Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, ոչ մեկին մենք չենք ասում՝ ինչի՞ եք եկել Երեւան» Զարուհի Փոստանջյան (Տեսանյութ)

Եթե պետական ապարատը գործեր՝, ԲՀԿ-ի մատնանշած խախտումները քննության առարկա կդառնային:

Մեր կռիվը չի ավարտվել. շարունակվում է այլ ճակատներում. Հ. Նաղդալյան

Նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ լարվածություն և սրում է նկատվում Ադրբեջանի կողմից: Այս անգամ այդ լարվածությունը ոչ միայն սահմաններում , այլև դիվանագիտական ճակատում է՝ Ադրբեջանը իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ին Ուորլիքի և ԼՂՀ արտգործնախարարի հանդիպման առնչությամբ նոտա հղելով: Մինչև ուր կհասնի Ադրբեջանի հիստերիան, զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: -Ադրբեջանը ձև է անում, թե չի հիշում՝

Ցեղասպանության տարիներին գրեթե բոլոր բնակավայրերում եղել է ինքնապաշտպանություն

Դեկտեմբերի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունն ու համանուն կատալոգի շնորհանդեսը: Միջոցառումը նվիրված էր Անդրանիկ Զորավարի ծննդյան 150-ամյակին։ Ծրագիրն իրականացրել է «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական

Ամանորի նախաշեմին գյուղատնտեսական տոնավաճառները կգործեն ամենօրյա ռեժիմով

Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 29-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով: Տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ

Բախշյանը քաղաքապետարանի պաշտոնյաներին ջայլամի հետ համեմատեց (Տեսանյութ)

«Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպությունն այսօր ներկայացրեց «Հանրային օնլայն խորհրդարան» կայքը, որտեղ քննարկվելու են հանրային հետաքրքրություն ներկայացնող օրենքի նախագծերը: Ծրագրի համակարգող Մերի Ալեքսանյանը տեղեկացրեց, որ հարթակի նպատակն է՝ ամրապնդել ԱԺ-քաղաքացիական հասարակություն կապը եւ խթանել ՀՀ-ում մասնակցային կառավարման մշակույթի զարգացումը. «Ֆեյսբուքյան օգտատերերը կայքում կարող են մասնակցել քննարկումներին, առաջարկություններ անել: Մեր համակարգողները դրանց իրավական ձեւակերպում կտան

Ավտոմաքսատունը հայտնաբերել է մաքսային ձևակերպումներից խուսափած 62 ավտոմեքենա

2015 թվականին արձանագրվել է Հայաստանից ԵԱՏՄ երկրներ ավտոմեքենաների արտահանման կտրուկ աճ Ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել Երևանում և մարզերում` ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներից խուսափած ավտոմեքենաները բացահայտելու ուղղությամբ: Ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի տեղեկացմամբ` 2015 թվականի ընթացքում հայտնաբերվել է 62 չմաքսազերծված ավտոմեքենա. «Ավտոմեքենաների 30 տոկոսը բացահայտվել է մաքսատան կողմից պարբերաբար

Պլանային ջրանջատում Դավթաշենում և Աջափնյակում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 21-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն գյուղի, Մելքումովի փողոցի, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Հայերի պահվածքն ու գերմանացիների ապշած հայացքները

Օրերս Գերմանիա այցելած հայ լրագրողները Բեռլինի պատմական պատը դիտելու համար բարձրահարկ աշտարակը բարձրանալիս անհարմար իրավիճակում հայտնվեցին: Տեսնելով ազատ, ասես մեզ սպասող վերելակը՝ բնականաբար բարձրացանք վերելակով: Վերեւում մեզ էին սպասում գերմանացիների ապշած հայացքներն ու կշտամբանքները, թե չե՞ք տեսնում, հաշմանդամության նշան է վրան: Այն հիվանդների եւ հաշմանդամների համար է միայն: Սպանես՝ իրենք չեն օգտվի: Ավտոբուսներում հաշմանդամ մարդկանց

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության նախարարությունում

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում: Նախարարության վարչական համալիրում կայացած խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետը, պաշտպանության և ֆինանսների նախարարները, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև պաշտպանության նախարարության ղեկավարությունը և Զինված ուժերի հրամանատարական կազմը: Խորհրդակցության ժամանակ ամփոփվել են 2014-2015թթ. անցկացված Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքները: Օրակարգի շրջանակներում

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց

Բացի դիվերսիոն գործողություններից, դեկտեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը հակառակորդը տարբեր զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 235 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /373 արկ/, 82 /189 արկ/, 120 /15 արկ/ միլիմետրանոց ականանետերից, 

Ներկայացվել է ամանորյա տոնական միջոցառումների ծրագիրը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների ծրագրի ու տոնական ձևավորման վերաբերյալ մանրամասներն է ներկայացրել լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 21-ին` ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերի և մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորության միացմամբ: Երևանի քաղաքապետարանը Ամանորը Հանրապետության հրապարակում դիմավորել ցանկացող երևանաբնակներին, ինչպես նաև

Նոր արտոնություն՝ գյուղաբնակներին

Նախորդ ամսվա վերջին կառավարությունը որոշեց փոփոխություն կատարել ընտանեկան դրամագլխի տնօրինման ուղղություններում` այդ գումարի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ըստ այդմ, գյուղական բնակավայրերի բնակիչները հնարավորություն ստացան ընտանեկան դրամագլխի միջոցներն ուղղել նաեւ կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղվարկերի եւ մայր գումարի, եւ տոկոսների վճարմանը։ Այս արտոնությունը կարող է բավական թեթեւացնել գյուղաբնակների բեռը, մանավանդ, որ շատերը վարկային պարտավորությունները չկատարելու համար հաճախ

ՀԱԿ-ը, հավանաբար, չի կարողանա ՍԴ դիմել

Բավարար ստորագրություններ չեն հավաքվում:

«Մեր օրհներգը կարծես գրագողություն լինի». Արտավազդ Բայաթյան

Հայաստանի խորհրդանիշերը փոխել-չփոխելու հարցն այսօր արվեստագետների քննարկման թեման էր «Հայելի» ակումբում: «Ժամանակին, երբ ընդունվում էին մեր խորհրդանիշերը, կարծիքները տարբեր էին, ըստ երեւույթին քաղաքական որոշում կայացվեց այդ հարցում, հաշվի չնստեցին մասնագետների կարծիքների հետ թե՛ գերբի, թե՛ հիմնի, թե՛ դրոշի խնդրում: Մեզ առավել եւս պետք է սրտացավ լինել այդ հարցում:  Պետք է այնպիսի խորհրդանիշեր լինեին, որ ժամանակակից

Փաշինյանն առաջարկում է 500 հազար դրամով տուգանել ռուսերեն գրող բժիշկներին, «Գրում են՝ кишечник, չգիտեմ ինչ, էս ի՞նչ ա»

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը համաձայնեց, որ շատ բժիշկներ իսկապես ռուսերեն են գրագրություն վարում, որն իրենց համար այնքան էլ ընդունելի չէ:

Կգործարկվի Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման ավտոճանապարհին տեղադրված արագաչափ սարքը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թ. դեկտեմբերի 21-ից գործարկվելու է Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Արաքս համայնքի վարչական տարածքով անցնող հատվածում տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել

Երեխաներն ամենալավ խնամքն ու պաշտպանությունը գտնում են ընտանիքներում. Արտեմ Ասատրյան

Դեկտեմբերի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքները, բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարությանը ներկայացված որոշումների նախագծերը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ անցնող տարում բավական աշխատանք է կատարվել,

Վարկերը մարելու նոր հնարավորություն

Կառավարությունն ընդլայնել է ընտանեկան դրամագլխի օգտագործման հնարավորությունները «Շատ ճիշտ լուծում է տրվել: Գյուղերում այսօր կան շատ ազատված տներ, որոնք բավական մատչելի կարելի է ձեռք բերել: Իսկ հիփոթեքը գյուղում «աշխատացնելը» բավական բարդ ու թանկ է: Գյուղերում տները ջրի գին են, մարդիկ թողել-գնացել են, գոնե մնացածներն այդ տները կառնեն` իրենք տանիք կունենան, տներն էլ չեն քանդվի»,- «Առավոտի»

Առողջապահության փոխնախարարը անկեղծանում է Հայաստանում Նուրոֆենի եւ մյուս դեղերի որակի մասին

Մեր երկիր մտնող դեղերը ճիշտ չեն պահպանվում, տեղափոխվում ու դրանք կարող են օգնելու փոխարեն վնասել մեր առողջությունը:

Մեկնարկեց «Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում» գիտաժողովը

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի կլոր դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր օսմանականության գաղափարախոսության համատեքստում» գիտաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը մասնավորապես ասաց. «Ավարտվում է 2015 թվականը և կարելի է ասել, որ այս գիտաժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գուցե վերջին ձեռնարկներից մեկն

ՀԱԿ-ի՝ ՍԴ դիմելու քայլի մասին. «Այդ ամենը կրում է արարողակարգային բնույթ»

Ամփոփելով տարին՝ քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը «Հենարան» ակումբում ՀՀ ներքաղաքական իրադարձություններից առանձնացրեց ԲՀԿ-ի շուրջ փետրվարին տեղի ունեցած զարգացումները, երբ կուսակցությունը դուրս մղվեց քաղաքական մրցակցությունից: Մյուս կարևոր իրադարձությունը ըստ նրա՝ դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեն էր: Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը ևս շեշտադրում կատարեց ԲՀԿ-ի վրա: Նա նկատեց. «ԲՀԿ-ն ոչ միայն դուրս մղվեց քաղաքական գործընթացից,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-ի ցերեկը փոքր ինչ կնվազի, 22-23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՏԿԱԻՆ հաղորդագրություն

«ՏՏ ոլորտի 100 երիտասարդ մասնագետ չի մտածում երկրից հեռանալու մասին»

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության բարձր տեխնոլոգիաների արտադրամասում այսօր տրվեց «Վիրտուալ իրականության մարտահրավեր» մրցույթի մեկնարկը: Ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մրցույթի նպատակն է՝ խրախուսել ծրագրավորողներին եւ գիտնականներին, ժամանակակից լավագույն սարքավորումների օգնությամբ ստեղծել վիրտուալ իրականության ծրագրեր, հավելվածներ ու խաղեր. «Մեր երկրում կան խելացի եւ երիտասարդ մասնագետներ, որոնց բացահայտելուն է ուղղված մրցույթը: Ակնկալում ենք ստանալ

«Միայն 27 պատգամավորներով չէ, որ կարելի է ՍԴ-ում վիճարկել հանրաքվեի արդյունքները»

Արտակ Զեյնալյանը կարծում է, որ ՍԴ կարող են դիմել ՀԱԿ-ը եւ բոլոր կուսակցությունները Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ յուրաքանչյուր խորհրդարանական կուսակցություն պարտավոր է մասնակցել ՀԱԿ-ի՝ Սահմանադրական դատարան դիմելու եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն վիճարկելու ստորագրահավաքին. այդպես կքննարկվեին բոլոր այն իրավախախտումները, որոնց մասին բարձրաձայնվում է, եւ կփարատվեին եղած կասկածները: Նշենք, որ դեռ ստորագրահավաքին

Պերմյակովի դատավարությունը կհետաձգվի մեկ ամսով

Վալերի Պերմյակովի նոր պաշտպանը՝ Էդուարդ Աղաջանյանը, միջնորդություն ներկայացրեց դատարան՝ դատը հետաձգել մեկ ամսով, որպեսզի ինքը ծանոթանա 26 հատորանոց քրեական գործին: Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները համաձայնեցին, քանի որ խոսքը վերաբերում է մարդու պաշտպանությանը, միայն թե Լուսինե Սահակյանը դատարանից պահանջեց հաջորդ դատական նիստին նորմալ պայմաններ ստեղծել, քանի որ բացարձակապես չի լսվում ոչ մեկի խոսքը, թարգմանիչն աշխատում է ահավոր

Ռուսաստանի տնտեսական վիճակն էր պատճառը, որ ՀՀ-ն ԵՏՄ-ի օգուտները չզգաց

Կառլեն Խաչատրյանը համոզված է, որ 4-5 տարուց ԵՏՄ-ն ավելի մեծ օգուտներ կբերի Հայաստանին

ԱՄՆ-ն օգտագործում է Հայաստանի վրա ազդեցության վերջին շանսը

«ԱՄՆ-ն օգտագործում է իր վերջին հնարավորությունը Հայաստանի վրա ազդեցություն ունենալու հարցում»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը,  այսպես պատասխանեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Մանրամասնելով նա նշեց. «Որոշ չափով այս հայտարարությունը տարբերվում էր նախորդներից իր  լրջությամբ: Դա հակված եմ բացատրելու նրանով, որ դեսպանատունը և այստեղ գործող անձնակազմը հասկանում են, որ փաստացի այս հանրաքվեից հետո

Էդվարդ Նալբանդյան. Բաքուն պատրանք ունի, թե կարող է բանակցել զենքի ուժով

Յուրաքանչյուր բարձրաստիճան հանդիպումից առաջ Ադրբեջանի սադրանքների հետևանքով հակամարտության գոտում լարվածության աճը օրինաչափություն է դարձել:

«Բայց դուք կմնաք անտեր»

«…-Կյանքից հրաժարվելու ցանկություն ունեցե՞լ եք, սիրո՞ւմ եք կյանքը: – Եթե քաջ եղած լինեի, պետք է, որ վաղուց հրաժարված լինեի, բայց դուք կմնաք անտեր: Վախենամ, որ կմնաք հովիվը կորցրած ոչխարի հոտ, որին որ գայլը կուտի: Գուցե սա ինքնախաբեություն է կամ գուցե ես ինչ-որ դեր եմ ստանձնում որպես մահից խուսափող մարդ…»: Տասներեք տարի առաջ դեկտեմբերի 18-ին ցուրտ

Սերգեյ Մինասյան. «Պարտադիր չէ, որ ռազմական գործողությունները սկսի հենց Ադրբեջանը»

Քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ սահմանային լարվածությունը պայմանավորված է վաղը կայանալիք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումով: «Հենարան» մամուլի ակումբում դառնալով հայկական կողմի զոհերին՝ պարոն Մինասյանն ասաց. «Այս պահին խոսքը գնում է երկու զինվորի մասին, որոնք զոհվել են, երրորդի դեպքում ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն չի տարածել»: Պարոն Մինասյանը փաստեց, որ այս միտումը գրանցվում է յուրաքանչյուր

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930