Օրվա լրահոսը
«Տանկերը վառելիքով լցված են, հրանոթների սնարյադները պատրաստ են…»
Ներքին գործերի նախկին նախարարը` հեղաշրջում պատրաստող բանդայի եւ ներքաղաքական զարգացումների մասին «Տաքսյակ»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի պատասխան տվեց ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-մայոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը հարցին` հետեւե՞լ եք անցած տարեվերջին ԱԱԾ-ի բացահայտած զինված բանդայի գործին, որը պատրաստվում էր Հայաստանում հեղաշրջում իրականացնել: Հիշեցնենք՝ անցած տարեվերջին ԱԱԾ-ն բացահայտեց եւ ձերբակալեց Արթուր Վարդանյանի կողմից
«Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այդ զեկույցի պատճառով վաղը չի հայտնվելու Սարսանգի ափերին»
Թեւան Պողոսյանի կարծիքով՝ իրավիճակը մեկ օրում չի ստեղծվել, եւ Ադրբեջանը մեկ օրվա մեջ չի կարողացել իր շահերը առաջ տանել
«Մարկովիչը ստացած շաբաշների դիմաց պորտապար է պարում Ալիեւի առաջ»
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մտահոգություն ունի, որ Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը աղտոտելու է բանակցային մթնոլորտը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում քննարկման դրված Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը Վեհաժողովը մերժեց, իսկ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրով
Տեխնոլոգ. «Եվրոպացին հայկական ծիրանի մեկ հատը 2 եվրոյով է գնում»
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը լրագրողներին ներկայացրեց ծրագրի շրջանակում մշակած նոր նախագիծ, համաձայն որի՝ մի խումբ հայ գիտնականներ նախատեսում են Իրանի հետ համատեղ ստեղծել արեւային տեխնոլոգիաներով աշխատող գյուղմթերք վերամշակող գործարաններ եւ այդ մթերքն արտահանել Ռուսաստան ու եվրոպական երկրներ: Տեխնոլոգ, գործարար Ռուդոլֆ Հունանյանը ներկայացրեց արեւային տեխնոլոգիաներով վերամշակված գյուղմթերքի առավելությունները՝
Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատ է. նա հետազոտության եւ բուժման կարիք ունի
«Ես այցելել, հանդիպել եմ Վահան Շիրխանյանին: Առողջական վիճակն այդքան էլ լավ չի, գանգատներ կան ոտքի հետ կապված, ինքը թրոմբ ունի: Մենք զգուշացրել էինք եւ դատարանում, եւ քննչական մարմիններում, որ բացի թրոմբի խնդրից, նրա ոտքն ավելի վաղ վիրահատվել է եւ երկու երակ հեռացրել էին»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ-ի կողմի ձերբակալված ՀՀ պաշտպանության նախկին
Թեւան Պողոսյան. «Հայաստանի եվրասիական վեկտորի զարգացման մեջ որեւէ դրական միտում չեմ տեսնում»
Թեւան Պողոսյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մնալու է ամենակարեւոր հարցերից մեկը
Այսպիսի դատավորների վճիռներն են Եվրադատարանից հետ գալիս ու բյուջեից միլիոններ տանում
Սիրիահայ գործարար Ավեդիս Կարագուլյանը բնակարանները հանձնել է առանց սահմանված քանակի օդատարի, սակայն դատարանը նրա կողմից է Հայաստանի Հանրապետության դատավորների մեղքով Եվրադատարանի վճռով ՀՀ բյուջեից արդեն միլիոնավոր գումարներ են վճարվել ու պետք է վճարվեն մեր երկրի մի շարք քաղաքացիներին: Այդ քաղաքացիների թվում են նաեւ իրացման գոտու տասնյակ բնակիչներ, որոնք Հայաստանի Հանրապետության եռաստիճան դատարանում չկարողանալով արդարության հասնել՝
Հայ գիտնականները ցանկանում են Իրանի հետ կառուցել գյուղմթերք վերամշակող «արեւային գործարաններ» (Տեսանյութ)
«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր համանուն հիմնադրամը կազմակերպեց «Գյուտարարների ակումբի» հերթական քննարկումը։ Բանախոսները հատնեցին, որ մշակել են հայ-իրանական գործակցության ծրագիր, որը ենթադրում է արևային տեխնոլոգիաներով աշխատող գործարանների կառուցում: Այդպիսի գործարանների արտադրած գյուղմթերքը նախատեսվում է սպառել Ռուսաստանի շուկայում: «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանի խոսքով՝ ծրագրի իրականացումն ավելի քան անհրաժեշտ է, քանի որ թուրքական
330 միլիոն դրամ «Ֆլեշ»-ին՝ որպես սուբսիդիա
Կառավարությունը 330 միլիոն դրամ որպես սուբսիդիա կտրամադրի «Ֆլեշ» ընկերությանը՝ 6 միլիոն լիտր դիզելային վառելանյութի մատակարարման համար: Այս գումարը տրամադրվում է ՀՀ հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռք բերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում: Այսօր կառավարության նիստին որոշման նախագծին, ամենայն հավանականությամբ, հավանություն կտան: Որոշման նախագծում գրված է, որ «Ֆլեշի» հետ կնքած
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3500 կրակոց
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 3500 կրակոց: Բացի վերոնշյալից, հունվարի 26-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման
Սանահինցու գործը նման էր «Կրեուզն ընդդեմ Լեհաստանի» գործին
Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան էր դիմել Տավուշի մարզի բնակիչ Մարիամ Ավետիսյանը: Նրա հայցը երեւանաբնակ Դավիթ Միկոյանի դեմ էր, գումարի բռնագանձման պահանջի մասին: Դատարանը մերժել էր հայցը, այդիսկ պատճառով վերաքննիչ քաղաքացիական դատարան է դիմել Մ. Ավետիսյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանը: Ըստ բողոքի, Ռուսաստանում գտնվող Մ.
Տիգրան Օհանյանն առաջին մեծ դերերգով հանդես է եկել Լոնդոնում
2015թ. դեկտեմբերին Լոնդոնի «Հայկական օպերան» բեմադրեց Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերան: Հրավիրված էին նաեւ հայաստանցի օպերային երգիչներ: «Առավոտը» հանդիպեց հիշյալ օպերայում իշխան Ստեփանոս Շահումյանի դերերգով հանդես եկած երիտասարդ տենոր Տիգրան Օհանյանի հետ, որը դեռեւս ուսանում է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մագիստրատուրայում՝ պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Մեր զրուցակիցը նշեց, որ Լոնդոնի հայկական օպերայի հիմնադրման ակունքներում (2011թ.)
Կենտրոնական բանկը չի կանխում գնանկումը. «Հայկական ժամանակ»
Հայաստանում անցած տարվա դեկտեմբերին արձանագրվել է գնանկում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սպառողական ապրանքների գները նվազել են 0.1 տոկոսով: Տնտեսագետների լեզվով ասած՝ 12-ամսյա գնանկումը 0.1 տոկոս է: Լա՞վ է սա, թե՞ վատ: Կենցաղային մակարդակով քննարկումներում սա կարող է դրական երեւույթ համարվել. խանութներում ապրանքները էժանացել են 0.1
Կյանքից հեռացավ Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը
Խոր վշտով հայտնում ենք, որ 88-րդ տարում կյանքից հեռացավ բազմավաստակ և ականավոր պատմաբան, մանկավարժ, պետական, հասարակական-քաղաքական գործիչ, գիտակրթական համակարգի տաղանդավոր կազմակերպիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը: Նա ծնվել է 1928թ. դեկտեմբերի 9-ին Սյունիքի Շինուհայր գյուղում՝ մտավորականի ընտանիքում: 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1962թ.՝
Չբարդույթավորվել Մոսկվայի առջեւ
Դատապարտված չենք հավերժ մտածել ռուսական շահի մասին` երկրորդ պլան մղելով Հայաստանի ու ՀՀ քաղաքացու շահը Անցյալ տարի նոյեմբերին Եվրահանձնաժողովի արտաքին ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ բաժնի ղեկավար Գունար Վիգանդը Երեւանում մասնակցում էր Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի հերթական նիստին: Այդ օրը նա մի ուշագրավ միտք արտահայտեց. «Չեմ կարծում, որ Ռուսաստանը կմիջամտի Հայաստան-Եվրամիություն
Լնդախտի դեպքում շատ օգտակար է ուտել գլուխ սոխ, կանաչ սոխ եւ սխտոր
Ջրին ավելացնել կիտրոնահյութ, խմել կամ բերանը ողողել Հինգ ճաշի գդալ սոճու փշատերեւի մանր կտրատած զանգվածին ավելացնել երկու ճաշի գդալ մասուրի ծեծած պտուղներ, մեկ ճաշի գդալ սոխի մանրացրած կճեպ, լավ խառնել, լցնել 1,5-2 լիտր եռացրած ջրի մեջ եւ թողնել թրմելու 30-40 րոպե։ Եփուկը օգտագործել ողողումների համար` 10–15 օր։ Սեզոնին շատ կարեւոր է օգտագործել սեւ հաղարջ։ Գարնանը
Հնարավոր է, որ առաջանա քավության նոխազների կարիք. «Ժամանակ»
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն իրեն տեսնում է բոլոր ոլորտներում, որտեղ կարող է ազդեցություն ունենալ: Այդուհանդերձ, Մինասյանն իր վրա պատասխանատվություն չի վերցրել որևէ կոնկրետ ոլորտ նշելու համար: Մամուլում գրվում է, որ ՀՅԴ-ին կտրվի երկու նախարարություն, երկու մարզպետարան, ավելի փոքր մի քանի պաշտոն: Այդ հարցն, իհարկե, պետք է որոշեն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն: Մեծ
Չեմ պատրաստվում միջամտել քո բիզնեսներին. Սերժ Սարգսյանը՝ Գագիկ Ծառուկյանին. «Ժողովուրդ»
Հայաստանյան քաղաքական անցուդարձին վերաբերող սույն զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան: «Վիկիլիքսի» կողմից բացահայտված այս փաստաթղթում ներկայացված են ամերիկացի դիվանագետի եւ այնժամ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները: Զրույցը տեղի է ունեցել 2007թ. հուլիսի 18-ին, որի ընթացքում քննարկվել է մայիսի վերջին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Հարկ
Ռեկտորի փոփոխության անհրաժեշտությունը «վերեւում» է որոշվում. «Հրապարակ»
Հայաստանի երկու խոշոր բուհերում առաջիկա ամիսներին ռեկտորի ընտրություններ են սպասվում։ Մանկավարժական եւ Տնտեսագիտական համալսարանների ռեկտորների պաշտոնավարման ժամկետը լրանում է, եւ պետք է նոր ընտրություններ տեղի ունենան։ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ ուղղորդելով դեպի մամուլի վարչություն։ Փոխարենը խոսեց Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյունն Աթոյանը։ – Երկու օր առաջ ԿԳ նախարար Արմեն
Երկու միլիոնի գողությունը բացահայտվեց
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հրայր Ա.-ին, 1982 թ. ծնված Գոռ Ղ.-ին և 1986 թ. ծնված Ռուստամ Թ.-ին: Հրայր Ա.-ն խոստովանել է, որ 2015 թ. ամռանը Գոռ Ղ.-ի և Ռուստամ Թ.-ի հետ նախնական համաձայնության գալով՝ Հաղարծին գյուղում գտնվող, նույն գյուղի
Բնական միջոցներ՝ մաշկի սեւ կետաբծերի, բշտիկների դեմ
Մաշկի սեւ կետաբծերի, ճարպագնդիկների, խցանված ծակոտիների մաքրման համար շատ օգտակար է դեղաբույսերի եփուկով դեմքի շոգեհարումը. 1-ական ճաշի գդալ երիցուկը, տատրակախոտը, նարդոսը, կապույտ տերեփուկը, սամիթը եփել 1 լիտր ջրով: Հենց որ ջուրն սկսի գոլորշի արձակել, գլուխը ծածկել սրբիչով, աչքերը փակել եւ դեմքը պահել գոլորշու վրա: 15 րոպե հետո դեմքը սկզբում ցայել սառը ջրող, ապա սրբել երիցուկի
ՀՀ պետական պարտքը հատեց 5 միլիարդ դոլարի սահմանագիծը. «Հայկական ժամանակ»
Հայաստանի պետական պարտքը պաշտոնապես հատեց 5 միլիարդ դոլարի սահմանագիծը: 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 71 միլիոն դոլար: Այսքան պարտք Հայաստանը չի ունեցել երբեք: Այդ գումարից 4.3 միլիարդը արտաքին պարտքն է, 461 միլիոնը` ներքին: Թե մեր պետական պարտքը Համախառն ներքին արդյունքի քանի տոկոսն է, դեռ հայտնի չէ, քանի որ
Ենթադրվում է, որ իրենց պաշտոններին հրաժեշտ են տալու 2-3 նախարար, 2-3 մարզպետ… «Հրապարակ»
Մենք, անշուշտ, դեմ չենք ոչ կոալիցիոն կառավարմանը, ոչ էլ Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստանի», անգամ «Լուսավոր Հայաստանի» հետ Հանրապետականի համագործակցությանը։ Մեր ազգին համախմբման-համագործակցության ցանկացած ֆորմատ դուր է գալիս, եւ, օգուտից բացի, հաստատ, դրանից վնաս չկա։ Բայց մի հարց կա, որ, այնուամենայնիվ, ծագում է․ կոալիցիա կազմելու պարագայում, բնականաբար, որոշ պաշտոնյաներ պետք է հրաժեշտ տան իրենց աթոռներին։ Այսպես ասած,
Ադրբեջանական հատուկ ծառայությանը Մատաղիսի եւ Մարտունու զորամասերից տվյալներ են հետաքրքրել. «Ժողովուրդ»
Պարզվում է՝ անցած տարի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական դավաճանության փաստի առթիվ հարուցված մեկ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել միանգամից չորս հոգու՝ երկու տղամարդու եւ երկու կնոջ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ համաձայն մեղադրանքի՝ հայր ու որդի հավաքագրվել են Թուրքիայում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից եւ պարտավորվել գումարի դիմաց պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ հաղորդել: Գործով
Գործող իշխանությունը՝ ՀՀԿ-ն, իրականում մի նպատակ ունի՝ պահպանել իշխանությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում. «168 ժամ»
Հայաստանում առաջիկա մի քանի ամիսներին քաղաքական օրակարգի առանցքային հարցը դառնալու է նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որն իրականում իրենից ներկայացնելու է նոր իշխանության ձևավորման, իրականում՝ գործող իշխանության վերաբաշխման ու վերադասավորման «խաղի կանոնների» ֆորմալ շարադրանքը: Իշխանությունները հայտարարությունների մակարդակում հավաստիացնում են, թե ամեն ինչ անում են միանգամայն նոր որակի, վստահություն ներշնչող Ընտրական օրենսգիրք մշակելու համար: Այն, ի դեպ,
Գրիգոր Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային
Հունվարի 28-ին դեսպան Հովհաննիսյանը իր հավատարմագրերը հանձնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային: Նախագահ Օբաման շնորհավորեց դեսպան Հովհաննիսյանին հավատարմագրման կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ դեսպան Հովհաննիսյանի փորձառությունները օգտակար կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլում երկու պետությունների բարեկամությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու առումով: Դեսպան Հովհաննիսյանը փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու ջերմ բարեմաղթանքները: Նա նաև
Արժեքը մեր վերաբերմունքի մեջ է
Կյանքիս առաջին 21 տարին ես ապրել եմ Աջափնյակում, «խրուշչովյան» բնակարանում: Չորս հոգով զբաղեցնում էինք 28 քառակուսի մետր, «շուշաբանդը» բաժանված էր երկու խցի, որոնցից յուրաքանչյուրում «բնակվում էինք» քույրս եւ ես: Բացարձակապես ինձ նեղված չեմ զգացել` ոչ բարոյապես, ոչ էլ նյութապես: Ավելին, այդ՝ ոչ մի ճարտարապետական արժեք չունեցող 6 մուտքանի շենքն ինձ համար թանկ է, որովհետեւ դա
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Առաջին անգամ էս նոր տարում: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ամեն ինչ օքեյ է, մենակ թե Պիտի դիմանաք մինչեւ գարուն:
Անաստասիա Գալուստյանն առնվազն մեկ հորիզոնականով բարելավեց տեղը գեղասահքի Եվրոպայի առաջնությունում
Քիչ առաջ հայաստանցի գեղասահորդ Անաստասիա Գալուստյանն ավարտեց մրցելույթը Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Մեր մարզուհին ստացավ 45,29 միավոր եւ երկու վարժությունների արդյունքում մինչեւ այս պահը սահադաշտ մտած 12 մասնակիցների հետ ընթանում է 3-րդ տեղում: Դեռ 12 մարզուհի պետք է ելույթ ունենա: Բայց եթե անգամ բոլորն էլ ավելի լավ սահեն, հայաստանցի մարզուհին վատթարագույն դեպքում կճանաչվի 15-րդը Եվրոպայում:
Արթուր Սաքունց. «Միանգամայն համաձայն կլինեմ, որ նման լուրջ աուդիտներ իրականացվեն բոլոր ծրագրերում»
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը լուրջ բացահայտումների է սպասում ԵՄ ծրագրով հայաստանյան ոչ առևտրային կազմակերպություններից մեկին հատկացված դրամաշնորհի օգտագործման վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային և աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, որոնց համաձայն՝ այդ գումարները նպատակային չեն օգտագործվել և յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումար։ «Դա նորմալ է, բնականաբար,


















































