Օրվա լրահոսը
Պաշտոնանկության գործընթացը պայմանավորված չէ բացառապես ՀՀԿ-ով․ Տիգրան Աբրահամյան
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, իշխանությունը նվազագույնը 3 օրակարգային հարցի շուրջ հանրությանը պարզաբանումներ չի ներկայացնում
Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան «բարեկամություն». «նոր որակ». 2-րդ մաս
Սկիզբը՝ նախորդ համարում Ասվածից դուրս, ուզում եմ եւս մեկանգամ հայ ժողովրդին հիշեցնել. երբ մինչեւ 2018թ.-ը խոսք էր գնում, որ եւ աշխարհի շատ երկրներ, եւ միջազգային բազմաթիվ կառույցներ մեծ տեղ էին տալիս Ադրբեջանի՝ տարիներ շարունակ միջազգային հանրությանն ուղղված իրենց տեղատարափ բողոքներին՝ առ այն, որ եթե ուզում եք աշխարհում տիրի խաղաղությունը եւ աշխարհում վերականգնվի արդարությունը, ապա պետք
Ինչո՞ւ հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը․ ՔՊ-ականների մեկնաբանությունները
Եվ վստահեցնում են՝ հրաժարականը կապ չունի մամուլում շրջանառվող տեղեկությունների հետ, որոնք վերաբերվում են Դիանա Գասպարյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ կոռուպցիոն գործողություններին
«Մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ է». դեսպան Կոպիրկինը՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների առնչությամբ
Հատկապես ցավալի էր նման հայտարարություններ լսել այն մարդու շուրթերից, որն այժմ ղեկավարում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է Հայրենական մեծ պատերազմի հանրահայտ հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը։
«Այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են»․ Արթուր Հովհաննիսյանը կիսում է Արսեն Թորոսյանի՝ քաղաքական վենդետայի մոտեցումը
«Լեւոն Քոչարյանի բառամթերքը համեմատում եք Արսեն Թորոսյանի բառամթերքի հե՞տ»․ Արթուր Հովհաննիսյան
Եթե մեզ «ահաբեկիչ» են համարում, խաղաղության չեն ձգտում
Պաշտոնական Երեւանն ի՞նչ բացատրություն ունի, երբ տեսնում են, որ Անկարան պաշտպանում է Բաքվի կեղծ մեղադրանքները: Անթալիայում մեկ ամիս առաջ Դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի իշխանությունները հանդիպումներ ունեցան թուրքական կողմի հետ: Թուրքիա էին ժամանել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նախ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը հանդիպեց կարգավորման գործընթացում
Ֆուտբոլային խաղի ժամանակ դաշտ ներխուժած երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառած անձը այլևս տեղ չի կարող ունենալ ոչ մի խաղի ժամանակ անվտանգության իրականացնելու համար. Ալեն Սիմոնյան
Այս դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքները. Ալեն Սիմոնյանը՝ ֆուտբոլային խաղի ժամանակ դաշտ ներխուժած երիտասարդի նկատմամբ բռնության վերաբերյալ
Հակոբ Ավագյան. «Մեր կյանքում հիմա պարզապես չափազանց մեծ աղմուկ է, դատարկության աստիճանի հասնող անկանոն աղմուկ»
Այս պահին մեր գերփոքր բիզնեսը շարունակում է գործել բարձրացված հարկային դրույքաչափերով, ծանր վարչարարության վտանգի ներքո, որի բացասական ազդեցությունը շուտով կերևա թվերով։ Իսկ սպառողներս դրա հետևանքները տեսնում ենք ու կտեսնենք թանկացումների տեսքով ։
Fastex-ն ու AKNEYE-ը՝ Աֆրիկայում
Ապրիլի 23-ից մայիսի 1-ը Fastex-ը՝ իր AKNEYE նախագծով, Քենիայում էր: Մեկ շաբաթ շարունակ Ֆասթեքսի և AKNEYE-ի ներկայացուցիչներն այցելել են Քենիայի Լամու կղզու Ուբունիֆու արվեստի կենտրոնի երեխաներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ծանոթանալ էկոհամակարգին, բլոկչեյն տեխնոլոգիաների և NFT-ների հետաքրքիր աշխարհին: Առաջին օրը Ֆասթեքսի Բիզնեսի աճի մասնագետ Սերգեյ Բիչախչյանը պատմել է ընկերության գործունեության, բրենդների, ftNFT հարթակների մասին․«Fastex-ի և
Զրոյական գիտելիքներով ու նեղ աշխարհայացքով մարդիկ խոսում են բանակի զարգացման և դրանում իրենց նախաձեռնությունների մասին. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Զրոյական գիտելիքներով ու նեղ աշխարհայացքով մարդիկ խոսում են բանակի զարգացման և դրանում իրենց նախաձեռնությունների մասին` չհասկանալով, որ իրադարձությունների ներկայիս դինամիկան գրեթե ամբողջապես փոխել է 20, 15, 10 և նույնիսկ 5 տարի առաջվա դասական մոտեցումները: Ներկայիս ռազմական ագրեսիաներն իրենց բնույթի և մասշտաբի
Ստացվում է՝ մեկնաբանություններում վիրավորել եւ զրպարտել թույլատրվում է, գրառումներում՝ ոչ. օրենքով կամրագրվի գրառումները հեռացնելու պարտավորությունը. «Հրապարակ»
ՍԴ-ն պարտադրում է, որ այն տեղեկությունը, փաստացի տվյալը, որը, որպես այդպիսին, համարվում է զրպարտություն, անձինք հնարավորություն ունենան տվյալ զրպարտությունը հեռացնելու պահանջ ներկայացնել:
Շաղափից մինչև Մարմարաշեն․ մեղվաբուծությունը՝ կայուն զարգացման ճանապարհին
Արցախցի Գոհար Ալավերդյանը մասնագիտությամբ վարսավիր է, սակայն առայժմ չի կարողանում աշխատանք գտնել իր մասնագիտությամբ։ Երեք դուստրերի հետ բնակվում է Երևանում վարձակալած բնակարանում և պարբերաբար գալիս է Մարմարաշեն, որպեսզի հսկի իրեն վստահված փեթակները, որոնց իր բացակայության ընթացքում հետևում է այստեղ բնակություն հաստատած, նույնպես արցախցի Հայկ Սողոմոնյանը։
Մի երկրում, որտեղ հռչակվում է, թե «նորաձեւ է կրթված լինել», կրթությունը դարձել է մակերեսային մի բան՝ իրական բովանդակության լիակատար բացակայությամբ. Արմեն Հարությունյան
Այսօր դուք սովորում եք, վաղը՝ կղեկավարեք։ Իսկ ինչ արժեքներով՝ կախված է հենց այսօրվա ձեր ընտրություններից։
«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է». «Ազգ»
Երբ աշխարհը, առավեալաբար Արեւմուտքը եւ եսակենտրոն Գերմանիան կենտրոնացած են մեկ հակամարտության վրա, ճիշտ է երեւի միշտ եզակի, անբաղդատելի ողբերգությունները բառերով խոշորացնելը: Մայիսի 13-ին գերմանական «Մերկուր» պարբերականը վերնագրում աչալրջության իր «կոչը» համեմատությամբ է կառուցել՝ «Ինչպես Ուկրաինայում. Եվրոպայի սահմաններին եւս մեկ պատերազմ է սպառնում «Հնարավոր է՝ արդեն շատ ուշ լինի»: Հրապարակման հեղինակ Յանա Շթեբեները հղում տալով BuzzFeed
Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում։ Բոլորն այս կամ այն կերպ կապված են արտաքին ուժերի հետ. Բորիս Առուշանյան. «Իրավունք»
Կարծես թե նա ճիշտ է պատճառաբանում, բայց ես տարակուսում եմ նրա պասիվությունից, զգուշավորությունից և ՀՀ իշխանությունների արձագանքին մշտական հետադարձ հայացքից։
Այս՝ անհատապաշտութեան վրայ հիմնուած գաղափարախօսութիւնը կրնայ հանգեցնել մշակոյթի եւ բարքերու կորուստին եւ յատկապէս Սփիւռքի մէջ կը խթանէ ձուլումը. Յարութ Մկրտիչեան. «Ասպարեզ»
Ազատական գաղափարախօսութեան ընդունումը՝ ըլլա՛յ այդ Հայաստանի թէ Սփիւռքի մէջ, մեծ վտանգ կը ներկայացնէ հայ ժողովուրդին համար, որ մինչեւ այսօր կը շարունակէ պայքարիլ իր ազգային գոյատեւման եւ մշակութային պահպանման համար, ինչպէս նաեւ աշխարհաքաղաքական հարցերու դէմ: Նոր-ազատականութիւնը, որ հիմնուած է անհատական իրաւունքներու եւ ազատութեան վրայ, կրնայ գրաւիչ թուիլ, բայց իր էութեամբ կը հակասէ հայ ժողովուրդի գոյութեան համար
«Երեկ խորհրդարանում իրենց թուրք որակողների լավն ու վատն էր քրֆում, հորն ու մորն էր հիշում, հիմա էլ՝ թե չի կարելի հայհոյել». «ՉԻ»
ԱԺ քպ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն իր տելեգրամյան ալիքում գրել է. «Այո հայհոյել չի կարելի, ո՛չ ԱԺ ամբիոնից, ո՛չ ԱԺ դահլիճում և ո՛չ էլ որևէ այլ տեղ։ Այսուհետ և միշտ քաղաքական վենդետա լինելու է ցանկացածի հանդեպ, ով իրեն քաղաքականության մեջ կպահի լածիրակի պես»։ «ՉԻ». Բայց լավ է ասում: Երեկ խորհրդարանում իրենց թուրք որակողների լավն ու վատն
Եվ ամոթ չէ, բնավ, ստուգել վիճակը մի մարդու, որը ամբիոնից զգուշացնում է՝ չուտել իր ներվերը. «Ազգ»
Պինդ ներվեր, հոգեկան ու մտավոր հավասարաշկշռություն, անխոնջ աշխատող առողջ մարդ է մեզ պետք: Այլապես psycho-ն լրիվ կկործանի մեզ:
«Նայում եմ միջազգային-բան, Հայաստանի պատմությունն էլ՝ չկա մի տեղ, որ խորհրդարանական ընդդիմությունն իշխանափոխություն անի, ես նման բան չգիտեմ». «Հրապարակ»
Ինչ-որ մարդիկ եթե փորձում են իմ հաշվին քաղաքական դիվիդենտներ շահեն, ճիշտ չի, էլի, պետք է ռեալ նայենք։ Հա, ասենք՝ իմպիչմենտ է, բերեք՝ ստորագրենք, դա ի՞նչ է տալու մեզ։
Ինչ է պետք սովորեցնել դպրոցում
Դպրոցում իմ աշակերտներին ես բազմիցս ասել եմ, որ բոլոր ազգերի մեջ (այդ թվում՝ թուրքերի) կան լավ եւ վատ մարդիկ, որ մեր կոնֆլիկտը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ քաղաքական է եւ ոչ՝ ազգային, առավել եւս՝ ոչ կրոնական: Վստահ եմ, որ 16-17 տարեկան երեխաների հետ կարելի է եւ պետք է խոսել նման թեմաներով (համենայնդեպս՝ «հասարակագիտություն» առարկայի շրջանակներում): Աշակերտների
Հոկտեմբերի 27-ի գործով Սեֆիլյանի պնդումը ճիշտ է
Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի խոսնակ Վահագն Ավագյանը երկու օր առաջ տեղեկացրեց, որ Բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանին կանչել են քննչական կոմիտե՝ հարցաքննության, որը ըստ նրա՝ փաստացի «նախաձեռնվել էր» Սամվել Բաբայանի հայտնի հայտարարության ու Անդրանիկ Քոչարյանի «ահազանգ-պատվերի» հիման վրա։ Ըստ ԱԺԲ խոսնակի. «Ինչպես եւ սպասվում էր, որեւէ փաստ կամ տվյալ առկա չէր Բաբայանի պնդումների մասին։ Ժիրայր Սեֆիլյանը
Երբ Հաղթանակի ժապավենը դառնում է խարան. ինչպես է մայիսի 9-ը Ադրբեջանում վերածվել հակառուսական հիստերիայի
Ադրբեջանական իշխանությունները ամեն կերպ ցուցադրում են իրենց «դիստանցիան» խորհրդային ժառանգությունից, ռուսներից և Ռուսաստանից՝ դրանով իսկ առավել ընդգծելով, որ ցանկացած եղբայրություն Ռուսաստանի հետ այժմ հարցականի տակ է, եթե ոչ՝ արգելված։
Պարգը ելույթ ունեցավ Եվրատեսիլյան բեմում` «Survivor» երգով
Մայիսի 17-ին Պարգի «Survivor»-ը կհնչի արդեն եզրափակիչում:
ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ
ՔՊ-ում քննարկել են Գյումրիում հետընտրական զարգացումները
Մայիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են Գյումրիում հետընտրական զարգացումները։
Ակնհայտ ռեպրեսիվ միջոցը պետք է դիտարկել խոսքի ազատությունն ու լրագրողներին թիրախավորելու՝ իշխող ուժի տևական ու հետևողական քաղաքականության համատեքստում
Վրդովմունք ենք հայտնում բուն լրագրողական գործունեության համար՝ 2021 թվականի դեպքով լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու առթիվ։ Այդ ակնհայտ ռեպրեսիվ միջոցը պետք է դիտարկել խոսքի ազատությունն ու լրագրողներին թիրախավորելու՝ իշխող ուժի տևական ու հետևողական քաղաքականության համատեքստում։ Լրագրող Անուշ Միրզոյանին հայտնում ենք մեր համերաշխությունն ու իրավաբանական օգնության լիակատար պատրաստակամությունը։ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
Տարատեսակ «հանրային քաղաքագետներ», մի հակաճառեք Ռուզվելտին ու Չերչիլին, թե չէ կարող է «թոշակի» ուղարկվեք ձեր գավառական հովանավորի հետ միասին». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թե Ֆրանկլին Ռուզվելտը, թե Շառլ դը Գոլը եւ թե Ուինսթոն Չերչիլլը բարձր են գնահատել ԽՍՀՄ բացառիկ ու վճռական դերը նացիզմի դեմ հաղթանակում։ Վերջին շրջանում նաեւ Հայաստանում որոշ վայ «վերլուծաբաններ»,«քաղաքագետներ» ու «պատմաբաններ» փորձեր են կատարում նսեմացնելու ԽՍՀՄ վճռական դերը ֆաշիզմի դեմ հաղթանակում։ Նման շոուների նպատակը
Մեր երկրում լրագրողական գործունեությամբ զբաղվելը խիստ վտանգավոր է դարձել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդում են սկսել Փաշինյանի` 4 տարի առաջ կայացած Սյունիքի այցը լուսաբանելու համար: Լրագրողը մեղադրվում է Փաշինյանին «ողջույներ» հղելն ու վերջինիս այդ օրվա արկածներն իր ողջ գույներով լուսաբանելու համար: Այսինքն` իշխանությունն այդ այցն ու դրանում տեղ գտած իրադարձությունները հանցագործություն
«Ինչո՞ւ մերժվեցին 18 ցմահ դատապարտյալների խնդրագրերը, կարծում եմ, որ նախագահի աշխատակազմը առանձնապես չի էլ մտածել, չի էլ խորացել, չի էլ հետաքրքրվել, այլապես ասելիք կունենար, թե ինչու». Նինա Կարապետյանց
Եթե գումարի վերադարձի հարց կա, դատապարտյալը որտե՞ղ պետք է աշխատի, որ հինգ, տասը, քսան, քսանհինգ տարիների ընթացքում վաստակի գումար, որ կարողանա տուժողին վերադարձնել, հատուցել: Փաստորեն ստացվում է, որ ունենք իրավիճակ, որտեղ պատիժ է նշանակվում ոչ միայն դատապարտյալի համար, այլ նաեւ նրա ընտանիքի անդամների, հարազատների համար, որոնք իրենց հերթին պիտի նաեւ զուգահեռաբար աշխատեն, կարողանան այդ գումարները հատուցել, որ իրենց հարազատը շանս ունենա ներման արժանանալ տուժողի կողմից:
Մնաց հասկանանք, թե ինչպիսի՞ն է 1918թ․ մայիսի 21-ից 29 տեղի ունեցած և «իրական Հայաստանի» համար ճակատագրական դարձած Սարդարապատի 9-օրյա հերոսամարտի նկատմամբ այս աղետաբեր կառավարիչների արդի վերաբերմունքը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այնպես է ստացվել, որ մայիս ամիսը մեր ժողովրդի պատմության մեջ ամրագրվել է որպես հաղթանակների ամիս։ 2023թ․-ից հետո, «Հաղթանակ» հասկացությունն աստիճանաբար դուրս է մղվում մեր ազգային գիտակցության ընկալումներից։ Քաղաքական-քարոզչական մակարդակում շարունակվում է գրոհ մղվել հայոց նորագույն պատմության՝ ազգային ինքնագիտակցության և ազգային ոգու հուսալի հենարանի (ինչպես բոլոր


















































