Օրվա լրահոսը

«Կռիվը մեր ու «Զվարթնոց»-ի կոնցեսիոների միջև է. կառավարությունը կողքի է կանգնած». ճարտարապետ

Որքան ժամանակ է՝  ճարտարապետները կոնցեսիոների հետ հանդիպում են պահանջում, սակայն ապարդյուն

Նետաձիգները նշանառության անհավանական օրինակներ են ցույց տալիս (տեսանյութ)

Հայկ Նահապետը «արձակուրդում է»: Նետ ու աղեղի ժամանակակից վարպետները դիպուկ նշանառության անհավատալի օրինակներ են ցույց տալիս: Նրանք կարողանում են խոցել թռչող ափսեն, կտրել թելը, դիպչել ճոճվող հավկիթին: Mirfactov.ru-ն ի մի է բերել Ռոբին Հուդի հետնորդների ցուցադրած հնարքները: https://www.youtube.com/watch?v=RWgaEop3q88 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

«Ես պարտավորվածություն չեմ զգում, որ ինձ տարանջատեն Քոչարյանից».Վարդան Օսկանյան

Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին: Այս մասին այսօր Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց Վարդան Օսկանյանը: Սակայն դեռ հայտնի չէ առանձին ցուցակո՞վ կմասնակցեն, թե՞ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցելով: «Դա հետագայում կորոշենք, ուղղակի կուսակցությունը դեռ նոր է, դեռեւս չի գրանցվել, բայց դա ուշադրության կենտրոնում է, մեր օրակարգի վրա է: Կարծում եմ,

Հեղինակային երգի երեկո` Ժիրայր Սեֆիլյանի տարեդարձին (ֆոտոշարք)

Այսօր, Ազատության հրապարակում, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հեղինակային երգի երեկո էր կազմակերպել: Համերգը`կալանավայրում գտնվող իրենց ընկեր եւ գործընկեր Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան տարեդարձի առիթով էր: Ժիրայր Սեֆիլյանն արդեն երկու ամսից ավել գտնվում է կալանքի տակ: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով` «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր

Թուրքիան հայտ է ներկայացրել լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու համար. ermenihaber

Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը միասին հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար։ «Բարակ հացի պատրաստման մշակույթը» անունը կրող հայտի վերաբերյալ որոշումը պարզ կդառնա Եթովպիայում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի 11-րդ միջկառավարական կոմիտեի ժողովի ժամանակ։ Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

«Չնայած Ադրբեջանը ձևացնում է, թե չգիտի ինչի մասին է խոսքը, բայց եռանախագահող երկրները մանրամասն առաջարկներ են ներկայացրել». Էդվարդ Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ՝ Վարշավայում Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Հայաստանը մասնակցում է այն մասով, որը վերաբերում է Աֆղանստանին, ավելի կոնկրետ` Աֆղանստանի անվտանգության աջակցման ուժերի առաքելության մասնակցությանը։ Գիտեք, որ Հայաստանն արդեն յոթ տարի է, ինչ մաս է կազմում այդ առաքելության։ Իսկ 2015թ.-ից վերափոխվեց Վճռական աջակցության առաքելության: Եվ այդ շրջանակներում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ և

Զինեալ Ահաբեկչական Խմբաւորումներ Կը ՀրթիռակոծենՀալէպը․ Նոր Գիւղի Մէջ Կայ Երկու Հայ Վիրաւոր. «Եռագույն»

Ուրբաթ՝ Յուլիս 8-ին զինեալ ահաբեկչական խմբաւորումներ խախտելով զինադադարը սկսան Հալէպի զանազան շրջաններ հրթիռակոծելու, որուն հետեւանքով արձանագրուեցաւ 40 զոհ, մեծամասնութեամբ երեխաներ եւ 250 վիրաւոր։ Այս մասին հայտնում է «Եռագույնը»:  Նոր Գիւղի մէջ վիրաւորուեցան երկու հայուհիներ՝ Հռիփսիմէ Ղազարեան եւ Սօսի Ղազարեան-Հեքիմեան։ Հռիփսիմէ Ղազարեանի վիճակը կայուն է, ան հիւանդանոցէն դուրս եկած է արդէն, իսկ Սօսի Ղազարեան-Հեքիմեանը վիրաբուժութեան պիտի ենթարկուի։

Սեյրան Օհանյանի հանդիպումը` Վարշավայում

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վարշավայում մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում  կայացած հանդիպմանը: «Փոխգործունակության հարթակ» ձևաչափով hանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկերներ 52 երկրների պաշտպանության նախարարներ:  Միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վարդան Օսկանյանը՝ Սերժ Սարգսյանին. «Նման իրավիճակում ես այդպիսի հայտարարություն երբեք չէի անի»

Այսօր Գյումրիում լրագրողները ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին խնդրեցին գնահատել Սերժ Սարգսյանի՝ 800 հեկտար տարածքների  կորստի մասին արված հայտարարությունը, որը, ըստ գերագույն գլխավոր  հրամանատարի «ռազմավարական առումով կամ մարտավարական առումով որեւէ նշանակություն չունի»: Վարդան Օսկանյանն ասաց. «Նման իրավիճակում ես նման հայտարարություն երբեք չէի անի, այդ հայտարարությունը երեւի թե պետք է գնահատվի հասարակության կողմից: Ես՝ որպես դիվանագետ,

Ավարտվել է Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը ՌԴ

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոց: Վարչապետը շրջայց է կատարել ամրոցով, ծանոթացել նրա պատմությանը: Հովիկ Աբրահամյանը և Մաքսիմ Սոկոլովը ներկա են գտնվել  կեսօրի ավանդական համազարկին, որի արձակման պատիվը տրվել

Վարդան Օսկանյանի կուսակցությունն ուզում է դառնալ այլընտրանք ՀՀԿ-ին (ֆոտոշարք, տեսանյութ)

Այսօր Գյումրիում հիմնվեց Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպությունը: Տարածքային կազմակերպության նախագահ ընտրվեց մասնագիտությամբ ինժեներ Հունան Մազմանյանը: Վարդան Օսկանյանը բավական ընդգրկուն ելույթ ունեցավ՝ պարզաբանելով կուսակցության հիմնելու նպատակը ու ծրագրերը: «25 տարի անց, երբ նայում ենք մենք մեզ, կարծում եմ բոլորդ կհամաձայնվեք, մենք պակաս բավարարված ենք իրավիճակից: Երբ քայլում ես թեկուզեւ Երեւանի փողոցներով, բայց առավել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդեսը» շրջվել է. կան տուժածներ

Հուլիսի 9-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի անասնագոմերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան 45-րդ կմ-ում, բախվել են Ա. Մ.-ի վարած «Հոնդա» մակնիշի 34 NQ 276 պետհամարանիշով և Գ. Խ.-ի

Դադարեցնել կացին դատավորների լիազորությունները. ստորագրահավաք

Դատավորներ Նելլի Բաղդասարյանը (Շենգավիթի դատարան), Սեւակ Համբարձումյանը (Վերաքննիչ դատարան), Մանուշակ Պետրոսյանը (Վերաքննիչ դատարան) եւ Արշակ Խաչատրյանը (Վերաքննիչ դատարան) կացին մականունն են ստացել, քանի որ հենց իրենց ապօրինի որոշումների արդյունքում ազատ էր արձակվել կնոջը պարբերաբար բռնությունների ենթարկող Վլադիկ Մարտիրոսյանը, ով հուլիսի 8-ին կացինով փորձել է սպանել իր նախկին կնոջն ու նրա ծնողներին: Կինը ծանր վիճակում այժմ գտնվում է հիվանդանոցում, հայրը

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունը վարչական նոր շենք ունի (ֆոտոշարք)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Կապան, որտեղ տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարչական նոր շենքի բացումը։ Սյունիքի մարզային քննչական վարչության աշխատանքային պայմանները բարելավելու համար անհատույց օգտագործման է հանձնվել Երկաթուղայինների 4 հասցեում գտնվող 625.1 քմ մակերեսով շենքը, որի վերանորոգման համար ծախսվել է 26 մլն

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը սեփական անգործությունը քողարկելու նոր տարբերակներ է որոնում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքացի Տ. Մ.-ը դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ հայտնելով, որ ոստիկանության աշխատակիցները մահափորձի կասկածանքով ամիսներ առաջ ներխուժել են իրենց բնակարան և իրեն ու ամուսնուն տեղափոխել ոստիկանության «Էրեբունու» բաժին, որտեղ էլ հոգեբանական ու ֆիզիկական ճնշման միջոցով փորձել են ցուցմունք կորզել այն մասին, որ ոմն Ս. Վ.-ի մահափորձն իրենք են իրականացրել: Ինչպես հայտնում

«ՀՀԿ-ի նպատակն է` գործակցել ցանկացած նոր քաղաքական ուժի հետ». Գագիկ Մելիքյան

ՀՀԿ-ական պատգամավորը եւս հաջողություններ է մաղթում «Ռեֆորմիստների» կուսակցությանը «Ցանկացած, այդ թվում` նոր ձեւավորվող առաջադիմական ուժի նպատակները պետք է ուղղվեն պետականաշինության ամրապնդմանը եւ պետությանը»,-այսօր նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի գլխավորած «Ռեֆորմիստների» նորաստեղծ կուսակցության համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նա մեջբերեց Նժդեհի խոսքը` «կուսակցության հետ, պետության համար, ժողովրդի համար». «Կարծում եմ` սա կարող

Երևանում անցկացվել է «Գունազարդ վազք» 2-րդ վազքարշավը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով  մայրաքաղաքում 2-րդ տարին անընդմեջ անցկացվել է «Գունազարդ վազք» մարզական, ժամանցային միջոցառումը: Վազքարշավն իրականցվում է «Run Armenia» նախագծի նախաձեռնությամբ` Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ: Գաղափարի հիմնական նպատակը այդպիսի  մարաթոններով Երևանի բնակիչների և հատկապես երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է, ինչպես նաև վազքի մշակույթն ու

«Դուք կասկածո՞ւմ էիք, որ ԲՀԿ-ն պետության մասին է մտածում». Միքայել Մելքումյան

ԲՀԿ-ական պատգամավորն իր գործընկերոջ նորաստեղծ կուսակցությանը կայացում է մաղթում Այսօր «Ռեֆորմիստների» նորաստեղծ կուսակցության համագումարին ներկա էր նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Լրագրողների հետ զրույցում նա նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի` կուսակցություն ստեղծելու փաստն այսպես բնորոշեց. «Եթե մարդիկ գտնում են, որ կարող են ինքնուրույն ուժ դառնալ եւ քաղաքական օրակարգ ձեւավորել, թող ձեւավորեն, դրանից ոչ մեկ չի

Ժիրինովսկի. Ռուսաստանն ու Թուրքիան ի զորու են կարգավորել Արցախի հակամարտությունը. nv.com

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին արտահայտվել է ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է nv.com-ը։ Ժիրինովսկին նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ի զորու են կարգավորել Արցախի հակամարտությունը, եթե միավորեն երկու երկրների առևտրական, տնտեսական և ռազմական ջանքերը. «Քրդական և հայկական հարցերը իրենք իրենցով կանհետանան։ Ինքն իրեն կլուծվի նաև

Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը Վարշավայում հանդիպել են

ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր հարցերում Ֆրանսուա Օլանդի հետևողական աջակցության և կարևոր դերակատարման համար, ընդգծելով, որ Հայաստանում իրապես հպարտանում են Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու իրողությամբ: Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը տարիների ընթացքում նկատելիորեն ընդլայնվել է. ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով

Մեր ոգու ձուկը

Թվում էր, թե օրերից մի օր վերջապես ամեն ինչ այսպես պիտի սկսվեր, եւ թվում էր նաեւ, թե այնուհետեւ ամեն ինչ սկսվել էր շատ ավելի առաջ, երբ մենք չէինք ծնվել առհասարակ եւ կարծես թե հասկացանք հետո, երբ մենք արդեն հայտնվել էինք, եւ շարունակում է թվալ, երբ արդեն մեր զավակներն էին ծնվել, որ անելու էին այն, ինչ

«Գագիկ Ծառուկյանի օրոք ԲՀԿ-ն հզոր էր». Արայիկ Աղաբաբյան

«Հիմա փորձում է հզորանալ»,-ասում է ԲՀԿ-ական պատգամավորը «Կա հրավեր եւ պատասխանատվություն ընկերոջ նկատմամբ: Որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ` պարտավորված եմ զգում մասնակցել: Դա արդեն ձեւավորված քաղաքական մշակույթ է»,-այսօր «Ռեֆորմիստների» նորաստեղծ կուսակցության համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը: Նրա կարծիքով` եթե կա պահանջ, թող ստեղծվեն նոր կուսակցություններ. «Եթե ստեղծում են, երեւի թե

Վարշավայում Էրդողանը մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լեհաստանի մայրաքաղաք մեկնած Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, օգտվելով ստեղծված առիթից, մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի Հանրապետության նախագահական նստավայրի պաշտոնական կայքը։ 2016թ. հուլիսի 8-ին Էրդողանը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար

Շրջանների վերադարձի մասին խոսողները բախտախնդիրներ են

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը` ներքաղաքական զարգացումների եւ ԼՂ հարցի մասին – Խորհրդարանական վերջին քառօրյան եզրափակվեց ընդդիմադիրների` միմյանց ուղղված վիրավորանքներով, շիշ շպրտելու սպառնալիքներով, «ռազբորկայի» կանչելով: Ընդդիմադիրները միմյանց մեղադրում եմն կեղծ լինելու մեջ: Ձեր կարծիքով՝ ո՞ր քաղաքական ուժն է Հայաստանում իրական ընդդիմություն, ո՞րը` կեղծ: – Կարծում եմ, որ միմյանց «ընդդիմադիրության թեկնածուի» գիտական թեզ շնորհելու կուրսեր Հայաստանում չկան:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 10-11-ը՝  շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին,  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 12-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 13-14-ը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում՝ Հուլիսի 10-11-ը՝  երեկոյան ժամերին,

«Մեկն ասում է՝ իմ պատմվածքն ունի 7000 դիտում, երբ այդքանից մի հոգին էլ չի կարդացել պատմվածքը». Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով` գրականությունը չի կարող անընդհատ դեպի բարձունք գնալ: «Երկու երես» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նրա դիտարկմամբ՝ մեր երկրի կարգավիճակը, ներքին-քաղաքական, սոցիալական փոփոխությունները, հասարակության տրամադրվածությունը շատ են ազդում գրականության վրա. «Գրականությունն էլ ազդում է հասարակության վրա: Ամենամեծ  բումը մենք ունեցանք 1990-ականներին. պատերազմից հետո ստեղծված իրավիճակն այդքան էլ լավը չէր, բայց գրականության որակն էր

Թուրքիայի փոխվարչապետ. Թուրք ժողովուրդը նեցուկ է Թուրքիայի հայ փախստականներին. Հաբերլեր

Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքն անդրադարձել է Թուրքիային ուղղված եվրոպական պետությունների մեղադրանքներին՝ Հայոց ցեղասպանությունն իրագործելու վերաբերյալ և Թուրքիայիում ապրող հայերի թեմային։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի փոխվաչապետ Քայնաքը մասնավորապես ասել է. «Երբ մեզ ցեղասպանության մեջ մեղադրող երկրներում թեկուզ մեկ ապօրինի հայ փախստական չկա, Թուրքիայում բնակվում է 200 հազար հայ փախստական։ Թուրք ժողովուրդը

Կին գործարարը կողմ է թուրքական ապրանքների դեմ պայքարին

«Լավագույն կին գործարար» 2016-ի հատուկ մրցանակակիրը կարծում է, որ արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքները պետք է հասանելի լինեն նաեւ ՓՄՁ-ներին: Ինգա Մանուկյանը մերօրյա կին գործարարներից մեկն է, ով օրեր առաջ իր «ԼՈՒՄ» հագուստի արտադրամասով (LOOM Weaving ապրանքանիշ) ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» 2016թ. մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակին արժանացավ: 2012-ից կանանց ձեռնարկատիրական գործունեությունը խրախուսող պետական միջոցառման կազմկոմիտեն

«Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը». Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաքում մասնակցել է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: ՀՀ Նախագահը հանդես է եկել ելույթով. Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը Մեծարգո՛ նախագահ Դուդա, Հարգարժա՛ն պարոն Գլխավոր քարտուղար,

Թե ինչպես Էրդողանին չհետաքրքրեց ՆԱՏՕ-ի ինքնաթիռների ուսումնական թռիչքները. «Հաբերլեր»

2016թ. հուլիսի 8-ին Վարշավայում մեկնարկած ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Լեհաստանի մայրաքաղաք է մեկնել նաև Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Գագաթնաժողովի առաջին օրը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդները հետևել են կազմակերպության անդամ պետությունների ռազմաօդային ուժերի իրականացրած ցուցադրական թռիչքներին։ Միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել է այդ ընթացքում Թուրքիայի նախագահի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930