Օրվա լրահոսը

Գոնե այս պահին, օրինակ, «այլընտրանքային» բանան կամ շաքարավազ ոչ ոք չի ներկրել. «Հայկական ժամանակ»

Այնպես որ, հուշաթերթիկը այս իրավիճակում կարող է դեր ունենալ, բայց շատ փոքր, համարյա չնչին, գրեթե ոչ մի։

Բողոքի ակցիա է տեղի ունեցել Իզմիրում՝ Գերմանիայի հյուպատոսարանի առջև. Milliyet

Դողու Փերինչեքի գլխավորած «Վաթան» կուսակցության Իզմիրի տարածքային կառույցի ակտիվն ու կուսակցության մի շարք համախոհներ բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքում տեղակայված Գերմանիայի հյուպատոսարանի առջև՝ բողոքելով 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագծից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet-ը։ Բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները հյուպատոսարանի ներկայացուցչին են հանձնել Թուրքիայի «Վաթան» կուսակցության առաջնորդ Դողու

ԼՂՀ պաշտպանական կարիքների բավարարմանը միտված բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել Երուսաղեմի միացյալ հանձնախմբի անդամները

Հանրապետության պաշտպանական կարիքների բավարարմանը միտված բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել Երուսաղեմի միացյալ հանձնախմբի անդամները, ովքեր կենտրոնացնելով տեղի հայ համայնքի ներուժը պաշտպանության բանակի համար ձեռք են բերել դեղորայք և բժշկական սարքավորումներ, զինծառայողների համար նախատեսված անհատական դեղատուփեր: Մայիսի 27-ին միացյալ հանձնախմբի ներկայացուցիչներին ընդունել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնախմբի կողմից

Երբ մեկը մյուսին «շան տղա» է ասում, նա էլ նրան՝ «դիրքը լքող», իմացեք, որ մեջտեղը հայրենիքի շահ չկա. «Հրապարակ»

Իմ աշխարհազորայինի արձանը ոչ ոք չի կերտի։ Այսպես ասած՝ հանրային պատվեր չկա։ Շարքայինները պահանջված չեն, որովհետեւ չեն վիճում՝ մարտի ժամին ո՞վ է դիրքը լքել, ո՞վ՝ մինչեւ վերջին փամփուշտը կրակել։ Հասարակությունը Զորավարի պաշտամունք ունի։ ՄԻԱԿ-ի, որ հաղթանակներ է կռել։ Եվ երբ մեկը մյուսին «շան տղա» է ասում, նա էլ նրան՝ «դիրքը լքող», իմացեք, որ մեջտեղը հայրենիքի

Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսին

«Հունգարներին նորից կնվիրեմ Ռամիլ Սաֆարով, չխառնենք Բաբաջանյանի էդ սուրբ անունը». Կամո Արեյանը՝ արձանի մասին

Արձանների բախտն է պարզապես այդպես: Արձաններն այդպիսի ճակատագիր ունեն, առաջին տեղադրումից հետո սկսում են այդպես անուններ տալ, հետո մարդիկ սիրով հաշտվում են արձանի հետ, մտերմանում: Հիշեք Առնո Բաբաջանյանին:

Ավազակային հարձակում Առինջ գյուղում

Մայիսի 26-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկը մտած տղամարդը բենզին է լցրել տանտիրոջ վրա և դանակով հարվածել: Նույն օրը, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1955 թ. ծնված Գագիկ Փ.-ն, իսկ ժամը 23.40-ին «գլխուղեղի ցնցում

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնի հավակնորդների թիվն ավելանում է

Հունիս ամսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ռեկտորի ընտրություններ են սպասվում: Գործող ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման ժամկետն արդեն սպառվում է: «Առավոտի» տեղեկություններով՝ համալսարանի ռեկտորի պաշտոնին նոր հավակնորդ է հայտնվել` ՀՀ գյուղատնտեսության սննդի անվտանգության ծառայության նախկին պետ Աբրահամ Բախչագուլյանը: Մամուլում հրապարակումներ եղան, որ այդ պաշտոնին հավակնում է նաեւ բուհում դասախոսող, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Վերջինս, սակայն,

Ալբերտ Բազեյանն ու Կիմ Բալայանը տուժել էին Սամվել Բաբայանի ֆինանսական անհաջողություններից. «Հրապարակ»

Ալբերտ Բազեյանն ընդհանրապես խուսափում է լրագրողներից եւ նրանց հարցերից։ Հավանաբար, Բաբայանի հետ միավորվելուց հետո նրա կյանքում այնպիսի իրադարձություններ են կատարվել, որ ընդմիշտ սպանել են հրապարակային հանդես գալու ցանկությունը։ Ի դեպ, հենց Բազեյանն է առավել տուժել Բաբայանի ֆինանսական անհաջողություններից։ Նրա տունը «կամանդույուշչին» գրավ էր դրել եւ չէր կարողացել մարել պարտքը։ 2010 թվականից սկսեցին խոսել նաեւ ՍԴ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

Սիրելի՛ շրջանավարտներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի առիթով: Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կարոտով ու ջերմությամբ է հիշելու դպրոցական տարիներն ու տոնական այս օրը: Տարիներ, որոնց ընթացքում ձեռք եք բերել գիտելիք ու ազատ մտածելու ձիրք, ազնվության, վեհության ձգտում ու հայրենասիրության ոգի, ընկերներ, ովքեր ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում: Այս տարիների ձեր

Գերմանիայի թուրքերը բողոքի մեծամասշտաբ գործողություններ են նախաձեռնել. «Հաբերլեր»

2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծը։ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ընդունումը կանխելու համար 2016թ. մայիսի 28-ին Գերմանիայի թուրքական համայնքը բողոքի մեծամասշտաբ գործողություններ է իրականացնելու։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Նախատեսված բողոքի ակցիաների մասին խոսել է «Գերմանիայի թուրք-ադրբեջանական ընկերության» նախագահ Հաքքը Քեսքինը, նշելով, որ իրենք

Հայ համայնքի ներկայացուցիչները ներկա գտնվեցին Բուլղարիայի լուսավորության և մշակույթի տոնին նվիրված արարողությանը

Ս.թ. մայիսի 24-ին Բուլղարիայում նշվել է Սլավոնական այբուբենի՝ կիրիլիցայի ստեղծման տոնը, որը հայտնի է, որպես Բուլղարիայի լուսավորության և մշակույթի տոն: Ամեն տարի այս տոնին Բուլղարիայի նախագահի նստավայրում տեղի է ունենում ավանդական հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցում են Բուլղարիայում հավատարմագրված դիվանագետներ, նաև հոգևոր առաջնորդներ, տարբեր համայնքների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ: Այս տարի ևս Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչները, առաջնորդությամբ

Մեժ յոթնյակը մտադիր չէ հանդել Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցները. The Guardian

2016թ. մայիսի 26-ից 27-ը Ճապոնիայում են գտնվում Մեծ յոթնյակի անդամ պետությունների առաջնորդները, որոնց քննարկման հիմնական նյութն է եղել համաշխարհային տնտեսությունը, ահաբեկչությունը, փախստականները և նմանատիպ այլ հարցեր։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։ Կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նրա խոսքերով՝ հանդիպումների ընթացքում քննարկվել է Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների

«Ինձ համար անտանելի է, երբ լսում եմ երեւանցի, գյումրեցի, ղարաբաղցի.. ». պրոդյուսեր Կարեն Ղազարյան

Երեկ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ցուցադրվեց «Արմատներ» գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է անցած տարի ու նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ֆիլմը նախքան Գյումրի հասնելը ցուցադրվել է տարբեր կինոթատրոններում: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանն ու բեմադրող ռեժիսոր Վահե Յանը մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում՝ խոսելով ֆիլմը նկարահանելու մտահղացման, դերասանների ընտրության ու մյուս հարցերի

2017թ. Ղազախստանը կհյուրընկալի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը. kazinfo.kz

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Եռլան Իդրիսովը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հաջորդ տարվա գագաթնաժողովը տեղի կունենա 2017թ. հունիսին՝ Ղազախստանում։ Այս մասին տեղեկացնում է kazinfo.kz կայքը։ Արտահայտվելով այս թեմայի վերաբերյալ՝ Իդրիսովը մասնավորապես ասել է. «Մենք շատ լուրջ ենք պատրաստելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը Ղազախստանում, որը տեղի կունենա 2017թ. հունիսին»։ Ղազախստանի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել

ԱՍԵԿՈՍԵ

Իշխող կոալիցիայի մեջ մտնող կուսակցություններից մեկն այսօր հանդես է եկել կառուցողական առաջարկությամբ: Նա առաջարկել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին հանդես գալ մեկ միասնական համամասնական ընտրակաշառքով, որի չափը կհամաձայնեցվի 4+4+4+4 ձեւաչափով: ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

Մանվել Մամոյանի ռեկորդի տեսանյութը հրապարակվել է Գինեսի գրքի պաշտոնական էջում

Հայաստանը ներկայացնող, «Սինջար» եզդիների ազգային միավորման անդամ ատլետ Մանվել Մամոյանի ռեկորդի տեսանյութը հրապարակվել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական էջում: 2015 թ.-ի հոկտեմբերի 23-ին Մամոյանը սահմանել է ձեռքերի վրա կանգնած հրում (отжимание) անելու համաշխարհային ռեկորդ: 48,3 վայրկյանում նա 27 անգամ հրում է կատարել։ Այդ նվաճումը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Եզդի մարզիկը խոստացել է տարվա ընթացքում

Ամեն մարդ իր երազն է տեսնում

Յուրաքանչյուր մարդ ընտրում է իրականության այն հատվածը, որն առավել համահունչ է իր դաստիարակությանը, համոզմունքներին, իր տեսած երազներին: Հաճախ մենք մեր ընկալումների մասին պատմում ենք ուրիշներին՝ երբեմն չափազանցությունների եւ ծայրահեղությունների մեջ ընկնելով: Եթե մարդն, օրինակ, տառապում է «ռուսամետ» մոլուցքով, ապա նրան թվում է, թե ամբողջ աշխարհը դուրս է եկել իր սիրելի երկրի դեմ, որ այդ երկրում

ՃՏՊ Թբիլիսիում. ՀՀ քաղաքացիներից մեկը տեղում զոհվել է

ՀՀ քաղաքացիներ` 1982 թ. ծնված Սուրեն Վ.-ը, 1959 թ. ծնված Ռուսլան Գ.-ը, 1982 թ. ծնված Արտյոմ Տ.-ը տեղափոխվել են Օրտաչալայի հիվանդանոց:

ԲԱՐՁՐ ԵՎ ՑԱԾՐ ՀԱՐԿԵՐ

Գիրք տասնութերորդ
Գլուխ երեսունչորսերորդ

ՌԴ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը չի կարևորում ԱՄՆ-ի կարծիքը. «ՌԻԱ»

Երբ պարզ էր դարձել Հարավային Օսեթիայում հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, ԱՄՆ անմիջապես արձագանքել էր և նշել, որ իրենք չեն աջակցում այդ հանրաքվեի նախաձեռնությանը և կողմ են Վրաստանի տարածքային ամբողջականությանը։

Հորդառատ անձրևների հետևանքով սարից բերվածքները լցվել են Հաղարծինի տարածքի ավտոճանապարհի վրա

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին`ժամը 22:30-ի սահմաններում, հորդառատ անձրևների հետևանքով հարակից սարից բերվածքները լցվել են Դիլիջան-Իջևան միջպետական ավտոճանապարհի 107-109-րդ կմ հատվածի վրա (Հաղարծին գյուղի տարածքում): Ճանապարհն այս պահին մի փոքր դժվարանցանելի է: Դիլիջանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները «Հաղարծին» ՓԲ ընկերության տնօրեն Գառնիկ Մանթաշյանի գլխավորությամբ տվյալ հատվածին են մոտեցնում համապատասխան տեխնիկա և կատարում ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Դանիել Դեքեր. «Ես ծնունդով հայ չեմ, սակայն իմ ընտրությամբ եմ հայ» (Տեսանյութ)

Ապրիլյան պատերազմի օրերին ես ֆեյսբուքում իմ հետևորդներին գրառում թողեցի՝ ասելով՝ Արցախը պատմական հայկական հող է, որտեղ դարեր շարունակ ապրել են հայերը։

ՀՀ ՊՆ. արձանագրվել են ադրբեջանական կողմից հատուկենտ կրակոցներ

Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակել է մնալ հանգիստ: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ: ՀՀ զինված ուժերն ամենօրյա ռեժիմով վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է

Ո՞ւմ և ի՞նչ է ցուցադրում ՀԱՊԿ-ն. «Ժամանակ»

ՀԱՊԿ-ն քառօրյա պատերազմի օրերին հայտնի չէ, թե որտեղ էր: Ընդհանրապես հայտնի չի լինում, թե այդ կառույցը Հայաստանի համար անվտանգային սրված խնդիրների պարագայում որտեղ է կարողանում բարեհաջող ծվարել: Եվ ահա, ռազմա-քաղաքական տեսանկյունից Հայաստանի հետ դաշնակցության որևէ նշույլ չցուցաբերող կառույցը Հայաստանում անցկացնում է ոստիկանական զորավարժություններ: Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին սահմանից են սպառնում, ադրբեջանական ագրեսիան է հետ մղվել,

Դաշնակցական նախարարին նախաձեռնող դերակատարութիւնը պէտք է առանձնացնել. «Ասպարեզ»

Կառավարութեան գլուխ կանգնողները յայտնապէս անհանգիստ են: Ժողովրդային ճնշումը զգալու նշաններ ցոյց կու տան անոնք եւ, գոնէ երեւութապէս, քայլեր կ՛առնեն բարեփոխութեանց պատրանք ստեղծելու եւ լարուածութիւնը մեղմելու նպատակով: Ծառայողական մեքենաներու թիւի կրճատումը, պետական գնումներու գործընթացը աւելի՛ թափանցիկ դարձնելու խոստումները, նախարարութիւններու պիւտճէները խնայողաբար ու առաւել արդիւնաւէտութեամբ օգտագործելու յորդորները, մենաշնորհեալներու արտօնութիւններուն դէմ նպատակադրուած միջոցառումները (այս պարագային՝ Դաշնակցական նախարարին նախաձեռնող

Մի քանի պատգամավորներ պատրաստակամություն են հայտնել հանգստանալու Արցախում. «Հայոց աշխարհ»

Արտասահմանցի իմ գործընկերներից մեկն այս տարի խոսք է տվել գալ Արցախ:

Լիլիթ Մկրտչյանի մեկնարկային մրցակիցը ադրբեջանցի է

Այսօր Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Արդեն կայացած վիճակահանության արդյունքով մեկնարկային տուրում Լիլիթ Մկրտչյանը (նկարում) սեւերով խաղում է ադրբեջանցի Տուրկան Մամեդյարովի հետ: Մեր մյուս աղջիկների մրցակիցներն են. Լիլիթ Գալոյան-Էլիզաբեթ Պետց, Մարինա Նեչաեւա-Մարիա Գեւորգյան, Անաստասիա Սազոնովա-Մարիա Կուրսովա: Առաջնության գլխավոր մրցավարն է հայաստանցի Աշոտ Վարդապետյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյանի ՖԲ էջից

Հայաստանի վեց մարմնամարզիկներից չորսը մտան Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Շվեյցարայի մայրաքաղաք Բեռնում մեկնարկած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, առաջին անգամ հանդես գալով թիմային առաջնությունում, չընդգրկվեց ութ ուժեղագույնների մեջ՝ 32 երկրների պայքարում զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը: Սակայն մեծահասակների անհատական առաջնությունում մեր երեք մարմնամարզիկներ մտան եզրափակիչ: Նժույգաթափերում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը  2-րդ արդյունքով՝ 15,491 միավոր, հենացատկում Արթուր Դավթյանը 3-րդ արդյունքով՝ 15,300 միավոր

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930