Օրվա լրահոսը

Կաթոլիկ ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայից Հայաստան ժամանած Տրիերի կաթոլիկ թեմի ուխտավորներին: Հանդիպման սկզբում ուխտավորների անունից Ամենայն Հայոց Հայրապետին շնորհակալական խոսքով դիմեց Տրիերի թեմի առաջնորդի օգնական, աստվածաբան Կատարինա Զեյ-Վորթմաննը` անդրադառնալով Հայաստանի սրբավայրերից և պատմամշակութային հուշարձաններից ստացած խմբի տպավորություններին: Վերջինս ընթերցեց նաև Տրիերի եպիսկոպոս Քրիշտոֆ

Խորհուրդ այգեգործներին. անհրաժեշտ է բուժումներ կատարել պտղատու և խաղողի այգիների սնկային հիվանդությունների դեմ

Հանրապետությունում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված բարենպաստ պայմաններ են ստեղծվել պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար: Բերքի կորուստներից խուսափելու և պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս կորիզավոր պտղատեսակների այգիներում բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ: Խաղողի այգիներում առաջիկա օրերին (ծաղկումից առաջ) անհրաժեշտ

«Նոր հեռանկարներ սիրիահայերի համար»

Նախագահ Սերժ Սարգսյանը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա գտնվեց «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացման արարողությանը: Միջոցառումն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում, որը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը(GIZ): Բիզնես համաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջազգային և հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսին

«Թող Ամերիկան մտածի, մենք մտածելու բան չունենք». Համլետ Հարությունյանը՝ Ադրբեջանի պահվածքի մասին

Եթե Ադրբեջանը կարողանում է ԱՄՆ-ին էդ մակարդակի արհամարհի, թող արհամարհի: Էդ ինչի՞ պիտի միշտ հայերը դրա պատասխանը տան, թող Ամերիկան տա: Որովհետեւ ԱՄՆ-ի կողմից է էդ առաջարկությունը, իրենք են էդ սարքերը տալիս, թող իրանք մտածեն, մենք մտածելու բան չունենք:

Եգիպտական A320 ինքնաթիռի կործանման հավանական տեսանյութը. Al Jazeera

Եգիպտոսի իշխանությունները հաստատել են ինքնաթիռի կործանման փաստը եւ չեն բացառում ահաբեկչության վարկածը

«ОМОН»-ի վետերանների կողքին առաջնագծում են խիզախ եւ լեգենդար հաղթանակած հրամանատարներ

Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրվանից մինչ օրս «ОМОН»-ի` Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության վետերանները «ОМОН»-ի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ առաջնագծում հաստատուն և անվարան կանգնած են հայոց զինվորի կողքին: Եվ այլ կերպ էլ հնարավոր չէր, քանզի հայրենիքի ազատության կանչը ապրիլյան օրերին համախմբեց աշխարհում սփռված ողջ հայությանը, առավել ևս պատերազմ հաղթած ազատամարտիկ վետերաններին, որոնք կրկին

Նոր զարգացումներ՝ «Բանդա 2»-ից անջատված մասով

Կենտրոնի դատարան ամիսների տարբերությամբ վարույթ ընդունվեց երկու գործ. «Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի եւ մյուսների» եւ՝ «Տիգրան Հովհաննիսյանի. Մառլեն Մուրադյանի եւ մյուսների»: Բանդիտիզմի հոդվածներ էին առաջադրված, ուստի առաջին գործն անվանվեց պայմանական «Բանդա 1», իսկ երկրորդը՝ «Բանդա 2»: «Բանդա 1»-ի գործով դատավորն էր Մեսրոպ Մակյանը: Սա նշում եմ նրանց համար, ովքեր հաճախակի խառնում են բանդաների գործերն իրար

Արտեմ Ասատրյանը հեծանիվով էլ կերթեւեկի (Տեսանյութ)

Սոցապի 41 ծառայողական մեքենա կկրճատվի

Հայ մենապարողները Մոսկվայում հերթական հաղթանակն են գրանցել

Նրանք մասնակցել են XIII Համաշխարհային պարային օլիմպիադային

ԼՂՀ ԱԺ խմբակցությունները դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը

– Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, – Համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը եւ դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները, – Արձանագրելով հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները Դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների

Կհստակեցվեն բուհերի ընդունելության պահանջները

ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի դրույթները գործող իրավական ակտերի դրույթներին համապատասխանեցնելու, բուհերի ընդունելության պահանջներն ավելի հստակեցնելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիներին պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգում

«Էս թուղթն արժի 10 դրամ, ինչի՞ ես 2 մարդ գցում մեջտեղը, սա դառնում է 30 դրամ, բա եղա՞վ». Մախսուդյանը՝ Հովիկ Աբրահամյանին

ԲՀԿ պատգամավորը հորդորում է խնայողության համար պետական գնումները նախ հսկել ու գնումներ անել միայն առաջին ձեռքից. «Խնայողության այնպիսի տեղեր կան…Ինձ թվում է, որ եթե կառավարությունը լիարժեք անի, նա 1 մարմին կստեղծի գնումների համար, որ գնա գործարանից գնի»:

Հաստատվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում կառուցվող նոր կամրջի շինարարական գոտի մուտքի և ելքի պարզեցված ընթացակարգը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում կառուցվող նոր կամրջի շինարարական գոտի մուտքի և ելքի պարզեցված ընթացակարգը: Որոշման նպատակն է ապահովել 2014թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետերի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»

Առողջապահության նախարարությունը կկրճատի 80-ականների ավտոմեքենաների թիվը (Տեսանյութ)

Աշխատողների ու ավտոմեքենաների կրճատումների հաշվին առողջապահության ոլորտում որակը չի տուժում

Հայտնի է Թուրքիայի նոր վարչապետի անունը. «Անադոլու»

Ահմեդ Դավութօղլուին կփոխարինի Թուրքիայի տրանսպորտի նախարարը

«Բուհերը եւս սոցիալական պատասխանատվություն են կրում, ուստի չպետք է տրտնջան»

Ֆրանսիական համալսարանի պրոռեկտորը՝ բոլոր 18 տարեկաններին բանակ զորակոչելու մասին Վերջին շրջանում լայնորեն քննարկվում է 18 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչներին բանակ զորակոչելու եւ տարկետումը վերացնելու թեման: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի եւ որակի գծով պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Արայիկ Նավոյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ դրական է համարում այդ նախաձեռնությունը: Մեր զրուցակիցն ասում է, որ

Արդարադատության նախարարությունում կստեղծվի Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչություն

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչությունը և նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության միջազգային պայմանագրերի բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել իրավական փոխօգնության վարչության և միջազգային իրավական համագործակցության վարչության, կազմակերպական-իրավական վարչությունը բաժանման միջոցով վերակազմակերպել հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության և զորահավաքային և

Թեւան Պողոսյանը Կենտրոնական բանկին առաջարկեց խնայել զեկույցների գունավոր տպագրության վրա

«Եթե իր արժեքը լիներ 100 դրամ, այդ 100 դրամը կարողանայինք տնտեսել, փոխանցել պետական բյուջե՝ կարեւոր ծախսերի համար»

Կացարաններով կապահովվեն սոցիալապես անապահով 8 ընտանիքներ

Կացարանի կարիք ունեցող սոցիալապես անապահով 8 ընտանիքներին կացարան և այլ սոցիալական ծառայություններ տրամադրելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի 27 հասցեում առկա են 7, իսկ Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում` 1 ազատ կացարաններ: Գործադիրը հավանություն է տվել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ

«Խաղի կանոնը պիտի փոխես, որ մարդը փող դնի, ասի՝ իմ բիզնեսին չեն կպնելու». Մելքումյանը՝ Հովիկ Աբրահամյանին

Երեկ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այսուհետեւ կարող եք բենզին, շաքարավազ ներկրել: Մելքումյանը հարց ունի՝ այսինքն ի՞նչ, մինչեւ էդ չէի՞ն կարող, մի հատ պետք է ճշտել: Եթե չէին կարող, ինչի՞ չէին կարող: Եթե տարիներ շարունակ 1-2 սուբյեկտ է ներկրում, մարդիկ ինքնակա՞մ չեն մտնում, թե՞ մեկն արգելում է ինչ-որ ձեւով: Դրան մի հատ պիտի գնահատական տանք, նոր անցնենք առաջ:

Նախագահը ներկա է գտնվել «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսի բացման արարողությանը, որն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում: Ցուցահանդեսին մասնակցում են սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված և գործարարությամբ զբաղվող սիրիահայերի յոթանասունից ավելի ընկերություններ ու անհատ ձեռնարկատերեր: Հանրապետության Նախագահը ծանոթացել է տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալած սիրիահայերի

Թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ժամկետը դարձյալ երկարաձգվեց

Գործադիրը հավանություն է  տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետի փոփոխության անհրաժեշտությամբ։ Օրինագծով  նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում թվային ռադիոհեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2018թ. հուլիսի 20-ը՝ նկատի ունենալով, որ Հեռահաղորդակցության միջազգային միության ենթակայությամբ գործող աշխատանքային խմբերը դեռևս անցկացնում

Ինչո՞ւ «դրսի» օրինակով մենք էլ չունենք պետական կարգավիճակով փողային անսամբլ

Հայաստանյան երաժշտական կյանքում հաճախ չեն կազմակերպվում փողային տարբեր կազմերի անսամբլների համերգներ: Մասնագետները դա բացատրում են պետական կարգավիճակի բացակայությամբ, նաեւ փաստում, որ հեշտ գործ չէ, ասենք, կոնսերվատորիայի ուսանողներից կամ տարբեր նվագախմբերից հրավիրել երաժիշտների, կազմել նման անսամբլներ, ընտրել ծրագիր, կատարել մշակումներ կամ փոխադրումներ: Վերջին շրջանում կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային-կամերային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր Յուրի Գալստյանի

Քաղաքապետին առաջարկում են ապրիլյան պատերազմի կենդանի հերոսներին նվիրված պուրակներ ստեղծել

Ըստ ծրագրի` պուրակների ծառերը կկրեն կենդանի հերոսների անունները

Միհրան Պողոսյանի գրասենյակ. Շվեյցարական բանկը օֆշորային հաշվի վերաբերյալ փաստաթուղթ է տրամադրել

Հարցում է ներկայացվել բանկ, որտեղից ի պատասխան հերքվել է թե՛ Միհրան Պողոսյանի, թե՛ վերջին հրապարակումներում իր անվան հետ կապվող Sigtem Real Estates Incorporated, Hopkinten Trading Incorporated, Bangio Invest S.A. ընկերությունների անունով որևէ հաշվեհամարի գոյություն:

«Իմ մեքենան 2013-ի արտադրության Wolkswagen է, եթե դա դուք համարում եք թանկարժեք…». Արթուր Ջավադյան

ԿԲ նախագահը իր թանկարժեք մեքենան մատնացույց անող լրագրողներին հակադարձեց, թե Wolkswagen գերմաներեն գիտե՞ք ինչ է նշանակում՝ ժողովրդական մեքենա, բա դե էլ ինչի մասին է խոսքը:

Հասան Բուրգուջուօղլու. «Հուսով եմ, որ Թուրքիան մի օր խելքի կգա ու կճանաչի Հայոց ցեղասպանությունը»

Ալթոնայի քաղաքապետարանի խորհրդի անդամը ցանկանում է, որ հայ ազգը կարողանա ընդունել թուրքերի ներողությունը:

«Խաչատրյանի անվան մրցույթը շատ կարեւոր է բազմաթիվ առումներով եւ առաջին հերթին՝ ազգային մակարդակում»

Ականավոր դիրիժոր, դաշնակահար Կոստանտին Օրբելյանը հունիսի 6-ին մեկնարկելիք Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի ժյուրիի անդամ է։ Նշենք, որ մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվում է դիրիժորություն անվանակարգում։ Երաժշտական այդ իրադարձությանը մասնակցելու համար դիմել էր ավելի քան 55 դիրիժոր աշխարհի տարբեր ծայրերից։ Նրանցից միայն 14-ն են ստացել մրցույթին մասնակցելու իրավունք։ Եվ մաեստրո Օրբելյանի մասնակցությամբ հեղինակավոր

Լրահոս
Մամա

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930