանե կանխորոշում էր ստամբուլյան բանակցությունների արդյունքները: ՌԴ նախագահն այս պահին տրամադրված չէ հրադադարի: Հռետորաբանության առումով՝ կարող է ասվել ցանկացած բան: Օրինակ, որ պետք է վերացնել կոնֆլիկտի «սկզբնապատճառները»: Ըստ

Հրանտ Մելիք-Շահնազարյան․ Նույնիսկ չեմ բացառում, որ այդ կրակոցների մարտավարությունը հաճախ նաև աջակցում կամ օգնում է Փաշինյանին՝ ավելի համոզիչ դարձնել մեր հանրության համար իր մոտեցումները․ «Փաստ»

Ալբանիայի մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցի՝ «Խաղաղության պայմանագրին» վերաբերող հարցին, ևս մեկ անգամ առիթը բաց չի թողել խոսելու պայմանագրի համաձայնեցված տեքստի, Ադրբեջանից տարածքային պահանջներ չունենալու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամության մասին: Կա՞ն ոչ տեսանելի զարգացումներ: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է՝ հրապարակված է, որ կա փաստաթուղթ, որն արդեն համաձայնեցված է: «Ե՛վ ադրբեջանական,

Շինարարության ավարտը պետք է լիներ 2025 թ․ հունվարին, սակայն նույնիսկ երկարացնելուց հետո մանկապարտեզը շահագործման հանձնված չէ․ շինարարությունն իրականացնող ընկերության ղեկավարը ՔՊ անդամ է․ «Փաստերի ստուգման հարթակ»

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ են, թեպետ անցել է սահմանված ժամկետը։ Իսկ մանկապարտեզը մինչ օրս չի հանձնվել շահագործման։ Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը և նրան ուղեկցող՝ Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն օրեր առաջ տեսանյութ էին հրապարակել, որտեղ երևում էր, ինչպես են այս

«Իմ մեծ ցանկությունն է՝ նպաստել, որ Հայաստանն աշխարհին ներկայանա նաև որպես մեղվաբուծության երկիր, և մեր արտադրանքն ամենուր ներկայացված լինի»

Նա պատմում է, որ այստեղ, ինչպես և մի շարք այլ սահմանամերձ բնակավայրերում, մարդկանց զբաղմունքների «տեսականին» մեծ չէ․ բնակչության զգալի մասի եկամուտի աղբյուրը պայմանագրային զինծառայությունն է, որոշակի մասը զբաղվում է նաև հողագործությամբ ու անասնապահությամբ, սակայն դրանց եկամտաբերությունը տարեցտարի պակասում է, և այդ համապատկերում մասնագիտացված հիմքի վրա զարգացող մեղվաբուծությունը կարող է բնակիչների համար հրաշալի հնարավորություն դառնալ և՛ սեփական տնտեսությունն ընդարձակելու, և՛ լրացուցիչ շահույթ ապահովելու առումով։

Քրիստոնյա հայերը ապօրինի պահվում են Բաքվում. GB News-ի անդրադարձը

GB News-ը  անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի ապօրինի կալանքին՝  հրապարակումը վերնագրելով՝ «Քրիստոնյայի ահազանգը․ հոր «ապօրինի» կալանքի և «էթնիկ զտման» հետևանքով ավերված եկեղեցիների պայմաններում «մեզնից ոչ ոք ապահով չէ»: Ստորև թարգմանաբար ներկյացվում է հոդվածը որոշ կրճատումներով. «Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները GB News-ին հայտնել են, որ Ռուբեն Վարդանյանին կալանքի ընթացքում թույլ չեն տվել օգտվել

Մանվել Գրիգորյանը հետմահու հայտնվել է ամբաստանվողի կարգավիճակում․ մեղադրվում է որդուն օժանդակելու մեջ. «Փաստինֆո»

«Փաստինֆո». ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետմահու քրեական հետապնդում է իրականացվում։ Մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը,ինչպես նաեւ  Գևորգ Սուքիասյանը, Լևոն Սահակյանը։ Քրեական գործը վերաբերում է հողատարածքի սեփականաշնորհմանը։ Ըստ քրեական գործի՝ Կարեն Գրիգորյանը, որը  2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը զբաղեցրել  է Էջմիածնի

Լիլիթ Աղեկյանին զրկել են իր տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից, ինձ որպես պաշտպան տեսակցելու, ինչպես նաև իր պաշտպանական և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից

Երևանի ավագանու անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Լիլիթ Աղեկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր` 16.05.2025 թվականին, պարզվել է, որ առնվազն կեսօրից երկու տարբեր քննիչներ, տարբեր գործերով, այցելել են Լիլիթ Աղեկյանին։ Քննիչներից մեկը կանչել է հանրային պաշտպանի։ Ինչպես նախորդ դեպքում, այս երկու դեպքերում ևս ինձ չեն ներգրավվել որպես Լիլիթ Աղեկյանի կողմից պահանջված պաշտպանի։ Ես

«Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին ևս զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են վտանգել խաղաղության հեռանկարները»

Հարց Արտաքին, Համագործակցության և Զարգացման գրասենյակին Հարց Լորդ Ալթոնին, Լիվերփուլցի Անկուսակցական Լորդերի պալատ   Հարց Նորին Մեծության Կառավարությանը, թե ինչ գնահատական են տվել Հայաստանի Խոզնավար բնակավայրում ապրիլ ամսին ենթադրաբար Ադրբեջանի կողմից կատարված հարձակումներին, և ինչ դիմումներ են ներկայացրել Ադրբեջանի կառավարությանը՝ խաղաղ բնակչության կյանքը և ենթակառուցվածքները պաշտպանելու համար:   Պատասխանը` Բարոնուհի Չապման Դարլինգթոնցի կողմից Լեյբորիստական կուսակցություն

TikTok-ը կօգնի օգտատերերին հանգստանալ ու լավ քնել

TikTok-ը թարմացում է ներկայացրել, որը կօգնի օգտատերերին հանգստանալ ու լավ քնել։ Նոր գործիքը ներառում է մեդիտացիայի բաժին, որը հասանելի է օգտատերերին երեկոյան ժամերին։ Ինչպես է աշխատում – Երեկոյան ժամը 22:00-ից հետո «Քեզ համար» (For You) էջում հայտնվում են հանգստացնող տեսանյութեր – Հնչում է մեղմ երաժշտություն – Հատուկ հիշեցումներ օգնում են նախապատրաստվել քնի Ինչպես միացնել Գործիքն

Վասիլիս Մարագոսը շնորհավորել է Պարգին «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ անցնելու առթիվ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհավորել է «Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի ներկայացուցիչ Պարգին մրցույթի եզրափակիչ փուլ անցնելու առթիվ։ Այս մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Հայաստանն անցել է «Եվրատեսիլ 2025»-ի մեծ եզրափակիչ։ Հաջողություն եմ մաղթում Պարգին՝ իր Survivor երգով»,-գրել է Վասիլիս Մարագոսը։

Հայաստանի և Բելգիայի վարչապետները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցության օրակարգային հարցեր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցության օրակարգային հարցեր՝ ընդգծելով քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման կարևորությունը։ Այս համատեքստում երկու երկրների վարչապետները կարևորել են բարձր մակարդակի ակտիվ շփումների և շարունակական երկխոսության պահպանումը: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն

Վրաստանը հերքում է հայկական կոնյակի առաքումների վերաբերյալ խնդիրները

Aliq Media. Վրաստանի ֆինանսների նախարարությունը պնդում է, որ հայկական կոնյակի առաքումները չեն ուշանում, կատարվում են ստանդարտ մաքսային ընթացակարգեր։ «Մաքսային հսկողության ընթացակարգերը կատարվում են սովորականի պես։ Տրանսպորտային միջոցների համար ուշացումներ չկան», — ի պատասխան հայ արտադրողների բողոքի ալիքի` bm.ge-ին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։ Մայիսի 13-ին հայ ալկոհոլ արտադրողների մի խումբ բողոքի ակցիա անցկացրեց

Բուժօգնությունը շարունակում է ստանալ անչափահաս տուժածը, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներն անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ստացել են առաջին բժշկական օգնությունը և դուրս գրվել: Բուժօգնությունը շարունակում է ստանալ անչափահաս տուժածը, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:   ՀՀ առողջապահության նախարարություն

Նիկոլ Փաշինյանը և Պետր Ֆիալան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Տիրանայում տեղի է ունեցել Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պետր Ֆիալայի հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի ու Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը, ինչպես նաև տնտեսական համագործակցության խորացումը։ Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցերի: Վարչապետ Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի Կառավարության՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման

Հանդիպումը առիթ հանդիսացաւ քննարկելու յատկապէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ ռուս եկեղեցւոյ առնչուած հարցեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս հանդիպում ունեցաւ Ռուսիոյ Քիրիլ պատրիարքը ներկայացնող պատուիրակութեան հետ   Այս առաւօտ՝ Ուրբաթ, 16 Մայիս 2025-ին, Պէյրութի օդակայանի պատուոյ սրահին մէջ, նախապէս ճշդուած ժամադրութեան համաձայն, հանդիպում կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհաառ Հայրապետին եւ Ռուս եկեղեցւոյ պետ Քիրիլ Պատրիարքը ներկայացնող բարձրաստիճան պատուիրակութեան միջեւ, ներկայութեամբ Լիբանանի մօտ Ռուսիոյ դեսպան Ալեքսանտր Ռուտաքովի։ Յիշենք, որ մի

Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Հայաստանի վեց շախմատիստներ մեկնարկում են Շարժայի մրցաշարում

Վաղը Շարժայում (Միացյալ Արաբական Էմիրություններ) մեկնարկում է  շախմատի Masters International Championship 2025 մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացված է լինելու վեց շախմատիստով: Ուժեղագույնների «A» խմբում հանդես են գալու գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Էմին Օհանյանը եւ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, իսկ «B» խմբում գրանցվել են կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031