Օրվա լրահոսը

ԱԱԾ դարպասներին ստվարաթղթե տանկով հարվածելու գործով մեղադրողը հրաժարվեց մեղադրանքից

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող թղթե հրասայլով ԱԱԾ դարպասներին հարվածելու գործով մեղադրողը քիչ առաջ հրաժարվեց Արտակ Գեւորգյանին առաջադրված մեղադրանքից: Դատախազը մեղադրանքից հրաժարվելու որոշումը հիմնավորեց հանցակազմի բացակայությամբ: Մեղադրողը այսօր ճառով պետք է հանդես գար, բայց, այնուամենայնիվ հրաժարվեց մեղադրանքից: Դատարանը այս պահին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում ընդունելու: Մանրամասներն՝ ավելի ուշ: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հաստատ Սերժ Սարգսյանի ուշքը չի գնում տարածքները հանձնելու համար. «Չորրորդ իշխանություն»

15 տարի է՝ իրադարձությունները զարգանում են այն տրամաբանությամբ, որ ինչ-որ պահի Հայաստանի իշխանությունները (կապ չունի, թե կոնկրետ ովքեր) ստիպված են լինելու տարածքներ հանձնել։

Հանրային խորհրդում հունիսի 23-ին կայացած ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգի առանցքային հարցերից մեկը վերաբերել է Հարկային օրենսգրքին

Այդ հարցով ստեղծված աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են հունիսի 21-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության արդյունքները` բազմաթիվ մտահոգիչ հարցեր բարձրացնելով ոչ միայն օրենսգրքի առանձին դրույթների, այլ առհասարակ օրենսգրքի բովանդակության և գաղափարախոսության վերաբերյալ: Անդրադառնալով օրենսգրքում տեղի ունեցած առանձին փոփոխություններին` շրջանառության հարկի շեմի նվազեցման, եկամտահարկի նոր դրույքաչափերի կիրառման, շահաբաժինների հարկման, ամորտիզացիաների ժամկետների երկարաձգման և այլնի հետ կապված` խորհրդի

ԵԽԽՎ-ում ադրբեջանցիները «հարձակվեցին» Նաիրա Զոհրաբյանի վրա

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստին Ադրբեջանի պատվիրակության անդամները «հարձակվեցին» ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի վրա: Վեհաժողովի` մշակույթի եւ ժողովրդավարության խնդիրներին առնչվող զեկույցի քննարկման ժամանակ տիկին Զոհրաբյանը հայտարարեց Թուրքիայի ներկայիս տարածքում հայկական մշակութային հետքի հետեւողական ոչնչացման մասին: Տիկին Զոհրաբյանը մասնավորապես ԵԽԽՎ ամբիոնից մտահոգություն հայտնեց. «Թուրքիայում եւ նրա եղբայր

Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և քննարկել պետերբուրգյան հանդիպման արդյունքները

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ու ՄԽ համանախագահների հետ և քննարկել պետերբուրգյան հանդիպման արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Շտայնմայերին են ներկայացրել 2016թ. հունիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հունիսի 23-ին ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է` պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ, որոնցով «Փոթի» նավահանգստից երկու օրը մեկ պարբերականությամբ բեռնափոխադրումներ կիրականացվեն դեպի Նովոռոսիյսկ և հակառակ ուղղությամբ: Առաջին բեռնափոխադրումը կիրականացվի հունիսի 25-ին երկու ուղղություններով: Առաջարկում ենք

Զախարովան հերքեց Մամեդովի հայտարարությունը, սակայն դա բավարար չէ. «Ժողովուրդ»

Դժվար է ասել, թե երբ էր վերջին անգամ ՌԴ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա նման կոշտ գնահատական տվել ադրբեջանցի որեւէ գործչի գործողություներին, առավել եւս ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի աշխատակազմի ամենաազդեցիկ պաշտոնյայի հայտարարությանը։ Իհարկե, մեզ միայն կարող է ուրախացնել այն, որ ադրբեջանական կողմի այդ հայտարարությունը որակվեց որպես «այլասերված մեկնաբանություն», ինչից կարելի է եզրակացնել, որ ինքնին, կարգավորման քայլերի նման հաջորդականությունն

Նամակ Հռոմի պապին. վստահ ենք, որ Ձերդ Սրբազանութիւնը անտարբեր չի մնայ այս մարդկանց ճակատագրի նկատմամբ

Փարիզում նորաստեղծ “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐԻՆ ԶՕՐԱԿՑՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԷ”ին նամակը ուղղարկուած Տիեզերական Եկեղեցու Քահանայապետ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ Պապին Փարիզ, 23 Յունիս 2016 թ. Տիեզերական Եկեղեցու Քահանայապետ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ Palais apostolique 00120 Cité du Vatican Յարգամեծար Սրբազան Քահանայապետ. Ակնածութեամբ ենք դիմում Ձերդ Սրբազանութեան, արտայայտելու համար մեր գոհունակութիւնը եւ բարեմաղթանքները Հայաստան մեկնելու առիթով: Աշխարհի մեջ առաջին անգամ քրիստոնեութիւնը 301թուականին որպես

Փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ հունիսի 24-ին, ժամը 10.00-ի դրությամբ՝ հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և գետի վարարման պատճառով, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան միաձայն պաշտպանել է Ռուսաստանին որակազրկելու առաջարկը

Նույն պատիժը կկիրառվի նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի նկատմամբ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Սիմ Կոֆան Թբիլիսիում «Рустави 2» հեռուստաընկերությանը հայտարարել է. «Գործկոմի բոլոր անդամները միաձայն պաշտպանեցին Ռուսաստանի թիմը որակազրկելու առաջարկը, որի անդամները դոպինգի մեջ բռնվել են դեռ Պեկինի օլիմպիական խաղերում: Այս պատժամիջոցը կկիրառվի նաեւ Բելառուսի ու Ղազախստանի նկատմամբ»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ rio2016.com-ի

Ի՞նչն է դեղագետ Արամ MP3-ին դարձրել երգիչ, դերասան ու հումորիստ

Հունիսի 23-ին «Բար Կարոլա» ակումբում մշակութային հանդիպումների հերթական հյուրը երգիչ-երգահան, հումորիստ, շոումեն և դերասան Արամ MP3-ն էր՝ Արամ Սարգսյանը։ Արտիստը նշեց, որ միշտ ուրախ է հանդիպել երիտասարդների հետ, լսել նրանց, տեսնել, թե ինչով են ապրում, հետաքրքրվում նրանք։ Իսկ ներկաների հարցերին տրված պատասխաններն անկեղծ էին, հանդիպման մթնոլորտը՝ անկաշկանդ։ Ինչպե՞ս եղավ, որ բժշկականում սովորող դեղագետ Արամ Սարգսյանը

Թալիշի գյուղապետ. «Առաջիկա մի քանի օրերին կհնձենք հացահատիկի արտերը». «Հայկական ժամանակ»

ԼՂՀ իշխանությունները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ խնդրելով աջակցել Թալիշում հացահատիկային մշակաբույսերի հնձելու ընթացքում թալիշեցիների անվտանգության պահպանության հարցում։ «Մոտ 500-550 հեկտար աշնանացան հացահատիկային մշակաբույսերի դաշտեր ունենք։ Համապատասխան գրությամբ դիմել ենք, ամբողջ տարածքն ուսումնասիրվել է, Կարմիր խաչը պատրաստակամություն է հայտնել պայմանավորվել հակառակորդի ներկայացուցիչների հետ, որ անվտանգությունը ապահովեն։ Առաջիկա մի քանի օրերին կհնձենք հացահատիկի արտերը»,- ասաց

Ի՞նչ կապ ունի Սեֆիլյանը ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի հետ. «Հրապարակ»

Պատերազմին մասնակցությունը մարդուն անձեռնմխելի՞ է դարձնում։

Անահիտ Բախշյանը՝ գլխավոր դատախազին. «Գնացեք «Մարտիկ» հիմնադրամը ստուգեք»

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ դարձավ «Մարտիկ» հիմնադրամի անդամ: Տիկին Բախշյանն այս հիմնադրամին, որի հիմնադիրներից են ՀՀ ներկայիս եւ նախկին նախագահները, ԼՂՀ փոխվարչապետը, 100 դոլար է փոխանցել: Սա է պահանջում հիմնադրամի կանոնադրությունը, որպեսզի անձը դառնա «Մարտիկի» անդամ: Տիկին Բախշյանն այս քայլին է դիմել այն բանից հետո, երբ մեկ ամսից ավելի բարձրաձայնում էր հիմնադրամի մութ

ՊԱՅԾԱՌ ՈՒ ԼՈՒՍԱՎՈՐ

Գիրք տասնութերորդ
Գլուխ երեսունութերորդ

«Դեմ առ դեմ». Հրանտ Մելիք-Շահնազարյան եւ Ազատ Արշակյան

Այսօր ժամը 17-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը եւ քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը: Թեման՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո կողմերն իրարամերժ հայտարարություններ արեցին: Հաղորդումը վարում է Լուսինե Բուդաղյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր

«Դուք Հայաստանի մասի՞ն եք հարցնում». ճշտեց Ջհանգիրյանը. «Հրապարակ»

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ԱԺ-ն քննարկելու է հունիսի 27-ին, արտահերթ նիստում։ Իսկ երեկ կառավարությունը հավանություն տվեց քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում ծնված այդ փաթեթին։ Որպես մեծ լավություն է ներկայացվում իշխանության կողմից այն, որ թույլատրվել է քվեարկության ընթացքի եւ արդյունքների ամփոփման տեսանկարահանումը, որ մատնահետքերով գրանցման էլեկտրոնային համակարգ է ներդրվելու, որ վերացվել է դիտորդների «ստուգարքի» պահանջը, թեկնածուներն ու վստահված

Ինչ խնդիրներով են զորակոչիկները դիմում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

2016 թ-ի ամառային զորակոչի ընթացքում կազմակերպություն է դիմել 10 զորակոչիկ` իրենց իրավունքների պաշտպանության հարցով: Բոլոր 10 զորակոչիկներն ունեն առողջական խնդիրներ, որոնց առկայության պայմաններում նրանք չեն կարող իրականացնել պատշաճ զինվորական ծառայություն: Բոլոր զորակոչիկների խնդիրներով իրականացվել է բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն, եւ Կազմակերպության բժիշկ-փորձագետը կազմել է համապատասխան եզրակացություններ: Զորակոչիկներից 7-ին տրամադրվել է միայն բանավոր խորհրդատվություն, քանի որ անհրաժեշտ

Հայուհիները 2-րդն են աշխարհի ամենասեքսուալ կանանց Top 10-ում

Պորտուգալական misstravel.com կայքը հրապարակել է 2016 թվականի վարկածով ամենասեքսուալ ազգերի տղամարդկանց եւ կանանց վարկանիշային Top 10 ցուցակները, որոնք կազմվել են 100 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքներով: Հարցման մասնակիցներին առաջարկվել է նախապես ընտրված նկարներից ընտրել «ամենասեքսուալ դեմքերին», որոնք պայմանականորեն ներկայացնում են այս կամ այն ազգը: Ճիշտ է, նշվում է նաեւ հարցման կազմակերպման որոշակի թերությունների մասին:

Չեղած բաները չքննարկենք

Ադրբեջանցի «քարոզչական պաշտոնյա» Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են 5 շրջան Ադրբեջանին հանձնելու մասին: Մեր ֆեյսբուքյան ընդդիմադիրները հավատացին Նովրուզին եւ շատ ուրախացան՝ լիքը գրառումների դաշտ է բացվում: (Հատուկ եմ շեշտում «ֆեյսբուքյան» բառը, որովհետեւ քաղաքական ուժերից ոչ մեկը, որքան գիտեմ, Նովրուզի տեղեկության հիման վրա հայտարարություն չի արել): Հայաստանի արտգործնախարարը հերքեց

ԱՍԵԿՈՍԵ

Ես իմ մասին ամեն բան գիտեմ: ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ

Մեծ Բրիտանիան քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին

Երեկ  Մեծ Բրիտանիայի քաղաքացիները հանրաքվե էին անցկացնում՝ մնա՞լ Եվրամիության կազմում, թե՞ դուրս գալ: 17 մլն 61 հազար 744 մարդ քվեարկել է ԵՄ-ից, որի անդամ է Մեծ Բրիտանիան արդեն 43 տարի, դուրս գալու օգտին: Եվրոպական ընտանիքի մասը մնալու օգտին քվեարկել է հանրաքվեի 15 մլն 864 հազար 555 ընտրող: Այս տվյալները հաղորդում է BBC-ն: Ըստ արդյունքների՝ Լոնդոնը

ԼՂՀ ՊՆ. հարաբերական անդորրը պահպանվել է

Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Հակառակորդը հրադադարի ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` հյուսիսային ուղղությամբ կիրառելով նաև ենթափողային նռնականետ /ԳՊ-25/  (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Պատարագ՝ Կեսարիայի ամենահին հայկական եկեղեցում. Ermenihaber

Ermenihaber.am. Թուրքիայի Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Ջաֆերբեյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ է մատուցվել:  Ինչպես փոխանցում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը, պատարագին մասնակցել են  Թուրքիայի Ստամբուլ, Յոզգաթ և Սիվաս (Սեբաստիա) քաղաքներից ժամանած ծագումով  մոտ 50 հայ, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են: Պատարագին մասնակցել է նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի քահանա Զաքեոս Օհանյանը: Թուրքական «Anadolu»

Երեկ հակակարկտային կայանքներից կատարվել է 31583 կրակոց

Ընդամենը թվով 92 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 11 ամպ, կատարվել է 31583 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: *** Հունիսի 23-ին, ժամը 23.39-ից մինչև 23.56-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 9 կայանքներից Արարատ մարզի Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 594 կրակոց: ***

«Յանդեքս» տաքսին ժխտում է ggTaxi-ի համար 4 մլն դոլար առաջարկելու պնդումը

«Բարքեմփ 2016» չկոնֆերանսի ընթացքում «Ջիջի տաքսիի» համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը ելույթում պատմել էր. «Ընդամենը 2 ամիս առաջ մեզ մոտ հյուր եկան 2 հոգի, որոնցից մեկը հայ էր, մյուսը չես կասկանա ինչ էր կիսաուկրաինացի էր, երեկ նա այստեղ ելույթ էր ունենում (նկատի ուներ «Յանդեքս» տաքսիի ներկայացուցիչ Դանիիլ Շուլեյկոյին): Իրեն հրավիրել էին, եւ ես դա դավաճանություն եմ համարում,

«Պալատակա՞ն», թէ «մարտական»… հաշուեյարդար. «Ասպարեզ»

Ապրիլ 2016ի առաջին քառօրեայի ողբերգութենէն ետք ո՛չ մէկ իշխանութիւն իրաւունք ունի սեփական ժողովուրդը դատապարտելու մութին մէջ խարխափելով դէպի անյայտը սայթաքելու պատուհասին։

Արմեն Աշոտյանը Բելգիայում ենթարկվել է հարձակման

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ իր ՖԲ էջում տեղեկացրեց, որ Բելգիայի Լյուվեն քաղաքում ենթարկվել է հարձակման: «Այ հիմա կարող եմ գրել: Բելգիայի Լյուվեն քաղաքում իմ գտնվելու ընթացքում վերջին գիշերը հյուրանոցի մուտքի մոտ ենթարկվել եմ հարձակման: Բելգիական ոստիկանությունը ընթացք է տվել գործին: Մտերիմներին և հարազատներին անհանգստություն չպատճառելու համար այս մասին մինչև Հայաստան վերադառնալը գերադասում էի չբարձրաձայնել:

«Մամեդովը տվայտանքների մեջ է, դրա վառ ապացույցը Մոսկվայի գնահատականն է». Շարմազանով

Սա էլ հո պաշտոնական Երեւանը չի ասում, սա պաշտոնական Մոսկվայի պատասխանն է՝ Ադրբեջանին: Կոպիտ ասած հայտարարեցին, որ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան սուտ է խոսում:

«Հետաքննությունների մեխանիզմի հետ կապված մանրամասները դեռևս քննարկվում է կողմերի միջև». Ջեյմս Ուորլիք. 168.am

168.am-ի գրավոր հարցերին պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը: – Պարոն Ուորլիք, Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Սարգսյան–Ալիև երկրորդ հանդիպումն ապրիլյան պատերազմից հետո, որի արդյունքներով եզրափակիչ հայտարարություն տարածվեց, որում, բացի ԵԱՀԿ ներկայացուցիչ Կասպրչիկի լիազորությունների ընդլայնումից որևէ խոսք չկար մոնիտորինգային մեխանիզմի ներդրման մասին, որը, սակայն, Վիեննայի հանդիպման առանցքն էր: Այս տեսանկյունից, ըստ Ձեզ,

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930