Օրվա լրահոսը
«Աղջկաս վզից կապել էր գոմում, կովի ժնջիլով ու իբր դաստիարակում էր».
150 հազար դրամ տուգանք կնոջն ու երեխաներին պարբերաբար ծեծելու համար 17 տարի շարունակ ընտանեկան բռնության ենթարկված Լուսինե Ղաբուզյանն արդեն ութերորդ ամիսն է չի տեսել իր երեխաներից երեքին։ Հինգ երեխաների մայրն այժմ երկու ավագ դուստրերի հետ ամուսնու բռնություններից մազապուրծ ապաստան է գտել «Կանանց աջակցման կենտրոն»-ում ու պայքարում է մյուս երեք երեխաներին վերադարձնելու համար, որոնց ամուսնու
Ինչո՞ւ Նոյեմբերյան քաղաքին սահմանամերձի կարգավիճակ չի տրվում
Արտադրություն գործարկելու համար տրված հարկային արտոնությունից չեն օգտվել Տավուշի մարզի 24 գյուղեր ունեն սահմանամերձի կարգավիճակ եւ ազատված են հողի հարկից, գույքահարկից, օգտվում են ոռոգման ջրի, էլեկտրաէներգիայի ե բնական գազի վարձավճարների կիսով չափ զեղչից: Այս տարեսկզբից սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ է տրվել Բերդ քաղաքին: Սակայն Բերդի բնակիչներին վարձավճարների արտոնություններ չեն տրվել, լոկ արտադրություն կազմակերպելու համար հարկային արտոնություն
Հեծանիվ հնարել դեռ հնարավոր է
Ավստրալացի Թոմաս Կայզերը միշտ մտածել է հեծանիվը նաեւ որպես ուսապարկ օգտագործելու մասին ու ձեւը գտել է: Bergmonch-ը 9 կգ կշռող հետաքրքիր լուծում է, որը տիրոջը երկու րոպեում հեծանիվը հարմար ուսապարկի վերածելու հնարավորություն է տալիս: Անգլիացի Քեւին Սքոթին էլ միշտ անհանգստացրել են հեծանիվ գողացողները, որոնց դեմ արդյունավետ պայքարելու համար նա ճկվող հեծանիվ է հնարել, որը կարելի
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը
Հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ վարչապետի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ: Փետրվարի 1-ին, ժամը 10:00-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի
Շուշանիկ Բախշյանի նկատմամբ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց
Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 30-ին քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` գործով մեղադրյալ, «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, բայց նաև
Այրվել է դպրոցի տանիքը
Mtaes.am. Հունվարի 31-ին, ժամը 12.03 ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղում այրվում է դպրոցի տանիքը: Դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.22-ին: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Չիզքեյք Նյու Յորք
Նրբահամ, բերանի մեջ հալվող քաղցրավենիք, որն իր յուրահատուկ համի շնորհիվ սիրվել է ողջ աշխարհում: Թվում է, թե այն չափազանց բարդ է պատրաստելը, սակայն փորձեք, եւ չեք զղջա: Անհրաժեշտ մթերքները Հիմքի համար Չոր թխվածքաբլիթ- 150-200 գրամ (կախված ձեր թավայի չափսից, ինչպես նաեւ նրանից, թե որքա՞ն հաստ եք նախընտրում չիզքեյքի տակի խմորը) Կարագ- 100-150 գրամ Կրեմի համար
Ֆլոյդ Մեդվեյզերը նաեւ շքեղության ռեկորդներ է սահմանում
Աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեդվեյզեր կրտսերը, որը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 49 հաղթանակ եւ ոչ մի պարտություն չի կրել, իսկ վերջերս հրաժեշտ է տվել ռինգին, Maxim-ի փոխանցմամբ $ 3,5 մլն արժողությամբ Bugatti Chiron մակնիշի սպորտային ավտոմեքենա է գնել: Աղբյուրի փոխանցմամբ, այս մեքենան շքեղությունը պաշտող Մեդվեյզերի հավաքածուի ամենաթանկ քառանիվ ընկերը չէ: Նրա ավտոպարկում կա Koenigsegg CCXR
Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Մեղվահովիտ-Տաշիր և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Մեղվահովիտ-Տաշիր և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս
Հայ շախմատիստները գլխավորում են Ֆիրդուսիի շախմատային միջազգային մրցաշարը
Իրանում մեկնարկել է միջնադարյան պոետ Ֆիրդուսիի շախմատային 6-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 11 երկրների 178 շախմատիստներ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանն ու Կարեն Գրիգորյանը խաղացված երեք տուրում հաղթել են մրցակիցներին ու եւս 15 հոգու հետ միասին գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Mtaes.am. Հանրապետության տարածքում` Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում է ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 8-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ին կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 2-ին սպասվում է ամպամածություն, հնարավոր է ձյուն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի հունահռոմեական ըմբիշները Սոֆիայում բերքահավաք են անում
Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկած Յան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի 54-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը բերքահավաք է անում: Մեր հունահռոմեական ըմբիշներն արդեն հինգ մեդալ են նվաճել: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նոր քաշային կարգում՝ 71 կգ-ում, Միհրան Հարությունյանը, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը բարձրացել են պատվո պատվանդանի առաջին աստիճան, Գեւորգ Ղարիբյանը արծաթ
Արժեքներն անտեսելով
Արժեքների թեման՝ իրականում անվերջանալի է: Այս առումով, կփորձենք չտեսակավորել դրանք և դրանց մասին կխոսենք ընդհանրական մոտեցմամբ` որպես մի ամբողջություն: Կյանքը՝ տարբերանշան արժեքների մի մեծ համաստեղություն է, որը շատ ընդգրկուն է և անհնար է այն լիովին՝ հիմնավոր կերպով վերլուծել: Շատ ավելի իմաստալից կլինի արժեքային համակարգը դիտարկել կրոնների ընդհանրական և մասնավորապես` քրիստոնեության դաշտում: Կրոնների գաղափարախոսությունը ևս, հիմնականում
Հայկական արմատներ ունեցող գեղասահորդուհին Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է շահել (Տեսանյութ)
Գեղասաhորդուհի Եվգենիա Մեդվեդեւան համաշխարհային ռեկորդ է սահմանել: 16-ամյա աղջնակը Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է շահել մենասահքի առաջնությունում: Նա նաեւ Եկատիրինբուրգում անցկացված Ռուսաստանի առաջնությունում կարճ ծրագրի շրջանակներում հավաքել է 79.44 միավոր: Այդպիսով նա ռեկորդ է սահմանել՝ անցնելով նախորդ ռեկորդը, որը սահմանել էր ճապոնուհի մարզիկը՝ հավաքելով 78.66 միավոր: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն: Եվգենիան, չնայած կրում է իր
Պաշտոնը «կայֆեր ստանալու» համար չի
Երբ ես երեկ գրեցի Եռաբլուրում պետական պաշտոնյաների էթիկապես սխալ, ոչ ադեկվատ, «ոչ պետական» պահվածքի մասին, շատերը հակադարձեցին՝ «բա լրագրողնե՞րը»: Քանի որ Ֆեյսբուքում բանավիճելու սովորություն չունեմ, այստեղ երկու բառով իմ նկատառումը հայտնեմ: Պետական պաշտոնյաների եւ բոլոր մնացած քաղաքացիների վարքը չի կարող դիտվել նույն հարթության մեջ, գնահատվել նույն չափանիշներով: Եթե մարդն ապրում է (պետք է ապրի, համենայնդեպս)
Հայ ուսանող մարզիկները ձմեռային ուսանողական խաղերին դեռ չեն մասնակցել
Այսօր Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում ուսանող մարզիկների խրախուսման արարողության ժամանակ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ մրցաշրջան 2016-ում ուսանողական սպորտի գլխավոր իրադարձությունը ամռանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպական համալսարանական մարզական խաղերն են լինելու: «Ամբողջ տարվա ընթացքում, սկսած ապրիլ ամսից, կայանալու են համաշխարհային առաջնություններ եւ հույս ունենք, որ մի քանի մրցաձեւերում Հայաստանի ուսանող
Կարեն Ավագյան. «Որպես կանոն, վատ բաներն արագ են տարածվում»
Այսօր Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կայացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից 2015 թվականին մարզական բարձր արդյունքներ ցույց տված ուսանող մարզիկների խրախուսման արարողությունը: Պարգեւատրությունը կատարեց ՀԵՀ նախագահ Կարեն Ավագյանը: Բուն արարողությունից առաջ նա նշեց, որ ՀԵՀ-ը ցանկացած երիտասարդական նախաձեռնության կողքին է եւ շատ ավելի լավ է լինում, երբ այդ աշխատանքները գնահատում են իրենք՝ երիտասարդները: «Մենք ամեն բան անում
ԱՆ. Հորդորում ենք առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային ուսումնական հաստատություն ուղարկելուց
Փետրվարի 1-ից հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը սկսելու կապակցությամբ կոչ ենք անում ծնողներին առավել ուշադիր լինել երեխաների առողջության հանդեպ: Հորդորում ենք առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնական հաստատություն ուղարկելուց: Դա առաջին հերթին վնասակար է նրա առողջության համար։ Միաժամանակ երեխան կարող է վարակը փոխանցել իր
Թեւան Պողոսյան. «Թուրքիայի պատվիրակությունը միշտ մեր դեմ է լինելու»
Թուրքիայի հայ պատվիրակի մասին. «Ինքն իր առջեւ ունի Հրանտ Դինքի պատմությունը»
ՀՅԴ-ում քննարկել են ներքաղաքական զարգացումները
Այսօր՝ հունվարի 30-ին, «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅԴ Գերագույն մարմնի հրավերով, տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին Դաշնակցության Հայաստանի կառույցի 50 կոմիտեների և տասը մարզային կոմիտեների շուրջ 80 ներկայացուցիչներ: Բացելով հանդիպումը` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համառոտ անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին, օրակարգային, առաջնահերթ խնդիրներին` տվյալ համատեքստում կարևորելով ՀՅԴ Հայաստանի կառույցի քաղաքական դերակատարությունը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
Թեւան Պողոսյան. «Երբ կա մեծամասնություն, կոալիցիայի ձեւավորումը դառնում է արհեստական»
«Ես երբեւէ կողմնակից չեմ եղել արհեստական կոալիցիաների ստեղծմանը»,- հունվարի 30-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Սակայն, նա դժվարանում է ասել, թե ինչի համար է պետք կոալիցիոն ձեւաչափը Հանրապետական կուսակցությանը, քանի որ իրենք Ազգային ժողովում կարծես թե ունեն անհրաժեշտ քվեները. «Երբ որ սկսվում ես կիսվել պատասխանատվությամբ, բայց դու
Անառակաբարո գործողություններ, սեռական հարաբերություններ և գողություն
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ոստիկանության Բաղրամյանի և Արթիկի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 29-ին, ժամը 18-ին, Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Հենզել Ա.-ն, ով հետախուզվում է ՀՀ քր. օր.-ի 142 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Անառակաբարո գործողությունները, որը կատարվել է 21 տարին լրացած անձի կողմից
«Երանի իմ երիտասարդության տարիներին այսպիսի բան լիներ»
«Աշուղ Ղարիբ» հեքիաթի հիման վրա Հայաստանում առաջին անգամ ժողովրդական օպերա է ստեղծվել: Հեղինակները ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրը և «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի մասնակից Սմբատ Խալաթյանն են: «Աշուղ Ղարիբ»-ը արևելյան հեքիաթ-սիրավեպ է, որը լայն տարածում է ունեցել մեր ժողովրդի մեջ: Մենք այն վերցրել ենք ժողովրդից, փորձել ենք վերակենդանացնել ու վերադարձնելու ենք ժողովրդին:
Սպանության փորձ՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ, գողության փորձ կատարելու դեպքի առթիվ։ 2016 թվականի հունվարի 30-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի 3 ծառայողների զեկուցագրերի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ գողության ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ հնչել
Հայ գիտնականը ստեղծել է ջերմային էներգիայի կուտակիչներ (Տեսանյութ)
Մի խումբ հայ գիտնականներ ստեղծել են ջերմային էներգիայի կուտակիչներ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Էլեկտրոնստանդարտ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, վերականգնող էներգետիկայի փորձագետ Սամվել Թադեւոսյանը, ով գիտական նախագծի համահեղինակն է: Նրա փոխանցմամբ՝ այդ կուտակիչների առավելությունն այն է, որ փոքր ծավալ ունեն, սակայն մեծ քանակության էներգիա են կարողանում կուտակել. «Արդեն փորձանմուշներ ենք պատրաստում, համագործակցության դաշտ ստեղծում, ներդնողների հետ բիզնես-մոդելներ
«Պարտությունը ոչ թե հայկական կողմինն է, այլ եվրոպական կառույցների, ժողովրդավարության»
«Առավոտը» ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց` ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկման դրված հակահայկական բանաձեւերից հետո, որոնցից մեկը վեհաժողովը մերժեց, իսկ մյուսն ընդունեց, այս իրավիճակում Հայաստանն ու ԼՂՀ-ն հաղթանակա՞ծ, թե՞ պարտված են, պարոն Բաբայանը պատասխանեց. «Հաղթանակն այն է, որ Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակին, քանի որ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսում, կաշառում տարբեր պատգամավորների, որ
Քաղաքացին նետվել է Կիեւյան կամրջից
Mteas.am. Հունվարի 30-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1969 թ. ծնված Ա. Գ.-ը նետվել է կամրջից և մահացել:
«Դավաճանությունը փեշակ է դարձել»
«Այնքան բան տեսանք… չգիտեմ` այդ մարդկանց էլ մեղադրելու չի կամ մեղադրելու է»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ-ի` ՀՀԿ-ի հետ կոալիցիա մտնելու պատրաստակամության մասին հարցին այսպես արձագանքեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: «Դավաճանությունը փեշակ է դարձել»,- ասաց նա՝ հավելելով, որ կան մարդիկ, ովքեր «իրենց սկզբունքների տերն են, բայց, ցավոք, ոչ մի բանի տերը չեն»: Նա վստահ
Հայր Անտոնն իր ասելիքը փոխանցեց փակ դռների արանքից
Ինչպես հայտնի է, նախաքննական մարմինը օրերս փոխեց Արթուր Վարդանյանի զինված խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով կալանավորված 71-ամյա հոգեւորական Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանի ու Գյումրու «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի աշխատանքները համակարգող, լրագրող Լիլիթ Թորոսյանի խափանման միջոցները: Նրանք ազատ են արձակվել ստորագրություն թողնելով՝ քաղաքից չհեռանալու մասին: Այս օրերին մամուլում տարբեր տեղեկություններ հրապարակվեցին Հայր Անտոնի վերաբերյալ, մասնավորապես «Ժամանակ»
Սյուները, որ պահում են գմբեթը
Մեր բոլոր ձիերը ծնվել են ջրից, եւ որովհետեւ մեր ջրերը քիչ էին` ձիերը քիչ եղան, եւ որովհետեւ ձիերն էին քիչ` ձիավորները քիչ եղան, եւ որովհետեւ ձիավորները քիչ էին` մեր երկիրը փոքրացավ, փոքրացավ ու մնաց այսքանը: Հիմա սա է մեր երկիրը… Այս տողերը ես վերհիշեցի տարիներ առաջ Գարուն ամսագրում տպագրած իմ մի ծավալուն էսսեից, որն անվանել


















































