Օրվա լրահոսը
ԵԽԽՎ-ն միաձայն ընդունեց Նաիրա Կարապետյանի հեղինակած զեկույցը
Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստին ձայների 19 «կողմ», 0 «դեմ» և 2 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունվեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հեղինակած «Եվրոպայի տարածքում ճանապարհային անվտանգությունը` որպես հանրային առողջության առաջնահերթություն» խորագրով զեկույցը: Մինչ այս զեկույցի ներկայացումը, որի ժամանակ դահլիճը սակավամարդ էր, Վեհաժողովը քննարկում էր Անդրեա Ռիգոնիի
Լայն թափով շարունակվում են անհայտ կորած անձանց որոնման աշխատանքները
Նախարարը մատնանշել է նաև այն հանգամանքը, որ այս տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների` գերության մեջ հայտնվելու դեպքեր չեն արձանագրվել:
Ժամանակին «Santa Fe»-ն, որպես կանաչը պահպանող, նույնիսկ մրցանակ է ստացել
«Այնտեղ կան թփեր, որոնք ուղղակի ոչնչացվել են ասֆալտ-բետոնի պատճառով: Մի քանի չինարենիներ արդեն վնասվել են, ակացիաները` նույնպես»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը, որի խնդրանքով բուսաբան է այցելել տարածք եւ ուսումնասիրել: Տիկին Դանիելյանը մտահոգված է Օպերայի հարակից վայրում գործունեություն իրականացնող «Santa Fe» սրճարանի տարածքում գտնվող ծառերի ու
«Մենք բանակցում ենք եւ ունենք Կազանի փաստաթուղթ, ասեք, որ սուտ է». Ստյոպա Սաֆարյանը՝ ՀՀԿ-ին
Եթե Ալիեւը հանդիպումից առաջ հայտարարում է, որ թույլ չի տա հայկական երկրորդ պետությունը ստեղծել, ի՞նչ բանակցելու բան կա նման մարդու հետ: Ակնհայտորեն Ադրբեջանը փակել է բանակցությունների բոլոր խողովակները: Ու գնալ հին խաղի կանոններով մասնակցել բանակցություններին՝ սա պրոբլեմ է լինելու:
Անահիտ Բախշյան. «Էրեբունու» թանգարանի սարը կործանման եզրին է, 15 միլիոն դրամն ի՞նչ փող է»
Երեւանի ավագանին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տվեց
«Ադրբեջան ուխտագնացության թող գնան Մադրիդի Ատլետիկոյի ֆուտբոլիստները». Արտակ Դավթյան
Ըստ Ստյոպա Սաֆարյանի, ՀՀ-ն պետք է կարողանա նաեւ տեսնել, թե ինչ հնարավորություններ են բացվում մեզ համար Հռոմի պապի այցելությունից: PR, իհարկե, լինելու է եւ պետք չի դրանով միայն զմայլվել, պետք է հասկանանք, թե ինչպես դա կապիտալի վերածենք:
Անդրանիկ Մարգարյանը երազում էր Անկախության համար զոհվածների կոթողի մասին
Թեյախոսություն Ստեփան Զատիկյանի ծննդյան 70-ամյակի առթիվ ՄԻ քանի տարի հետո Ազգային միացյալ կուսակցության երդվյալ անդամներն ու համակիրներն այլեւս մեր կողքին չեն լինի: Կուսակցություն, որն անլեգալ գործել է խորհրդային տարիներին, որի նվիրյալները տարաժամկետ պատիժներ են կրել խորհրդային գուլագներում, եւ որի 50-ամյակն այս տարի անցնում է անսովոր լռությամբ: Մինչդեռ, Մերձբալթյան երկրներում, Ուկրաինայում պատկերն այլ է. սեփական երկրի
ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի ԵԽԽՎ նիստի՝ փախստականների վերաբերյալ ելույթից հատված
«Այսօր, առավել, քան երբևէ, արդական է փախստականների անվտանգության ապահովման և նրանց հանրային կյանքին ինտեգրելու խնդիրը: Իհարկե, Եվրոպայում այս խնդիրները նույնպես շատ արդիական են: Հայաստանի Հանրապետությունն ընդունել է Սիրիայից ներգաղթած շուրջ 20 000 փախստականների, որոնք տեղավորվել են և ունեն աշխատանք: Այդ առումով անցած մի քանի տարիների ընթացքում մեր հանրապետությունում կատարվել է հսկայական աշխատանք: Մեր կարծիքով՝ փախստականներին
Նոր ոսկեդարն անիրական չէ
«Երթամ ժողվեմ զիմ խեղճ գառներ»: Հանրահայտ փաստ է, որ վերջին 20 տարում տեխնոլոգիաների զարգացումն ավելին է, քան նախընթաց 20 հազար տարում միասին վերցրած: Հայազգի առանձին անհատներ լուրջ ներդրում ունեն այդ զարգացման մեջ: Այսօր ևս աշխարհի ամենաառաջնակարգ կենտրոններում ցրված են իրենց ոչ երկրորդական նպաստը բերող հայի զավակներ: Արդարացիորեն հպարտանալ կարող ենք, որ նրանց մի ոչ փոքր
Լավրով. Բրիտանիայի հանրաքվեն այդ երկրի ներքին գործն է. Интерфакс
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է 2016թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներին, որի ժամանակ բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվել Եվրամիության կազմից դուրս գալու առաջարկին։ Այս մասին տեղեկացնում է Интерфакс լրատվական գործակալությունը։ Սերգեյ Լավրովն անդրադառնալով բրիտանական հանրաքվեի թեմային՝ ասել է, որ տեղի ունեցածը Մեծ Բրիտանիայում ապրող ժողովուրդների ներքին խնդիրն է.
Հայ երաժիշտը Բելգիայում հիմնել է միջազգային փառատոն
Արմեն-Լեւոն Մանասերյանի նպատակն է կամրջել հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական երաժշտարվեստը «Առավոտը» զրույցի էր հրավիրել բելգիաբնակ երիտասարդ դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանին: Վերջին շրջանում այս արվեստագետի անունը հոլովվում է երկու առումով՝ նա Բրյուսելում հիմնել է «Վիտրաժ» միջազգային փառատոնը, որի շրջանակներում ընդգրկելով բացի երաժշտարվեստից, մշակույթի այլ ոլորտներ, այդ թվում՝ կերպարվեստ, թատրոն, երկրորդ՝ ասում են, գարնանը Բրյուսելում կայացած հեղինակավոր EPTA
ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ այսօրվա նիստում
«Հարգելի՛ գործընկերներ, Ապրիլի սկզբին Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմական գործողություններ սկսեց ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով: Գործի դրվեցին կործանարար նշանակության բազմաթիվ սպառազինություններ և զենքի տեսակներ, տանկեր, անօդաչու սարքեր, հրթիռներ, ականանետներ, ՏՕԶ-1 և այլն: Երկուստեք եղան զոհեր, հայկական կողմից՝ 94 զոհ: Ադրբեջանի նախագահը դրանով, ըստ էության, փորձ արեց երկարաձգել իր կոռումպացված իշխանությունը՝ շեղելով սեփական ժողովրդի ուշադրությունը
Քաղաքացին հետապնդել է իրեն կողոպտած անձին. Որոնվում է տեսանյութում պատկերված երիտասարդը (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտե
«Բժիշկների գործը» վճռաբեկը բեկանեց
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատում քիչ առաջ ավարտվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի բողոքի քննությունը՝ կապված «Արաբկիր» բժշկական կենտրոնում բժիշկներ Լիլիթ Վարդանյանի, Զարինե Այվազյանի պատժի հետ: Բողոքաբերը պահանջել էր բեկանել դատավճիռը, որով Լիլիթ Վարդանյանի նկատմամբ դատարանը 2 տարվա, իսկ Զարինե Այվազյանի նկատմամբ 2,5 տարվա ազատազրկում պատժաչափ էր կիրառել, սակայն մանկաբույժները շարունակում
«Շամիրամի բարդույթից» մինչեւ այսօրվա Եվրոպա
Միջսեռային փոխհարաբերությունների առանձնահատկությունները եւ ընդհանրապես «Շամիրամի բարդույթը»՝ որպես հոգեբանական երեւույթ, բավականին հետաքրքիր, ուրույն զարգացում են ապրել հյուսիս-արեւմտյան Եվրոպայի ժողովուրդների մոտ: Այդ առանձնահատկություններն իրենց արտացոլումն են գտել գերմանասկանդինավյան այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են օրինակ` «Ավագ Էդդա» երգերի ժողովածուն եւ «Նիբելունգների երգը» էպիկական պոեմը: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում կանացի այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Գուդրունը, Քրիմհիլդը եւ Բրունհիլդը: Նինվեի
Քննությամբ հիմնավորվել է՝ ոստիկանության ծառայողները, բռնության գործադրմամբ զուգորդված, անցել են լիազորությունները
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության ծառայողներ Գոռ Տերզիկյանը և Պետրոս Քյուրտյանը ծառայողական գործունեության ընթացքում դիտավորությամբ կատարել են բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրանց պաշտոնեական լիազորությունների շրջանակից: Մասնավորապես՝ հասարակական կարգի ապահովման, ինչպես նաև հնարավոր հանցագործությունների կատարումը կանխելու նպատակով ստուգայցեր կատարելու ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան. Վաղ է խոսել համաձայնությունից, որովհետև բռնազավթումը շարունակվում է
Թուրքիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆայիգ Բաղըրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Խոսելով բանակցային գործընթացի ներկա փուլի մասին՝ Բաղըրովն ասել է. «Այս պահին վաղ է խոսել համաձայնությունից, որովհետև բռնազավթումը շարունակվում է։ Երկար տարիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններ են տեղի
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ անսահման է ազատության նրա ձգտումը». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 24-ին ընդունել է Բուենոս-Այրես քաղաքի խորհրդարանի պատգամավոր Գուստավո Վերային: Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-արգենտինական բազմակողմ հարաբերությունները եւ նշել, որ դրանք զարգանում են համաչափ եւ բնականոն հունով: Նա կարեւորել է Արգենտինայի խորհրդարանի հետ կապերի առավել սերտացումն ու զարգացումը, ինչն իր հերթին անհրաժեշտ է համարել նաեւ
Սպանություն Հրազդանի կիրճում. պարզվել է շարժառիթը, կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդանի կիրճում հունիսի 23-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, շարժառիթը, կասկածյալը ձերբակալվել է։ 2016թ. հունիսի 23-ին՝ ժամը 23.25-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցուց դեպի Հրազդանի կիրճ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 25-ին շրջանների մեծ մասում, 26-ին հարավ-արևելյան շրջաններում, 28-29-ը հյուսիսային շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Պորոշենկոն հույս է հայտնել, որ Բրիտանիայի հանրաքվեից հետո կպահպանվեն Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները. Gazeta.ru
«Հուսով եմ, որ Ռուսաստանի՝ որպես զավթիչ երկրի հանդեպ պատժամիջոցները կշարունակվեն»։
Թմրամիջոց օգտագործող կանայք շատացել են. «Ա1+» (տեսանյութ)
Նախորդ տարվա համեմատ մեր երկրում թմրամիջոց օգտագործողների թիվն ավելացել է։ Եթե 2015 թվականին մենք ունեինք 5357 թմրամիջոց օգտագործող, այս տարի նրանց թիվը 5828 է։ Սակայն սա միայն հաշվառված թմրամիջոց օգտագործողների թիվն է։ «Նրանց մեջ ունենք 11 անչափահաս։ Թմրամիջոց օգտագործող կանանց թիվն էլ ավելացել է, և ասեմ, որ ամեն տարի էլ նրանց թիվն ավելանում է։ Կանայք
Հայ կերպարվեստի չուսումնասիրված էջերից
Այսօր ընթերցողի սեղանին է դրվել ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի պատկերազարդ, խնամքով հրատարակված «Իմպրեսիոնիզմ. նկարիչ հայեր» մեծածավալ գիրքը: Պատմամշակութային եւ փաստագրական վիթխարի նյութ պարունակող եռալեզու հիմնարար ուսումնասիրությունը հեղինակի երկարամյա հետազոտությունների եւ պրպտումների արդյունքն է: Այն էապես խորացնում է ազգային նոր եւ նորագույն կերպարվեստի մասին մեր պատկերացումները: Կատարված հետազոտությունն արժեւորվում է
Գերմանիայի ԱԳ նախարար. Սա կարծես տխուր օր լինի Եվրոպայի և Բրիտանիայի համար. Regnum
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը անդրադարձել է 2016թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներին, որով պարզ է դարձել, որ Մեծ Բրիտանիան դադարեցնում է անդամակցությունը Եվրամիությանը։ Այս մասին տեղեկացնում է Regnum լրատվական գործակալությունը։ Շտայնմայերը բրիտանական հանրաքվեի մասին գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական կայքում. «Բրիտանիայից ստացված նորություններն իսկապես սթափեցնող են։ Սա կարծես տխուր
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախում կարեւոր տեղ է հատկացվում կրթության ու գիտության զարգացման հարցերին
Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած ուսանողների դիպլոմների եւ նրանց պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով ներկաներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը բարձր է գնահատում մեր երիտասարդ սերնդի ամեն մի հաջողությունը` լինի դա կրթության ոլորտում, աշխատանքային գործունեության մեջ թե հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան գործում: Բակո Սահակյանն ընդգծել
Դատարանը որոշեց՝ «Լեդ Զեփելինը» գրագողություն չի արել. The New York Times
Նյու Յորքի դատարանը որոշում է կայացրել աշխարհահռչակ «Լեդ Զեփելին» ռոք խմբի գործով, որին մեղադրում էին խմբի ամենահայտնի երգերից մեկը համարվող Stairway to Heaven երգի գրագողության մեջ, իբր նրանք այդ երգի սկիզբը վերցրել էին մեկ այլ հայտնի Spirit խմբի Taurus երգից։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան The New York Times-ը։ Գործի կապակցությամբ հրապարակված դատարանի վճռում նշվում
Նվազեցվել են սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 24-ին կայացած նիստում քննարկվել են էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշել է սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները նվազեցնել 2.58 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն): Սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝ 1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա.
Խաչատրյանների ընտանիքը 20 տարի տնակում էր ապրում (Տեսանյութ)
Սեփական տանիք ունենալն այս ընտանիքի համար երազանքների շարքից էր Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում ապրող Խաչատրյանների ընտանիքը 20 տարի անց միայն կարող է զգալ սեփական տանիք ունենալու բերկրանքը: Խաչատրյանների ընտանիքն արդեն երկու տասնամյակ է՝ ապրում էր մետաղական վագոն-տնակում: Նրանց կյանքը, կարելի է ասել, մաշվել էր այդ տեսակ ապրուստից, եւ ընտանիքի անդամները որեւէ հույս չունեին, որ մի
«Զախարովան, Նալբանդյանը, ոչ մեկը 5 շրջանների հանձնման լուրը չեն հերքել». Գուրգեն Եղիազարյան
«Եթե մի լավ բան եղած լիներ Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպմանը, թմբուկներով դա կասեին: Բայց այսօր ծպտուն չկա մեր մոտից, Ալիեւը՝ ժպտերես է, չգիտես ինչի»,- այսօր «Հայելի» ակումբում Սանկտ Պետերբուրգի հանդիպման հետ կապված այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը: Ըստ նրա, «Գնացել տեխնիկական խնդիրներից խոսացել են, Ալիեւը բավականին թարմ, ժպտերես դուրս է գալիս, իսկ Սերժ Սարգսյանը, իմ կարծիքով,
Գեղարքունիքի մարզպետն հանդիպում ունեցավ ապրիլյան քառօրյայում մարզից հերոսաբար զոհված զինծառայողների հարազատների հետ
Հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Գեղարքունիքի մարզից ապրիլյան քառօրյա մարտերում հայրենի սահմանների պաշտպանության համար հերոսաբար զոհված 10 զինծառայողների ծնողներին և հարազատներին: Մարզի ղեկավարը իր խոնարհումի և երախտագիտության խոսքերն հնչեցրեց նրանց զավակների և առհասարակ սահմանապահ դիրքերում իրենց կյանքը զոհաբերած հայ զինվորների հասցեին, նշելով, որ նրանց գործած սխրանքները զոր օրինակ կծառայեն գալիք սերունդների համար: Ռաֆիկ


















































