Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ուկրաինա

ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-12-ին կայցելի Կիև։ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

«Կարևոր է Գլենդել քաղաքի կառավարման մարմիններում հայերի ակտիվ գործունեությունը». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Կալիֆորնիա  նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Գարպետյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը կարևորել է ԱՄՆ-ում, և հատկապես հայաշատ Գլենդելում քաղաքի կառավարման մարմիններում մեր հայրենակիցների ակտիվ գործունեությունը, ինչը վստահաբար նպաստում է երկկողմ կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Երևանն ու Գլենդելն համատեղ ծրագրերի իրականացման հարցում մեծ ներուժ ունեն:

Իրավապաշտպանի դատավճիռն ուժի մեջ մտավ

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» հիմնադիր նախագահ Խաչիկ Մարոզյանի դեմ հարուցվել էր քրեական գործ: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը եւ վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել էին իրավապաշտպանին: «Առավոտը» տեղեկացրել էր երկու դատական ատյաններում կատարվածի մասին, իսկ երեկ զրուցեց Խ. Մարոզյանի հետ: -«Առավոտի» տեղեկություններով՝ տուժող կողմը այդպես էլ չբերեց վճռաբեկ բողոք, այդպե՞ս է:

Մոսկվան և Բաքուն պատրաստվում են միջազգային 5-րդ հումանիտար ֆորումին. Minval.az

Պաշտոնական Մոսկվան և Բաքուն նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում միջազգային 5-րդ հումանիտար ֆորումը կազմակերպելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը։ Նախատեսվում է, որ ֆորումը տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հովանավորությամբ։ Թեմայի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունը, որտեղ հիշեցվում է նաև, որ

ՆԱՏՕ-ն կոչ է արել ՌԴ-ին փոխել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կարգավիճակները. Грузия Onine

2016թ. հուլիսի 8-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկած ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովի առաջին օրը ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի ընթացքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որի միջոցով ՆԱՏՕ-ն կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը փոխել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կարգավիճակները։ Այս մասին տեղեկացնում է Грузия Onine լրատվականը։ Հայտարարությունը տեղադրվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։ Դրանում ասվում է, որ ՆԱՏՕ-ի

«Ռեֆորմիստների» կուսակցությունը սատարելու է իշխանության բարեփոխումները». Վահան Բաբայան (տեսանյութ)

«Պատրաստվելու ենք աջակցել հանրապետության նախագահի եւ կառավարության իրականացրած բարեփոխումներին»,-ասում է կուսակցության նորընտիր նախագահը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր կայացավ ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների» կուսակցություն հիմնադիր համագումարը: «Ռեֆորմիստների» կուսակցությունը պետականամետ քաղաքական ուժ է, որը սատարելու է իշխանության բարեփոխումները»,-լրագրողների հետ զրույցում ասաց  Վահան Բաբայանը: Նրա խոսքով` իր ղեկավարած կուսակցությունը լինելու է պետականամետ. «Այն

Ադրբեջանի, Իրանի և ՌԴ նախագահների առաջիկա հանդիպման արդյունքում կարող է փաստաթուղթ ստորագրվել. «ՌԻԱ»

2016թ. օգոստոսին Բաքվում՝ Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կայանալիք հանդիպման արդյունքում կարող է փաստաթուղթ ստորագրվել։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ աշխատանքներ են տարվում օգոստոսին ՌԴ նախագահի՝ Բաքու կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ օգոստոսին Իրանի

Շենգավիթում տեղի ունեցած արյունալի սպանության գործով տեղի է ունեցել դատական սխալ. հայտարարություն

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը՝ Շենգավիթում տեղի ունեցած արյունալի սպանության կապակցությամբ Սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցաել Երևանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ և անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վ. Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն, կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով

Հենրիխ Մխիթարյանի ՄՅՈՒ գալով Խուան Մատայի դիրքերը թուլացե՞լ են

Mirror-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան ամռանը կարող է հեռանալ թիմից, քանի որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նրա հետ առանձնակի հույսեր չի կապում: Ավելի վաղ մամուլը գրել էր, թե իսպանացու դիրքերը թիմում ավելի են թուլացել այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, թեեւ Մատան մտադիր է

ՀՀԿ-ի նախկին կարգախոսը «Ռեֆորմիստների» կուսակցությանն է լինելու (ֆոտոշարք, տեսանյութ)

«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը «DoubleTree by Hilton» հյուրանոցում մեկնարկել է ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի քաղաքական նոր ուժի` «Ռեֆորմիստների» կուսակցության հիմնադիր համագումարը: Գրանցված 280 պատվիրակներից ներկա են 265-ը` ՀՀ բոլոր մարզերից: Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ կուսակցության կարգախոսն է` «Քեզ համար` Հայաստան». «Ժողովուրդը հոգնել է ընդդիմադիր անվանումներից, նման

ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Ադրբեջանի ղեկավարին. news.az

Քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակը, ինչպես նաև մտքեր փոխանակել հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Ֆրանսիայի դեսպանատունն ու էլիտիզմի հայկական տարբերակը

Արդեն չորս տարի է, ինչ բնակվում եմ արտերկրում։ Հայաստանը լքելու մի շարք պատճառներ եմ ունեցել, որոնցից մեկն ուսումս Հաագայում շարունակելն էր։ Հասարակագետները մեր երկրում պահանջված չեն, իսկ եթե նույնիսկ պահանջված էլ լինեին, ապա կլիներ մեկ այլ խոչընդոտ, որը հաղթահարելու փոխարեն կլքեի երկիրս ու կկիսեի աշխարհասփյուռ հայրենակիցներիս ճակատագիրը։ Ամեն ոք ինքն է ընտրում իր ուղին։ Խոսքս,

Ջեյմս Ուորլիք. Բոլոր կողմերը մերժեցին պատերազմը

2016թ. հուլիսի 8-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպումներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ ՀՀ և Ադրբեջանի նախագահների և ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարի միջև կայացած հանդիպումներին անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը թեմայի վերաբերյալ գրառում է կատարել

Տրակտորն ինքնավթարի է ենթարկվել. վարորդը մահացել է

Հուլիսի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՄՏԶ-82» մակնիշի տրակտորը Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի «Զոլաներ» կոչվող տարածքում, հանդամիջյան ճանապարհին, ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը՝ 1955 թ. ծնված Երեմ Եղիազարյանը, ստացել է մարմնական վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելիս, գիտակցության չգալով, մահացել: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ծաղիկներն ավելի երկար կդիմանան, եթե դրանց կոթունները հագցնեք մաքրված կարտոֆիլի մեջ եւ հետո դնեք ջրով լի սկահակի մեջ

Շոգ օրերին ըմպելիքը սառեցնելու համար խորհուրդ է տրվում շիշը փաթաթել սառը աղաջրում թրջված կտորով եւ դնել հով տեղ։ Երբ կտորը չորանա, նորից թրջել։ Այս ձեւով կարելի է սառեցնել նաեւ ձմերուկը եւ սեխը։ Եթե ապուրն աղի է ստացվել, ապա պետք է մեջը մի կապոց բրինձ իջեցնել, երբ աղն անցնի, կարող եք հանել բրինձը։ Կարելի է նաեւ

Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Րաֆֆի Ասլանյանի պրոֆեսիոնալիզմը

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Վորոնցովի Ասլանյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատախազության Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի նորանշանակ դատախազին: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Րաֆֆի Ասլանյանի պրոֆեսիոնալիզմը և իրավական համակարգում երկարամյա աշխատանքայի նփորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա

Հայկ Բաբայանը «Ասիայի երեխաներ» մարզական խաղերի չեմպիոն

Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում հուլիսի 5-ից 17-ը տեղի ունեցող «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը : Հայ 15 մարզիկ մրցում է 9 մարզաձևից: Հրաձգությունից Հայաստանը ներկայացնում է հայտնի հրաձիգ Հրաչ Բաբայանի կրտսեր եղբայրը` Հայկ Բաբայանը: Հրաձգությունից մասնակցող Հայկ Բաբայանն այսօր 14 մրցակցից օդամղիչ հրացան, 10մ տղաների պայքարում, խոցելով 620,3 միավոր,

Հիլարի Քլինթոնին հիշելով. Երբ ԱՄՆ պետքարտուղարը նաեւ Երեւան էր ժամանում

Հայաստանի դիվանագիտությունը փորձում է խախտե՞լ ավանդույթները

Նախագահականն Արցախում հարցո՞ւմ է պատվիրել. «Հրապարակ»

Ղարաբաղցի քաղաքագետ, «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը չի կիսում ՀՀ պաշտոնական տեսակետները ԼՂՀ կարգավորման շուրջ։ Ինչպես ԼՂՀ բնակիչներից շատերը, նա դեմ է տարածքների հանձնում ենթադրող որեւէ փաստաթղթի ստորագրմանը եւ չի հավատում, որ Ադրբեջանը կարող է պարտաճանաչ գտնվել եւ կատարել միջազգային հանրության առջեւ ստանձնած որեւէ պարտականություն, իսկ ապրիլյան պատերազմի օրերին նա երկար ժամանակ մնացել է

Վարչապետը թանկարժեք անիվներ է պատվիրել, որոնցից յուրաքանչյուրն արժի 960 դոլար. «Հայկական ժամանակ»

Կառավարությունը ցանկանում է գնել ավտոմեքենայի չորս հատ անիվ, որոնցից յուրաքանչյուրն արժի 464.000 դրամ կամ 960 դոլար: Իսկ չորսը միասին արժեն 1,856,000 դրամ: Այսինքն, կառավարությունը ցանկանում է 4000 դոլարով գնել ընդամենը չորս անիվ: Այս տեղեկատվությունը դրված է Ֆինանսների նախարարության պետական գնումների կայքում: Այս գերթանկարժեք անիվներն ամենայն հավանականությամբ գնվում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծառայողական նույնքան թանկարժեք մեքենայի

Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալների վարկանիշային մրցաշարի եզրափակչում հաղթեց տեխնիկական նոկաուտով (տեսանյութ)

Հայաստանցի 64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Վենեսուելայում անցկացված պրոֆեսիոնալների օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակչում արդեն Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակցի կարգավիճակով հանդիպեց քաթարցի Թուլասի Թարումալինգամի հետ: Արդեն երկրորդ ռաունդի վերջին վայրկյաններին ռինգի մրցավարը քաթարցուն նոկդաուն գրանցեց ու մրցակիցները գնացին ռինգի իրենց անկյուն: https://www.youtube.com/watch?v=qHMWqu3lohw Հովհաննես Բաչկովի առավելությունն այնքան մեծ էր, որ Թուլասիի մարտավկաները, խուսափելով վերջին ռաունդում շատ

Հետաքրքիր է՝ կտարբերվի՞ այդ անդրադարձը ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովների անդրադարձներից. «Ժամանակ»

ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը ամերիկյան կողմը, որ Վիեննայի օրակարգի նախաձեռնողն էր, հերթական անգամ դարձնում է Ղարաբաղյան կարգավորման հանգրվան: Սա հետաքրքրական է և՛ Վիեննայի օրակարգի շեշտադրման իմաստով, որը ողջունելի է Հայաստանի համար, և՛ թե այն իմաստով, որ ՆԱՏՕ-ն փաստորեն անուղղակիորեն այսպիսով ներգրավվում է Ղարաբաղյան գործընթացում՝ համենայնդեպս, ոչ ֆորմալ իմաստով դառնալով գործընթացի հարթակներից մեկը: Եվ այստեղ հետաքրքրական է

Թույլ ու խեղճ. «Հրապարակ»

ՆԱՏՕ-ի գագաթնաժողով կլինի, ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն, հակամիջուկային միջազգային կոնֆերանս, թե Դավոսի տնտեսական ֆորում, մեր մասնակցությունը սահմանափակվում է պատվավոր ներկայությամբ կամ դիտորդի կարգավիճակում հայեցողությամբ։ Թույլ ու թերզարգացած պետության ճակատագիր։ Հենց այդ խեղճությունն է պատճառը, որ մեզ համար կենսական ճանապարհի՝ Լարսի փակումը կարող է օրեր-շաբաթներ տեւել, եւ բացումը կախված լինել բացառապես մեր հարեւանների բարի կամքից։ Այդ թուլությունն

Արցախի հարցը եւ ընտրությունները. «Ազգ»

Մի բան հստակ է` եթե որեւէ մեկին թվում է, որ տարածքների վերադարձի կամ Հայաստանն ու Արցախը կապող իբր «հատուկ կարգավիճակով» միջանցքի մասին խոսելով` կբթացնեն ժողովրդի զգոնությունը, ու մի օր էլ նա կհամաձայնի ինչ- որ միջանկյալ առաջարկների, սխալվում են, քանի որ երեխան էլ գիտի` տարածքները Արցախի ու Հայաստանի անվտանգության երաշխիքն են, ու միշտ կգտնվեն բավարար թվով մարդիկ, որոնք կկազմակերպեն տարածքների վերադարձ պարտադրողների դեմ դիմակայությունը:

ԱՄՆ-ի նախկին դեսպան. Ռուսաստանն այժմ բացասական դեր է խաղում՝ զինելով ԼՂ հակամարտության երկու կողմերին (Տեսանյութ). VOA

«Պետքարտուղարությանն անհրաժեշտ է ավելի լուրջ դեր ստանձնել այս ճգնաժամի կարգավորման գործընթացում՝ մանրամասն հետազոտելով կարգավորման հեռանկարները հայկական եւ ադրբեջանական հասարակություններում»:

Երեւանում գիշերը դանակահարվել են երկու երիտասարդներ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, կրծքավանդակի առջևի պատի կտրած-ծակած վերք, նախաբազկի ստորին հատվածի ներսային մակերեսի կտրած-վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի Աբելյան 5 շենքի բնակիչ, 21-ամյա Գոռ Պետրոսյանը և «աջ

Րաֆֆի Ասլանյանը նշանակվեց Երեւան քաղաքի դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով այսօր Րաֆֆի Ասլանյանն ազատվել է Շիրակի մարզի դատախազի պաշտոնից՝ նշանակվելով Երեւան քաղաքի դատախազ: Րաֆֆի Ասլանյանը Շիրակի մարզում պաշտոնավարեց մոտ 3 տարի՝ կարողանալով շատ արագ զսպել Գյումրիում անընդմեջ սկանդալներ սարքող քրեական հակում ունեցող երիտասարդներին: Նա աչքի ընկավ իր խստապահանջությամբ, անկաշառ լինելով, շիրակցի պաշտոնյաների հետ մտերմիկ հարաբերությունների մեջ չմտնելով ու լրատվամիջոցների

Զոքանչին կացնով սպանած նախկին փեսան «Կիսաբաց լուսամուտներում» էր իր ընտանեկան խնդիրը ներկայացրել հանրությանը (Տեսանյութ). tert.am

Երևանի Շենգավիթ համայնքում հուլիսի 8-ին նախկին զոքանչին կացնով սպանած, նախկին կնոջն ու նախկին աներոջը կացնով գլխուղեղային բաց վնասվածքներ հասցրած 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը այս տարվա մարտ ամսին մասնակցել է «Կիսաբաց լուսամուտներ» ծրագրին ու երեխային տեսնելու հնարավորություն չունենալու իր խնդիրը բարձրաձայնել հանրության առաջ իր մոտ հետ: Հաղորդման ընթացքում Վլադիկ Մարտիրոսյանը պատմում է, թե ինչպես և որտեղ է

Հալեպում 10 զոհ, 100 վիրավոր, որոնց մեծամասնությունը երեխաներ են. «Գանձասար»

Զինեալ ահաբեկչական խմբաւորումներ, խախտելով զինադադարը, հրթիռակոծել սկսան Հալէպի զանազան թաղամասերը։

Միջազգային հարաբերություններում դեռեւս մնում ենք նույն ռոմանտիկը, նույն երազողը, հետեւաբար նաեւՙ միեւնույն երազախաբը. «Ազգ»

Մանավանդ պատմական ճշմարտության համար չեն զոհաբերի որեւէ բան, հատկապես երբ չկա ներքին որեւէ ճնշում, պահանջ: Իսրայելի պարագայում, այդ ճնշումը կամ պահանջը բացակայում էր առնվազն 80 տոկոսով…

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930