Օրվա լրահոսը
«Մեկն ուռուցքով հիվանդանում է, ինչ ունեն-չունեն, տուն ու տեղ ծախում են՝ գնում եվրոպաներ». Մկրտիչ Մինասյան
Այսօր ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց առողջապահության նախարարության 2015-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: Այն ներկայացրեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը: ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հարցրեց՝ «Օնկոլոգիական հիվանդությունները հետազոտող ինստիտուտն ի՞նչ վիճակում է, մեկը որ, Աստված ոչ անի, հիվանդանում է, ինչ ունեն-չունեն, տուն ու տեղ ծախում են՝ գնում
Չեմպիոնների լիգայի օրհներգը կկատարի իտալացի հռչակավոր տենոր Անդրեա Բոչելլին
Վաղը Միլանի «Սան-Սիրո» ստադիոնում մրցաշրջան 2015/2016 թթ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում միմյանց դեմ ելնելու են մադրիդյան ակումբներ «Ռեալն» ու «Ատլետիկոն»: Կազմակերպիչները բացման արարողության ժամանակ ՉԼ-ի օրհներգի կատարումը վստահել են աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլիին: «Ինձ համար մեծ պատիվ է գործնականորեն մասնակցել այնպիսի հիասքանչ միջոցառմանը, ինչպիսին է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Ես մանուկ հասակից ֆուտբոլի մեծ սիրահար եմ: Կաշխատեմ
«Մենք նրանց դիմակը պատռեցինք». Հովհաննես Մարգարյան. «Ա1+»
Մայիսի 23-24-ը Աթենքում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի իրավական եւ քաղաքական մշտական հանձնաժողովի համատեղ նիստը: Հայկական պատվիրակության անդամ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ներկայացմամբ՝ մշտական հանձնաժողովի ժամանակ քննարկվել է փախստականների հարցը։ «Այն բավականին մտահոգիչ հարց էր, մենք համապարփակ զեկույց ներկայացրինք, թե այս ընթացքում ինչ է կատարվել մեր երկրում փախստականների իրավունքների պաշտպանության առումով:
Մեղրով մասուրի հյութը օգնում է ցածր ճնշման ժամանակ
Քնկոտությունը, ընդհանուր թուլությունը, գլխացավերը, հաճախ կրկնվող գլխապտույտը, ստամոքսի խանգարումը, կախվածությունը եղանակային փոփոխություններից, երբեմն նաեւ մագնիսական դաշտի փոփոխություններից, ազդում են մարդու կյանքի որակի վրա։ Այսպիսի վիճակը բնորոշ է զարկերակային արյան ցածր ճնշում` հիպոտոնիա ունեցողներին: Արյան ճնշման փոփոխությունը հաճախ ունի պաշտպանահարմարվողական նշանակություն, որի բնականոն վիճակից շեղման դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ճնշման մակարդակի վրա
Կոտայքի մարզում ավտովթարի են ենթարկվել «Վերջին զանգի» մասնակցող երեխաները. նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. Shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 26-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 16-ամյա Տիգրան Բալայանը իր վարած Վազ 2107 մակնիշի 34 FT 160 համարանիշի ավտոմեքենայով Զովք գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և
Ռեկորդային թվով մրցանակակիր «Կենգուրու 2016»-ին
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթն այս տարի ունի ռեկորդային թվով մրցանակակիր։ Հայաստանի ու Արցախի 1.012 դպրոցների ավելի քան 41․000 աշակերտներից հինգը հաղթող է ճանաչվել․Անդրիասյան Հայկ (Երևանի թիվ 132 հիմնական դպրոց), Գևորգյան Գագիկ (Երևանի թիվ 71 հիմնական դպրոց), Չատինյան Գագիկ (Երևանի թիվ 11 հիմնական դպրոց), Մկրտչյան Միքայել (Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց), Ներսիսյան Սերգեյ (Երևանի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 28-30-ը ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Մայիսի 28-30-ը ժամանակ առ ժամանակ,
Ելակի հյութը` լյարդի հիվանդությունների, սակավարյունության դեպքում
Հայտնի է, որ ելակը իր օգտակարությամբ 4-րդ տեղն է գրավում բոլոր մրգերի եւ հատապտուղների մեջ: Նրանում կա 8 հատապտուղների հաշվեկշիռ եւ պարունակում է 96 միլիգրամ վիտամին C: Ելակը պարունակում է ազոտային նյութեր, շաքարներ, պեկտիններ, օրգանական թթուներ, եթերայուղեր, վիտամիններ, երկաթ եւ այլ տարրեր: Ելակի հյութը բուժում է վերքերը, դիզենտերիան, տոնուսավորում է օրգանիզմը, արյունաստեղծ է, արյունահոսությունը դադարեցնող,
Ջամալային «Ուկրաինայի ժողովրդական արտիստի» կոչում չեն տվել ծնողների պատճառով
Արտիստ եւ բլոգեր Ստանիսլավ Սադալսկին գիտի, թե ինչո՞ւ է Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը հրաժարվել Ջամալային ժողովրդական արտիստի կոչում շնորհելու գաղափարից: Բլոգերի կարծիքով, պատճառը երգչուհու ծնողներն են: Սադալսկին հայտարարել է, թե Ջամալայի ծնողները հանրաքվեի ժամանակ քվեարկել են Ղրիմը Ռուսաստանին միանալու օգտին: Նրանք նաեւ արդարացվելու տեղեկանքներ են ձեւակերպել, որոնք արտոնությունների իրավունք են տալիս եւ չեն պատրաստվում
Նարեկ Սարգսյանը քննարկել է Շիրակի մարզում առկա 3-4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրները
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կարճատև աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ պետական պարտավորությունների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով նա այցելել է Ախուրյան համայնքի կիսակառույցների շինհրապարակ, պատասխանատուների և տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել մարզպետարանին տրամադրված գումարով երկրաշարժից տուժած ընտանիքների համար
Բակո Սահակյանն ընդգծել է, որ հայ ազգն ունի յուրահատուկ մի ունակություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նախագահ Սահակյանն Արցախի ժողովրդի եւ իր անունից խորին երախտագիտություն է հայտնել ողջ հայ ժողովրդին, Մայր Հայաստանին եւ Սփյուռքին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ծանր օրերին Արցախի Հանրապետությանը սատար կանգնելու համար: Բակո Սահակյանն ընդգծել է, որ
«Ժառանգություն». Ընտրական օրենսգիրքը մեծ տեղ է թողնում ընտրակեղծարարության համար
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը ԸՕ-ի վերաբերյալ:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը ողջունում է Հայաստանի անդամակցումը «Հորիզոն-2020»-ին
Չնայած ԱԳ նախարարն ասել էր, թե նույնիսկ ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիր ստորագրած երկրներից ոչ բոլորն են միացել այդ ծրագրերին, իրականում բոլորն էլ միացել են:
Հուշաթերթիկով կոռուպցիան չի հաղթահարվում. «Չորրորդ իշխանություն»
Դատելով վերջին օրերի «թիթիզություններից», այս պահին գոնե կարող ենք արձանագրել, որ իշխանությունը ոչ թե ցանկություն ունի պայքարելու կոռուպցիայի դեմ, այլ պարզապես փորձում է ինչ-ինչ քայլերով մեղմել հասարակության եւ իշխանության միջեւ ծայրաստիճան լարվածության հասած անվստահության մթնոլորտը։
Ամերիկյան գաղտնազերծումներ Ղարաբաղի հարցով
ԱՄՆ-ը բարձրաձայնում է ԼՂ կարգավիճակի, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման, Բաքվի ռազմատենչ քաղաքականության մասին: ԱՄՆ պետդեպարտամենտն օրերս գաղտնազերծել է մայիսի 16-ին Վիեննայում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո երկու բարձրաստիճան պաշտոնյաների ճեպազրույցի սղագրությունը: Նախ` ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ ապրիլի 2-5-ի մարտերի ընթացքում հայկական ու ադրբեջանական կողմերը տվել են շուրջ 350 կորուստ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի
Ինչո՞ւ է Սամվել Ալեքսանյանի կնոջը ֆինանսների նախարարությունը տարեկան 78 միլիոն դրամ վճարում
Արտակ Մանուկյանը նաև շեշտեց, թե ամենախոշոր պայմանագրերն այս ոլորտում կնքվում են ԳԱԱ-ի հետ՝ 4.6 միլիարդ դրամի, իսկ արդյունքում չունենք ինովացիոն նվաճումներ, փոխարենը խոսում են քոսոտ երկրի մասին:
Երկաթուղային և հայ-ռուսական «ռազմավարական» հարաբերությունները
Սերժ Սարգսյանն երեկ ընդունեց հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած ռուսական պետկորպորացիայի «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին: Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ համագործակցության զարգացումը համարում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ։ Գույք՝ պարտքի դիմաց Սերժ Սարգսյանը թերևս ճիշտ է, որ զուգահեռներ է տանում «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ համագործակցության զարգացման և հայ-ռուսական ռազմավարական
ԿԲ. Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունը
Այսօր հրապարակվել է «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2015 թ.» պարբերականը: Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունն ու բավարար ճկունությունը՝ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար: ՀՀ կենտրոնական բանկը, առաջնորդվելով ֆինանսական կայունության և ռիսկերի նկատմամբ ֆինանսական համակարգի ճկունության բարձրացման նպատակով, կիրառել է իրացվելիության կարգավորմանը և վարկային ռիսկի զսպմանն ուղղված համապատասխան գործիքներ: Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման
Միխայիլ Բաղդասարով. «Ես 1996-1997 թվականներին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավերով եկա Հայաստան». «Ազգ»
Մեզ խանգարեց նաեւ Ադրբեջանը, գնելով մեր ինքնաթիռները:
Մենք համաձայն ենք, որ ընտրությունների ժամանակ մեր ձայները կեղծեք, բայց մեր ցամաք հացը տվեք՝ գնանք». «Չորրորդ իշխանություն»
Արդեն մի քանի օր է՝ Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ բողոքի ցույցեր են անում եւ իշխանություններից (ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանից) պահանջում, որ նա իրենց հարցերը լուծի եւ ստիպի, որ իրենց վճարեն աշնանը մթերված խաղողի գումարները։ Աշնանն էլ, ի դեպ, այդ նույն (կամ ուրիշ) գյուղերի բնակիչները ճիշտ նույն ձեւով Սերժ Սարգսյանից պահանջում էին, որ նա
«Հենրիկի վրա գրաֆիկ կդնենք, շաբաթվա կեսը տրանսպորտով կգնա». Արեյանը՝ Նավասարդյանի մեքենան վերցնելու մասին
Մեր հարցին՝ մարդիկ ասում են՝ մեքենաներ կրճատելիս առաջին հերթին պետք է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի մեքենան վերցնել, որ հանրային տրանսպորտով երթեւեկի, իր մաշկի վրա զգա բոլոր թերությունները, Կամո Արեյանն ընդառաջ եկավ եւ համաձայնեց՝ Հենրիկի վրա գրաֆիկ կդնենք:
Արամ Մանուկյան. «Այն, ինչ հիմա մեր կառավարությունը հայտարարում է, բլեֆ է, իմիտացիա». «Իրատես»
Ասել է՝ այս հարցում էլ ոչ մի խանգարող հանգամանք չկա, մնում է մի փոքրիկ բան՝ կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկություն։
«Մեր քաղաքին իսկապես անհրաժեշտ են Կարաբալայի նման մանր արձաններ». Կամո Արեյան (Տեսանյութ)
Այսօր մենք փոխքաղաքապետ Կամո Արեյանին հարցրեցինք՝ Եվրոպայում շատ զգացմունքային արձաններ կան՝ շնիկի, փոքրիկ աղջկա, շնիկն ինչպես է մարդուն մոտենում, միզող տղան եւ այլն, այդ կարգի արձաններ ինչո՞ւ մեր քաղաքում չկան: Նա պատասխանեց. «Այո, փոքր, մանր նման ֆիգուրաներ քիչ են մեր քաղաքում: Ինձ ամենահարազատը այդ ձեւի մեջ ջուր ծախող տղայի արձանն է: Շուտով այդ այգին կվերակառուցենք
Արշակունյացի լուսացույցը՝ տուժող
Օրերս ուժեղ քամու հետեւանքով տապալվել է նաեւ Արշակունյաց-Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկի լուսացույցը: Արդեն 4-րդ օրն է՝ այս հատվածում լուսացույցից մնացել է միայն ձողը: Եթե վարորդները ստիպված կողմնորոշվում են խաչմերուկի այլ լուսացույցով, ապա հետիոտները հետ նայելով են փողոցն անցնում: Նկարը՝ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 27.05.2016
Հուշաթերթ՝ հուշաթերթի մասին. «Ժողովուրդ»
Երբ հետեւում ենք, թե ինչպես են ՀՀ իշխանություններն «ազատականացնում» Հայաստանի շուկան, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդիկ կամ որոշել են մի լավ զվարճանալ, կա՛մ էլ դպրոցականի մակարդակով են տիրապետում մեր տնտեսության կառուցվածքին։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս անցած չորեքշաբթի խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարեց, որ ներկրման ոլորտում ոչ մի մենաշնորհ չկա, եւ
Սահակաշվիլի. Վերջին անգամ ենք տոնում ազգային տոնը առանց զինվորական շքերթի. Грузия Online
2016թ. մայիսի 26-ին Վրաստանում մեծ շուքով նշվեց այց երկրի անկախության 25-ամյակը։ Տոնակատարությունների և դրանց անցկացման ձևի մասին կարծիք արտահայտելուց զերծ չմնաց նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online լրատվականը։ Վրաստանի նախկին նախագահ, այժմ էլ Օդեսայի նահանգապետ Սահակաշվիլիին ակնհայտորեն դուր չէր եկել հանգամանքը, որ Վրաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ այդ երկրի իշխանությունները
«Նմանություն կա, մարդիկ կընտելանան». Արեյանը՝ Նժդեհի արձանի եւ գերեզմանոցային արձանների մասին (Տեսանյութ)
Նժդեհը մոնումենտալ արձան է, բավականին շքեղ, առնական: Քանդակագործն իր որոշակի երեւակայությունն է դրել, բայց, այնուամենայնիվ, նմանությունը կա: Ես դեռ չեմ տեսել մի արձան, որ բոլոր քանդակագործները ծափահարեն:
Ամենածանրը բարոյական հարվածն էր, երբ «պատերազմի հերոս» եւ «կապը կտրած գեներալ» արտահայտությունները նույն նժարին դրվեցին. «Հայկական ժամանակ»
Այսօր հերոսին ուշադիր զննելիս կարող է պարզվել, որ նա վերջացած սրիկա է։ Հիմա հերոսներ չկան։ Ի՞նչ է, ստացվում է, որ նոր հերոսների համար անհրաժեշտ են նոր պատերազմնե՞ր…
Նոր մանրամասներ Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների մասին. Грузия Online
Ինչպես արդեն հաղորդել ենք՝ 2016թ. մայիսի 27-ի վաղ առավոտյան Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի։ Տեղի ունեցած դեպքի հետևանքով Հայաստանի քաղաքացուց բացի զոհվել է ևս մեկ մարդ, երեք հոգի էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վթարը տեղի է ունեցել Թբիլիսի-Ռուսթավի ճանապարհին՝ երկու միկրոավտոբուսների բախման հետևանքով։ Грузия
Ինչո՞ւ են վառելափայտի խնդրի վերաբերյալ բողոքողները հավաքվելԴիլիջանի քաղաքապետարանի շենքի առաջ
Թույլատրվել է մատչելի վճարով օգտվել անտառի թափուկից


















































