Օրվա լրահոսը
Լիլիթ Մկրտչյանը սկսում է թափ հավաքել
Ռումինիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության չորրորդ տուրը: Հայաստանի չորս ներկայացուցիչներից հաղթանակ տարավ միայն Լիլիթ Մկրտչյանը: Մարիա Կուրսովան բաժանեց միավորը, իսկ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը հերթական պարտությունը կրեցին: Հինգերորդ տուրից առաջ Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Մկրտչյանը ունեն 3,0-ական միավոր եւ 113 մասնակիցների մեջ ընթանում են, համապատասխանաբար, 7-րդ եւ 18-րդ հորիզոնականներում: Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյանի
«Մանվել Գրիգորյանին հեղինակազրկել են այն մարդիկ, որոնք նրան գեներալի կոչում են տվել». Գագիկ Սարուխանյան
Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը անդրադառնում է մամուլում վերջին օրերին ամենաշատը քննարկվող երկու լուրի՝ ռազմական գործիչ Սամվել Բաբայանի վերադարձին եւ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպին Հադրութում, որի մասին բարձրաձայնել էր գեներալ Վահան Բադասյանը: «Սամվել Բաբայանը վերադարձելը որն է, ինչի էդ ո՞ւր էր գնացել: Վերադարձել է, բարի գալուստ, տեսնենք՝ ինչ է ասում»,- ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը՜ անդրադառնալով ռազմական գործիչ
«Երջանիկ մանկության առասպելը գոնե այս երեխաների դեպքում չի գործում». Միրա Անտոնյան
«Հայաստանում այսօր մոտ 830 հազար երեխա կա, որոնց մոտավորապես կեսն ապրում է զրկանքների մեջ, աղքատության գծից ներքև»,- «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանը: Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարի իրենց կենտրոնում ապաստան է գտել 200 երեխա. «Մտահոգիչ է, որ գնալով շատանում են այն
Սերժ Սարգսյանը` ԵԺԿ գագաթնաժողովում. «Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով ու մշակույթով, իղձերով ու նպատակներով»
Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների
Սուրբ Էջմիածնում պատարագիչը Տավուշի թեմի առաջնորդն էր
Նշվել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը Հայաստանյայց Առաքելական եկեղեցին մայիսի 29-ին էջմիածնի մայր տաճարում շուքով նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Հանդիսապետությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Ինչպես վկայում է միջոցառմանը ներկա, դիլիջանցի լրագրող Տաթեւ Հարությունյանը, տոնի առիթով Ս. Էջմիածնում էին հավաքվել հայաստանյան
Զինվորական պատրաստականության կաբինետն անվանակոչվել է Քյարամ Սլոյանի անունով
Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում մայիսի 30-ին տեղի ունեցավ նախնական զինվորական պատրաստականության կաբինետի անվանակոչության արարողություն: ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի որոշմամբ այն անվանակոչվեց Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, դպրոցի շրջանավարտ Քյարամ Սլոյանի անվամբ: Իր կատարած հերոսության համար ՀՀ նախագահի հրամանագրով Քյարամ Սլոյանն արժանացել է «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանի: Անվանակոչության հանդիսությանը մասնակցում
«ՌԴ-ի հայկական համայնքն ավելի ազդեցիկ է, քանի ԱՄՆ-ի». ազգագրագետ Արտաշես Բոյաջյան
Aravot.am-ը ազգագրագետ Արտաշես Բոյաջյանից հետաքրքրվեց, թե որո՞նք են ամենամեծ հայկական համայնք ունեցող երկրները ու ո՞ր մի երկրի հայերն են կարողանում հայանպաստ դիրքորոշում ստեղծելու առումով ազդել տվյալ երկրի իշխանությունների վրա: Արտաշես Բոյաջյանի փաստմամբ, տարբեր հաշվարկներով, ամբողջ աշխարհում հայերի թիվը տատանվում է 10-15 միլիոնի, թեեւ, ըստ մեր, զրուցակցի թիվը դրանից էլ է շատ: Ազգագրագետի ներկայացմամբ, նրանցից գրեթե
Փաստաբան. «Ազատության» լրագրողին խոչընդոտել է, որովհետեւ չի սիրում լուսանկարահանվել
Նշան Ասատրյանը զղջում է կատարվածի համար
Աղվան Հովսեփյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ՔԿ նախագահը ներկայացրել է դատաիրավական համակարգի բարեփոխումների արտագերատեսչական, անկախ քննչական մարմին ստեղծելու ուղղությամբ մեր երկրում իրականացված քայլերը, ՀՀ քննչական կոմիտեի
Հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել հետևողական աշխատանքը
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է նախորդ շաբաթ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 3 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված 2 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ: Բացօթյա ապօրինի առևտրի
Սվիտալսկին չմեկնաբանեց Նալբանդյանի հայտարարությունը. «Ես լավ եմ դաստիարակված»
«Այդ բոլոր գործերը մենք ենք բացահայտել, մենք ենք գտել եւ տեղեկություն տրամադրել»
ԵՊՀ կամավորական ջոկատի տղաները՝ լավագույն ուսանողներ
Այսօր Երևանի պետական համալսարանում կայացավ «Ուսանող-2016» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի ԵՊՀ Ուսանողական խորհուրդը լավագույն ուսանող ճանաչել էր ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում սահման մեկնած 40 կամավոր ուսանող տղաներին: Նրանք պարգևատրվեցին ԵՊՀ ՈՒԽ արծաթե հուշամեդալով: ՈՒԽ նախագահ Րաֆֆի Քարամյանը նշեց, որ տղաներին լավագույն ուսանող ճանաչելը ՈՒԽ-ի կողմից ընտրվել և որոշվել է միաձայն. «Ինչպես յուրաքանչյուր հայրենասեր մարդ, ԵՊՀ-ի
Սվիտալսկի. «Առաջիկա տարիներին արդարադատության պահանջը կավելանա»
Պյոտր Սվիտալսկին համարում է, որ այս ոլորտում մարտահրավերները շատ են եւ կառավարությունը պետք է իր աշխատանքները ավելի ինտենսիվացի
Իջեւանցիները կվերադարձնե՞ն ազատ, փոքր գրադարանի գրքերը
Կանադահայ խորհրդատուն մտադիր է նման գրադարաններ ստեղծել նաեւ գյուղերում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին: Հանդիպման ընթացքում ՀԲԸՄ նախագահը Նորին Սրբությանը ներկայացրեց օրեր առաջ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կատարած այցի արդյունքները և ազգային ու եկեղեցական կառույցներում հանդիպումների իր տպավորությունները` տեղեկացնելով նաև ՌԴ-ում ՀԲԸՄ
Կադաստրի պետական կոմիտեի նախագահն առանց մեքենա չի մնա
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն առանց ծառայողական մեքենա չի մնա: Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի`կրճատումներ կատարելու հանձնարարականի պատճառով կատաստրոֆիկ իրավիճակ է ստեղծվելու անշարժ գույքի և կադաստրի պետական կոմիտեում. այստեղ կրճատվում են բոլոր 15 սպասարկող մեքենաները, որոնք բոլորն էլ ամրակցված են եղել
Տարոն Մարգարյան. «Հանրությանն իրազեկեք բազմաբնակարան շենքերի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին»
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով սանմաքրման խնդրին, կոմունալ տնտեսության վարչությանը և խորհրդակցությանը ներկա «Սանիթեք» ընկերության ներկայացուցչին հանձնարարել է առավել ակտիվացնել տարվող աշխատանքները սանմաքրման ոլորտում և սահմանել հերթապահություն: «Եթե աղբահանության մասով դրական փոփոխությունն ակնհայտ է, ապա նույնը դեռևս չի կարելի ասել սանմաքրման հետ կապված: Եղանակային պայմաններից ելնելով՝ մեր
Արփինե Հովհաննիսյան. Շատ բան է արված արդարադատության համակարգում
Նախարարը լիահույս է, որ թերություններին կկարողանան բաց աչքերով նայել
Հարուցվել է քրեական գործ՝ 33-ամյա տղամարդուն դանակահարելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապան քաղաքում 33-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: 2016 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ Ե.Հովհաննիսյանը: Նույն օրը՝ ժամը 02:30-ին,
Ներկայացվել են ՀՀ արդարադատության ոլորտում 25 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է «Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ոլորտում 25 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները» թեմայով համաժողովին: Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպված համաժողովի նպատակը արդարադատության ոլորտում անցած 25 տարիների ընթացքում իրականացրած բարեփոխումներն արձանագրելը, ոլորտին առնչվող առկա խնդիրների վերհանելն ու ապագայի քայլերը նախանշելն էր: Համաժողովին ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար,
Ավարտվել է քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2016 թվականի ապրիլի 6-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերքով, ձախ թոքի վնասումով» իրենց մոտ է տեղափոխվել Սերգեյ Աբրահամյանը: Դեպքի
Հանրապետության տոնին նվիրված միջոցառում Հալեպում
Մայիսի 29-ին Հալեպի «Գ. Եսայեան» սրահում նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 98-ամյակը, որը Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգսյանի հովանավորությամբ կազմակերպել էր Համազգայինի Սիրիայի շրջանային վարչությունը: Հանդիսությանը ներկա էին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, հայ հոգևոր երեք համայնքապետերը, հալեպահայ կազմակերպությունների, Բերիո Հայոց թեﬕ ազգային վարչության և ազգային մարﬕնների
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկ Սարգիս Քոլոզյան. նա զոհվեց Հաղթողի պես (Տեսանյութ)
Քսանհինգ տարի առաջ էր, մայիսին: Արցախյան ազատամարտի ամենածանր ու հակասական օրերն էին` սկսվել էր խորհրդային բանակի եւ ադրբեջանական օմոնի համատեղ` «Կոլցո» օպերացիան: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մի խումբ մարտիկներ գործուղվել էին Գորիսի սահմանամերձ գոտի` պաշտպանելու հայրենիքն ու ժողովրդին: Հերոսության օրեր էին, հերոսացավ նաեւ Սարգիս Քոլոզյանը: Արարատի մարզի Ջրաշեն գյուղում ենք. միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի մարտիկ
Էրդողանը, Չավուշօղլուն և Պեսկովը խոսել են ռուս-թուրքական հարաբերությունների մասին
Անհայտ մի ինքնաթիռ, խախտելով մեր օդային սահմանները և չենթարկվելով նախազգուշացումներին, պատասխան ստացավ՝ ինչպես պահանջում է օրենք
Վրաստանի մաքսավորները Հայաստանի բնակիչների համար խնդիրնե՞ր են ստեղծում
Պատճառաբանում են, որ բեռը կնքված է ոչ ճիշտ տեղում
«Այս փառատոնը շատ կարևոր է մեր մշակութային կյանքում…». Երվանդ Երզնկյան
«Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ, կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Երվանդ Երզնկյանը մեզ հետ զրույցում բարի երթ մաղթեց «Արտ ֆեստ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի մասնակից երիտասարդներին: Նա նշեց. «Ուրախությամբ շնորհավորում եմ արդեն չորրորդ «Արտ Ֆեստ» փառատոնը, որն այս տարվանից արդեն միջազգային է: Այս փառատոնը շատ կարևոր է մեր
«Ադրբեջանի պաշտոնական վիճակագրության անսպասելի անկեղծությունը». վերլուծություն. razm.info
Վերլուծելով 2010–15 թվականներին Ադրբեջանի կորուստների թվի (ավելի ճիշտ՝ դրանց նվազման) մասին Ադրբեջանի զինդատախազի ամենամյա ելույթները՝ մեզ հաջողվել է ստանալ այդ տարիներին հակառակորդի կորուստների հնարավոր նվազագույն թվերը։ Ուշագրավ է, որ դրանք զգալիորեն գերազանցում են բաց աղբյուրներից մինչ այժմ հայտնի տվյալները։ Նյութի մանրամասները կարդացեք razm.info –ի կայքում
Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հիմնեց իր կուսակցությունը. այն դառնալու է գյումրեցու խոսափողը
2008 թվականից իշխանական տարբեր հալածանքների, հարկային ճնշումների ենթարկված Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության համակարգող կենտրոնի անդամների նախաձեռնությամբ օրերս ստեղծվեց «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցությունը, որն առաջիկայում կմասնակցի Գյումրու ՏԻՄ, իսկ հետո ԱԺ ընտրություններին: Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյանը, համակարգող կենտրոնի ներկայացուցիչները կուսակցություն ստեղծելու որոշումը ընդունել են շատ մեծ դժվարությամբ՝ երկար ժամանակ քննարկելով՝
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նորընտիր անդամներին
Մայիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության նորընտիր անդամներին՝ վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորությամբ: Ողջունելով կուսակցության վարչության նորընտիր ատենապետին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Երկար տարիներ ճանաչում եմ պարոն Նահապետյանին, ով Արգենտինայի հայ համայնքում արել է ամեն ինչ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Ուրախ եմ, որ փոխատենապետ ընտրվեց
«Դպրոցներում հարստացված ալյուրից սնունդ այլևս չի բաժանվի»
Քաղաքացիների դիմումով՝ Հանրապետության որոշ մարզերի դպրոցներում առանց ծնողների գիտության և համաձայնության հարստացված ալյուրից պատրաստված հացամթերքով երեխաներին կերակրելու խնդրի վերաբերյալ դիմել էի վարչապետին՝ առաջարկելով անհապաղ միջոցներ ձեռք առնել քիմիկատներով ֆորտիֆիկացված ալյուրից սնունդը դպրոցներում արգելելու ուղղությամբ: Այսօր ստացել եմ կրթության և գիտության նախարարի պատասխանն առ այն, որ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում ներկրված ալյուրի պաշարների սպառումից հետո հարստացված ալյուրի ներկրումը կասեցվել է և դպրոցներին հարստացված ալյուր չի մատակարարվում:


















































