Օրվա լրահոսը
Հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը ժամանակավորապես կդադարեցվի հանրապետության գազամատակարարումը
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ 2016 թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին ՝ Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական, գծային փականների փոխարինման, ինչպես նաև սողանքի շրջանում գազատարի նոր կառուցված հատվածի ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով: Հայաստանի Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարան կայանի
Նախարարն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի համայնքներ
Ս. թ. հուլիսի 10-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով տուժել են Արմավիրի շուրջ 15 համայնքներ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ուշ երեկոյան մեկնել է Արմավիրի մարզ: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ նախարարը եղել է Ակնալիճ և Մայիսյան համայնքներում: Տարածք է այցելել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Տեղացած կարկուտի պատճառած վնասներին տեղում
Հալէպը ռումբերու, հրթիռներու Եւ փամփուշտներու տարափին տակ. «Գանձասար»
Այսօր առաւօտեան վաղ ժամերէն սկսեալ ահաւոր հրթիռակոծումներու, բախումներու, պայթիւններու եւ հրաձգութեան ձայներու տակ օրը կը դիմաւորէ Հալէպի բնակչութիւնը, կը գրէ «Գանձասար»-ը։ Բախումներու հետեւանքով պողոտաներուն վրայ պայթուցիկ փամփուշտներ կը տեղան։ Հրթիռներ կ՚իյնան զանազան շրջաններու մէջ։ Վայրկեաններ առաջ ստորգետնեայ պայթիւնի մը հետեւանքով քաղաքը ուժգին կերպով ցնցուեցաւ։ Պուսթան ալ Քասըր, Մունշիէ, Ճըտէյտէ, Սէյֆ ալ Տաուլէ, Աշրաֆիէ, Շէյխ Թահա,
Դանակահարություն. կասկածյալը ձերբակալված է
Հուլիսի 9-ին, ժամը 4.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք, նախաբազկի ստորին հատվածի ներսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1995 թ. ծնված Գոռ Պ.-ն և «թևատակի կտրած-ծակած վերք, անոթի վնասվածք» ախտորոշմամբ՝ 1995 թ. ծնված Նելսոն Ա.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գոռ
Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Արագածոտնի մարզում
Հուլիսի 10-ի երեկոյան, ժամը 20.30-21-30-ի սահմաններում ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Առանձնապես խոշոր չափերի հասնող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան եւ այլ համայնքները: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելել է տուժած բնակավայրեր` վնասների մասին տեղում ծանոթանալու,
Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 05.30-20.00. ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 05.30-ից մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց
Հայաստանի բասկետբոլիստուհիները շարունակում են տղաների հաղթարշավը
Հայաստանի բասկետբոլիստուհիները Թբիլիսիում ընթացող մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնության «C» դիվիզիոնում, ինչպես մի քանի օր առաջ տղաները, շարունակում են հաղթանակներ տոնել: Մեկնարկային հանդիպումում մեր աղջիկները 66-40 հաշվով Անդորրային պարտության մատնելուց հետո, երկրորդում առավել քան մեծ առավելությամբ՝ 70-28, առավելության հասան Ուելսի նկատմամբ եւ մտան փլեյ-օֆֆ: Մեր երիտասարդական հավաքականի մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
LՂՀ ՊՆ. հրադադարի ռեժիմը հակառակորդը խախտել է 14 անգամ՝ արձակելով ավելի քան 100 կրակոց
Հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պանպանման ռեժիմը խախտել է 14 անգամ՝ ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: — ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոր մանրամասներ ֆինանսների նախարարության տանիքի հրդեհի վերաբերյալ (ֆոտոշարք)
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.26-ին, մարվել՝ 00.53-ին:
Փարաջանովի անվան թանգարանի մոտակայքում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկ տարածք
Հուլիսի 10-ից 11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Ձորագյուղի 1-ին փողոցում՝ Ս. Փարաջանովի անվան թանգարանի մոտակայքում, այրվել է մոտ 1500 քմ խոտածածկ տարածք: Փարպի-Գյումրի ավտոճանապարհին այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի օդանավակայանի
Սիրիական բանակը սպանել է ահաբեկչական խմբի բոլոր անդամներին. «Գանձասար»
Կիրակի 10 Յուլիս 2016-ին, զինեալ անցահաբեկչական խմբաւորումներ փորձած են ստորգետնեայ անցքերու ճամբով յարձակիլ ՀԱԼԷՊԻ ԲԵՐԴԻՆ վրայ:
Հորդառատ անձրևի պատճառով ջրալցվել են «Տանձուտ» գետի մերձակա տնակները
Հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 5-3-2-2 տնակային ավանում գտնվող տնակներից մեկը ամբողջությամբ ջրալցվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի համաձայն՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հորդառատ անձրևի պատճառով «Տանձուտ» գետի ափը (մոտ 2մ) ճեղքվել է, ինչի հետևանքով ջրալցվել են գետամերձ տնակները:
Մանվել Բադեյանի եւ Լիլիթ Գալստյանի միությունն այլեւս պաշտոնական է (Տեսանյութ). a1plus.am
Մանվել Բադեյանն ասաց. «…պաշտոնական է։ Կարող եք հանգիստ շունչ քաշել»։
Հորդառատ անձրևները վնասել են մի շարք շենք-շինություններ
Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի կենտրոնական փողոցում ծառեր են շրջվել: Երևանի Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մանկապարտեզի տանիքը քամուց պոկվել է և ընկել
Հրդեհ`Ֆինանսների նախարարության շենքի տանիքում (ֆոտոշարք)
Հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք Ադամյան 1 հասցեում հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տվյալների այրվում է ֆինանսների նախարարության շենքի տանիքը մոտ 1000 քմ մակերեսով: Դեպքի վայր են մեկնել 13 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հայտարարվել է հրդեհի բարդության բիս 1 աստիճան: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել
Երևանի ու Շիրակի ոստիկանապետերի տարբերությունը՝ ըստ Շահեն Հարությունյանի
Aravot.am-ը Շանթ Հարությունյանի որդուց՝ Շահեն Հարությունյանից հետաքրքրվեց, թե որպես ոստիկանություն հաճախակի բերման ենթարկվող անձ հանդիպե՞լ է այդ կառույցում այնպիսի ոստիկանների, որոնք կիսում են իր գաղափարները: «Ամբողջ ոստիկանական համակարգում կան մարդիկ, որոնք չասեմ ընկեր են, բայց ունեն արժեհամակարգ: Օրինակ՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը ու Շիրակի մարզի ոստիկանապետը շատ տարբեր են, երբ քննադատում եմ Աշոտ Կարապետյանին, ինձ
Շահեն Հարությունյան.«Անգամ հայրս չի կարողանա ինձ պայքարից հետ կանգնեցնել» (տեսանյութ)
Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ 17-ամյա Շահեն Հարությունյանը, որն արդեն ուսանող է, նախաձեռնել է ստեղծել «Ազգային միացյալ նախաձեռնություն» անունը կրող համազգային շարժում: Ըստ նրա` այն կազմված է միայն երիտասարդական-ընկերական-գաղափարական հիմքի վրա՝ ազնիվ ու արժանապատիվ մարդկանցից ու չի համագործակցելու որևէ քաղաքական ուժի հետ: Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Շահեն Հարությունյանը ներկայացրեց ծրագիրն՝ ասելով. «Կլինեն մարդիկ, որոնք անվան
«Ոսկե ծիրանը» յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ ոչ միայն հայ հանդիսատեսի, այլև մասնագետների համար». Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Ուրախալի է, որ արդեն 13-րդ անգամ Հայաստանի մայրաքաղաքը դառնում է նման կարևոր մշակութային իրադարձության կենտրոն: Ավելորդ է խոսել ժամանակակից աշխարհում կինոյի ունեցած դերի և նշանակության մասին: Սակայն ավելորդ չէ կրկին ընդգծել մեր նվիրվածությունը մշակութային ու
Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործը եզրափակիչ փուլ է մտնում. A1plus.am
Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործը եզրափակիչ փուլ է գնում: Գործով կալանավորված «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանն փոխանցում է, որ մոտ ժամանակներս հնարավոր է գործն ուղարկվի դատարան: «Ըստ իս՝ Գառնիկ Մարգարյանի մասով չպետք է գնա դատարան: Նրան մեղադրում են հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու
Ինչպե՞ս պահպանել խաղաղությունը. Վարդան Օսկանյանը՝ դիվանագետներին
Երեկ «Համախմբում» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության հիմնադիր ժողովի ժամանակ Վարդան Օսկանյանը, իր ելույթում խոսելով արցախյան հիմնախնդրից, հիշեցրեց, որ իր արտգործնախարար լինելու տարիներին պահպանվել է խաղաղությունը: Ժողովից հետո Aravot.am-ը նախկին արտգործնախարարից հետաքրքվեց, թե ի՞նչ թերացումներ են թույլ տվել մեր դիվանագետները, Էդվարդ Նալբանդյանի ղեկավարած գերատեսչությունը, որը պատճառ դարձավ պատերազմի: «Իմ ժամանակ իրոք եղել են հաջողություններ ու պատճառներից
Հրդեհ` Աբովյան փողոցի «Պիցցա դի Ռոմա»-ում
Հուլիսի 10-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան 1/1 հասցեում այրվում է «Պիցցա դի Ռոմա»-ի տանիքը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Ծխնելույզի ծուխը թողել է հրդեհի տպավորություն: ՀՀ ԱԻՆ
Բացվեց 13-րդ «Ոսկե ծիրանը» (ֆոտոշարք)
Ծիրանօրհնեք, անվանական աստղեր եւ կարմիր գորգի վրայով քայլող աշխարհահռչակ հյուրեր
Տնից գիշերով փախած աղջիկը
Ուսանողական տարիներն էին: Ռազմիկը սովորում էր Պոլիտեխնիկ ինստիտուտի (հիմա՝ ճարտարագիտական համալսրան) ցերեկային բաժնում, իսկ իրենից մեծքույրը՝ Սիրանույշը, նույն պոլիտեխնիկի երեկոյան բաժնում (քանի որ ցերեկն աշխատում էր) և գիշերվա տասն անց կեսին էր տուն վերադառնում: Ռազմիկն ամեն երեկոգնում էր տրամվայի կանգառ, որը ներկայիս Կոմիտասի փողոցի վրա գտնվող անշարժ գույքի կադաստրի գործակալության դիմացի մայթին էր, դիմավորում էր
Կացնահարված ընտանիքի մեղքը բոլոր իրավապահ մարմիններինն է
Oրենքը չի ընդունվում, ոստիկանությունը չունի պաշտպանելու մեխանիզմ, դատավորներն էլ չեն պատժում Երևանում 2 օր առաջ տեղի ունեցած սպանության դեպքը, որի ընթացքում նախկին ամուսնու կողմից կացնահարվել և ծանր վնասվածքներ էր ստացել 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և նրա հայրը, իսկ կացնի հարվածից մահացել էր նրա մայրը, կրկին բարձրացրեց ընտանեկան բռնության զոհերի և տուժողների պաշտպանության հարցը: Միայն վերջին 3
Կարկուտը վնաս է հասցրել Կոտայքի մարզի Սոլակ և Քաղսի գյուղերին
Հուլիսի 10-ին, ժամը 10.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ և Քաղսի գյուղերում ժամը 00.00-ից մինչև 00.40-ը տեղացած կարկուտը վնասել է հողատարածքներ: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ կարկտահարության հետևանքով վնասվել են Քաղսի գյուղի 9 և Սոլակ գյուղի 5 տներին հարակից հողատարածքներ: Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին: Հուլիսի 10-ին,
Չին արվեստագետները տպավորված էին հայ երաժշտությամբ, ճարտարապետությամբ ու կինոյով
Հայաստանի կոմպոզիտորների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան և Չինաստանի երաժիշտների ասոցիացիայի գործընկերությամբ կազմակերպել էր հայ-չինական ժամանակակից երաժշտության փառատոն, որն անցկացվեց ՀԿՄ «Համագործակցություն» նախագծի շրջանակներում. «Քանի որ Կոմպոզիտորների միությունը նպատակ ունի ընդլայնել տարբեր երկրների հետ մշակութային կապերի աշխարհագրությունը, ուստի ստեղծվեց այս նախագիծը, որի շրջանակներում արդեն կայացել են հայ-ռուսական և հայ-վրացական ժամանակակից երաժշտության համերգներ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հուլիսի 10-11-ը շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 12-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-14-ը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում Հուլիսի 10-11-ը երեկոյան ժամերին առանձին
Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահ Ջեմյս Ուորլիքի փոխանցմամբ` հուլիսի 11-ին Վիեննայում ՄԽ անդամ երկրների մասնակցությամբ հանդիպում կանցկացվի: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՄԽ ամերիկացի համանախագահը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հարցով անցկացված գագաթաժողովի արդյունքները, ինչպես նաեւ հետագա քայլերը:
1in.am-ը դադարեցնում է աշխատանքը
1in.am-ի հայտարարությունը 2010թ. ի վեր 1in.am-ը ջանացել է լինել առաջին ու անկողմնակալ լրատվական միջոցը Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Տարիների ընթացքում մեզ հաջողվեց դառնալ Հայաստանի առաջատար լրատվամիջոցներից մեկը ցանցային տիրույթում։ Մեր հաջողությունները «Ժամանակ» օրաթերթում, www.1in.am կայքում և «Առաջին լուրեր» լրատվական-վերլուծական կենտրոնում հնարավոր եղավ ապահովել մեր նախկին և ներկա աշխատակիցների շնորհիվ, ում հայտնում ենք մեր երախտագիտությունը։


















































