Օրվա լրահոսը

Կործանված А320 ինքնաթիռի «սեւ արկղն» ազդանշան է տվել. (Տեսանյութ) Vesti.ru

Միջերկրական ծովում ընթանում են EgyptAir ավիաընկերության` մայիսի 19-ին կործանված А320 ինքնաթիռի բեկորների որոնողական աշխատանքները: Եգիպտոսի իշխանությունների տեղեկացմամբ` մասնագետները որսացել են ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկի ազդանշանը, հայտնում է Vesti.ru-ն: Որոնողական աշխատանքներին մասնակցում է նաեւ Ֆրանսիայի եւ Հունաստանի օդուժը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռի կործանման հավանական վարկած է ահաբեկչությունը: Ինքնաթիռում 66 մարդ է եղել:

Նահատակված Տիգրանի հարազատները տանկ խաղալիքով տեսնելու են գնացել փոքրիկ Տիգրանին

Ինչպես հայտնի է , ապրիլի 10-ին Գյումրու ծննդատանը 2 կիլոգրամ 900 գրամ քաշով ծնված տղային՝ ի պատիվ Ջեբրայիլում նահատակված գյումրեցի հերոսի՝ տանկիստ Տիգրան Աբգարյանի, անվանեցին Տիգրան: Հիշեցնենք, որ 20-ամյա Տիգրան Աբգարյանը, տեսնելով հարձակումը, մղվել էր առաջնագիծ, մտել թշնամու 8 տանկերի մեջ, անողոք, անզիջում կռիվ էր մղել, իր մի տանկով կարողացել էր ոչնչացնել հակառակորդի առնվազն 4

«Ինչ հասկացան ՀՀ իշխանությունները քառօրյա պատերազմից հետո». Մանվել Սարգսյան

«Ադրբեջանի դոկտրինն իրեն տապալեց, գցեց մի վիճակի մեջ, որից ելք չկար». Մանվել Սարգսյան

Հայերի ու ադրբեջանցիների միջադեպով քրեական գործ չէր հարուցվել, նրանք հաշտվել են. Անդրանիկ Մանուկյան

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հերքեց, թե Ուկրաինայի Լվով քաղաքում նախօրեին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպով քրեական գործ էր հարուցվել: «Այսօր հանդիպել են հայ եւ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, մարզային ոստիկանապետի մոտ ու պայմանավորվել են հաշտության գալ եւ այդ միջադեպերն այլեւս չշարունակեն»,- Aravot.am-ին ասաց դեսպանը: Նա ասաց, որ միջադեպը եղել է դեսպանատան անմիջական վերահսկողության ներքո,

Դեմ առ դեմ. Անահիտ Բախշյան եւ Սերոբ Խաչատրյան

Առցանց «Առավոտի» եթերում մայիսի 20-ին, ժամը 11-ին, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հյուրերն են՝  Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը եւ կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը: Բանավեճի թեման է՝  Արդյոք  արդարացված կլինի՞ անխտիր բոլոր 18 տարեկաններին բանակ զորակոչելը եւ տարկետման իրավունքից զրկելը: Հաղորդումը վարում է Գոհար Հակոբյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր

Գյումրիում դանակահարել են Շիրազունու որդուն

Քիչ առաջ  Գյումրի բժշկական կենտրոնը հայտարարություն էր տարածել, որ «Մայիսի 19-ին, ժամը՝15:00-ին «Գյումրի բժշկական կենտրոն» է ընդունվել սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացի: Տուժողը՝ 1989 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Գ.Թ.-ն է, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք: Հիվանդը վիրահատվել է: Բավարար առողջական վիճակով գտնվում է վիրաբուժական բաժանմունքում»: Պարզեցինք, որ տուժածը Հոռոմի

Հակառակորդը հրդեհում է չեզոք գոտու խոտածածկույթը. ԼՂՀ ՊՆ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության մերձճակատային հատվածում (Ակնա) հակառակորդի առաջապահ ուժերը միջդիրքային տարածքում սկսել են ձեռնարկել սադրիչ քայլեր, սակայն այս անգամ ոչ թե կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումների տեսքով, այլև՝ հրդեհելով չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակ ունենալով վնաս պատճառել ղարաբաղյան կողմին, մասնավորապես սահմանամերձ ցանքատարածություններին: Ադրբեջանական նենգ գործողությունների մասին վաղուց է հայտնի, սակայն բոլոր ժողուրդների համար

Գարեգին Չուգասզյան. «Հայաստանն իր վրայից գցում է Ղարաբաղի համար ողջ պատասխանատվությունը»

Գարեգին Չուգասզյանի կարծիքով` Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ թշնամու ջրաղացին ջուր է լցնում:

ԼՂՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր «հայերը հերթական անգամ խոցել են սեփական անօդաչու թռչող սարք», ապատեղեկատվություն է: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Այս փառատոնը մեր պատասխանն էր Ալիևի հայտարարությանը». Սեդրակ Մամուլյան

«Ուդուլի» տոլմայի փառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 21-ին

«Ես տեսել եմ, թե նրանք հղի կնոջ փորը ոնց են պատռել, երեխան մեջից հանել». Համլետ Հարությունյան

Բռնությունը գենետիկ կոդն է թուրքերի: Մի տեղ ականջ են կտրում, մի տեղ էլ, փոխանակ սպորտսմեն է, ուժով կռվի, դիմել է իրեն շատ հարազատ մեթոդին:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահներին՝ ավիավթարի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Փարիզից Կահիրե թռչող մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահներին, զոհվածների ընտանիքներին և երկու բարեկամ ժողովուրդներին,

Հերմինե Նաղդալյանը Սահմանադրական հանրաքվեն դիտարկելու է Տաջիկստանում

Տաջիկստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արտաքին գործերի նախարարության հրավերով՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի համակարգող, մայիսի 20-ին եռօրյա այցով կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու մայիսի 22-ին Տաջիկստանի Հանրապետությունում անցկացվող Սահմանադրության բարեփոխումների համազգային հանրաքվեին : Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Տաջիկստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի ղեկավարության եւ Կենտրոնական ընտրական

Անուշ Գրիգորյանը աշխարհի առաջնությունում մեկնարկեց հաղթանակով, իսկ Աշխեն Հովհաննիսյանը պարտվեց

Աստանայում այսօր մեկնարկած բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունում, որտեղ խաղարկվում են Ռիոյի օլիմպիական ուղեգրեր, Հայաստանի երկու ներկայացուցիչներից 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մեկնարկային մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց ուկրաինացի Տատյանա Կոբին եւ հաջորդ փուլում հանդիպելու է Ճապոնիայի ներկայացուցիչ Մադոկա Վադայի հետ: Աշխեն Հովհաննիսյանը (60 կգ) չկարողացավ հաղթահարել առաջին արգելքը՝ պարտվելով նույնպես ուկրաինուհի Յուլիա Ցիպլյակովային: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քննարկվել է ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարողականը

Մայիսի 19-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Ռուսլան Իսրայելյանը: Օրակարգում ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումն էր: Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմը նախորդ բյուջետային տարում աշխատել է

Փոխըմբռնման հուշագիր՝ ՏԿԶ նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Հայ պետական ծառայողների միություն» ՀԿ-ի միջև

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության միջև այսօր ստորագրվել է Փոխըմբռնման եռակողմ հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը և «Հայ պետական ծառայողների միություն» ՀԿ-ի նախագահ Վաչե Քալաշյանը: Հուշագրի նպատակն է նպաստել համայնքային

Վարչապետն ընդունել է գերմանացի մի խումբ գործարարների

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության նախագահ Օլաֆ Չիմպկեի գլխավորած գերմանական գործարարների պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Գերմանիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը շնորհակալ է գերմանական կողմին՝ մեր երկրի շրջակա միջավայրի պահպանման, անտառային տարածքների վերականգնման և բնապահպանական բազմաթիվ ծրագրերի իրականացմանն օժանդակելու համար: Գերմանիայի

«Սերժ Սարգսյանը ոտնահարում է ՀՀ և Արցախի ազգային շահերը». «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի հայտարարությունը

Ինչո՞ւ է Տավուշի մարզի ջրմուղի ցանցը ղեկավարվում Սիսիանից

Պահանջում է «Հայջրմուղկոյուղուն» հողամասից վտարել

8 դատապարտյալի ներում է շնորհվել. նրանք կգնան սահման. «Ա1+»

Մեր տեղեկություններով՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից 6 դատապարտյալ ներման խնդրագրով ազատվել է պատժի հետագա կրումից եւ պետք է ծառայի ԼՂՀ-ում: «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալները ներման խնդրանքով դիմել էին Սերժ Սարգսյանին, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ազատ են արձակել միայն  երիտասարդներին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Արթուր Ջավադյան. 2016 թվականին տնտեսական աճը դեռեւս կպահպանվի ցածր մակարդակում

2017 թվականից սկսած տնտեսական աճի տեմպերը կարագանան

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավարին

Այսօր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Հանդիպման ընթացքում քննարկվել է Պաշտպանի ինստիտուտի եւ ԵԽ երեւանյան գրասենյակի միջեւ համագործակցության օրակարգին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերն անդրադարձել են ազատությունից զրկման վայրերում վատ վերաբերմունքի կանխարգելման, այդ վայրերում բուժօգնության կազմակերպման հարցերում համատեղ համագործակցությանը, ինչպես նաեւ քննարկել

«Շնորհակալ ենք Վիտալի Բալասանյանին, բայց Սասունցի Դավթի ժամանակներն անցել են»

Արծրուն Հովհաննիսյանը գտնում է, որ չի կարելի հերոսացնել ինչ-որ անձանց ու ամեն ինչ վերագրել 1 հոգու Օրերս մամուլում սկսվեց շրջանառվել, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը մի աննախադեպ հերոսական քայլ է արել՝ ապրիլի 2-ին մեկ գիշերում փոխել է տվել Մարտակերտում բոլոր կրակակետերի ու հրանոթների դիրքերը՝ դրանք փրկելով ոչնչացումից եւ տապալելով Ադրբեջանի ապրիլյան բլից-կրիգ օպերացիան: Aravot.am-ի

Հիմնանորոգվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մարզադպրոցները

Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում մեկնարկել է համայնքային ենթակայության 7 մարզադպրոցների հիմնանորոգման գործընթացը: Ըստ այդմ, նախատեսվում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ դռների ու պատուհանների նորերով փոխարինման, տանիքների նորոգման, օդափոխության, ջրամատակարարման համակարգերի տեղադրման, սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ, որոնց ընթացքը և բարձր որակի ապահովումը

«Հորիզոն-2020». Հայաստանն անդամակցում է եվրոպական գիտական ցանցին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գտնվում են Բելգիայի Թագավորությունում, որտեղ ստորագրվել է “Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ” համաձայնագիրը: Պաշտոնական փաստաթուղթը, որով Հայաստանը միանում է ԵՄ հետազոտության և նորարարության ֆինանսավորման “Հորիզոն 2020” ծրագրին, ստորագրել են Հետազոտության, գիտության և նորարարության

Ինչ կլինի նրանց հետ, եթե մեկը փորձի շաքար կամ բանան ներկրել

Վարչապետին առաջարկում են գնալ մաքսակետ ու տեսնել ինչպես են «անթիկունք» գործարարների ապրանքները մաքսազերծում

Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային սահմանագծի հատվածներից մեկը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, <<Երկրապահ կամավորականների միության>> վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վահրամ Բաղդասարյան. Հնարավոր է՝ պատգամավորները խառնել են Կենտրոնական բանկի հաշվետվությունները (Տեսանյութ)

Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ այս իրավիճակում Կենտրոնական բանկը շատ զգույշ դրամավարկային քաղաքականություն է վարում

Վերացվել է լիմոնադի արտադրության կասեցումը

Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում արձանագրված դիզինտերիայի աղբյուրը պարզելու նպատակով` դիտարկում է իրականացրել անհատ ձեռներեց Վաչե Մեջլումյանի արտադրամասում: Վարակի հնարավոր պատճառ դարձած «Ռետրո» ապրանքանիշի լիմոնադի փորձաքննության արդյունքում, Ծառայության պետի 2016թ. մարտի 31-ի որոշմամբ, կասեցվել էր «Ռետրո լիմոնադ» արտադրատեսակի արտադրությունը, ինչպես նաև տնտեսավարողին տրվել էր հանձնարարական՝

ՓՄՁ-ին մի ձեռքով թթվածին են տալիս, մյուս ձեռքով՝ կտրում

ՀԴՄ-ի սպասարկման վարձ են մուծում, բայց տարին մի քանի անգամ են ՀԴՄ-ի տեսուչի երեսը տեսնում՝ այն էլ գումարը հավաքելու պատրվակով ՓՄՁ-ներին ազատելով որոշ հարկերից, նրանց կողմից տրվող հաշվետվությունները դարձնելով պարզ եռամսյակային, քիչ հարկային ստուգումներ իրականացնելով՝ կառավարությունը մի ձեռքով թթվածին է տալիս, մյուս ձեռքով կտրում՝ նրանց վրա դնելով անտեղի պարտավորություններ: Փոքրիկ կրպակի աշխատակիցը, որը մեծ դժվարությամբ

Լրահոս
Մամա

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930