Օրվա լրահոսը
«ԼՂԻՄ-ը ՀՀ-ից վերցնել, հարակից շրջանները Ադրբեջանին տալ». ռուսական պլանը` ըստ Ստյոպա Սաֆարյանի (Տեսանյութ)
«Բացառված չէ, որ ՌԴ-ն կթույլատրի Ադրբեջանին սկսել ռազմական գործողություններ»,-կարծում է նա
Գունավոր կտորներից քրտինքի հետքերը մաքրեք աղաջրով
Պարբերաբար ներկայացնում ենք, թե որ կեխտաբծի հետքերի դեպքում ինչպես մաքրել այն եւ բերել առաջվա տեսքին: Այս անգամ ձեզ ենք ներկայացնում քրտինքի, ժանգահետքերի, բորբոսաբծերից առաջացած անցանկալի հետքերի մաքրման տարբերակներ: Քրտինքի հետքերը հեշտությամբ կարելի է մաքրել քացախաջրով (1 բաժակ ջրին 1 ճաշի գդալ)։ Գունավոր կտորների վրայից քրտինքի լաքաները պետք է մաքրել աղաջրով (1 բաժակ ջրին 1 ճաշի
Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագիրը. APA.az
Հուլիսի 4-ից 7-ը Ստրասբուրգում նախատեսվող Եվրախորհրդարանի նիստի ժամանակ սպասվում են քննարկումներ՝ Ադրբեջան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի թեմայով։ Այս մասին տեղեկացնում է APA.az-ը։ Ադրբեջան-Եվրամիության շրջանակային համաձայնագրի նախագծի հեղինակը Եվրախորհրդարանի ռումինացի անդամ Նորիկ Նիկոլայն է։ Տեղեկացնենք, որ ԵՄ-ն դեռևս 2015թ. մայիսին Ադրբեջանի կառավարությանն էր ներկայացրել Ադրբեջան-ԵՄ համաձայնության նախագիծ։ Ադրբեջանն իր հերթին նախաձեռնություն էր դրսևորել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի փոխարեն
«Ժողովրդավարական Հայրենիքը» դատապարտում է Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հետապնդումը
Հունիսի 20-ին մեր հասարակությունն ականատես եղավ հերթական «օպերացիային»` շինծու մեղադրանքով ձերբակալվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհուրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Վերջին տասնամյակում Ժիրայր Սեֆիլյանը եղել է առաջամարտիկը վարչախմբի դեմ պայքարում, մասնավորապես` նա նախաձեռնել էր 2015 թվականին «100-ամյակն առանց հանցավոր ռեժիմի» շարժումը, ինչը ձախողվեց միայն նրան և ընկերներին մեկուսացնելու ճանապարհով: 2015թ դեկտեմբերին Ժիրայր Սեֆիլյանն ստանձնեց սահմանադրական
Աշոտ Եղիազարյան. Այդպիսի պայմաններում հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը հնարավոր չէ. «Չորրորդ իշխանություն»
Մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է ավելի բաց եւ ինտեգրված տնտեսության պարագայում։
Տրամաբանությունը պարզ չէ
Համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթով նախատեսվում էր Տավուշի մարզի Կողբ եւ Բերդավան գյուղերի միավորումը Կողբ համայնքում: Դրա համար որեւէ օբյեկտիվ հիմք չկար: Բայց բերդավանցիների դժգոհությունների եւ այդ միացման աննպատակահարմարության մասին ԱԺ-ում բարձրաձայնեցին պատգամավորները, աղմուկ բարձրացրեցին բնակիչները: Նրանց դժգոհությունը հաշվի առնվեց, եւ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի խոստման համաձայն՝ փաթեթի լրամշակված տարբերակում Բերդավանը միացավ Նոյեմբերյանին: Վայոց ձորի
Քննիչ Խաչիկյանը լրագրող Քնար Մանուկյանի ցուցմունքի ողջ ընթացքում հեռախոսով կապի մեջ էր. «Ժողովուրդ»
Իհարկե, մեր լրագրողը գրել է, որ ինքը հրաժարվում է հավելյալ մանրամասներ հայտնել եւ եթե նոր բան իմանա, նոր հոդված կգրի։
Ալեքսանդր Մանասյան. «Մոսկվան սկսել է սիրախաղերի մի շարք» (Տեսանյութ)
«Այդ բանաձեւով մենք Ադրբեջանին տալիս ենք մեր դեմ արդարացի պատերազմ սկսելու հավերժական իրավունք»
Հռոմի Պապի Հայաստան այցի շրջանակներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը որոշ ճանապարհահատվածներում
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն կատարվելիք այցի շրջանակներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում. 24.06.2016թ. ժամը 1700-1800 – Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Մ.Բաղրամյան պողոտա – ՀՀ Նախագահի նստավայր։ ժամը 1800-2300 – Հանրապետության հրապարակի մուտքերը. Ամիրյան փողոցից՝ Ամիրյան-Զաքիյան
Ուզում էինք ավելի լավ, ստացվեց՝ ինչպես միշտ
Համայնքների խոշորացման ընթացքը, ըստ փորձագետների, երբեմն շեղվում է նախանշված ուղուց:
Գյումրիում կատարված ոճիրը արագ բացահայտվեց: Մոր և որդու սպանությունը կատարելու կասկածանքով կա ձերբակալված
Հունիսի 20-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Գյումրիի բնակչուհի Ռիտա Հ.-ն և հայտնել, որ Գյումրիի Ֆանտաններ թաղամասում բնակվող իր ամուսնու հարևաններն իրեն հայտնել են, որ մի քանի օր է մայրը և որդին չեն արձագանքում և նրանց տնից տհաճ հոտ է գալիս:
Բորիս Ջոնսոն. Հանրաքվեի օրը կարող է Բրիտանիայի անկախության օրը դառնալ. The Telegraph
Լոնդոնի նախկին քաղաքապետ, Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ակտիվ կողմնակից Բորիս Ջոնսոնը քարոզչական վերջին ելույթներն է ունեցել 2016թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում և Ջիբրալթարում տեղի ունենալիք հանրաքվեից առաջ, որի ընթացքում քվեարկողները պետք է որոշեն՝ ցանկանո՞ւմ է արդյոք Մեծ Բրիտանիան դուրս գալ Եվրամիությունիc, թե՞ ոչ։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Telegraph-ը։ Իր ելույթի ընթացքում Լոնդոնի
Հնարավոր երկրաշարժի դեպքում համընդհանուր խուճապը միմիայն կավելացնի զոհերի քանակը. «Հայկական ժամանակ»
Ու թեեւ այդ ամենը ֆինանսական միջոցներ գրեթե չի պահանջում, սակայն ոչ դպրոցներում, ոչ էլ այլ հիմնարկներում վարժանքներ չեն կազմակերպվում, տեսական պարապմունքներ չեն իրականացվում:
Կողմերը, կարելի է ասել, համաձայնեցին, որ այդ 800 հեկտարն անցնում է Ադրբեջանին. «Հրապարակ»
Պատկերացնո՞ւմ եք, երեք չափահաս մարդ գոհունակություն են հայտնել, որ վերջին շրջանում հարաբերական խաղաղություն է տիրում շփման գծում, եւ այդ երեքից մեկը նա է, որը դեռ երեկ հրաման էր տալիս զորքերին զանգվածային ոչնչացման զենք կիրառել հակառակորդի դեմ։
Արթուր Դավթյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. Արթուր ԴԱՎԹՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: Կենսագրություն. Արթուր Սարգսի Դավթյան
Պատիժ՝ «գին քցելու» համար. «Չորրորդ իշխանություն»
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը «ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում» ձերբակալել է երկու քաղաքացիների, ովքեր 145 հազար դրամ կաշառք տալով՝ առանց քննություն հանձնելու իրենցից մեկի համար վարորդական վկայական էին ձեռք բերել։ «ՉԻ» – Վերջ, Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արված։ Այս օրը պետք է ոսկե տառերով գրել կազմակերպված հանցագործության դեմ պայքարի էջերում։ Ու հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի,
Ասես խոսքը մինչ ապրիլը տարիներ շարունակ տեղի ունեցող հանդիպումների մասին էր. «Ժողովուրդ»
Ընդհանուր առմամբ, եթե Վիեննայի հանդիպումից հետո դեռ առկա էին որոշ շեշտադրումներ, որոնք, ի վերջո, հիշեցնում էին, որ դրան նախորդել է քառօրյա պատերազմ հարյուրավոր զոհերով, ապա Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը հետեւած հայտարարություններից այնպիսի տպավորություն էր, ասես խոսքը մինչ ապրիլը տարիներ շարունակ տեղի ունեցող հանդիպումների մասին էր, որոնցից հետո կողմերը դարձյալ կիրառում էին «կառուցողական», «օգտակար, դրական» որակումները՝ յուրաքանչյուր
ԵԽԽՎ-ում արծարծվեց Հայաստանի՝ միջուկային զենք ունենալու հարցը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստին ապրիլյան պատերազմին անդրադառնալով՝ կրկին հավասարության նշան դրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մասնավորապես, Էստոնիայի ԱԳ նախարար, ԵԽ նախարարների խորհրդի նախագահ Մարինա Կալյուրանդը հայտարարեց, թե Կովկասում պահպանվում է լարվածությունը, հատկապես ապրիլին ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի են ունեցել բռնություններ: Այնուհետև ԵԽ նախարարների խորհրդի նախագահն ասաց. «Հայաստանն ու Ադրբեջանը միասին պատրաստակամություն
Կան ձայնագրություններ, որոնք վկայում են զենքի շրջանառության նպատակի եւ դրանցում Ժիրայր Սեֆիլյանի առնչության մասին. «Հայկական ժամանակ»
Հաջողվեց ճշտել վեց կալանավորվածներից երկուսի ինքնությունը, նրանք են՝ Գյումրի քաղաքի բնակիչ Աշոտ Գուգուշյանը եւ Հովհաննես Պետրոսյանը։ Հենց Պետրոսյանի հետ էլ երեկ առերեսվել է Ժիրայր Սեֆիլյանը։
Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 4.12 մլն. դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 13-17.06.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.08 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել 1.21 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է
Ռուսաստանի կոնֆետը Հայաստանին. «Ժամանակ»
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ աշխատանքներ տարվում են աբխազական երկաթուղու գործարկման ուղղությամբ, և Հայաստանի համար այդ կարևոր գիծը կարող է վերաբացվել: Իվան Վոլինկինի այդ հայտարարությունը հնչում է Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո, կամ այսպես ասած Սանկտ Պետերբուրգ Սերժ Սարգսյանի այցից հետո, որտեղ բացի Սարգսյան-Ալիև հանդիպումից, եղավ նաև Սարգսյան-Պուտին հանդիպում: Եվ այդ երկու հանդիպումներից
Վարչապետն էլ է հավատում, որ դատավորի էջը մոտ 3 ամիս առաջ կոտրել են եւ ստատուսով կիսվել. «Հրապարակ»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի ֆեյսբուքյան ստատուսը բուռն քննարկումների առիթ տվեց։ Դատավորն իր ՖԲ էջում մի անմեղ լուսանկարով էր կիսվել իր ընկերոջ պատից՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էին, նկարի վրա էլ գրված էր. «Mишка и Мышка»։ Հաջորդ օրը դատավորն ասաց, թե «կոտրել են իր
Հարկեր hաւաքե՞լ, թէ «պլան» կատարել. Asbarez
Ապրիլեան քառօրեայ պատերազմէն ետք, երբ մսխումներու, թալանի եւ փտածութեան դէմ ժողովրդային բողոքի բուռն ալիք մը բարձրացաւ, իշխանութեան ներկայացուցիչները անմիջապէս փորձեցին հանդարտեցնել մթնոլորտը։ Անոնք խոստացան պայքարիլ մենաշնորհներու եւ նորելուկ միլիոնատէրերու չարաշահումներուն դէմ եւ պատժել պետական պիւտճէն թալանողներն ու հարկերէ խուսափող առանձնաշնորհեալները։ Մայիսին, նախագահ Սերժ Սարգսեան արդէն իսկ յայտարարեց, որ նախորդ ամսուան հարկահաւաքի արդիւնքները աննախընթաց եղած են
Նորից՝ «հող հանձնելու» մասին
Ամեն անգամ, երբ Հայաստանի նախագահը (ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ առաջին եւ երկրորդ նախագահները) գնում են Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու, մեր հասարակության մի մասը սկսում է կասկածներ հայտնել՝ «գնում է հող հանձնելու»: Առաջ այդ ենթադրությունը «ցանցային» բնույթ չէր կրում եւ «ճյուղավորումներ» չէր տալիս: Հիմա ամեն ինչն է «ցանցային», այդ թվում նաեւ նման կասկածները: «Ճյուղավորումը» հետեւյալն
ԱՍԵԿՈՍԵ
Ուզում եմ հասկանալ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ մարդը պաշտոնյա է, ու նրա զոքանչը, որը շուկայում գազար վաճառող էր, դառնում է միլիոնատեր: ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ԼՂՀ ՊՆ. հարաբերական անդորրը պահպանվել է, բացի երկու ուղղություններից
Հյուսիսային եւ արեւելյան ուղղություններով հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել
Գեւորգ Խումարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր
Բուխարեստում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Մեկնարկային օրը Հայաստանից մրցագորգ մտած չորս ըմբիշներից միայն 60 կգ քաշային Գեւորգ Խումարյանին հաջողվեց մեդալ նվաճել: Հայ մարզիկը սփոփիչ գոտեմարտում հանդես բերելով հաղթանակի հասնելու կամք (սկզբում նա զիջում էր 0-4 հաշվով) ի վերջո 10-8 հաշվով հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Խրուշինին եւ նվաճեց բրոնզե մեդալ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մահափորձ Դոնալդ Թրամփի վրա (Տեսանյութ). VOA
Նա հայտարարել է, որ ազատ արձակվելու դեպքում ավարտին կհասցնի իր գործը։
Քարաթափում՝ Դիլիջան-Իջևան ճանապարհին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին ` ժամը 19:30-ի սահմաններում, Դիլիջանից Իջևան տանող միջպետական ավտոճանապարհի 122-123-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: Մոտ 8 խմ ծավալի ժայռաբեկորն ընկել է ճանապարհի 1մ շառավղով երթևեկելի հատվածի և կողնակի վրա՝ չխոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը։ Իջևանի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինարարներն արդեն մաքրել են Ճանապարհի երթևեկելի հատվածի
ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի Մամիկոն Ասլանյանը. (Տեսանյութ)
Վանաձորի գործող քաղաքապետը կսատարի Մամիկոն Ասլանյանին, հայտնում է Լոռի TV-ն:


















































