Օրվա լրահոսը

Ոստիկանությունը «Նոր Հայաստանին» թույլ չտվեց Մելիք-Ադամյան փողոց մտնել

Վալերի Օսիպյանը բացատրեց, որ Մելիք-Ադամյան փողոցն առնչվում է կառավարության շենքի հետ

«Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում» գիտաժողովն ավարտեց իր աշխատանքները

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ  ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում անցկացվող  «Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում» գիտաժողովը շարունակեց աշխատանքը ևս երկու թեմատիկ նիստերով: Երկրորդ նիստը վարեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: «Նոր օսմանականության հիմնահարցերը և հետխորհրդային թյուրքագիտությունը» զեկուցումով հանդես եկավ ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը: Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն Տարոն

Ունիվերսալ դիզայնի սկզբունքները կկիրառվեն «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը ներկայացնող ճարտարապետ Քիթ Գարները Հայաստանում է՝ աշխատելու «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հետ, որպեսզի վերջինիս կողմից իրականացվող «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում Հալիձոր գյուղի շուրջ կառուցվող զբոսաշրջային կենտրոնը Հայաստանում դառնա այն առաջին վայրը, ուր կկիրառվեն ունիվերսալ դիզայնի սկզբունքները: Ճարտարապետն արդեն եղել է Տաթևում, մասնակցել քննարկումների և հանդիպումների «Տաթևի վերածնունդ»

ՍԴ-ն հրաժարվեց ընդունել պատգամավորների հայցադիմումը՝ հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին

Քիչ առաջ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը հրաժարվեց ընդունել ԱԺ տասնինը պատգամավորների, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի, չորս ՀԿ-ների կողմից դիտորդական առաքելություն իրականացրած մի խումբ դիտորդների, ԶԼՄ-ների և մի խումբ քաղաքացիների կողմից ՍԴ-ին հասցեագրված դիմումները` դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին, որոնք  ՍԴ էր բերել փաստաբան Տիգրան Եգորյանը: Առուշան Հակոբյանը հրաժարվեց ընդունել

Ժիրայր Սեֆիլյան. «Առաջիկա 3 ամիսները վճռորոշ են լինելու»

Սեֆիլյանի կարծիքով՝ գործիչները, որոնք պատրաստվում են 2017 թվականի ընտրություններին, դատապարտված են ոչնչի

Հոծ գիծ տրորելու համար վարորդին այլեւս չեն տուգանի. Լավ եւ վատ լուրեր՝ վարորդների համար (Տեսանյութ)

Կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ շատ հաճախ խախտվող ճանապարհային երթեւեկության կանոնների համար կիրառվող տուգանքները փոխարինվել են նախազգուշացմամբ: Դրանցից են, օրինակ, հոծ գծերը հատելը, խաչմերուկում հատման գծերը չպահպանելը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ողջունեց նախագիծը. «Այդ խայտառակ հոծ

«Իսահակյանական եռատոն» Երևանում

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Ավետիք Իսահակյանի ծննդյան 140-ամյակին, Իսահակյանի անվան գրադարանի հիմնադրման 80-ամյակին և գրադարանը վարպետի անունով կոչելու 60-ամյակին նվիրված միջոցառմանը: Երևանի քաղաքապետարանի «Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Իսահակյանական եռատոն» հանդիսությունը համախմբել էր մայրաքաղաքի գրադարանային համակարգի աշխատակիցներին ու վարպետի ստեղծագործությունները գնահատողներին: Երևանի քաղաքապետ

Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է ևս 2 քրեական գործ՝ հարուցված այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 2 քրեական գործ՝ հարուցված  ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշ բաժնի կողմից՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։ Քրեական գործերի հարուցման առիթ են հանդիսացել «galatv.am» տեղեկատվական հարթակում տեղադրված «Բացակա անձինք շարունակում են ակտիվորեն մասնակցել քվեարկությանը» և «civilnet.am» տեղեկատվական հարթակում հրապարակված «Գյումրի. Բացակա հարազատներդ արդեն «քվեարկել են» վերտառությամբ նյութերը։

Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար քրեական պատիժ կլինի. Որոշ վարորդական տուգանքներ հանվել են (Տեսանյութ)

Կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ համակարգային փոփոխություններ են ուզում իրականացնել. «Հնարավորություն ստեղծել ամենաշատ, ամենամեծ տարածում ունեցող իրավախախտումների համար, օրինակ՝ գծանշումների պահանջները, խաչմերուկների հատման կանոնները խախտելը, կանգառ կատարելու կանոնները խախտելու եւ այլն, դրանց համար կիրառել ոչ թե տուգանք,

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ: Հայաստանի ազգային անվտանգության մարմինները զարգացման պատկառելի ճանապարհ են անցել: Մեր նորագույն պատմության մեջ դուք նշանակալի ներդրում ունեք հայոց պետականության հիմքերի ամրապնդման գործում: Հատկապես այսօրվա արտաքին մարտահրավերների պայմաններում, երբ բարդացել է պետության և հասարակության խաղաղ ու անվտանգ զարգացման ապահովումը, դուք մշտապես

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պարոնայք սպանե՛ր, ի կատարում»

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ հենց Նոր տարուն իրենք մասնակից են դառնալու Հայաստանի Հանրապետության վերածնունդին

ԼՂՀ ՊՆ. հակառակորդը այսօր կիրառել է զրահատեխնիկա (տանկ)

Թալիշի ուղղությամբ ադրբեջանական կողմն առնվազն տվել է 3 զոհ և վիրավորներ, որոնցից մեկը գտնվում է մահամերձ վիճակում:

«Թող մեզ տան դրան, մատները կտրտենք, հրապարակում վառենք». Ավետիսյանների հարազատներ (Տեսանյութ)

Գյումրիում դաժանաբար սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանն այսօր Վալերի Պերմյակովի դատական նիստի ավարտից հետո մեկ անգամ ևս իր վրդովմունքը հայտնեց այն մասին, որ նիստն անցկացվում է 102-րդ ռազմաբազայում: «Դատախազը, երկրի նախագահը խոստացան, որ ապահովված դահլիճ կլինի, սա է, հա,՞ ձեր ապահոված դատարանը, երկու ռուս զինվորի չկարողացան դատարանի դահլիճից հանել, փաստորեն մենք կալանավայրում ենք, դա

«Ոչ ոք չի սպասում, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքում լուրջ առաջընթաց կարող է լինել բանակցային գործընթացում»

Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ ինչ-որ ֆորմալ կամ սիմվոլիկ ձեւով այդ հանդիպումը կարող է նպաստել շփման գոտում իրավիճակի որոշ կայացմանը

Կհրատարակվեն Հրանտ Մաթևոսյանի անտիպ գործերը

«Թե ինչքանով է իրականությունը համապատասխանում Հրանտ Մաթևոսյանի երազած հայրենիքին, մենք ու դուք ենք տեսնում: Ինչքան էլ նրա տեսլականը թվա գրողի, մտավորականի, հումանիտարի մտածելակերպ, կարծում եմ, որ այն միանգամայն ճշգրիտ, լավ մտածված, առողջ և հստակ տեսլական է: Հասկացողը թող հասկանա… Այդ տեսլականով երկիրն ունի գոյության իրավունք, մարտահրավերներին դիմակայելու ու առաջ ընթանալու հնարավորություն: Դրան պետք է ձգտել

Սերգեյ Մինասյան. «Չի բացառվում՝ ուշ, թե շուտ խոսք գնա նախահարձակ գործողությունների մասին»

Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ այդ լարվածությունը ոչ մի որակական քաղաքական փոփոխության չի բերի ո՛չ հայկական կողմերի դիրքորոշմանը, ո՛չ միջազգային հանրության մոտեցումներին

«Պերմյակովը չի հրաժարվել, որ սատանիստական խումբը ինքն է ստեղծել». Լուսինե Սահակյան (Տեսանյութ)

Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանը Վալերի Պերմյակովի դատական նիստի հետաձգումից լրագրողների հետ զրույցում ասաց, որ անընդունելի են այն պայմանները, որոնք իբրև թե ստեղծվել են Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից: «Ըստ էության, արդեն դատարանի պարտականությունն է ապահովել նորմալ պայմաններ և ընդ որում՝ հայտարարվել էր, թե պետք է լինեին նորմալ պայմաններ: Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ այն

Կնքվեց համագործակցության հուշագիր ՀՀ սփյուռքի նախարարության և «Երկրապահ կամավորականների միութուն» հասարակական կազմակերպության միջև

Դեկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Պատանի երկրապահները ԵԿՄ կենտրոնում ռազմահայրենասիրական երգերի ուղեկցությամբ դիմավորեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին: Այնուհետև տեղի ունեցավ հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որից հետո ելույթով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով

Հափշտակել է անվադողերի վաճառքից գոյացած գումարը (Տեսանյութ)

Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող անվադողերի խանութից կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2015 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող անվադողերի խանութի սրահում՝ աշխատակցի պիջակի գրպանից, հափշտակվել է անվադողերի

ԵԱՀԿ Մինսկի խումբը և ռուս-թուրքական տանգոն

2015 թվականը զինադադարից հետո հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի համար միանշանակ ամենաբացասականն էր: Հայկական գյուղերի հրետանակոծումը և ծանր հրետանու կիրառումը ադրբեջանական կողմից, քաղաքացիական զոհերը, հրադադարի ռեժիմի գրեթե անընդմեջ դարձած խախտումները դարձել են, կարծես թե սովորական երևույթ: Դեկտեմբերի 19-ին ակնկալվող Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ ևս, ըստ ամենայնի, իրավիճակը սահմանին կլարվի էլ ավելի՝ սովորության համաձայն: Այդուհանդերձ, 2015 թվականը հակամարտության

Սամվել Ալեքսանյանի նոր բիզնեսի ղեկավարներից մեկը կլինի իր դուստրը

«Աստղիկ» բժշկական կենտրոնը մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի «Մալաթիա» բժշկական կենտրոնի հարեւանությամբ արդեն մի քանի տարի կառուցվող բժշկական կենտրոնը մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի: Այն, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Նոր բժշկական կենտրոնը կոչվում է «Աստղիկ»՝ Սամվել Ալեքսանյանի մոր անունով: Ի դեպ, մեր տեղեկություններով, «Աստղիկ» բժշկական կենտրոնի ղեկավար կազմում կլինի նաեւ

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը. Ընդունվել է մի օրենք, որը հնացած ու անհեռանկարային է ստեղծման պահից

Հետեւողական, որակյալ, պրոֆեսիոնալ օրինաստեղծ աշխատանքի փոխարեն հերթական անգամ խորհրդարան բերվեց հապճեպ պատրաստված մի օրինագիծ, որը նույն հապճեպությամբ էլ քվեարկվեց եւ ընդունվեց:

479 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 18-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 479 դրամ:   NASDAQ OMX Armenia

Ամփոփվել է արգենտինական տանգոյի դպրոցական մրցաշարը     

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դահլիճում ամփոփվել է արգենտինական տանգոյի աշակերտական մրցաշարը, որն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան միջև կնքված հուշագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: Մրցաշարին մասնակցել են Երևանի տարբեր ավագ դպրոցներից ընտրված

«Հայաստան վերադարձող միգրանտներից շատերը նոր գիտելիքներ են բերում». ամփոփվեց միգրացիոն ծրագիրը

Վերադարձած միգրանտների 17 բիզնես ծրագրեր է ֆինանսավորվել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից

Նաիրա Զոհրաբյան-Զարուհի Փոստանջյան «մենամարտն» ԱԺ-ում շարունակվում է

Այսօր «Դեղերի մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկումը վերածվեց հանրաքվեի արդյունքների վերլուծության: Զարուհի Փոստանջյանն իր ելույթում ակնարկեց, որ եթե ճիշտ են ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտնած տեղեկությունները, որ իրենց հանձնաժողովականները ծախվել են, այսինքն, նրանց կաշառել են, ապա դրանցով պետք է զբաղվեն պատկան մարմինները, որոնք անգործության են մատնված: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ իր

«Դեմ առ դեմ». Սերոբ Խաչատրյան-Արտակ Պողոսյան

«Դեմ առ դեմ»  հաղորդաշարի հյուրերն են՝ ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը: Թեման՝ Ինչպե՞ս դպրոցը զերծ պահել ընտրական  գործընթացներից, կրթության ոլորտը՝ քաղաքականացված լինելուց: Հաղորդումը վարում է Գոհար Հակոբյանը:    

«Հայոց ցեղասպանության հետքերով» ցուցահանդեսի բացում Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքի Կամպ դե Միլ հուշահամալիրում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել էր «Կամպ դե Միլ – հիշողություն և կրթում» հիմնադրամը` Ֆրանսիայում ՀՀ դեսպանության և Մարսելում ՀՀ հյուպատոսության աջակցությամբ: Առանձին սրահով բացված այս ցուցահանդեսում ներկայացված էին ֆրանսահայ գրող Էրիկ

Հարուցվել են նոր քրեական գործեր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրատեղամասերում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի հիման վրա

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է ևս 3 քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու և քվեարկության արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ։ 1. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում դեկտեմբերի 17-ին ստացվել են

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930