Օրվա լրահոսը
«ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերները» թեմայով փակ քննարկում
Ս.թ. մայիսի 23–ին «Հեռանկար» կենտրոնում տեղի է ունեցել «ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերները» թեմայով փակ քննարկում, որին մասնակցել են Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Արման Մելիքյանը, Հովհաննես Իգիթյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ռուբեն Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արման Նավասարդյանը, Արա Պապյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ստեփան Գրիգորյանը, Արմեն Այվազյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝ ընդհանուր ակնարկ ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականության վերաբերյալ,
Առլեն Շահվերդյանը՝ «գրի զարկերակի» մասին
Գրող Առլեն Շահվերդյանը, որի «Գարնանային ռեքվիեմ» գրական էտյուդների ու պատմվածքների ժողովածուն, արդեն ընթերցողի սեղանին է, Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պոեզիայի ժանրում ստեղծագործելը երբեք էլ ժամանակավրեպ չէ: «Ես միշտ համոզված եմ եղել ու հիմա էլ մնում եմ նույն կարծիքին, որ ստեղծագործող մարդը ստեղծագործաբար է վարվում ամեն ինչում, ստեղծագործաբար է դրսևորում իրեն ցանկացած իրավիճակում, ոչ
«Առաջարկում եմ Հովնանյաններից գնել ՀՀ առաջին հանրապետության կառավարության շենքը». Գեւորգ Մելքոնյան (Տեսանյութ)
Պատմաբանն առաջարկում է այդ շենքում հիմնել ՀՀ առաջին հանրապետության թանգարանը
Կոնսերվատորիայի պրոֆեսոր. «Չեմ ուզում, որ Գալանտերյանը մնա 20-րդ դարում»
«Հայտնի և անհայտ Նիկոլ Գալանտերյանը» խորագրով համերգին կհնչեն մինչ այդ չկատարված գործեր:
«Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաների ցեղասպանությունը, ԻՊ գործողությունները եւ ադրբեջանական ագրեսիան ունեն միեւնույն ձեռագիրը»
Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Աթենքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին Աթենքի Օլիմպիական Զեւսի հրապարակում մասնակցել է Հունաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարարության հովանու ներքո տեղի ունեցած Պոնտոսի հույների եւ հայերի ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը Հունաստանի Հանրապետության կառավարության կողմից արժանացել է պարգեւի` քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ճանաչման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Միջոցառմանն Էդուարդ
Ծնողները դժգոհում են՝ ո՞ւր են գնում բանակի փողերը, որ զինվորի կոշիկներն ու համազգեստը ծնողներն են առնում
Պաշտպանության նախարարությունը խոստանում է՝ եկող տարվանից զինվորները ավելի լավ որակի կոշիկներ կունենան Ղարաբաղա-ադրբեջանական ապրիլյան մարտական գործողություններից հետո մեր բանակի որոշ թերություններ ջրի երես դուրս եկան: Բանակի հետ ով որեւէ առնչություն ունի, զինծառայող ունի, շատ լավ գիտի, թե ինչ որակի են զինվորների համազգեստը, կոշիկները, ներքնազգեստը: «Առավոտի» հետ զրույցում մի քանի ծնողներ, որոնց որդիները ծառայության մեջ են,
Լելե Թեփեի կորստից հետո Ադրբեջանի առաջխաղացումը կհեշտանա՞
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը մտահոգություն ունի, որ հայկական կողմի` Լելե Թեփե բարձունքի կորստից հետո Ադրբեջանը շատ ավելի հեշտ կարող է առաջ շարժվել: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Շիրինյանը վստահեցրեց, որ այդ բարձունքը կարևոր ռազմավարական նշանակություն ուներ. «Եթե Ադրբեջանը ևս մեկ անգամ պատերազմ սկսի, կարող է այդ հանգամանքն օգտագործել: Ավելի հեշտ չե՞ն շարժվի առաջ, եթե Լելե
ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլիի Պատգամավորների պալատ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 23-ին շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլիի Պատգամավորների պալատի նախագահ Օսվալդո Անդրադեին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող թիվ 565 բանաձեւի հեղինակներ Իսսա Կորտին, Գուստավո Հասբունին, Դենիս Պասկալին, Ալդո Կորնեխոյին եւ Խորխե Սաբագին: «Մեզ համար անչափ թանկ ու գնահատելի է այն ուշադրությունն ու ընդգծված վերաբերմունքը, որ Չիլիի
ՎՏԲ-Հայաստան Բանկը արձանագրում է վերանայման հայտերի թվի աճ
Անկայուն տնտեսական իրավիճակի պայմաններում ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում բանկի հաճախորդներին աջակցությանը և նրանց վճարունակության վերականգնմանը: Այս խնդիրների լուծման հիմնական միջոցներից մեկը վարկերի վերանայումն է: 2015թ. հունվարի 1-ից մինչև 2016 թ. ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ընթացք է տրվել ֆիզիկական անձանց վարկային պարտքերի վերանայման վերաբերյալ ընդհանուր թվով 241 հայտերի, որոնց 23%-ը բավարարվել
Ավանդական վեճ`խորհրդարանում. վարչապե՞տը թույլ չի տվել
2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներին կրկին գերատեսչությունների առաջին դեմքերը չեն ներկայացել
«Կառավարությունում պորտաբույծների թիվը շատ է» (Տեսանյութ)
Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ համագործակցի ռազմաարդյունաբերության ոլորտում
«Ոսկե գետակ»-ը 500 հազար դրամով տարածքը վարձակալել է, տաքսիստներին էլ տարածքից հանում է
«20 տարի ա՝ հացի փող ենք աշխատում տանում տուն, բայց բերել են տրաֆարետ են դրել, էս երկու օր ա՝ գալիս են մեր հետ բարձր գոռալով են խոսում, մենք էլ նենց չի, որ չենք կարող իրենց հետ էդպես խոսենք, բայց չենք ուզում նման ձեւով: Հիմա մենք պահանջում ենք էս տրաֆարետը հանեն, թողնեն՝ մենք էլի մեր հացի
Արթուր Աղաբեկյանը ցանկանում է հեռանալ քաղաքականությունից
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի»:
Սկսվեց ստվարաթղթե տանկով ԱԱԾ դարպասներին հարվածելու գործի քննությունը
Արտակ Գեւորգյանը պնդում է՝ իր որեւէ գործողություն հասարակության դեմ ուղղված չի եղել
«Կդառնանք տարածաշրջանում որպես կույրաղիք երկիր». Երվանդ Բոզոյան
Քաղաքագետը չի կարծում, թե Հայաստանի իշխանությունները հակված են զիջումների գնալ, բայց նրա համոզմամբ, եթե արտաքին ճնշումները մեծ լինեն, իշխանություններն, ամենայն հավանականությամբ կընկրկեն:
Լուսինե եւ Նարեկ Ալեքսանյաններն ընդունեցին իրենց մեղքը՝ հանրաքվեի ընթացքում ընտրախախտման համար
«Հետք» էլեկտրոնային կայքի լուսանկարիչն այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու համար դատարանում է հայտնվել
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գյումրիում միկրոավտոբուսի վթարի պատճառները պարզելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ Ա.Դարբինյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի միկրոավտոբուսը Գյումրի քաղաքի թիվ 9ա շենքի դիմացի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մետաղյա էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով
«Երաժշտական դպրոցները պե՛տք է հանրակրթականի հետ նույն սանդղակի վրա գտնվեն»
Վստահ է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը Օրերս «Առավոտի» հետ զրույցում մեր անվանի ու սիրված կոմպոզիտորներից մեկը հորդորեց բարձրաձայնել, թե ինչու անդրադարձ չի կատարվում երաժշտական դպրոցներին, կոնկրետ՝ դասավանդող դասատուներին, որոնք, մեր զրուցակցի խոսքերով՝ նվաստացած վիճակում են ոչ միայն յուրաքանչյուր երեխայի հետ անհատապես աշխատելու արդյունքում ստացած գրոշների, այլեւ իրենց աշխատանքային տարիները մանկավարժական ստաժ
«Եթե պաշտոնյա կա, որը բավարարվում է 2 մլն-ով իր ընտանիքը պահել, այդտեղ ավելի շատ կոռուպցիա կա». Արմեն Ալավերդյան
Կոռուպցիան վերեւից չի՞ գալիս, եթե մարդն իմանա, որ իր վերեւինը չի վերցնում ու այսպես ասած «չորով» այդ հարցը դնում է՝ նա համարձակություն կունենա՞ դա անել՝ Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «Անկեղծ ասեմ, ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի համակարգային»: Թե ինչո՞ւ են բուրգի տակից սկսում, վերեւից սկսեք՝ ՊԵԿ փոխնախագահը չընդունեց, որ վերեւներում կոռուպցիա կա:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի Ազգային Գվարդիայի համագործակցությունը Հայաստանի հետ
Ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանում այլ գործընկերների հետ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպիսիք են խաղաղապահ գործողությունները և ՆԱՏՕ-ի «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ» ծրագիրը:
Արմեն Ալավերդյանը՝ իր ու իր նախկին շեֆի՝ Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին (Տեսանյութ)
Ալավերդյանի խոսքերով՝ չի ընդունում այն հանգամանքը, երբ պետական չինովնիկը, չունենալով եկամտի որեւէ աղբյուր, կարող է վարել ամենաթանկ ավտոմեքենաներից: Հարց է ծագում՝ որտեղի՞ց այդ մեքենան: Դրա համար պետք է իմանանք կոնկրետ պաշտոնյաների հարստության չափը, ֆիքսենք ու տեսնենք՝ հետագա պաշտոնավարման ընթացքում ունեցվածքն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում:
«Խռոված էր աշխարհից, բայց ոչ երբեք խելագարված»
«Կոմիտաս վարդապետն իր կյանքով ապացուցեց, որ Մաշտոցի եւ Գրիգոր Նարեկացու հետ միասին իրավամբ հանդիսանում է հայ ինքնության սուրբ երրորդության երրորդ դեմքը՝ երանելի սուրբերի նման իր կյանքն ապրելով «Կյանք իմացյալ անմահություն» սկզբունքով»,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։ Մեր հանդիպման առիթը սրբազանի հետ նրա «Կոմիտաս» ծավալուն աշխատության լույս ընծայումն է: Ներկայացնում ենք Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի
«Ադրբեջանը ռազմական գործողությունների կդիմի, եթե Մերձավոր Արեւելքում տեղի ունենան լուրջ փոփոխություններ». Գեւորգ Մելքոնյան (Տեսանյութ)
Ըստ պատմաբանի` Արցախի խնդիրը կախված է Սիրիական ճգնաժամի հանգուցալուծումից
Սերգեյ Վարդազարյան. «Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելիս ինձ ոգևորել են մեր զինվորների սխրանքները»
«Ինձ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելիս ոգևորել են ապրիլյան օրերին սահմանին մեր զինվորների սխրանքները»,- այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց շվեյցարական Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած թաեքվանդոյի Եվրոպայի 22-րդ առաջնության բրոնզե մեդալակիր Սերգեյ Վարդազարյանը (68 կգ քաշային, անձնական մարզիչ՝ Արսեն Ավետիսյան)։ 22-ամյա Սերգեյ Վարդազարյանը մայիսի 20-ին երրորդ տեղի համար մրցելույթներում մեկը մյուսի հետևից
Մկրտություն պատերազմում
ՄԻ քանի շաբաթ է, ինչ անցավ թեժ պատերազմական քառօրյան արցախա-ադրբեջանական սահմանում: Այդ օրերը շատ բան փոխեցին: Մի կողմից դեռ թարմ է բոլորիս ցավը՝ կապված մեր զոհված հերոս` թե զինվորների եւ ազատամարտիկների, թե խաղաղ բնակիչների, նույնիսկ երեխաների հետ: Մյուս կողմից՝ կարծում եմ, մենք բոլորս դեռ գտնվում ենք ողջ ազգի աննախադեպ միաբանության ազդեցության տակ: Անշահախնդիր եւ զոհաբերական
Ազատ գետի համար պայքարող գառնեցուն սպառնացել են գցել մեքենայի տակ. epress.am
Երեկ՝ մայիսի 22-ին, անծանոթ մի տղամարդ գառնեցի Սահակ Սահակյանին սպառնացել է գցել մեքենայի տակ։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Գառնի գյուղի բնակիչներից Արուսյակ Այվազյանը, որը, ինչպես և Սահակյանը, պայքարում էր Ազատ գետից Արարատի մարզ ջուր տեղափոխելու ՀՀ կառավարության ծրագրի դեմ։ Նշենք, որ շաբաթ օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Գառնի և հայտարարել,
Թուրքիայում մայիսի 23-27-ը կծածանվի ՀՀ դրոշը
Այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից երեսուն մասնակից գտնվում են Թուրքիայի Բոդրում քաղաքում: Հայաստանը ներկայացնող Նարեկ Գրիգորյանն արդեն իր ակտիվությամբ աչքի է ընկել, ով արդեն 1 ամիս է գտնվում է այնտեղ՝ տարածելով հայկական մշակույթը: Թուրքիայում շատերն են սկսել հայկական պարեր սովորել, սկսել հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել՝ նրա շնորհիվ: Բայց կարևորագույնն առջևում է: Այսօր և առաջիկա
Ծլեցրած ցորենը օրգանիզմի ուժերը վերականգնող լավագույն միջոցն է
Կարճատեւ լարված կամ երկարատեւ աշխատանքից հետո մարդու մոտ իջնում է աշխատունակության մակարդակը: Միաժամանակ նյութափոխանակության պրոցեսում որոշ չափով պակասում են հիմնական սննդանյութերը` ածխաջրեր, սպիտակուցներ եւ ճարպեր, էներգիայի այլ պաշարները, ինչպես նաեւ առաջանում են այրման ու թերայրման արգասիքներ, որոնք էլ պայմանավորում են հոգնածության առաջացումը։ Այդ վիճակում շարունակելով նույն տեմպով աշխատելը` հանգեցնում է գերհոգնածության՝ ուղեկցվող նեւրոզներով, անոթային հիվանդություններով:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 25-ին առանձին շրջաններում, 26-28-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով, 26-ի
19 օրը սե՞ղմ ժամկետ է. նոյեմբերյանցիները սպասում են վարչապետի կողմից խնդրի լուծմանը
Մայիսի 4-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Լոռու եւ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Նոյեմբերյանի մշակույթի տանը հանդիպում կայացավ Նոյեմբերյան քաղաքի եւ տարածաշրջանի բնակիչների հետ: Այդ հանդիպման ժամանակ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացնելով Նոյեմբերյան քաղաքի բնակիչների խնդրանքը, խնդրեց համայնքը ներառել սահմանամերձ այն համայնքների ցանկում, որոնք օգտվում են էլեկտրաէներգիայի, բնական գազի սակագների կիսով չափ զեղչից, հարկային


















































