Օրվա լրահոսը
Հայազգի մեկենասը 6-7 տարեկանից է Կոմիտաս լսում և այսօր իրականացնում երազանքը, հրատարակելով իր «Կոմիտասը», նվիրելով այս գիրքը Վարդապետի հիշատակին ու վաստակին
Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանն էլ մեզ տեղեկացրեց, որ Հովսեփ Նալբանդյանի «Կոմիտաս» գիրքը միակ նվերը չէ կոնսերվատորիային, ավելի վաղ բուհի գրադարանում են Նալբանդյանի նվիրած գրքերը, որոնք ներկայացնում են արևմտահայ և սփյուռքահայ կին գրողներին, օտարազգի հայագետներին և այլն:
Համագործակցությունը, որ ծավալել եք Իզերի դեպարտամենտի հետ, հիանալի օրինակ կլինի նաև մյուս տարածաշրջանների համար. Ֆրանսիայի դեսպանը՝ Գեղարքունիքի մարզպետին
Մայիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայից ժամանած մի խումբ երիտասարդ դիվանագետների, ովքեր աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։ Ողջունելով դեսպանին՝ Կարեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև ծավալված համագործակցության շրջանակներում իրականացված և ընթացքի մեջ
Հայաստանի և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին կոմյունիկե է ստորագրվել
Մայիսի 14-ին Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սողոմոնի Կղզիների մշտական ներկայացուցիչ Ջեյն Մուգաֆալու Քաբուի Վեատարան ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սողոմոնի Կղզիների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ ՀՀ ԱԳՆ
Դատապարտյալին հայտնի պիտի լինի գոնե այն հիմնավորումն ու պատճառը, թե ինչու իրեն որոշակի իրավունքներից եւ արտոնություններից զրկում են. Վահագն Խաչատուրյանը 18 դատապարտյալի ներման խնդրագիր է մերժել
Բայց դատապարտյալի իրավունքի իրացումը չպիտի լինի տուժողի կարծիքով պայմանավորված, որովհետեւ եւ միջազգային պայմանագրերով եւ ԵԽ բանաձեւերով մշակված եւ հրապարակված իրավիճակն այնպիսին է, որ ցանկացած երկարատեւ դատապարտման եւ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք իրավունք ունեն՝ ունենալու հասարակություն վերադառնալու եւ վերասոցիալականացվելու իրական հնարավորություն, ինչը պիտի իրական եւ տեսանելի լինի
Վարդան Ոսկանյանը պարգևատրվել է պարսից լեզվի տարածման և իրանագիտության ոլորտում ներդրման համար
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Ֆիրդուսիի մեծարման և պարսից լեզվի պաշտպանության միջազգային օրը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում անցկացվող գիտաժողովի ընթացքում ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի և դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Ասադիի կողմից պարգևատրվեցի պարսից լեզվի տարածման և իրանագիտության ոլորտում ունեցած
«Պարոն Աբրահամյան, կասե՞ք ինչու եք որոշել մոխրագույն կոստյում հագնել, քանի որ տիկին Կարապետյանի հարցերի մեծամասնությունը նույնպիսի աղերս ուներ այս հայտարարության հետ, ինչ իմ այս հարցը»․ Հայկ Մամիջանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հարցրեց՝ ՀՀԿ-ի օրոք ինչո՞ւ երբևէ խորհրդարանը նման հայտարարություն չի ընդունել և ինչո՞ւ այս հայտարարության տեքստը «Հայաստան» խմբակցության հետ չեն ներկայացրել: Ի վերջո, հայտարարությունը հանձնաժողովը մերժեց։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մոսկովյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու, ինչպես նաև հանրային տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. մայիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Մոսկովյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում, կառանձնացվի հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտի: Հանրային տրանսպորտի երթուղինների ուղեգծերը կկազմակերպվեն նախկին՝ Խանջյան – Նալբանդյան – Իսահակյան- Աբովյան փողոցների փոխարեն՝ Խանջյան – Մոսկովյան –
Ռուբեն Վարդազարյանի գործով միջնորդություն ներկայացվեց հարցաքննել Վահագն Հովակիմյանին, Նարեկ Ղահրամանյանին եւ Գագիկ Ջհանգիրյանին
Դատարանը պարտավոր է արդարացման վճիռ տալ, քանի որ այս քրեական գործը քաղաքական հետապնդում է. Օրբելյան
Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»
«Հետք». Հայաստանի Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառ է հատվել։ Հատումները շարունակվում են մինչ օրս։ «Հետքը» Planet-ի արբանյակային քարտեզներով, Google Earth-ի արբանյակային լուսանկարներով ուսումնասիրել է արգելոցի տարածքի հատումները։ Անտառային ոլորտի մասնագետների և այդ ոլորտի ծրագրային գործիքների օգնությամբ փորձել ենք հաշվարկել հատումները։ Հակառակորդի բացած ճանապարհները
Էդգար Ղազարյանին հայհոյած փաստաբանը չի ներկայացել Փաստաբանների պալատում կարգապահական հանձնաժողովի նիստին
Հիշեցնենք, որ 2024 թ. նոյեմբերի 20-ին Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում պաշտպան Սմբատ Մինասյանը հենց նիստերի դահլիճում տուժող Էդգար Ղազարյանի հասցեին վիրավորանքներ եւ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել՝ այդպիսով անհարգալից վերաբերմունք դրսեւորելով նաեւ դատարանի նկատմամբ:
Ռոստամն ու Դավիթը խոսում են նույն լեզվով՝ արիության լեզվով. դեսպան Հակոբյանը պարսկերենով ելույթ է ունեցել Ֆիրդուսիի և պարսից լեզվիմեծարմանը նվիրված միջոցառմանը
Հայ ժողովուրդն ու մշակույթը դարեր շարունակ խոնարհ հիացմունքով ու ջերմությամբ են մոտեցել պարսից լեզվին։ Սայաթ-Նովայի տաղերից մինչև Հովհաննես Թումանյանի ու Եղիշե Չարենցի ոճական որոնումները մենք միշտ լսել ենք հարևան լեզվի հնչյունային զարկերը։
«Այն, ինչ խորհրդարանում տեղի ունեցավ, այլանդակության դրսևորում էր, որը հարիր չէ որևէ խորհրդարանի»․ Տիգրան Աբրահամյան
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ դա հրահրվում է իշխանության կողմից․ «Անընդհատ հրահրվել ու հրահրվելու է իշխանության կողմից։ Այս իրավիճակը ագրեսիվանալու է, քանի որ իշխանությունը խնդիր ունի ամեն գնով պաշտպանելու սեփական քաղաքական առաջնորդին և իրենց շատ սիրելի նախընտրական տրամաբանության ներքո»։
Մհեր Գրիգորյան. Բուհերի մրցակցային լինելու համար կարևոր դերակատարում ունի հեռավար կրթությունը, առնվազն՝ ծառայության արտահանման մասով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Գործադիրը որոշում է կայացրել՝ ուղղված քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծմանը, ոլորտի արմատական բարեփոխմանը (կառույցների ինֆորմացիոն մոդելավորման նախագծերի մշակումից մինչև կառուցապատման ծրագրեր)՝ քաղաքաշինական սուբյեկտների միջև՝ Պատվիրատու-Կապալառու հարաբերությունների հստակեցմանը, վստահության ամրապնդմանը, քաղաքաշինական օբյեկտների որակական ցուցանիշների բարձրացմանը, գնահատման իրական ծախսերի
«Բազմաթիվ գումարման խորհրդարանների պատգամավոր եմ եղել, ամեն ինչ տեսել եմ, բայց այս կարգի այլանդակություն չեմ տեսել»․ Արմեն Ռուստամյան
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ճի՞շտ է պահել, Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Լևոն Քոչարյանն իրեն շատ կոռեկտ է պահել։ Այն, ինչ իր դեմ ասել են, որևէ անձ անգամ չէր կարող այդքան համբերել։ Նորմա՞լ է, որ ԱԺ-ում հայհոյում են մարդու տոհմը»։
«Հավատարիմ մնալով արժեքներին, բայց նաև բաց լինելով առաջընթացի համար». մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը
Երևանի պետական համալսարանում առաջին անգամ անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակը համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակի ստեղծումն է։ ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին: Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ
Ալեն Սիմոնյանի և Ղազախստանի Սենատի նախագահի հանդիպմանը կարեւորվել է երկու երկրների միջեւ ուղիղ, կանոնավոր ավիահաղորդակցության հաստատումը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում: Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու
Հայաստանը՝ թուրքական վիլայեթ կամ արժանապատիվ խաղաղություն. այսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. կամ գործող կապիտուլյանտները շարունակում են իշխանավարել և նոր պատերազմ հրահրելով Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիր ազգային ուժերը փոխում են իշխանությունը՝ երկրում հաստատելով հայկական ինքնիշխանություն ու արժանապատիվ խաղաղություն:
«Ապօրինի գույքի մասին օրենքը մտել է ուժի մեջ, եւ ավելորդ ջղաձգումները որեւէ մեկին, այդ թվում՝ Քոչարյանի ընտանիքի անդամներին չեն փրկելու»
«Արցախյան պատերազմով անցած լինելը ոչ մեկի համար արդարացում չէ, որ ինքը լինի գող, կոռումպացված մարդ։ Սա արդեն փաստագրված է, դատախազությունը դրա մասին հրապարակում է արել»։
«Տոնում ենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման մեկ դարը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա են եղել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված հանդիսավոր համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն էր աշխարհահռչակ դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար
«Մեղադրանքն անհիմն է». Լելե Թեփեի գործի պաշտպանության կողմի պարզաբանումը
Ինչպես զորամասը, այնպես էլ դրա ողջ անձնակազմը երբեք չի հրաժարվել որևէ հրաման կատարելուց, ընդհակառակը՝ մարտի մեջ մտնելուց ընդամենը մեկ ժամ առաջ տրված մարտական կարգադրության պահանջներն առկա հնարավորության պայմաններում զորամասն իր ունեցած ուժերի չափով կատարել է, իսկ զորամասի անձնակազմի կողմից դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում հոկտեմբերի 7-ին հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ զոհերից։
Վիլեն Գաբրիելյանը նամակ է հղել Համայն Ռուսիո պատրիարքին՝ մտահոգություն հայտնելով Բաքու նրա այցի կապակցությամբ
Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան ռազմական ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը նամակ է հղել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ խիստ մտահոգություն հայտնելով վերջինիս՝ Բաքու կատարած այցի կապակցությամբ՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը և հանդես գալ ի պաշտպանություն բոլոր քրիստոնյա ժողովուրդների կրոնական իրավունքների իրացման։
«Անկեղծ պետք է լինեմ՝ պատճառները մեզ համար անհասկանալի են, ես կայցելեմ Վրաստան»․ Պապոյանը՝ կոնյակի արտահանման մասին
Գեւորգ Պապոյանն անդրադարձավ նաեւ կարկուտի հասցրած վնասներին, ասաց, որ մասնավորապես Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում մեծ վնաս է հասցվել գյուղատնտեսությանը։
Ղազախստանի միջնորդությունը բավարարվել է. սպանության փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում կթույլատրվի երթեւեկել առանց վարորդական վկայականի եւ հաշվառման վկայագրերի, եթե դրանք առկա են թվային տարբերակով
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրեց Արփինե Սարգսյանին․ «Տիկին Սարգսյան, հիմա ես կարո՞ղ եմ իմ վարորդական իրավունքի վկայականը կոնվերտացնել թվայինի եւ չպահել ինձ մոտ վկայականը մեքենա վարելիս»։
Մեր խորագույն մտահոգությունն ենք հայտնում բլոգեր Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կիրառած գործողությունների, վատ և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի առնչությամբ. հայտարարություն
Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Լիլիթ Աղեկյանը գտնվել է մի շարք պետական մարմիններում, այդ թվում՝ դատարանում, գիշերազգեստով և հողաթափերով, հիգիենիկ ու առողջապահական նվազագույն պայմանների բացակայությամբ, այդ թվում՝ կանանց բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում գտնվելու պայմաններում։
«Մինչև այս պահը տվյալ տեղանքում արված վերջին լուսանկարը եղել է ապրիլի 26-ին, ավելի վաղ, քան երեխայի անհետանալը»․ Մխիթար Հայրապետյան
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ դիմել են իրենց հետ համագործակցող 2 տասնյակից ավելի կազմակերպությունների, որպեսզի նրանցից ստանան իրենց կողմից արված տիեզերական լուսանկարներ։
Վրաստանը չի վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ առանց տարածքային ամբողջականության հարցի լուծման
«Սա մեր հաստատուն դիրքորոշումն է և կմնա այդպիսին այնքան ժամանակ, քանի դեռ մեր կուսակցությունը իշխանության է», – նշել է Սամխարաձեն։
Սպասվում են հորդառատ անձրևներ: Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով
Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երկու ամսից մինչեւ 2-5 տարի ազատազրկում․ Վարժական հավաքներից խուսափելու համար պատիժը խստացվում է
Առաջին հոդվածով նախատեսվում է, որ հայտարարված վարժական հավաքին կանչված քաղաքացու կողմից վարժական հավաքից խուսափելը, որը դրսեւորվել է վարժական հավաքին ներգրավվելու նպատակով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում եւ բժշկական փորձաքննություն չանցնելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու կամ վարժական հավաքին ներգրավվելուց որեւէ այլ եղանակով խուսափման ձեւով, պատժվում է տուգանքով՝ 15-ապատիկից 30-ապատիկի չափով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:
Արմավիրի մարզպետը Մերձավանի դպրոցում զրուցել է պատմության ուսուցչուհու հետ, լսել կողմերի պարզաբանումները
Մարզպետը կարևորել է դպրոցում առողջ մթնոլորտի պահպանումը և հորդորել բոլոր կողմերին դրսևորել զսպվածություն, հանդուրժողականություն ու կառուցողական մոտեցում՝ ուսումնական գործընթացը չխաթարելու և նմանատիպ իրավիճակները բացառելու նպատակով։


















































