Օրվա լրահոսը
Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են ստեղծել նոր միջազգային տրանսպորտային ուղի. «Ազատություն» ռադիոկայան
Թեհրանում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի վարած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղու ստեղծման վերաբերյալ:
«Սա ձեր աշխատասենյակն է, ստեղ այլեւս նիստ չանե՛ք». Փաշինյանը՝ Արտակ Զաքարյանին (Տեսանյութ)
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստն անցկացվում էր 417 սենյակում՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի աշխատասենյակում: Սա դուր չէր եկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ու քանի որ նիստն, ընդհանուր առմամբ, լարված էր ընթանում, պարոն Փաշինյանը վիճել էր Արտակ Զաքարյանի հետ, նա նետեց, թե սրանից հետո հանձնաժողովի նիստերը ուրիշ սենյակում կանեք, ձեր աշխատասենյակում չանեք: Արտակ
Խորհրդակցություն ԼՂՀ- ում՝ փոխառությունների վերադարձման և գարնանացանի աշխատանքների վերաբերյալ
Հունվարի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ԱՀ գյուղատնտեսության և ֆինանսների նախարարների, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրենի, հանրապետության շրջվարչակազմերի և մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության մասնակիցները քննարկել են հիմնադրամի նկատմամբ համայնքների կողմից կուտակված ֆինանսական պարտավորությունների մարման գործընթացի կարգավորման և գյուղատնտեսության ոլորտում առաջիկա անելիքների հստակեցման հարցերը: Կառավարության ղեկավարը, կարևորելով ֆինանսական կարգապահությունը
Գեւորգ Սարգսյանը (Ջունգլը), հերքում է, որ ազատամարտիկին ինքն է սպանել. «Իմ սիրտը հանգիստ է, մատով անգամ չեմ խփել»
Մի նարդու պատմությունից սկիզբ առած ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության հայտնի գործը ներկայումս քննվում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ազատամարտիկի քույրն ու կինն ասում են, որ Վարդանի գլխին վերջին մահացու հարվածը հասցրել է Գեւորգ Սարգսյանը, որը հայտնի է Ջունգլ մականունով ու հիմա նրա խափանման միջոցը փոխել են, ազատ են արձակել, որովհետեւ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Գորիս-Սիսիան ավտոճանապարհը: Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արագյուղ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
Ո՞ւմ է նախընտրում Գալուստ Սահակյանը ՄԻՊ-ի պաշտոնում
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ ունի Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն, որի անունը, սակայն, հրաժարվեց բացահայտել: Հիշեցնենք, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, մինչեւ փետրվարի 1-ը մեկնարկելիք խորհրդարանի հերթական գումարման նստաշրջանը, պետք է թեկնածություն առաջադրի: Հստակեցնելու համար Գալուստ Սահակյանի նախընտրած թեկնածուի անունը, լրագրողները թվարկեցին ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրվելիք հնարավոր թեկնածությունները: «ՄԻՊ
Ռիոյի օլիմպիական խաղերին կարող է փախստականների առանձին թիմ մասնակցել
Այս տարվա օգոստոսի 5-ից 21-ը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին կարող է առանձին թիմով փախստականների հավաքական մասնակցել: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: «ՄՕԿ-ը որոշել է բարձրակարգ փախստական մարզիկներին հրավիրել՝ մասնակցելու Ռիոյի օլիմպիական խաղերին», – Բախին մեջբերել է ТАСС-ը: Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն 17 օլիմպիական կոմիտեների մարզիկների համար օգնության հիմնադրամ
ԵԽԽՎ-ն խիստ պահանջներ է դրել Ռուսաստանի և Ադրբեջանի առաջ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Վեհաժողովը մտահոգություն հայտնեց մարդու իրավունքների պաշտպանների և հասարակական կազմակերպությունների գործունեության համար նպաստավոր մթնոլորտ ու պայմաններ ապահովելու հարցում գոյություն ունեցող անմխիթար վիճակի հետ կապված: Վեհաժողովը հատկապես այս հարցը խիստ է դրել Ադրբեջանի և Ռուսաստանի առաջ: Էստոնացի պատվիրակ Մելիս Ռեփսի և Լյուքսեմբուրգի պատվիրակ Իվ Կրուչտենի զեկույցների քննարկման ժամանակ
Մեղադրանք է առաջադրվել թիվ 1/05 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 1/05 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը: Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ թիվ 1/05 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված, նույն հասցեում հաշվառված Մարինե Վարդանյանի և Նաիրա Առուստամյանի
Գալուստ Սահակյան. ՀՅԴ-ի հետ պաշտոնների հարցը դեռ բանակցված չէ
Ինչո՞ւ ԲՀԿ-ին կոալիցիայի առաջարկ չի արվում
20 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից հունվարի 29-ի դրությամբ ուսումնասիրվել է 528 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: 60 դեպքով հարուցվել
Եհովայի վկաներ. քարոզչության նոր մեթոդներ, թե՞ հոգեորսություն
Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության անդամներին Հայաստանում ամենաշատն են մեղադրում տնետուն այցելելու, իրենց գրքույկներն ու թերթոններն առաջարկելու և քարոզելու համար` այս գործելաոճը որակելով հոգեորսություն: Վերջին տարիներին հայաստանաբնակ Եհովայի վկաները սկսել են իրենց գրականությունը նաեւ փողոցային շարժական ստենդների միջոցով տարածել ու ներկայացնել, ինչը վիրավորանքների ու սպառնալիքների նոր առիթ է դարձել: «Պետք չէ անտարբեր անցնել այս ստենդների մոտով,
Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման հարցերի շուրջ: Քննարկվել են, մասնավորապես, Հայաստանում գյուղացիական կոոպերատիվների կայացմանը և ամրապնդմանը, պետական աջակցության մեխանիզմների կատարելագործմանն առնչվող հարցեր: Արծարծվել են «Գյուղացիական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի կիրարկմանը և օրենքից բխող ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման և ոլորտի
Հարուցվել է քրեական գործ՝ ԵՄ ծրագրերով հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ։ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային և աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՄ ծրագրով հայաստանյան ոչ առևտրային կազմակերպություններից մեկին հատկացված դրամաշնորհը
Կառավարությունը որոշել է Լոռու և Տավուշի մարզերի ուսուցչի տներում բնակվող բնակիչներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները
Կառավարությունն ընդունել է որոշում Երևան քաղաքի Տերյան 2 հասցեում գտնվող 198.6 քառ. մետր անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0195 հա հողատարածքը 98 633 000 դրամ գնահատված արժեքով ներդնել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում` ընկերության նպատակային գործունեությունն ապահովելու և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները տեղադրելու նպատակով: Կառավարությունը որոշել է Լոռու և Տավուշի
Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 30-ին և 31-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում կսահմանվի հերթապահություն՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Երևանի քաղաքապետարան
Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող հողամասը անհատույց փոխանցվել է ԱՄԷ-ին` դեսպանության շենքի կառուցման համար
Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության կապերի զարգացմանը, անվտանգության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության բարձրացմանը: Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրություններին հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին» որոշում:
ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարությունում
ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած այցի (2016թ. հունվարի 27-29-ը) շրջանակներում հունվարի 29-ին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ուղղված
Մարզադպրոցը կկոչվի հիմնադրի անունով
Գործադիրի որոշմամբ Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը կանվանակոչվի նույն մարզադպրոցի հիմնադիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ առաջնության 3-րդ մրցանակակիր, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ առաջնության բազմակի հաղթող (17 տարի անընդմեջ) Լյուդվիգ Գինոսի Մնացականյանի անունով: Կարևորվել է վաստակաշատ մարզիչ-մանկավարժի ներդրած մեծ ավանդը մարզաձևի զարգացման և մասսայականացման, ինչպես նաև Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկների կրթության և դաստիարակության գործում:
Զորի Բալայանի «Հաղթելով մահին» վեպի շվեդերեն հրատարակության շնորհանդեսը Ստոկհոլմում
Հունվարի 28-ին Ստոկհոլմի թագավորական զինապալատ-թանգարանում տեղի ունեցավ հայ անվանի մտավորական, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի «Հաղթելով մահին» վեպի շվեդերեն հրատարակության շնորհանդեսը` հեղինակի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին Շվեդիայի թագավորական արքունիքի անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, կրոնական և մշակութային հաստատությունների ղեկավարներ, մամուլի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Շվեդիայի նախկին դեսպան
ՀԲՃ․ Կառավարության «պղնձամոլիբդենային» տրամաբանությունն է աջակցել հանքարդյունահանողներին, քանի որ մետաղների գները նվազել են
Մի շարք հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ հունվարի 26-ին կազմակերպած քննարկման ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շատ լուրջ մտահոգվել է միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների անկման փաստով և նշել, որ անհրաժեշտ է համախմբել ջանքերը՝ իրավիճակից ելքեր գտնելու եւ ոլորտի ընկերությունների մոտ առաջացած դժվարությունները համատեղ ուժերով հաղթահարելու համար։ Իսկ հանքավայրերը շահագործողներն էլ
Լուծարվել է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը
Նախօրեին տեղի է ունեցել «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը և, նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ և 29-րդ հոդվածների, սահմանված կարգով որոշում է կայացվել լուծարել
Աշխարհը՝ մի կողմ, ՀՀԿ-ն՝ մի կողմ
Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շատերի աշխատասենյակներում ամենուրեք Հանրապետական կուսակցության դրոշներն են, Սերժ Սարգսյանի լուսանկարն էլ՝ գլխավերեւում: Մեր լուսանկարում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակն է, որտեղ դարձյալ Եռագույնի հետ նաեւ ՀՀԿ-ի դրոշներն են տեղադրված: Նրա աշխատասեղանի մի կողմում գլոբուսն է, մյուս կողմում՝ ՀՀԿ-ի լոգոյով հուշաքարը: Հավանաբար պարոն Բաղդասարյանը դրանով ցույց է տալիս իր նվիրվածությունը.
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում հունվարի 29-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ,Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է: Շարունակում է փակ մնալ Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը: Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով,
Մատչելի գներով դիզվառելանյութ, պարարտանյութեր՝ հողօգտագործողներին
Կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ դիզելային վառելանյութի նկատմամբ 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում 6000000 լիտր, որը հողօգտագործողներին կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով: Գործադիրը հաստատել է նաև հողօգտագործողներին 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական
Փոքրիկ Սերյոժային վերմակի տակ հայտնաբերել էր բուժքույրը
Վալերի Պերմյակովի գործով դատարանը լսեց շտապօգնության բուժքույր Գայանե Մելքոնյանին: Տիկինը պատմեց, որ սկզբում դիսպետչերն իրենց հայտնել է, որ գազի թունավորման դեպք կա: Իրենք գնացել են Մյասնիկյան փողոց, դիմավորող չի եղել, գտել են տունը ու ներս մտել: «Բացեցի դուռը, շատ մութ էր: Ինձ մոտ լապտեր կար: Մահճակալին պառկած մի կին տեսա, մոտեցա, տեսա այտին արյան հետքեր:
Նախագահն այցելել է Գրականության և արվեստի թանգարան և Ազգային պատկերասրահ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Հայաստանի ազգային պատկերասրահ: Թանգարանում Հանրապետության Նախագահը դիտել է «Միջին Արևելքի արվեստ. Մարկոս և Սաբրինա Գրիգորյանների հավաքածու» ցուցահանդեսը: 2500 բնօրինակ ցուցանմուշներ ընդգրկող հարուստ հավաքածուի ցուցադրման համար Գրականության և արվեստի թանգարանի կողմից ժամանակին հատկացված տարածքը հիմնանորոգվել և նոր մշտական ցուցադրությամբ է ներկայացել ՀՀ
Ի՞նչ է նախատեսվում Ընտրական նոր օրենսգրքով (Տեսանյութ)
Հրայր Թովմասյանը վստահեցնում է՝ Ընտրական նոր օրենսգրքով վերահսկողությունը բարձրացնելու են
Կկանոնակարգվի ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատողներին պարգևատրման գործընթացը
Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Շիրակի մարզում նոր՝ 3-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով ստեղծելու (ԲՍՓՀ) նպատակով: ԲՍՓՀ-ն տարեկան կփորձաքննի շուրջ 2600 անձի, ինչի արդյունքում կբարձրանա փորձաքննությունների որակը և քաղաքացիների անտեղի հերթեր չեն գոյանա: Կբարձրանա նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում մատուցվող մանկական ծառայությունների որակը, այդ թվում՝ մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի
«Մոտ ապագայում ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացում պետք չէ ակնկալել». թուրքագետ
Թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ Մուշեղ Խուդավերդյանի գնահատմամբ՝ վերջին ժամանակներում իրավիճակը տարածաշրջանում էլ ավելի է սրվել: Ավելի են խորացել Արևմուտք-Արևելք հակասությունները: Եվ սրանց ֆոնին, ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում, շարունակում են ձևավորվել արևելամետ ու արևմտամետ բլոկին հարող ուժեր. «Եթե առանձին-առանձին դիտարկենք, ապա կարող ենք նշել, որ Սիրիայում բավականին մեծ հաջողությունների են հասնում ռուսամետ ուժերը: Սիրիայի


















































