Օրվա լրահոսը

Շիրակի նախկին մարզպետը՝ Վարդան Ղուկասյանի խորհրդական

Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը նշանակվել  է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական։ Նշենք, որ նախքան մարզպետի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցնում էր Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Aravot.am-ի հետ զրույցում Հովսեփ Սիմոնյանը պարզաբանեց, որ  քաղաքապետի խորհրդական է նշանակվել ֆինանսական գծով․ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը թե՛ ՀՅԴ Շիրակի մարզային կառույցին և թե՛ իրեն անձնապես

Վարորդական վկայական ստանալու քննություն հանձնելու գործընթացում արագացված ծառայություններ կներդրվեն. ՀՀ տարածքում կթույլատրվի նաև վարորդական վկայականի թվային տարբերակը

Մայիսի 15-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին։ Օրենսդրական նախաձեռնությամբ՝ կթույլատրվեն նաև թվային տարբերակով վարորդական վկայականները, հնարավորություն կստեղծվի արտահերթ մասնակցելու վարորդական իրավունքի վկայականի հաջորդ որակավորման քննությանը՝ որպես քաղաքացիներին մատուցվող արագացված ծառայություն։ Մասնավորապես՝ ✔️արտահերթ ծառայությունների ստացման հնարավորություն

Լիլիթ Աղեկյանի նկատմամբ դատական ակտը ցույց է տալիս, որ Հայաստանը բաց է թողել կարևոր հնարավորություն՝ փոխելու ուղղությունը և լրջությունը ցույց տալու խոսքի ազատության ու մարդու իրավունքների առաջխաղացման գործում. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կամայական կալանքի և խոշտանգման ու վատ վերաբերմունքի վերաբերյալ   Սույն հայտարարության նպատակն է անհապաղ ուշադրություն հրավիրել Հայաստանում գյումրեցի հետաքննող լրագրող տիկին Լիլիթ Աղեկյանի խորապես մտահոգիչ գործի վրա, ով վերջերս ենթարկվել է սպառնալիքների, բռնության և իր հիմնարար իրավունքների լուրջ խախտումների, որոնք մատնանշում են, որ դրանք վրեժ են իր մասնագիտական գործունեության

Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը. Արարատի մարզպետարան

Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։ Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն

Վերջին տարիներին ակտիվ ներհոսք է նկատվում սփյուռքի տարբեր համայնքներից  հենց ռազմարդյունաբերական համալիրում գործող ընկերություններ. Մխիթար Հայրապետյան

Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

65 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը: Արման Գրիգորյանը նշանակալի հետք է թողել հայկական ժամանակակից արվեստում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նորարար մոտեցումներով և համարձակ արվեստագիտական փնտրտուքներով։ Որպես «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիր՝ նա եղել է ժամանակակից հայ արվեստի ձևավորման

Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. 1Lurer.am

Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով

Ժաննա Ալեքսանյան. «Այս իշխանության օրոք մենք համաներում չենք տեսել, այսինքն, մեկը տեսել ենք, բայց շատ խտրական»

Սա՝ այդ ձեւով կտրուկ մերժումը, համարում եմ քաղաքական որոշման արդյունք: Դա ոչ մարդասիրական մոտեցում է: Մենք մեր երկրում այդ մարդասիրական մոտեցումը չենք տեսնում ընդհանրապես: Էլ չեմ ասում՝ դա չի հասնում բանտեր»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը եւ օրինակներ բերեց ցմահ դատապարտյալներից, որոնց հետ ինքը հանդիպել է: Ավելին, տիկին Ալեքսանյանը վստահ է, որ ցմահ դատապարտվածների մեջ կան նաեւ անմեղ մարդիկ, որոնք 20 տարուց ավելի՝ 25 տարի, բանտում են եւ այս դատական համակարգի զոհերն են:

Բանտարկվածների թվում եղել են նաեւ շուրջ 80 հայ կանայք. Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին: Ըստ թանգարանի տվյալների՝ բանտարկվածների թվում եղել են նաեւ շուրջ 80 հայ կանայք: Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դրել նաեւ հայ կանանց հիշատակին նվիրված

«Չեմ հիշում՝ Դուք կրթությամբ քաղաքագետ եք, թե՝ ոչ , բայց ազգերը նացիստ կամ ֆաշիստ չեն լինում։ Դա բխում է իշխող կարգից»․ Հայկ Մամիջանյանը՝ Հասմիկ Հակոբյանին

Հասմիկ Հակոբյանի այն պնդումներին, թե «այս հայտարարությունը, որի բուն իմաստը պետք է միավորող լիներ, իրականում դառնում է բաժանարար գիծ, դատապարտող է», Հայկ Մամիջանյանն այսպես պատասխանեց․ «Ինձ կասե՞ք՝ բա ֆաշիզմի ու նեոֆաշիզմի մասին ո՞նց խոսենք՝ փշի փշի անելո՞վ, գովանաբանելո՞վ»։

Առաջիկայում վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու Վաղարշապատի համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեցի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և այդ օրվանից սկսվեց յոթամյա խելահեղ ճամփորդություն՝ լի դժվարություններով, փորձություններով, խոչընդոտներով, բայց միևնույն ժամանակ արժեքավոր նվաճումներով, հաղթանակներով ու ձեռքբերումներով։ Անցած յոթ տարիները կարող եմ բնութագրել որպես կյանքիս ամենակարևոր շրջան, որը մեծապես կերտեց ինձ

Նիկոլ Փաշինյանն ու Էդի Ռաման քննարկել են Հայաստան-Ալբանիա հարաբերությունների օրակարգային հարցեր

Տիրանայում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ

Հնարավոր չէ ունենալ լավ պետություն, որտեղ մարդիկ տառապում են. Ժաննա Անդրեասյան

«Կրթության առաքելությունը երկրի մրցունակության ապահովումն է անհատական և հանրային մակարդակներում»

Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնության ենթարկած մայրը հղի է և չի ներկայանում դատարան. «Հետք»

Ս․ Հակոբջանյանի որդու՝ Անուշավանի 6 և 4 տարեկան որդիներին տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, դստեր՝ Մ․ Հակոբջանյանի 5 անչահաս երեխաներին տեղափոխեցին «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Վեցամյա Սերգեյ Հակոբջանյանը, այդպես էլ գիտակցության չգալով, օգոստոսի 25-ին մահացավ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում (ԲԿ)։

Կառուցապատողը կամ պատվիրատուն կընտրի՝ առաջնորդվել այս պահին գործող նորմերո՞վ, թե՞ ԵՄ տեղայնացված նորմերով։ Հետագայում կանցնենք ԵՄ նորմերի պարտադիր կիրառմանը. Եղիազար Վարդանյան

Կառավարությունը Քաղաքաշինության կոմիտեին կհատկացնի 67,5 մլն դրամ Եվրոպական միության 7 նորմերի տեղայնացման կանխավճարի համար Եվրոպական միության 7 նորմերի մոտարկման և տեղայնացման կանխավճարի տրամադրման համար Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 67.5մլն դրամ։ ՀՀ կառավարությունը մայիսի 15-ի նիստում հաստատեց Քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած նախագիծը, որի ընդունումը բխում է ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրի, ՀՀ և ԵՄ միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված

Ռուբեն Վարդազարյանը պատրաստակամություն է հայտնել ցուցմունք տալ Մարինա Պողոսյանի հարցաքննությունից հետո

Այս պահին ակնհայտ զգում եմ այդ կողմնակալությունը, երբ ձեր խոսքում նշեցիք, որ ես փորձելու եմ իմ ցուցմունքները հարմարեցնել Մարինա Պողոսյանի ցուցմունքներին. Վարդազարյան

Վերլուծական կարողություններ ձևավորող կրթությունը չի կարող լինել ժամանակավրեպ. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում տեղի ունեցած՝ «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը: Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ

ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսի բացումը 

Մայիսի 10-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ընթացքում 50 արտիստի պատկերազարդած հավկիթ-օդապարիկների ցուցահանդեսի բացումը։ Վաճառված աշխատանքների հասույթի մի մասը փոխանցվելու է «Հույսի կամուրջ» բարեգործական հիմնադրամին՝ անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն ընձեռելով կրթություն ստանալ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում։ «Ֆեսթի հիմնական գաղափարն է ստեղծել երկխոսություն հանրության և նկարիչների միջև, նկարիչներին հանել փակ տարածքից՝ իրենց արվեստանոցային

Բանկերն ընդունել են որոշումներ՝ 3-ից 5 տարի ժամկետով հետաձգելու զեղծարարության հետևանքով տուժած հաճախորդների պարտավորությունների մարումը. ԿԲ

Զեղծարարությունների հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով Կենտրոնական բանկը բանկերին առաջարկել է հաճախորդների նույնականացման գործընթացներում կիրառել առավել խստացված որոշակի լուծումներ, որոնց զգալի մասն արդեն ներդրված է։

«Նվիրատվություն» բեմադրությունը և Էգոյանի հավերժական վերադարձը

Ներկայացման ընթացքում արխիվային նյութերի օգտագործմանը մեծ կարևորություն է տրված կերպարների հոգեբանական առանձնահատկությունները բացահայտելու առումով։ Արխիվային պատկերները կապում են անցյալն ու ներկան՝ դառնալով կամուրջ սերունդների ու դարաշրջանների միջև։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային նյութեր ցուցադրելիս Գյունտերը ասես կրկին փաստաթղթավորում է պատմական իրողությունը, նա ասես փորձում է վերադարձնել Արսինեի անցյալը՝ ստիպելով վերստին առերեսվել մոռացված կամ ենթագիտակցորեն ճնշված հույզերի հետ։

«Երեխայի ընդունելությունը դպրոց կատարվում է ամբողջ տարվա ընթացքում. հայտագրումը երբևէ չի փակվում»

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ասուլիսը՝ առաջին դասարանցիների հայտագրման և ընդունելության, ուսումնական տարվա ավարտի, քննությունների նախապատրաստական աշխատանքների և այլ թեմաներով: Առաջին դասարանցիների  հայտագրում, ընդունելություն Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկել է մայիսի 5-ից՝ երեխայի և

Էրիխ Ֆոնտոբելը Գարեգին Երկրորդին ներկայացրեց «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի ընդունման գործընթացը

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի Ազգային խորհրդի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելին։ Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Շվեյցարիայի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության և հայ ժողորդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ջանքերի համար: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ տիար Ֆոնտոբելի նախաձեռնած և Շվեյցարիայի

Եթե Քոչարյանի ժամանակ քաղմասում թուղթ են մտցրել մարդու բերանը, ապա ժամանակակիցները պետք է հանդուրժե՞ն իշխանության անսանձ, վարքը. Սոս Հակոբյան

Չգիտեմ՝ ինչու է որոշ ՔՊ-ական երեսփոխանների թվում, որ եթե քոչարյանենց փոխարեն իշխանության գա այլ ընդդիմադիր ուժ, ապա այդ մարդիկ չեն հիշելու ռուբինյանների, արշակյանների, կոնջորյանների և այլոց կողմից այս երկու օրվա ընթացքում Լևոն Քոչարյանի անձնական արժանապատվության նսեմացման անթույլատրելի դեպքերը, և դրանով բոլոր բարոյական կարմիր գծերի նրանց անհեռատես անցումը…

Հենրիխ Դանիելյան. Իշխանությունների կողմից այս հայտարարությանը չաջակցելը համակարգային փորձ է՝ հեռանալու հայ ժողովրդի պատմական հիշողությունից

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մերժեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ներկայացված՝ «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻՆ» նվիրված հայտարարության նախագիծը։ Փաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի և նեոնացիզմի դատապարտում, ինչպես նաև Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշ։ Իշխանությունների կողմից այս հայտարարությանը չաջակցելը քաղաքական տարաձայնությունների շրջանակից դուրս հարց

Ջրափի․ այստեղ մեղվաբուծությամբ հետաքրքրված են գրեթե բոլորը

Շիրակի մարզի Ջրափի գյուղն իր այժմյան տեսքով ձևավորվել է 1970-ականների սկզբին՝ Ներքին և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցման արդյունքում, ինչի պատճառը Ախուրյանի ջրամբարի կառուցումն էր։ Գյուղի բնակչությունը, որի թվաքանակն, ըստ վիճակագրության, տատանվում է 800-ի սահմաններում, ավանդաբար զբաղվել է երկրագործությամբ, անասնապահությամբ ու թռչնաբուծությամբ, բայց մեղվաբուծության հանդեպ հետաքրքրությունը ևս միշտ մեծ է եղել։ Այդ հետաքրքրությունը կրկնապատկվեց ու որակապես

Մենք «էս չենք»: «Էս»-ը այն «վերնախավերն» են, որոնք որոշում են քաղաքականություն ու ձեւավորում են մթնոլորտ եւ միջավայր. Հակոբ Բադալյան

Մեզանում ակտիվացվել է հենց «վայրի» շերտը: Չշփոթել «վայրենու» հետ: Ակտիվացվել է «վայրի» շերտը, որովհետեւ այդ ռեժիմն է հարմար անբովանդակ քաղաքական տրենդներ ու նարատիվներ առաջ մղելու համար:

«Տիկին Մկրտչյան, ընդհանրապես դուք խի՞ եք եկել, դուք որեւէ օգուտ չեք տալիս»․ լեզվակռիվ Աննա Մկրտչյանի եւ Ռուբեն Ռուբինյանի միջեւ

«Ցավալի է, բայց ոչ մի նախագիծ, այդ թվում նաեւ ՝ ռազմարդյունաբերությանը վերաբերող, ի զորու չի լինելու փոխել այն փաստը, որ իշխանազավթը 6 միլիարդից ավել զենք-զինամթերք է հանձնել Ադրբեջանին»:

Մածունն «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Մածուն» 3,2% արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ․Վերիշեն)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031