Օրվա լրահոսը
Ռուբլու արժեզրկումից հետո շատ խոպանչիներ Ռուսաստան չեն գնում
ՌԴ քաղաքացի հայազգի թոշակառուները «ձգում են գոտիները»
Էդուարդ Շարմազանով. «Առաջին անգամ չէ, որ Ֆրանսիայում նման օրենքի նախագիծ է մշակվում»
Ըստ նրա՝ նման օրենքի նախագիծ կա նաեւ Ռուսաստանի Դաշնությունում
Էդուարդ Շարմազանով. «Ինքնանպատակ կոալիցիաներ, ինքնանպատակ համագործակցություն չի կարող լինել»
«Հայաստանի Հանրապետական կուսակցության այսօրվա նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական, արտաքին քաղաքական հարցեր: Հիմնականում քննարկվել են Սահմանադրական բարեփոխումներից բխող՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Հանրապետական կուսակցության տեսակետները»,- այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով ՀՀԿ-Դաշնակցություն հնարավոր համագործակցության շուրջ ընթացող քննարկումներին, ասաց, որ իրենք համագործակցության կողմնակից քաղաքական ուժ են,
Պերմյակովը հովանավոր է ունեցե՞լ ռազմաբազայում. դատարանում շոշափվեց Ա. Նիկիշինի անունը (Տեսանյութ, ֆոտոշարք)
Վալերի Պերմյակովի դատավարությունն այսօր շարունակվեց անգամ աշխատանքային օրվա ավարտից հետո: Ռուսական ռազմաբազայից 6 վկաներից ներկայացել էր ընդամենը մեկը՝ վաշտի հրամանատար Արտյոմ Դանչինը, մնացածները սպանությունից հետո հեռացվել էին աշխատանքից: Նրանց անունները հանված էին զորամասի անձնակազմի ցուցակից: Ավետիսյանների փաստաբանները սկսեցին հարցեր տալ վաշտի հրամանատարին՝ ռուսական ռազմաբազայում տիրող կարգուկանոնի, դասալիք Վալերի Պերմյակովի որոնողական աշխատանքների մասին: Վկայի հարցաքննությունը տևեց
Անաստասիա Գալուստյանն այսօր Եվրոպայի առաջնությունում շատ բան ունի ապացուցելու մրցավարներին
Սլովակիայում շարունակվում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Քիչ հետո կանանց մենասահքի ազատ ծրագրում Բրատիսլավայի սահադաշտ կմտնի Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը, որը կարճ ծրագրի կատարումից հետո 48,93 միավորով զբաղեցրել էր 16-րդ տեղը եւ որակավորվել: Սակայն թե մասնագետները եւ թե մարզական մեկնաբանները միաձայն նշել են, որ մրցավարները այդ օրը շատ ցածր են գնահատել 16-ամյա հայ մարզուհու մրցելույթը: Ինչեւէ,
Այս տարի Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունն ամբողջությամբ կթվայնացվի
2016թ. նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Կոմիտասի ստեղծագործական ժառանգության թվայնացումը: Այս մասին այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի ղեկավար, կոմիտասագետ Մհեր Նավոյանը: «Կոմիտասի ժառանգության թվայնացումն իրականացվում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հետ միասին: Կոմիտասի արխիվն այդտեղ է պահվում: Փաստաթղթերն այստեղ չեն կարող տեղափոխվել, փոխարենը, տեղափոխվել են թվային տարբերակները՝ Կոմիտասի
Իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Սոթք–Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արագյուղ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին և <<Զանգեր>> կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի–Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: ՃՇՇ
«Նորություն չէ, որ պաշտոնյան Գեւորգ Սաֆարյանին քաղբանտարկյալ չի համարում». Արմեն Մարտիրոսյանը՝ Արդարադատության նախարարի դիտարկման մասին
«Արդարադատության նախարարը, ինչպես եւ մյուս պաշտոնատար անձինք, կարող են նման պնդումներ անել, բայց Գեւորգի պարագայում ամեն ինչ ակնհայտ է»,-այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` արձագանքելով Արփինե Հովհաննիսյանի՝ այսօր հնչեցրած դիտարկմանը, թե «Նոր Հայաստան»-ի անդամ Գեւորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ չէ եւ նրա
Գեւորգ Սարգսյանին՝ (Ջունգլին), մեղադրում է սպանության մեջ ու նրա կյանքից մանրամասներ պատմում
Ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվող Ջունգլ մականունով հայտնի Գեւորգ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը մահացած ազատամարտիկի քրոջ համար պատահականություն չէ: Ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը, Aravot.am-ի հետ զրույցում շարունակեց իր ավելի վաղ հայտնած կարծիքը, որ Գեւորգ Սարգսյանը կաշառել է իրավապահ մարմիններին, արդյունքում ազատ արձակվել: Անդրադառնալով Գեւորգ Սարգսյանի պնդումներին, թե իր սիրտը մաքուր է,
Մեր պահապանների մոտ. (Ֆոտոշարք)
ՀՀ զինված ուժերի կազմավորման 24 ամյակի առթիվ հունվարի 28-ին Քաշաթաղի շրջվարչակազմը հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում կազմակերպվեց այց և տոնական հանդիսություն: Հայոց բանակը՝ որպես մեր երկրի անվտանգության երաշխիք, բոլորս ենք գիտակցում և պարտավոր ենք միշտ լինել հայ զինվորի կողքին թե տոնական օրերին, թե դժվար պահերին և մշտապես: Այցի պահին զորամասում, գնդապետ Հովիկ Աբրահամյանի հրամանատարությամբ,
«Ժառանգություն»-ում կարծում են` Զարուհի Փոստանջյանը Մարդու իրավունքների պաշտպանի ամենահարմար թեկնածուն է
«Ժառանգություն» կուսակցության անդամները համակարծիք են, որ Զարուհի Փոստանջյանը Մարդու իրավունքների պաշտպանի ամենահարմար թեկնածուն է: Այս մասին այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած ասուլիս-քննարկման ժամանակ ասաց «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Սա մեր որոշումը չէ, այլ մոտեցումը: Վերջնականը պետք է որոշի Զարուհի Փոստանջյանը: Մենք նրան ամեն ինչով կաջակցենք,
Վատագույն ավանդույթները. ypc.am
Արդեն ձևավորված վատ ավանդույթ է՝ հանրային նշանակության միջոցառումից, կառավարության նիստից, Ազգային Ժողովի որևէ նշանակալից նիստից ու քվեարկությունից հետո հասարակությունը, և հատկապես լրագրողական համայնքը, քննարկում է ոչ այնքան բուն իրադարձությունը և դրա հնարավոր ազդեցությունը հասարակության հետագա կյանքի վրա, որքան այդ ընթացքում պետական բարձրաստիճան պաշտոնյաների, մեղմ ասած, ոչ հարգալից վերաբերմունքը լրագրողների նկատմամբ: Մեկ այլ վատ ավանդույթ էլ
«Ծառերի հիշողություն». ամերիկացի լուսանկարչի աշխատանքները՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում(ֆոտոշարք)
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մեկամյակի առթիվ վաղը կբացվի ամերիկացի լուսանկարիչ Քեթրին Քուքի «Ծառերի հիշողություն» լուսանկարչական ցուցադրությունը: Այս մասին այսօր թանգարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը: «Քեթրին Քուքը յոթ տարի ապրել է Թուրքիայում, ապա եղել Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում, Ֆրանսիայում, ինչպես նաեւ՝ Հայաստանում, շփվել Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետ ու լուսանկարել նրանց»,-նշեց տնօրենը: Քեթրին Քուքը
Քննարկում՝ նվիրված Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրվան
ՀՀ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը և Եվրոպայի խորհուրդը 2016 թվականի հունվարի 29-ին կազմակերպել էին «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեղեկատվության ազատությունը» թեմայով աշխատանքային քննարկում՝ նվիրված Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրվան։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ինչպես նաև՝ պետական տարբեր գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
28.000 այցելու, 100 միջոցառում. Կոմիտասի թանգարան-ինստիտուտը 1 տարեկան է. (Տեսանյութ)
«Թանգարանը լուրջ խնդիրներ դրեց իր առջեւ: Կոմիտասի անունը դժվար է մեզանում թերագնահատել եւ միաժամանակ՝ գերագնահատել, նա մեր երաժշտարվեստի ազգային ակունքների հիմնադիրն է եւ նրա ժառանգությունը հանրահռչակելը մեր խնդիրն է»,-այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մեկամյակի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նրա բնորոշմամբ՝ Կոմիտասի երաժշտությունն այսօր պետք է ընկած լինի ազգային երաժշտարվեստի հիմքում. «Գտնում
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ: «Դուք մեր դասական երգարվեստի և երաժշտական աշխարհի նշանավոր ներկայացուցիչներից եք: Բարձր գնահատականի են արժանի Ձեր նվիրումը և արգասաբեր գործունեությունը՝ ի նպաստ ազգային օպերային արվեստի զարգացման: Դուք իրավամբ համարվում եք քսաներորդ դարի լավագույն տենորներից մեկը և այն երջանիկ հայորդիներից
«Մարկովիչի զեկույցում հայկական կողմի համար մահացու ոչինչ չկա». Ռուբեն Մեհրաբյան
«Ռոբերտ Ուոլթերի բանաձևի մերժումը ցնծության առիթ չէ, Միլիցա Մարկովիչի զեկույցի ընդունումն էլ ողբերգության առիթ չէ»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցներից մեկի մերժմանը և մյուսի ընդունմանը: Սակայն, Ռ. Մեհրաբյանի համոզմամբ, այդ երկուսն էլ մեզ համար
Բանակի օրվան նվիրված միջոցառում Թբիլիսիում
Հունվարի 27-ին Թբիլիսիում կազմակերպվել էին միջոցառումներ` նվիրված Հայոց բանակի 24-րդ տարեդարձին: Դեսպանության անձնակազմը` դեսպան Յուրի Վարդանյանի գլխավորությամբ Վիրահայոց թեմի պաշտոնեության, հոգևոր դասի և թբիլիսահայ ներկայացուցիչների մասնակցությամբ, հարգանքի տուրք մատուցեց և ծաղիկներ զետեղեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված հայազգի գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի շիրիմներին: Նույն օրը Թբիլիսիի «Սամի Սաուկունե» հանդիսասրահում
Մակեյան. «Չի բացառվում, որ Ալիեւն իր կաշին փրկելու համար պատերազմ սկսի»
«Բանակը մեր ազգային անվտանգության երաշխիքներից եւ չի կրում այն որակները, որոնք բնորոշ են ոստիկանությանը: Վերջինս դարձել է ներքին անկայունության աղբյուր եւ պետականության ողնաշարը կազմաքանդող գործիք: Բարեբախտաբար, բանակին մեկ անգամ օգտագործեցին մեր ժողովրդիր դեմ՝ դա 2008 թվականն էր»,-այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած ասուլիս-քննարկման ժամանակ ասաց «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Մակեյանը:
Հասմիկ Պողոսյանի շնորհավորական մաղթանքը՝ Արտակ Զաքարյանին. «Զգալ բույրը, տեսնել գույնը, լսել հնչյունը»
Լուսանկարում պատկերված ամանորյա շնորհավորական յուրօրինակ ուղերձը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հղել է ՀՀԿ պատգամավոր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին: Վերջինիս աշխատասենյակում առանձնահատուկ տեղում է այն դրված: Ինչպես տեսնում եք, մշակույթի նախարարն ուզում է, որ ՀՀԿ պատգամավորը մշակույթի օգնությամբ ողջ տարվա ընթացքում յուրովի ընկալի գեղեցիկը, զգա բույրը, լսի հնչյունը, տեսնի գույնը: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հունվարի 29-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Շիրակ Թորոսյանի շտապ առողջանալը, Փաշինյանի կռիվն ու Արտակ Զաքարյանի վերաքվեարկությունը. (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վիճեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ: Վարկային հերթական համաձայնագրին դրական եզրակացություն տալու հարցի քվեարկության ժամանակ հանձնաժողովի 19 անդամից ներկա էին 6-ը, կողմ քվեարկեց 4 պատգամավոր, ու Արտակ Զաքարյանը որոշեց, որ հարցն ընդունված է, դրական եզրակացությամբ կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Մինչդեռ,
Ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող 10 քրեական գործ ուղարկվել է դատարան
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող 32 քրեական գործերից, հունվարի 29-ի դրությամբ, դատարան է ուղարկվել 10 քրեական գործ։ Նշված քրեական գործերը վերաբերում են թիվ 8/08, 8/25, 10/15, 10/14, 2/32, 1/07, 39/39, 33/35, 34/05, 37/09 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերին։ Նշված քրեական գործերով
Թիվ 10/20 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են թիվ 10/20 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել 4 անձի։ Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ թիվ 10/20 ընտրատեղամասի ընտրողներ Լուսինե Ասլանյանի,
Գալուստ Սահակյան. «Ես ընդդիմությունը չեմ, որ չունենալով ձայն, արտասվեմ, որ ընտրակեղծիք է եղել»
ԱԺ նախագահը փաստեր ունի, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ ընդդիմությունն էլ է ընտրակեղծիքներ արել
Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է եվրոպացի գործընկերներին
Հայաստանը ուշադրության կենտրոնում. Ինչպե՞ս կվարվեր ԵԺԿ-ն, եթե Յանուկովիչի կուսակցությունը լիներ ԵԺԿ անդամ Բրյուսել, 29 հունվարի 2016: Հունվարի 28-ին Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը («Ժառանգություն» կուսակցություն, Հայաստան) Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական համաժողովում անդրադարձավ Հայաստանի կեղծված հանրաքվեին, քաղաքական բանտարկյալների խնդրին ու երկրի հակաժողովրդավարական արտակարգ դրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) օրինական ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, Արցախի, Հայաստանի, ինչպես նաեւ
Երեխաներին «կֆիլտրեն» եւ անգամ թեթեւ նշանների դեպքում դպրոց ու մանկապարտեզ չեն թողնի (Տեսանյութ)
H1N1 վիրուսով 6 մարդ դեռ վերակենդանացման բաժանմունքում է
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի փոփոխության հարց չկա
Գալուստ Սահակյանը`Սարսանգի ջրամբարի զեկույցի մասին
Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են ստեղծել նոր միջազգային տրանսպորտային ուղի. «Ազատություն» ռադիոկայան
Թեհրանում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի վարած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղու ստեղծման վերաբերյալ:
«Սա ձեր աշխատասենյակն է, ստեղ այլեւս նիստ չանե՛ք». Փաշինյանը՝ Արտակ Զաքարյանին (Տեսանյութ)
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստն անցկացվում էր 417 սենյակում՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի աշխատասենյակում: Սա դուր չէր եկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ու քանի որ նիստն, ընդհանուր առմամբ, լարված էր ընթանում, պարոն Փաշինյանը վիճել էր Արտակ Զաքարյանի հետ, նա նետեց, թե սրանից հետո հանձնաժողովի նիստերը ուրիշ սենյակում կանեք, ձեր աշխատասենյակում չանեք: Արտակ


















































