Օրվա լրահոսը

«Երախտագիտությունը, որ տածում ենք դեպի Ֆրանսիան, համընդհանուր է»

Գրադարանում առաջին անգամ կներկայացվեն ՀԱԳ անձեռնմխելի գրականության բաժնի՝ Ֆրանսիայում հրատարակված հայերեն և ֆրանսերեն հնատիպ գրականության և մամուլի բացառիկ նմուշներ:

Ռոբերտ Քոչարյանը պնդել է, թե USAID-ն միլիոններ է վճարել Հոլիվուդի աստղերին Ուկրաինայում «հուզվելու» համար

Դերասաններ Բեն Սթիլերը, Շոն Փենը, Անջելինա Ջոլին, Օրլանդո Բլումը հերքել են լուրը՝ նշելով, որ այցելությունն իրականացվել է սեփական միջոցների հաշվին։

Գեղեցկուհին պետք է լինի նաեւ տաղանդավոր. «Միսս աշխարհ-2025» -ի Հայաստանի մասնակից

Եռամյա ընդմիջումից հետո Հայաստանը կմասնակցի «Միսս աշխարհ-2025» գեղեցկության համաշխարհային մրցույթին, որը կկայանա մայիսի 7- 31-ը՝ Հնդկաստանի Թելանգանա նահանգում։ Մրցույթին այս տարի մասնակցելու են 130 երկրների ներկայացուցիչներ։ Մեր երկիրը ներկայացնելու է 19-ամյա Ադրինե Աճեմյանը

Երևանում տեղադրվում են ավտոմատացված դեֆիբրիլյատորներ. տարածաշրջանի առաջին «Պաշտպանված սրտի քաղաքը»

Նորարարական նախաձեռնություն՝ համապարփակ լուծումներով, վերապատրաստված կամավորներով և կենսական տեխնոլոգիաներով Երևան, ապրիլ 29, 2025: «Պաշտպանված սրտի քաղաք» նախաձեռնությունն արդեն գործարկվել է Երևանում՝ ունենալով շոշափելի արդյունքներ։ Նախաձեռնությունը մեկնարկեց 2024 թվականի հոկտեմբերին՝ ՀԵՆԱՐ և «Philips Foundation» հիմնադրամների և Երևանի քաղաքապետարանի հետ ռազմավարական համագործակցությամբ, ինչպես նաև Առողջապահության և Ներքին գործերի նախարարությունների, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և Շտապօգնության ծառայության նշանակալի աջակցությամբ։

«Ունեցել ենք դեպք, երբ սեռական բռնության ենթարկված երեխային ուսումնական հաստատությունն առաջարկել է փոխել դպրոցը»

Պաշտպանը մտահոգություն է հայտնել նաև մասնագիտական հանրության անտարբերության վերաբերյալ՝ նշելով, որ երբեմն հենց մասնագիտական հանրույթի կողմից  թիրախավորվում են այն մարդիկ, ովքեր զբաղվում են այս խնդիրներով։ «Այս ամենը նպաստում է կարծրատիպային մթնոլորտի ձևավորմանը, որտեղ զոհերը մնում են միայնակ և անպաշտպան»,- ասել է նա։

Արցախցիները կհանեն Ազատության հրապարակի վրանը․ «Կառավարությունը ոչ միայն 2 ամսով երկարաձգելու է 40 հազար դրամ աջակցությունը, այլ ընդունել է մեր պահանջները»

Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ իրենց պահանջագրի մնացած 11 կետերի վերաբերյալ շարունակելու են պայքարը․ «Մենք կաշկանդված չենք նորից հանրահավաք անելու եւ մեր պահանջները ներկայացնելու»։

Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են

Այսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և

ՀՀ ԱԺ-ի և Շվեդիայի Ռիկսդագի միջև ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները. Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ

«Վահե Գրիգորյանը, վստահ եմ, դա գիտի, ուղղակի հույս ուներ, որ մենք չէինք բացի օրենքը». Դավիթ Հարությունյան

Դավիթ Հարությունյանը կոչ արեց ոչ Վահե Գրիգորյանին հավատալ, ոչ էլ իրեն. «Եզրակացությունը կարող եք ինքներդ անել՝ առանձնապես իրավունքի բնագավառում գիտելիքներ չեն պահանջվում»։

Ֆինլանդիայի դեսպանը ծանոթացել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության խնդիրներին

Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քիրստի Նարինենը ծանոթացել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության խնդիրներին, գործունեությանը և վերջին զարգացումներին: Առաքելության կազմում 7 ֆին փորձագետ է աշխատում:

Հլու-հնազանդ ծառայում էր ռեժիմին: Չգիտեմ՝ Հայկ Սանոյանին ազատելու հրամանը օրինակա՞ն է, թե՞ ոչ, բայց 100% արդար է. Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Հայկ Սանոյան անունով մեկը կա։ 2022-2024 թվականներին արդարադատության նախարարությունում էն վարչության պետն էր, որը դատավորներին գործից հանելու միջնորդություններ էր մշակում կարենանդրեասյանական ԲԴԽ ուղարկելու համար։ Շատերին՝ ակնհայտ քաղաքական պատճառներով։ Նույնիսկ ՄԻԵԴ որոշում կա, որը արձանագրում է դատավորի ազատման ոչ իրավաչափ լինելը։ Ու այդ քաղաքական գործընթացին «իրավական փաթեթավորում» էր

Ադրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություններն են վերջին երկու օրերի ընթացքում՝ պահեստազորի պատրաստություն, հրետանային մարտական վարժություններ, օդաչուների թռիչքային վարժանքներ և դաշտային դասընթացներ՝ այս ամենը վերջին 2 օրվա ընթացքում: Եկեք ընդունենք, որ ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին

Անաստաս Միկոյանի թոռը՝ Ստաս Նամինը և իր ընտանիքը ՀՀ քաղաքացիություն են ստացել

Անաստաս Միկոյանի թոռը՝ «Цветы» ռոք խմբի հիմնադիր Ստաս Նամինն ու իր ընտանիքը ՀՀ քաղաքացիություն են ստացել և նախատեսում են բնակվել նաև Երևանում, Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում պատմել է երաժիշտը։ «Ես ապրում եմ Լոս Անջելեսում, Մոսկվայում և, ամենայն հավանականությամբ, այստեղ էլ կապրեմ։ Ընտանիքիս այստեղ շատ է դուր գալիս», –  ասել է Ստաս Նամինը:  

Վրաստանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, և պետք է մեր հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա. Փաշինյան

Կավելաշվիլի. Ավելի քան 3000 տարի է մեր բարեկամությունը, որը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում

Ավստրիայի միջնորդությունը բավարարվել է. բնակարանային գողությունների մեջ մեղադրվողը անձը հանձնվել է այդ երկրի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ավստրիայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բնակարանային գողություններ կատարելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ն հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ    

Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի արվեստի շուկայի կայացման գործում. Ալֆրեդ Քոչարյան

Օրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ շարունակում ենք դարավոր ավանդույթները

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ միմյանց երկրներ այցելելու ընթացակարգերի դյուրացման հարցերին։

Իմպիչմենտի նպատակն այն պահին այն է, որ ընդդիմությունը քննարկի՝ ով կարող է լինել վարչապետի միասնական թեկնածու․ Դավիթ Հարությունյան

ՀՀԿ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը վստահ է՝ հանրային մեծ ճնշման դեպքում ՔՊ-ի պատգամավորները ևս կմիանան։

Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ դատարանի Շենգավիթ նստավայրում իրականացվել է ապացուցողական գործողություն

Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Ինչպես հայտնել էինք՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը դուրս է հանվել դատական նիստերի դահլիճից՝  քննչական գործողությունների շրջանակում: Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Երևանի

«Թույլ չտվեցին «070» կոդով անձնագրով հատել սահմանը, ասացին՝ պետք է նաեւ փախստականի վկայականը ցույց տաք»․ արցախցին դատի է տվել ԱԱԾ-ին

Մարատ Եգանյանը դատարանում հիշեցրեց, որ «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի՝ 1989թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման մեջ կա դրույթ, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:

Թուրքական մամուլը լուսաբանել է Հայաստանի՝ «Սիլիկոնյան հովիտ» դառնալու ձգտումները

Հոդվածը նաև հիշատակում է 2011թ. Հայաստանում ստեղծված «Picsart» ընկերության հաջողության պատմությունը, որը ներկայում գնահատվում է 1.5 մլրդ դոլար, և նշում, որ աշխարհասփյուռ հայ համայնքն օգնում է ստեղծել միջազգային կապեր տեխնոլոգիական ոլորտում:

Բարսեղ Նիկողոսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 347 – Ա ԲԱՐՍԵՂ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Բարսեղ Նիկողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան

«ՍԴ-ն պետք է օրենքի այս բացը ճանաչեր հակասահմանադրական՝ դրան զուգահեռ ժամանակ տրամադրելով ԱԺ-ին այն ուղղելու համար»

Այսօր ՀՀ արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հանդես եկավ ծավալուն ասուլիսով, որի առանցքում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումն էր։ Ասուլիսի շրջանակներում Դավիթ Հարությունյանի կողմից բարձրաձայնվեցին Սահմանադրական դատարանի որոշման ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերն ու լրջագույն թերությունների մասին։           Որոշման դրական

«Արգելոց» բառն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Այն առաջարկվում է փոխարինել «հնավայր» եզրույթով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին

Կարևոր է ինչպես հայ մշակույթը և արվեստը մեր կողմից ներկայացնելը, այնպես էլ օտարազգիների կողմից հայկական մշակույթի ներկայացումը. Դանիել Դանիելյան

Առաջինի պարագայում, մենք ներկայացնում ենք մեր մշակույթը իր առանձնահատկություններով, ձեռքբերումներով և արվեստագիտական դաշտով, իսկ երկրորդի պարագայում մենք ներկայանում որպես համաշխարհային մշակույթի բաղկացուցիչ մասը և այդ արժեքների կրող:

Կարագի նմուշը մանրէների ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին

«Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը կասեցվել է

Արտահանման ծավալներն էականորեն նվազել են. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-մարտ ամիսներին։ Այսպես՝ ՀՀ ցի տեմպն էականորեն դանդաղել է։ Տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղումը հիմնականում պայմանավորված է համեմատվող ցուցանիշներում ոսկու վերաարտահանման ազդեցության, ինչպես նաև նախորդ տարիներին բարձր աճ ապահովող գործոնների չեզոքացմամբ։ Վերջինս սպասելի երևույթ էր, և նման միտումների պահպանման պարագայում տնտեսական աճը տարվա համար կառավարության կանխատեսումներից

Ավարտվել է Մերձավանում սպանության վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների

«Հիմնավորումը, թե «Իմ քաղցր երկիր» ֆիլմը սադրիչ է, խնդրահարույց է: Անհանգստացնող է, որ օտարերկրյա կառավարության ներկայացուցիչներն ազդել են համալսարանի ներքին որոշումների վրա»

Սա անհանգստացնող նախադեպ է ստեղծում, լուրջ հարցեր առաջացնելով Բերքլիի համալսարանի՝ արտահայտման ազատության, ակադեմիական ազատության և ուսանողական կազմակերպությունների ինքնավարության հանդեպ հանձնառության վերաբերյալ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031