Օրվա լրահոսը

Արթուր Գասպարյանը լքել է խմբակցությունը՝ գործարար ղեկավարի պատճառով. «Ա1+»

Այսօր Երևանու ավագանու նիստին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ խմբակցության կազմից դուրս գալու համար։ «Ա1+»-ի հետ զրույցում վերջինս մեկնաբանեց իր քայլը. «Թե մեր կուսակցությունը, թե ես համոզմունք ունենք, որ բիզնեսը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից։ Այդ հանգամանքը ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր։ Համոզված եմ, որ

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում». Ժիրայր Սէֆիլյանը պետք է ազատ արձակվի

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հայտարարությունը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը եւ Ժ.Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը: Արցախի ամբողջականության և պետական ինքնիշխանության համար պայքարող Ժ․ Սեֆիլյանի դեմ նրա հասարակական-քաղաքական գործունեության առաջին իսկ օրվանից սկսված հալածանքը, քրեական հետապնդումն ու ճնշումները, ինչպես նաև նրա համախոհների

Քաղաքացի դիտորդն արժանացել է Ազատության պաշտպան մրցանակին

Հունիսի 23-ին միջազգային հանրության (Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանատները, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակը, Եվրոպայի խորհուրդը) կողմից «Քաղաքացի դիտորդը» ստացել է «Ազատության պաշտպան» մրցանակը: Մրցանակը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներին է հանձնել Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Դեսպանը նշել է, որ տեղական դիտորդները ուղղակի ներդրում ունեն մարդու իրավունքների առաջխաղացման և պաշտպանության

Քննիչին խոչընդոտելու եւ 1 միլիոն դոլարի վերաբերյալ զրպարտության գործով արդարացվեցին

Ամբաստանյալները նախկին քաղաքապետի հարազատներն են

«Գյումրի-աղջիկներ-2»-ը՝ Կանանց ֆուտբոլի ամառային մրցաշարի հաղթող

Այսօր կայացավ Հայաստանի կանանց ֆուտբոլի 2015-2016 թթ. ամառային ստուգողական մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Հաղթողի գավաթը վիճարկեցին «Երևան Լ.Հ.»-ն և «Գյումրի-աղջիկներ-2» թիմերը: 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Գյումրի-աղջիկներ-2» թիմը: Պատվոգրերը, մրցանակները և չեմպիոնի գավաթը հաղթողներին հանձնեց ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խորեն Զարգարյանը: ՀՖՖ

Երեխան ընկել է գետը

Հունիսի 24-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:   ՀՀ ԱԻՆ

Ուղիղ միացում. Ազատ Արշակյանը եւ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ «Դեմ առ դեմ»

Ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրերն են՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը եւ քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը: Թեման՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո կողմերն իրարամերժ հայտարարություններ արեցին: Հաղորդումը վարում է Լուսինե Բուդաղյանը: 

ԼՂՀ խորհրդարանականները ներկայացել են հաղորդումներով

Հունիսի 24-ին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ԱԺ նիստերի փոքր դահլիճում, պատգամավորները հաղորդումներ են ներկայացրել արտերկիր կատարած այցերի մասին: Մայիսի 22-27-ը Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած այցի մասին հաղորդմամբ հանդես է եկել ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Մայիսի 27-հունիսի 13-ը ԱՄՆ կատարած այցի մասին հաղորդմամբ հանդես է եկել ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ

Նոր Նորքը կունենա Պավել Սաֆյանի անունով անցուղի

Երևան քաղաքի ավագանու հունիսի 24-ի հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հավանություն է տվել ՀԽՍՀ պետական գործիչ, պատմական գիտությունների թեկնածու Պավել Սաֆյանի անունով Նոր Նորք վարչական շրջանում անցուղի անվանակոչելու մասին որոշման նախագծին: Ավագանու մեկ այլ որոշմամբ մայրաքաղաքի Թամանյան 3 հասցեում կտեղադրվի ԽՍՀՄ վաստակավոր ինժեներ Էմիլ Դիլանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:

ՌԱՀՀԿ-ն միանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կոչին

24 հունիսի 2016թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) միանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի երեկ տարածած կոչին, որով դատապարտվում է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժ.Սեֆիլյանի հանդեպ իրականացվող հետապնդումը եւ ապօրինի ազատազրկումը՝ այն ճանաչելով որպես քաղաքական հետապնդում, իսկ Ժիրայր Սեֆիլյանին՝ քաղաքական բանտարկյալ: Մեր ձայնը միացնելով ՀՔԱ վանաձորյան

«ՄԻՊ գրասենյակը շահագրգռվա՞ծ է արդյոք բացահայտելու խոշտանգման դեպքերը». Հայկ Ալումյան

Ըստ փաստաբանի` միայն հ/կ-ներն են հետեւողականորեն զբաղվում խոշտանգումների փաստերը բացահայտելու եւ խոշտանգողներին պատժելու հարցերով

Զավեն Անդրիասիանը լրացուցիչ գործակիցներով գրավեց 2-րդ տեղը

Ջերմուկ առողջարանային քաղաքում ավարտվեց գրոսմայստեր Կարեն Ասրյանի 9-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Թուրքմենստանի 62 շախմատիստներ: Եզրափակչում Հայաստանի չեմպիոն Զավեն Անդրիասյանը հաղթեց Հովհաննես Գաբուզյանին, իսկ նախավերջին տուրից հետո միանձնյա առաջատար, բելառուսցի Անդրեյ Ժիգալկոն ոչ-ոքի արեց իր հայրենակից Վլադիսլավ Կովալյովի հետ: Զավենն ու Անդրեյը պայքարն ավարտեցին հավասար՝ 7,0

Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են Ժիրայր Սեֆիլյանին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Ժիրայր Սեֆիլյանին: Այս պահի դրությամբ Ժիրայր Սեֆիլյանը ենթարկվել է բժշկական զննության: Առանձնազրույցի ընթացքում Ժիրայր Սեֆիլյանը դժգոհություն չի հայտնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմից:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց նորանշանակ տեղակալ Ա. Դավթյանին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատախազության Կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Արթուր Դավթյանին: Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Արթուր Դավթյանի պրոֆեսիոնալիզմը և իրավական համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի 2016 թվականի հունիսի 22-ի հրամանագրով՝ Արթուր Դավթյանը

Հայաստան է ժամանել Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով այսօր Հայաստան է ժամանել Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Այցի պաշտոնական տարբերանշանի մեջ օգտագործված են բիբլիական Արարատը և Հայաստանում քրիստոնեության տարածման առումով բացառիկ

Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ հայտարարությանը միացողների թիվն ավելանում է

Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները անհապաղ դադարեցնելու վերաբերյալ նախօրեին տարածված հայտարարությանը միանալու գործընթացը շարունակվում է: Հայտարարությանը միացել են․ www.mitk.am լրատվական — վերլուծական կայքը, Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնի մասնաճյուղը “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան” «Արազա» բարեգործական հասարակական կազմակերպությունը Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնը Հայտարարության միանալու դեպքում կարող եք ուղարկել Ձեր

ԵԽԽՎ-ում շրջանառվում է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված հայտարարություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում շրջանառության մեջ է դրվել ԼԳԲՏ անձանց խոսքի ազատության իրավունքի պաշտպանությանը նվիրված գրավոր հայտարարություն: Հայտարարությունը ստորագրել են 20 պատվիրակներ Ավստրիայից, Շվեդիայից, Իտալիայից, Դանիայից և այլ երկրներից: Փաստաթղթում հիշատակվում է այն, որ 2016-ի ապրիլին Մոլդովայի խորհրդարանում շրջանառության մեջ դրվեց մի օրինագիծ, որն արգելում էր սեռական փոքրամասնությունների քարոզչությունը: Ուստի ԵԽԽՎ

Գարեգին Բ. Բարի եք եկել աստվածաշնչյան երկիր Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀՌՈՄԻ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻՆ՝ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՀՐԱՇԱՓԱՌԻ ԲԱՐԻԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ (Սուրբ Էջմիածին, 24 հունիսի, 2016 թ.)   Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ այսօր Միածնաէջ այս սուրբ տաճարում եղբայրական սիրով ու աղոթքով ողջունում ենք Ձերդ Սրբությանը և Ձեզ ուղեկցող

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս. Աստծու թանկագին պարգեւն եմ համարում, որ կարողացայ մօտենալ սուրբ սեղանին՝ որից Քրիստոսի լոյսը սփռուեց Հայաստանում

ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻ ՊԱՊԻ ԽՕՍՔԸ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ   Մեծարգոյ Եղբայր, Ծայրագոյն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց, Սիրելի եղբայրներ և քոյրեր ի Քրիստոս:   Յուզումով ոտք դրեցի ձեր ժողովրդի պատմութեան վկայի, նրա հոգեկանութեան լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին. և Աստծու թանկագին պարգեւն եմ համարում, որ կարողացայ մօտենալ սուրբ սեղանին՝ որից Քրիստոսի լոյսը սփռուեց Հայաստանում: Ողջունում

«Եթե ժամանակին Սերժ Սարգսյանը համաձայնել է, ինչո՞ւ հիմա չպետք է համաձայնի». Արմեն Մարտիրոսյան

«Մամեդովի ասածներում որոշակի հիմք կա»,-կարծում է «Ժառանգության» փոխնախագահը

Երբ Նազարբաեւը Ալիեւի, Էրդողանի ձեռքն է սեղմում, դա չի նշանակում, որ կա սեր

 Ղազախստանի դեսպանը բացատրություններ է տալիս  Նազարբաեւի հակահայկական դիրքորոշման մասին ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը օրերս հրավիրած ասուլիսում պատմում էր Ղազախստանի ու Նազարբաեւի՝ տեռորիզմի դեմ պայքարի, հանդուրժողականության, բարոյականության, արդարամտության եւ նման վեհ գաղափարների մասին: «Առավոտի» հետ զրույցում մեր դիտարկմանը՝ կարծում ենք, որ Նազարբաեւն ավելի շատ ադրբեջանական նավթն է սիրում, քան այդ ամենը, եւ

Նոր բնակարան՝ առաջնագծում զոհված զինծառայողի ընտանիքին

Երևան քաղաքի ավագանու հունիսի 24-ի հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանը այս տարվա ապրիլի սկզբին առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին անհատույց սեփականության իրավունքով օտարելու մասին որոշմանը: Ըստ այդմ, մայրաքաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքի 60.63 քմ մակերեսով բնակարանը հատկացվել

Ուխտավորների չնախատեսված թվաքանակ Գյումրիում. Վարդանանց հրապարակում տեղ չի լինելու

Aravot.am-ը Հայ կաթողիկեների ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչքա՞ն ուխտավորներ են եկել Գյումրի: Դեռեւս 3-4 ամիս առաջ 3000-ից ավելի ուխտավորներ էին ցանկություն հայտնել գալ ու մասնակցել Հռոմի պապի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում մատուցվելիք պատարագին: «Թվաքանակ հստակ չենք կարող ասել, կոնկրետ մեր հյուրերի թիվը 1000-ից անցել է, բայց նկատի ունենանք, որ անգամ մեր հյուրերին

«Հետո էլ կասեն` հայրենիքը սկսվում է սահմաններից»

Սահմանամերձ դովեղցիները` իրենց ապրելակերպի մասին «Երկու կով ունեի, ադրբեջանցիները գողացան (2007-08 թվականներին), երկու երեխաներս էլ այդ ժամանակ բանակում էին: Եկան բանակից ո՛չ աշխատանք գտան, ո՛չ մի բան, հիասթափված թողեցին գյուղը` գնացին Ռուսաստան: Մարդիկ լրիվ երեխաներին հավաքում գնում են»,- «Առավոտ»-ի հետ զրույցում պատմում էր Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ Սոնա Կիրակոսյանը, որին հանդիպեցին վերջերս «Մեդիա նախաձեռնության»

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանեց Հայաստան (Տեսանյութ)

Նրան դիմավորել է նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն

Ամերիկացի կամավորի վրա անչափահասի ավազակային հարձակման խորհրդավոր գործը

15-ամյա տղան գործով այժմ կարգավիճակ չունի

Ամերիկյան լրատվամիջոցները մտահոգված են Սիրիայով, Ուկրաինայով և Վլադիմիր Պուտինով

Այսօր Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկեց «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով երկօրյա գիտաժողովը: Այն կազմակերպել են  ԱՄՆ-ի Սթոնհիլ քոլեջը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը և Եվրասիա միջազգային համալսարանը: Գիտաժողովին մասնակցում են 30-ից ավելի ուսանողներ 7 երկրներից: Aravot.am-ի հետ զրույցում Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հետազոտությունների ամբիոնի վարիչ Աննա Օհանյանը նշեց, որ գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել համաշխարհային անվտանգությունը. «Սա

Արտակ Գեւորգյանն արդարացվեց (Տեսանյութ)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող թղթե հրասայլով ԱԱԾ դարպասներին հարվածելու գործով մեղադրյալ Արտակ Գեւորգյանը դատարանի որոշմամբ արդարացվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ այսօր դատարանում մեղադրողը հրաժարվեց առաջադրված մեղադրանքից: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930