Օրվա լրահոսը
Կարինը, Ալեքը եւ ՌԱՀՀԿ-ը «1915»-ը ներկայացրին Վանում
15 դեկտեմբերի 2015թ., Երեւան: «Վանա լճի» միջազգային կինոփառատոնի փակման գիշերը «1915» հոգեբանական թրիլլերը խլացնող ծափահարությունների արժանացավ ցուցադրությանը ներկա քուրդ եւ թուրք հանդիսատեսի կողմից եւ դեկտեմբերի 11-ին Վանի կենտրոնում տեղի ունեցած արարողության ժամանակ շահեց ժյուրիի հատուկ մրցանակը: Կարին Հովհաննիսյանի եւ Ալեք Մուհիբյանի համահեղինակությամբ ստեղծված ֆիլմը ցուցադրման նախաշեմին հայտնվել էր հակասությունների կենտրոնում, քանի որ տեղական հակահայկական խմբերը
Հայի ու ադրբեջանուհու հարսանիքի տեսանյութը կրքեր է բորբոքել (Տեսանյութ)
Երգիչ Մրոն կատարվածը արհավիրք է որակում
ՀՀ զինանշանում տեխնիկական շտկումներ են արվելու
Մեր զինանշանի հիմնական տեսքը եւ գաղափարը չի փոխվելու:
Քրիստինե Խանումյան. «Տեղամասում կեղծ լրագրող չէր»
«Դեկտեմբերի 6-ի քվեարկության օրը տեղամասերում ներկա են եղել մեր կայքի արտահաստիքային լրագրողները` իմ կողմից նրանց տրված օրինական բեյջերով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց iLur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը՝ անդրադառնալով հանրաքվեի օրը`դեկտեմբերի 6-ին, հրապարակված «Տեղամասերում կեղծ լրագրողներ են» նյութին: «Իմ՝ ձեզ տված մեկնաբանությունը, որ տեղեկատվությունը հայտնվելու է մեր կայքում, վերաբերվել է կոնկրետ դեպքի`մեր արտահաստիքային լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի դեմ
Հայաստանի լավագույն մարզիկների 10-յակը՝ ըստ սամբոյի ֆեդերացիայի
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամփոփում է Մրցաշրջան 2015-ը և սամբոյի Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների ու Աշխարհի Սուպեր Գավաթի խաղարկության արդյունքներով ներկայացնում Հայաստանի լավագույն մարզիկների 10-յակը. 1. Կիրակոսյան Տիգրան Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի արծաթե մեդալակիր 2. Դանիելյան Աշոտ Աշխարհի Սուպեր Գավաթի հաղթող /գավաթակիր/ 3. Հայրապետյան Էռնեստ Եվրոպայի արծաթե մեդալակիր, Աշխարհի բրոնզե մեդալակիր 4. Պետրոսյան Էդիկ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի
Պյոտր Սվիտալսկի. «Եթե կոռուպցիայի դեմ արդյունավետ չպայքարի Հայաստանը, չի կարող դինամիկ զարգանալ»
«Մի՛ փորձեք հեծանիվ հորինել, նայեք՝ ինչ կա եւ ընտրեք լավագույն լուծումը Հայաստանի համար»
Աղվան Վարդանյան. «Լեւոն Զուրաբյանն անպտուղ աշխատանք է վարում»
«Անիմաստ է անընդհատ սայթաքել նույն փոցխի վրա: Բազմիցս ասել ենք, որ այսօրվա ընտրական համակարգի խնդիրներին Դաշնակցությունը բոլորից լավ է տեղեկացված, բայց չենք կարծում, որ այս պահին Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն կա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը`անդրադառնալով հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը: «Անիմաստ է շարունակել այն անպտուղ աշխատանքը, որը վարում
Ապուր, որի համեմունքը պահպանվել է 1000 տարի. Մամուլյանը՝ Անիի խոհանոցի մասին (տեսանյութ եւ ֆոտոշարք)
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 15-ին «Մեգերյան կարպետ» ցուցասրահում ամփոփեց այս տարվա գործունեությունը: Ազգային-մշակութային խմբերի կատարումներով եւ հայկական անուշեղենների հյուրասիրությամբ ուղեկցվող միջոցառման ժամանակ ներկայացվեց Անիի խոհանոցը: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն Aravot.am-ին հայտնեց, որ կազմակերպությունն ավանդաբար զբաղվել է կերակրատեսակների հավաքչությամբ եւ ներկայացմամբ. «Ուսումնասիրություններ ենք իրականացրել Մատենադարանում
Ջեյմս Ուորլիքը պարզաբանել է, թե ինչու է հանդիպել ԼՂՀ արտգործնախարարի հետ. APA
Լեռնային Ղարաբաղի իշխանությունների նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերմունքը չի փոխվել: ԱՄՆ-ն հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Այս մասին, ադրբեջանական «Apa» գործակալության հետ զրույցում, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Կարեւոր է գիտակցել, որ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, ինչը նաեւ ներառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը»,- ասել
Հայաստանին սպառնո՞ւմ է Ռուսաստանի պես բոյկոտել ՄԻԵԴ որոշումները
Այս տարի հուլիսին Ռուսաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ կառավարությունը կարող է չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, եթե «դրանք հակասում են Ռուսաստանի Սահմանադրությանը»։ Սահմանադրական դատարանը միևնույն ժամանակ նշում է, որ Ռուսաստանի վերաբերյալ գործերն ընդդատյա են Եվրոպական դատարանին: Այս որոշումը լուրջ քննադատության առարկա դարձավ միջազգային իրավունքի մասնագետների կողմից: Մտահոգություններ կան, որ անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ ՀՀ-ին ևս նման որոշում
Ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանների սահմանները փոփոխելու փո՞րձ. armenian-community.ge
Այս օրերին Վրաստանի Խորհրդարանն աշխատում է «Ընտրական կոդեքսում» ուղղումներ ընդունելու շուրջ: Չնայած նրան, որ իշխող կուսակցությունը խոստում է տվել, որ 2020թ. խորհրդարանական ընտրություններին երկրի ընտրական համակարգը ամբողջությամբ կանցնի համամասնական սկզբունքի, այսօր երկրի խորհրդարանը օրենսդրական հիմք է նախապատրաստում 2016թ.-ի խորհրդարանական ընտրությունները մեծամասնական և համամասնական սկզբունքներով անցկացնելու համար: Երկրի Ընտրական Կոդեքսի փոփոխությունների համար առիթ է դարձել Վրաստանի
Եղեգիս գետի հիսուն տոկոսից ավելին վերցված է խողովակների մեջ (տեսանյութ). a1plus.am
«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը եւ ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջին անգամ համատեղ ուսումնասիրություն են կատարել փոքր ՀԷԿ-երի շահագործման խնդիրների վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էկոլուրի» նախագահ Ինգա Զարաֆյանը եւ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը ներկայացրեցին իրենց ուսումնասիրության արդյունքները: Ինգա Զարաֆյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի թիվը հասնում է 144-ի, որից ոչ
ՀՔԾ. Սոցիալական անապահովության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկանք է տրվել
Վարդենիսի սոցիալական ծառայության տարածքային գրասենյակի տնօրենի կողմից ինքնությունը չպարզված անձին Կառլեն Վ.-ի սոցիալական անապահովության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկանք տալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում դեռևս 2014 թվականի դեկտեմբերին հարուցվել է քրեական գործ և շուրջ մեկ տարի կատարվել նախաքննություն: Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝
Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վաղինակ Մկրտչյանին: Վարչական շրջանի նախկին ղեկավար Վարազդատ Մկրտչյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն եղել է արդյունավետ ու հաջողված, ինչը թիմային կազմակերպված աշխատանքի արդյունք է: Նշելով, որ հատկապես վարչական
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Մոնրեալում
Դեկտեմբերի 10-ին Կանադայի Մոնրեալ քաղաքի Ողջակիզման Կենտրոնում Կանադայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնաժողովի և Ողջակիզման Կենտրոնի կազմակերպմամբ բացվեց «Մուսա լեռան 40 օրը. դիմադրության վկայություն Հայոց ցեղասպանության իրադարձությունների կենտրոնում» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին: Ցուցահանդեսին ներկա էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Հայ Առաքելական եկեղեցու
Սուրեն Քրմոյան. «Մենք պարտավոր ենք ձեւավորել համատեղ անհանդուրժողականություն կոռուպցիոն երեւույթների նկատմամբ»
Սուրեն Քրմոյանը համարում է, որ ներկայումս լավ պայմաններ են ստեղծվել կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու համար
Արամ Թարվերդյանը պատմում է, թե ինչպես են ոստիկաններն իրեն բերման ենթարկել (Տեսանյութ)
Երեկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն էր տարածել, որ ոստիկանությունը Ազատության հրապարակից բերման էր ենթարկել նստացույցի մասնակից Արամ Թարվերդյանին 27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի մասին պաստառ ցուցադրելու համար։ Կից տեսանյութում Արամ Թարվերդյանը պատմում է, թե ինչպես են ոստիկանները առանց իրավական հիմք ներկայացնելու իրեն բերման ենթարկել բռնություն և ճնշում գործադրելու
Թեւան Պողոսյան. Դատավորին կարող են պարտավորեցնել ներողություն խնդրել ու ստիպել, որ նման գործերով չզբաղվի
Կառավարությունն առաջարկում է Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել եւ սահմանել օրենսգրքով դատավորներին վերաբերող վարքագծի կանոնները՝ որպես երաշխիք: Սա ԵՄ-ի հետ ՀՀ-ի իրականացվող ծրագրի պահանջն է: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանից (լուսանկարում) հետաքրքրվեց՝ օրինակ, Մոլդովայի օրինակը չե՞ն ուզում կիրառել: Այնտեղ, երբ
Գալուստ Սահակյան. «ԱՄՆ դեսպանատունը Հռոմի Պապը չէ, որ սրբության տեղ դնենք» (Տեսանյութ)
Գալուստ Սահակյանը չի վախենում «սեւ ցուցակից»
Բարոյական վնասի փոխհատուցումը դառնալու է մինչեւ 3 մլն դրամ
Կառավարությունն ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Քաղաքացիական օրենսգրքում: Փոփոխությունները վերաբերում են ոչ նյութական՝ բարոյական վնասի հատուցման համակարգի կատարելագործմանը: Ըստ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի, ներկայումս գործող օրենքով, բարոյական վնասի հատուցման չափերը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Եթե որեւէ պետական պաշտոնատար մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը կամ անգործությունը ոչ նյութական վնաս է հասցրել քաղաքացուն,
ՌԴ ԱԳՆ. ԼՂ հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու Թուրքիայի փորձերն ապակառուցողական են. EADaily
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու փորձերը լիովին ապակառուցողական եւ չեն կարող շարունակական լինել: Այս մասին, ըստ «EADaily»-ի, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: Նա, մասնավորապես մեկնաբանել է թուրք պաշտոնյաների հայտարարությունն այն մասին, որ Անկարան Ադրբեջանին «կօգնի վերադարձնել օկուպացված տարածքները». «ԵԱՀԿ-ում այդպիսի դիրքորոշմանը չեն սատարում: Կա հստակ պատկերացում, որ այս գործընթացում երեք համանախագահները
Զոհված ազատամարտիկների մասին նյութեր՝ «Արցախյան շարժում» էլեկտրոնային շտեմարանում (տեսանյութ)
Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության և գիտական հետազոտությունների բաժնում այսօր տեղի ունեցավ «Արցախյան շարժում» էլեկտրոնային շտեմարանի շնորհանդեսը: Շտեմարանից օգտվելու համար պետք է այցելել գրադարանի կայք՝ Nla.am եւ փնտրել այն «Շտեմարաններ» բաժնում: Մատենագիտության և գիտական հետազոտությունների ենթաբաժնի վարիչ Աստղիկ Վարդանյանը Aravot.am-ին հայտնեց, որ շտեմարանը ներկայացնում է 1988-ից մինչ օրս հրատարակված պարբերականների նյութերը՝ առանց վերլուծության, քանի որ շտեմարանի
30-ամյա կինը հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածնի Կամո-Շահումյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1985 թ. ծնված Լիանա Մ.-ին, ով դեկտեմբերի 8-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ սուտ մատնությունը , որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով: ՀՀ ոստիկանություն
Ադրբեջանը հաղորդում է շփման գծում զոհված զինվորի մասին. APA
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական կողմի հետ ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել է այդ երկրի զինված ուժերի զինծառայող Ռահիմլի Նիհադը: «Apa»-ի փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարությունը խորը ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին եւ բարեկամներին: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը սահմանային լարվածության աճի համար կրկին մեղադրել է հայկական կողմին: Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Վերարտադրությունը անցած լինի
Օրվա իշխանությունը ունի իր վերարտադրության ճանապարհային քարտեզը և վերջերս անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի միջոցով ամեն ինչ արվեց, որպեսզի իշխանությունը հավերժացվի: Այսօր գրավի առարկա է դարձել ոչ միայն շարքային քաղաքացիների ունեցվածքը կամ թանկարժեք նյութական միջոցները, այլև իշխանության արժանապատվությունը…: Իշխանությունը, և հատկապես նրա բարձրագույն էլիտան, երբևէ պատասխան չտվեց, թե ի՞նչ եղավ ԿԲ-ի ոսկու պահուստային պաշարները, ինչպե՞ս չհայտնաբերվեց
«Վերջին 5 տարվա ընթացքում 300 երեխա հայտնվել է անիվների տակ. կամ մահացել է կամ մարմնական վնասվածք է ստացել»
Հյուսիս հարավ միակողմանի ճանապարհը նույնպես վթարների պատճառ է դառնում
Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործից առանձնացված մասի քննությունն այսօր հետաձգվեց: Մեղադրողն այսօր առավոտյան դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ չի կարող մասնակցել նիստին կարեւոր հանդիպման համար ու խնդրել հետաձգել նիստը: Չէին ներկայացել նաեւ ամբաստանյալն ու վկան: Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 29-ին: Հիշեցնենք, որ
«Տեղի է ունեցել բաց և թափանցիկ քվեարկություն, և «ոչ»-ը հաղթել է». Նարեկ Գալստյան
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի գնահատմամբ, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ոչ մի կերպ չտարբերվեց նախորդ ընտրություններից: «Անցավ այնպես, ինչպես անցնում են վերջին 20 տարիների բոլոր ընտրությունները: Հասկացանք, որ ընտրությունները դառնում են կենաց-մահու պայքար և չեն փայլում իրենց բովանդակությամբ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց Նարեկ Գալստյանը: Նա հիշեցրեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՍԴՀԿ դիրքորոշումը՝ կողմ են խորհրդարանական


















































