Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ռուսաստան-ՀԱԱՊԱ գագաթաժողովին

2016թ. մայիսի 20-ին Սոչիում մեկնարկած Ռուսաստան-ՀԱԱՊԱ գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի այդ քաղաքում են հավաքվել Հարավ-արևելյան պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ) անդամ 10 պետությունների առաջնորդները։ ԵՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նույնպես մասնակցել է Սոչիում ընթացող Ռուսաստան-ՀԱԱՊԱ (Հարավ-արևելյան պետությունների ասոցիացիա) գործնական ֆորումի աշխատանքներին։ ՀԱԱՊԱ գլխավոր քարտուղար Լե Լիոնգ Մինը հայտարարել է, որ ԵՏՄ-ն և ՀԱԱՊԱ-ն հիանալի հնարավորություն ունեն զարգացնել այս

«Այո, մի քանի դիրքեր իրենք վերցրել են, բայց գյուղ չի վերցվել». Ռուստամյանը՝ 800 հա-ի մասին

Շփման գիծն անընդհատ փոխվել է եւ դեռ կարող է փոխվել: Էդ գիծը տվյալ պահի վրա պետք չի ֆիքսել, դա փոփոխական եղել է եւ կլինի: Այո, մի քանի դիրքեր իրենք վերցրել են, բայց գյուղ չի վերցվել:

«Մի թիզ հող անգամ Ադրբեջանին զիջելը հոգեբանական եւ ռազմական կորուստ է».Արման Նավասարդյան

Դեսպանի համար անթույլատրելի է բնորոշումը, թե հակառակորդին զիջած տարածքները ռազմավարական նշանակություն չունեն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 21-22-ը առանձին շրջաններում, 23-25-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Մայիսի 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ,

Գեւորգ Սաֆարյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը սկսվեց, ընդմիջվեց ինքնաբացարկի միջնորդությամբ

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ հեռացավ խորհրդակցության սենյակ՝ քննարկելու քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը: Այսօր Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նախնական նիստն էր, եւ ակտիվիստի պաշտպանը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ հիմնավորելով, որ նա ամենաշատը քաղաքական գործեր քննած ու իշխանությունների քաղաքական պատվերներ

Ձուն առավել օգտակար կլինի, եթե պահպանեք մի քանի կանոններ

Ձուն հազարավոր տարիներ օգտագործվել է մարդկության կողմից՝ որպես անփոխարինելի կերակրատեսակ: Հավի ձուն պարունակում է օրգանիզմի համար օգտակար 12 վիտամիններ: Այն բավականաչափ հարուստ է հատկապես A, B1, B2, B9՝ ֆոլաթթու եւ E վիտամիններով, իսկ D վիտամինի բաղադրությամբ զիջում է միայն ձկան յուղին: Պարունակում է նաեւ կալցիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, պղինձ ու կոբալտ: Ձվի կեղեւը հարուստ է

Թուրքիայի ապագա վարչապետի «հմայիչ» կինը

2016թ. մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ մայիսի 22-ին երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ երկրի վարչապետի և կուսակցության ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի թեկնածությունը։ Թուրքական Yeni akit պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Յըլդըրըմի կնոջ՝ Սեմիհա Յըլդըրըմի մասին։ Թուրքիայի ապագա վարչապետի կինը ծնվել է Էրզինջանի գյուղերից մեկում։ Մասնագիտությամբ մանկավարժ է,

«Շուշիուկես տարածք ենք կորցրել». Դավիթ Սանասարյան

«Կորցրած տարածքների ազատագրում» քաղաքացիական նախաձեռնությունը դատապարտում է Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչեցրած հայտարարությունը, թե 800 հեկտար կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն չունեն:

Արտավազդ Բայաթյան. «Ավելի ճիշտ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը ժողովրդին դիմեր»

ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի համոզմամբ` պետք է արժանապատվությամբ մոտենալ հակառակորդին: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ծատուրյանը մի անեկդոտ հիշեց ոսկե ձկնիկի մասին, որին մարդն ասում է, թե ամեն բան ունեմ, մի բան չունեմ. պատերազմի հերոս չեմ, շքանշան չունեմ։ Ձուկն ասում է՝ կանեմ։ Տանկեր են գալիս. այս մարդը խփում է նռնակով, էլի է

Պլանային ջրանջատում Արաբկիրում և Կոտայքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 24-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Արաբկիր վարչական շրջանի` Թբիլիսյան խճուղու, Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Կորեայի Ձորի, Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Ն. Զարյան, Բուդաղյան, Գրիբոյեդովի, Արղության, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների,

Տարբեր պետությունների փաստաբանական կառույցները խարտիա են ստորագրել

Մայիսի 19-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող Միջազգային իրավական ֆորումի շրջանակներում 8 հանրապետության փաստաբանական կառույցների միջև ստորագրվել է «Փաստաբանական գործունեության հիմնարար սկզբունքների խարտիա»-ն: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անունից խարտիան ստորագրել է պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Խարտիայի մասնակից երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Հայաստանի Հանրապետությունների փաստաբանական կառույցները, ստորագրելով փաստաթուղթն, ամրագրել են իրականացնել

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ուղերձ է հղել Աֆրիկյան Միությանը

Մայիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի, ով համատեղության կարգով ՀՀ դիտորդ, լիազոր ներկայացուցիչն է Աֆրիկյան Միությունում, հանդիպումը ԱՄ հանձնաժողովի փոխնախագահ Էրաստուս Մվենչայի հետ: Քննարկվել են ԱՄ կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները։ ՀՀ դեսպանը փոխնախագահ Մվենչային է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ ուղերձը՝ հասցեագրված Աֆրիկյան Միության հանձնաժողովի նախագահ

ՀՀԿ-ական պատգամավոր. Այլեւս սպառված է հանրության վստահության պաշարը. «Չորրորդ իշխանություն»

Ես լիահույս եմ, որ այս անգամ վարչապետի խոսքերը լոկ խոսքեր չեն։

Դավիթ Հարությունյանի մատնանշած ավտոմեքենաներից միայն 107-ն են պետբյուջեից ֆինանսավորվողներ. «Ժողովուրդ»

Մնացած 690 հատ ավտոմեքենաները Հարությունյանը ներկայացնում է իբրեւ պետական մարմինների ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների, ՓԲԸ-ների եւ հիմնադրամների ավտոմեքենաներ։

The Economist-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Կատարված անդրադարձում նշվում է, որ Բաքուն ողողվել է ադրբեջանական պետական դրոշներով և մարդիկ տոնում են առաջին «հաղթանակը», որն առաջինն է շուրջ 20 տարի առաջ կրած խայտառակ պարտությունից հետո։

3 նախագահներից ով է պատրաստ եղել հող հանձնել. Արմեն Ռուստամյանի մեկնաբանությունը

Եթե համեմատենք, կտեսնենք, որ տարբերությունն ակնհայտ է: Ակնհայտ է տարբերությունը նաեւ, թե ով ինչին է համաձայնել: Հայտնի է, որ հենց առաջին նախագահի հրաժարականը եղավ ԼՂՀ հարցով, այդ հրաժարականի հիմքում ընկած էր ըստ էության այն առաջարկը, որը չընդունվեց ոչ միայն ժողովրդի, այլեւ իր շրջապատի մարդկանց կողմից:

Թող ոսոխն իմանա. Հայաստանում այնքան ուրան կա, որ ով ասես՝ կարող է տանել ու որեւէ շուկայում վաճառել. «Չորրորդ իշխանություն»

Լրատվամիջռցների տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբոր որդին՝ Միհրան Մովսիսյանը, փորձել է Թբիլիսիում 200 միլիոն դոլարի ուրան վաճառել ազգությամբ թուրք գնորդներին, բայց ձերբակալվել է։ «ՉԻ» – Եթե սա համապատասխանում է իրականությանը, եւ ուրանի պոտենցիալ գնորդներն իսկապես թուրքեր են եղել, Շմայսը կարող է խորհրդարանի միջանցքներում զլուխը բարձր քայլել։ Փաստորեն նրա զարմիկը փորձել է միջուկային հարված

Մհեր Շահգելդյան. «Լավ, ասենք, ինչ-որ աշխատատեղեր կրճատվեցին, բայց սա՞ է խնայողություններ անելու խնդիրը»

Հարցին՝ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում ասաց, որ ՀՀ-ում մենաշնորհներ չկան, հավատո՞ւմ եք դուք՝ Մհեր Շահգելդյանը հարցին հարցով պատասխանեց՝ իսկ դուք հավատո՞ւմ եք: Հարց ուղղողը «Երկիր մեդիայի» լրագրողն էր, երբ պատասխանեց, որ այո, հավատում ենք՝ Մհեր Շահգելդյանը կատակեց՝ էլ չհարցնեմ, թե երբվանից եք հավատում:

Գառնեցիները փակել են գյուղի գլխավոր ճանապարհը. Ա1+

Հարյուրավոր գառնեցիներ այս պահին փակել են գյուղի գլխավոր ճանապարհը՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով Գառնու կիրճում գտնվող Ազատ գետի ջրերը Արարատյան դաշտ ուղղելու ծրագրի դեմ։ Այստեղ են ժամանել մեծաթիվ ոստիկանական ուժեր։ Գառնեցիները համոզված են, որ կառավարությունը սույն՝ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» նախագիծն իրականացնում է, քանի որ այդկերպ, ըստ նրանց, Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ջուր հասցնել

Դմիտրի Մեդվեդևը՝ Սերժ Սարգսյանին. «Կարող եք չկասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել է և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում» (Տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ով Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է ՌԴ կառավարության ղեկավարին Եվրասիական միջկառավարական խորհրդի երևանյան նիստի շրջանակներում և հույս հայտնել, որ այն կնշանավորվի իր արդյունավետությամբ: «Անցած անգամ Ձեր պաշտոնական այցի ժամանակ մենք քննարկեցինք մեր օրակարգի առավել

Ռուս դիվանագետը`զենքի էմբարգոյի մասին

Հայտարարությունները հռչակագրային բնույթ են կրում

Գագիկ Մակարյան. «Օլիգարխների մեջ կան ներկրողներ, որոնց թիկնապահները գնում են, սրան-նրան սպառնում են». «Ժողովուրդ»

Կան շատ տարբեր թաքնված մոնոպոլիաներ, շատ պաշտոնյաների, պատգամավորների, նախկին նախարարների երեխաները, քույրերը, եղբայրները, հարսները, փեսաները, ընկերները բիզնեսների մեջ են մտել, եւ նրանք, քանի որ գիտեն՝ ով ով է, ստուգումները անհավասարաչափ են կատարվում նրանց հանդեպ։

Չիլիի խորհրդարանի պատգամավորը նշել է, որ նախազգուշական նամակ են ստացել Թուրքիայի դեսպանից. Asbarez.com

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ Չիլիի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով այդ երկիրը դատապարտում է Ադրբեջանին՝ ինքնորոշված Արցախի դեմ ռազմական ագրեսի կիրառելու համար։ Այսպիսի նախաձեռնությամբ հանդես են եկել Չիլիի խորհրդարանի 5 պատգամավոր։ Այսպիսով Չիլին Հարավային Ամերիկայի առաջին երկիրն է, որը դատապարտեց Ադրբեջանին՝ Արցախի դեմ ագրեսիա կիրառելու համար։ Ուշագրավ է նաև, որ հրապարակված հայտարարության մեջ կիրառվում է

Ո՞վ է կրկին «երես տալիս» Ալիեւին

Ղարաբաղյան խնդիրը չի կարող խաղաղ կարգավորվել, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն Ալիեւին դրդում է պատերազմի: Վիեննայում մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կազմակերպած հանդիպումը Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հետ հույս է, որ հնարավոր կլինի բանակցային գործընթացի շարունակություն ապահովել: Իսկ բանակցային գործընթացը վերջին մի քանի տարիներին Բաքվի հետեւողական ջանքերով

Բրյուսելում ստորագրվեց ԵՄ հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը

Մայիսի 19-ին Բրյուսելում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն – 2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Եվրոպական միության կողմից` ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոյդըսը: ՀՀ արտաքին գործերի նախարարության

«Մենք ունենք ոչ թե 800 հա կորցրած տարածք, մենք ունենք այսօր կորցրած գյուղ». Զարուհի Փոստանջյան

Հիմա էլ հայտարարվում է, թե այդ 800 հա-ն նշանակություն չունի: Այդ 800 հեկտարի պատճառով մենք ունենք խոցելի Մարտակերտ, դատարկված գյուղ, դա արդեն անվտանգության խնդիր է: Այս բեկումը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի միջոցով:

Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունը Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ռազմական պատասխանատվությունը ստանձնելու պատրաստակամության մասին

Սերժ Սարգսյանը մայիսի 17-ի իր հայտնի հարցազրույցում պաշտոնապես հաստատեց, որ. ինքը, որպես Արցախի անվտանգությունը երաշխավորելու պարտականություն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահի և այդ պարտականությունը ռազմական առումով իրականացնելուն կոչված Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնները զբաղեցնող անձ, հրաժարվում է կատարել Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով խախտված Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պարտականությունը, քանի որ դա կարող է հանգեցնել զինծառայողների

Այլ կերպ ասած՝ ադրբեջանցիները առաջ են եկել միջինում 200-ից 300 մետրով. «Հայկական ժամանակ»

Սերժ Սարգսյանի ապրիլի 4-ի ու մայիսի 17-ի հայտարարությունների հակասությունը մեծ հանրային աղմուկ բարձրացրեց, որին արձագանքեցին Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության երկու մտավոր գիգանտները՝ Խոսրով Հարությունյանն ու Վահրամ Բաղդասարյանը, ովքեր ասացին, թե «նախագահի երկու ելույթներում հակասություն չկա»։

Բրիջիթ Բորդո. Ռուսաստանն երջանիկ է, որ Պուտինի նման նախագահ ունի. Sputnik

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Բրիջիթ Բորդոն հարցազրույց է տվել Sputnik միջազգային լրատվական գործակալությանը, որի ընթացքում խոսել է մի շարք թեմաների մասին։ Ճանաչված դերասանուհին խոսել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասին՝ ասելով. «Ռուսաստանն երջանիկ է, որ Պուտինի նման ներկայանալի նախագահ ունի, բայց դեռևս շատ գործեր կան անելու կենդանիներին պաշտպանելու մասով։ Վստահ եմ, որ ռուս ժողովուրդն

Ե՞րբ պիտի պետությունն իր ուսերից թափ տա այսօրինակ «հերոսության» ծանրացած, փտող փոշին. «Հրապարակ»

Մանվել Գրիգորյանի պահվածքի շուրջ ծավալված այս խոսակցությունը միայն նրան չի վերաբերում, այլեւ Արցախյան պատերազմից հետո այս պետության մեջ հասարակական-քաղաքական գործունեություն ծավալած գեներալական ողջ բոմոնդին եւ, վերջապես, երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին՝ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նախ հիշենք, որ պատերազմի դաշտում առանձնակի, մյուսներից առանձնացված հերոսներ իսկապես չեն լինում։ Հայաստանում «հերոսի» անվանակարգն Արցախյան պատերազմից հետո ի հայտ

Լրահոս
Մամա

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930