Օրվա լրահոսը

Լեւոն Թոքմաջյանը կարծում է, որ եթե ընդդիմությունն ավելի կազմակերպված լիներ, գուցե հանրաքվեի արդյունքն էլ այլ լիներ. «Հրապարակ»

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը չի հիշում մի դեպք մեր երկրի պրակտիկայում, որ մի բան բողոքարկեն, եւ ինչ-որ բան փոխվի, դրա համար այս դեպքում էլ առանձնապես մեծ հույսեր չի փայփայում. «Եթե մի բան ֆիքսվեց, արդեն անհնար է, մանավանդ, որ երկրի նախագահն էլ վեր կացավ ու հայտարարեց, որ մեր հանրապետությունն արդեն պառլամենտական է, ճիշտ է՝ ընդդիմությունն ասեց, դեռ

Սերժ Սարգսյանն իշխել է բնազդներին. «Ժամանակ»

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Հայաստանը հայտնվեց բոլոր առումներով անցումային մի շրջանում: Անցումային շրջան է իշխանության մեջ, քանի որ մինչև 2018 թվականը փաստորեն շարունակելու է գործել արդեն հին Սահմանադրությունը, և նորը լիարժեք ուժի մեջ կմտնի 2018-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հրաժեշտ կտա պաշտոնին: Անցումային այդ շրջանը իշխանությանը դնում է մի իրավիճակում, որը բնորոշվելու է մի շարք

ՀԻՄՔԵՐԸ

Գիրք տասնութերորդ
Գլուխ տասներկուերորդ

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վայք-Սարավան, Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածներում, Սիսիանի և Դիլիջանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից,

Անդրեաս Գրոս. «Չեմ կարծում, թե այս հանրաքվեն ավելի պառակտեց հայաստանյան հասարակությանը, գուցե այն չկարողացավ առկա պառակտումները հաղթահարել». «Հրապարակ»

Հարցազրույց Սահմանադրական հանրաքվեն դիտարկած ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Անդրեաս Գրոսի հետ – Ձեր  պատվիրակության գնահատականը՝ «Հանրաքվեն ուղղորդված էր քաղաքական շահագրգռություններով՝ հայ հանրության կարիքներին արձագանքելու փոխարեն», ուշագրավ էր։ Ինչպե՞ս էր հաջողվել իրականության այդքան խորը եւ ճշգրիտ ընկալման հասնել մի քանի օրում։ – Մենք քննարկումներ էինք ունեցել շուրջ 25 հոգու հետ՝ ՀԿ-ներից, լրատվադաշտից, վարչակազմից, իշխող եւ ընդդիմադիր կուսակցություններից, ինչպես նաեւ

Կոնգրեսական. Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորումը (տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը, հայտարարեցին ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ, ելույթ ունենալով Կոնգրեսի շենքում, որտեղ անց էր կացվում Լեռնային Ղարաբաղի անկախության տարեդարձին նվիրված միջոցառում: «Լեռնային Ղարաբաղի հանձնառությունը խաղաղությանը» խորագրով անցած երեկոյին ներկա էին ամերիկացի ազդեցիկ օրենսդիրներ, Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչներ եւ Լեռնային Ղարաբաղից ժամանած արտգործնախարար Կարեն Միրզոյանը: «Որպես աշխարհի ամենահզոր

Այս գիշեր հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով զենիթային կայանքներ և տարբեր տրամաչափի ականանետեր: Դեկտեմբերի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /55 արկ/, 82 /36 արկ/ միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 /84 արկ/

Հասարակությունը հասունանում է

Անցած հանրաքվեն աննախադեպ էր ոչ թե կեղծիքների քանակով (դրանք 20 տարի է՝ միջին հաշվով նույնն են), այլ բացահայտված եւ արձանագրված խախտումների առումով: Ինչի՞ շնորհիվ դա հնարավոր եղավ: Իհարկե, ի թիվս այլ հանգամանքների՝ իր դերը խաղացին տեսագրող եւ նկարահանող սարքերի քանակությունը, դրանց տիրապետելու դյուրինությունը, ինչպես նաեւ, իհարկե, սոցիալական ցանցերը եւ համացանցն ընդհանրապես: Բայց ես չէի թերագնահատի

ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ

Որտեղ հաց՝ էնտեղ կաց: Որտեղ պանիր՝ էնտեղ բանիր: Որտեղ հաց ու պանիր,՝ Էնտեղ կաց ու բանիր:

Առանց ակնկալիքի. ypc.am

ԵՄԱ ամփոփագիր. Մեդիա դաշտում խոսում են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին լրագրողների նկատմամբ ճնշումների, նրանց մասնագիտական գործունեության խոչընդոտումների բազմաթիվ փաստերի մասին: Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածում, որտեղ մասնավորապես արձանագրում են ոչ միայն լրագրողների իրավունքների խախտումները, այլ նաև՝ այն, որ իրավապահ մարմիններին ուղարկվող՝ ԶԼՄ- ների հրապարակումները և իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդումներն այդ խախտումների մասին, «ձևական

Ավտովթարից զոհ եւ վիրավոր Իջեւանում

Վիրավորը տեղափոխվել է Իջեւանի ԲԿ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնին հավակնում է յոթ թեկնածու

Ավարտվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը: Մրցութային հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու նպատակով ս.թ. նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 10-ը դիմել են հետևյալ անձինք` Անուշավան Հազարապետի Զաքարյանը՝ ծնված 1954թ., Ավթանդիլ Գարեգինի Գրիգորյանը՝ ծնված 1948թ., Անահիտ Եղիշեի Արշակյանը՝ ծնված 1957թ.,

Արտակ Գևորգյանն ազատության մեջ է

Րոպեներ առաջ Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը Ոստիկանության Կենտրոնի բաժնից տեղեկացրել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, որ ակտիվիստ Արտակ Գևորգյանն արդեն ազատության մեջ է: Օմբուդսմենի աշխատակազմ  

«Հանձնաժողովի նախագահը պառկել էր սեղանի և մատյանների վրա» (Տեսանյութ). «Ա1+»

Նոր-Նորքի 9-րդ զանգվածի թիվ 2/36 ընտրատեղամասում, որպես ՀԱԿ վստահված անձ, հանրաքվեի ընթացքին հետևել է 18-ամյա Տաթևիկ Կարապետյանը: Նա արձանագրել մի շարք խախտումներ. «Բազմաթիվ անգամ նկատել եմ, որ մեր հանձնաժողովի նախագահը պառկել է սեղանի և մատյանների վրա՝ գրիչը և կնիքը ձեռքին, նկատողություն եմ արել ու ինքը վեր է կացել:  Ժամը 19 անց 14-ին  ինքն ինձ բրդեց

Մեկ օր հանգստանալուց հետո Հրանտ Մելքումյանը հաղթանակ տարավ

Լոնդոնում «London Chess Classic» գերմրցաշարի շրջանակներում ընթացող ՖԻԴԵ-ի օփեն մրցաշարի մասնակիցները մեկօրյա հանգստից հետո վերսկսեցին պայքարը: Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը յոթերորդ տուրում սեւերով պարտության մատնեց ռումինացի Տիբերիու-Մարիան Գեորգեսկուին եւ 5,5 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Նա կես միավոր պակաս է վաստակել երեք առաջատարներից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանական հրետակոծության դեպքում ինչպե՞ս պահպանել անվտանգության կանոնները

Կարմիր Խաչի դասընթացը՝ սահմանագոտու բնակիչների համար

Բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գևորգյանը

Քիչ առաջ տեղեկացանք, որ բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գևորգյանը, ով իբրև այսօր առավոտյան ներկել էր մեր գրասենյակի դուռը: Անկախ նրանից, թե ով է եղել նման արարքի կատարողը, մենք չենք ցանկանում, որ որևէ մարդ ենթարկվի քրեական պատասխանատվության այդ արարքի համար: Մենք համարում ենք նման արարքն անթույլատրելի, սակայն ներում ենք թե’ դրա կատարողներին և թե’

Վարուժան Սուքիասյանը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

ՀՖՖ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստի  օրակարգում դրված է եղել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ նախագահը գործադիր կոմիտեին ներկայացրել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը: Վարուժան Սուքիասյանը հանդես է եկել Հայաստանի ազգային

«Չենք պատրաստվում որեւէ մեկի վրա փեշներս գցենք, մեզ որեւէ մեկի խախտումը պետք չէ». Հերմինե Նաղդալյան

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Նա անդրադառնալով հանրաքվեի խախտումներին: Տիկին Նաղդալյանի համոզմամբ, ընտրություն առ ընտրություն պատմության գիրկն են անցնում բազմաթիվ խախտումներ, միջադեպեր, թերություններ. «Սրա համար մենք հետեւողական աշխատանք ենք կատարում, եւ մեր հանձնառությունը կատարելու ենք ապագայում, որպեսզի ընտրությունները լինեն ավելի քիչ բողոքներով, ավելի քիչ

«Նման կոչերի կարիքը բացարձակապես չի զգացվում». Հերմինե Նաղդալյանը՝ ԵՄ կոչերի մասին

«Այս հանրաքվեի  ընթացքում շատ հետեւողական արձագանք է կատարվում իշխանությունների կողմից բոլոր տեղեկատվություններին,որոնք կապված են խախտումների հետ: Հետաքննվում են բոլոր տեղեկատվությունները: Որտեղ կան ակնհայտ հիմքեր, անմիջապես քրգործեր հարուցվեցին: Քրգործերը վերաբերում են ե՛ւ լրագրողների գործողությունները խոչընդոտելու դրվագներին, նաեւ քվեարկության իրավունքի վերաբերյալ խախտումներին, այսինքն, մեկից ավելի անձանց քվեարկության կամ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերին»,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից

Գյումրու «Շիրակ»-ը կմրցի ԱՄՆ-ի ամենահեղինակավոր ֆուտբոլային թիմի հետ. տոմսի արժեքը սկսվում է 20 դոլարից

Ինչպես հայտնի է, Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հունվարի 30-ին պատրաստվում է մրցել ԱՄՆ-ի ամենահեղինակավոր թիմերից մեկի՝«ԼԱ Գելաքսիի» հետ: Այս պայմանավորվածությունն արդեն իրարանցում է առաջացրել Կալիֆորնիայում բնակվող հայության շրջանակում (ըստ Սամվել Բալասանյանի հաշվարկների, միայն Գլենդել քաղաքում 30 հազար գյումրեցի է բնակվում), որոնք «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան հասցեին բազմաթիվ նամակներ են հղում՝ գրելով. «Ինչ լավ է, որ

Ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանի հրազենային վնասվածք ստանալու գործով ձերբակալվել է 3 անձ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող Ռ.Աբրահամյանի ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, պատճառները, և դեկտեմբերի 10-ին 3 անձ ձերբակալվել է։ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում կրծքավանդակի ձախ հատվածի հրազենային

1965 թվականից հետո առաջին անգամ կվերազինվի Մայր թատրոնը

Մոտ կես տարի տևած վերանորոգման և վերազինման աշխատանքներից հետո արդեն մի քանի ամիս է՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահը հանձնվել է շահագործման: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սիրունյանը, 80-ական թվականներից հետո առաջին անգամ համերգասրահում կատարվեցին վերազինման աշխատանքներ. «Մատակարարվել են հարթակներ՝ նվագախմբի, երգչախմբի, լարային գործիքների և դիրիժորի համար, պրոեկցիոն էկրան,

Ընտրախախտումների վերաբերյալ դեկտեմբերի 9-ի դրությամբ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է 6 քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին «armlur.am» տեղեկատվական հարթակում տեղադրվել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը քվեարկել է ուրիշի փոխարեն. Լրագրողական  հետաքննություն» վերտառությամբ հրապարակում և տեսանյութ,

Մարդու իրավունքների պաշտպանությունը և կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը զինված ուժերում բարձր հիմքերի վրա է դրվում

Դեկտեմբերի 9-ին նշվում է կոռուպցիայի դեմ պայքարի, իսկ դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Իրար հետ փոխկապակցված երկու երևույթ, որոնց ուղղությամբ իրականացվող միջոցառումները զինված ուժերում շարունակական են: Այդ է վկայում նաև վերջերս պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոնը: Կառույցի նպատակն է ծրագրային, հայեցակարգային և համապատասխան իրավական հիմքերի ստեղծմամբ առավել համալիր

Կայացել է սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Դեկտեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2015 թվականին կատարված աշխատանքների մասին զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Զեկուցողը նշեց, որ այս պահին Հայաստանում է գտնվում շուրջ 1700 սիրիահայ, 2012-2015թթ. ՀՀ քաղաքացիություն է ստացել 12.000 սիրիահայ, 1650 սիրիահայ

Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտնենանտ Էնրիկո Ապրիամովի և ՊՆ բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ:  Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները: Սեյրան Օհանյանը եղել է հոսպիտալի վերջերս վերանորոգված բաժանմունքներում, որոնց պայմանները միանգամայն համապատասխանում են արդի

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառում ՄԱԿ-ում

Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված բարձրաստիճան հանդիպում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Գլխավոր Ասամբլեայի նախագահի և Ցեղասպանության կանխարգելման ու պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի կողմից: Միջոցառումը, որին ներկա էին ՄԱԿ անդամ-պետությունների, դիտորդ կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, ինչպես նաև

«Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 6-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 18-ով, անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 46-ով

2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` դեկտեմբեր 10-ին, իրականացված ընդհանուր առմամբ 12 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 6-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 18-ով, անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է  46-ով: Հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնելու վերջնաժամկետն է դեկտեմբերի

«Նոր Հայաստանը» պահանջում է հանրաքվեի արդյունքների՝ միջազգային հետաքննություն

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ այսօրվա տեղեկատվական հավաքի ընթացքում մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ կեսօրին երիտասարդները ցանկացել են Ազատության հրապարակում վրան տեղադրել, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տվել և բռնությամբ բերման ենթարկել: Այնուհետև որոշ պարզաբանումներ ներկայացրեց այն շահարկումների հետ կապված, թե իբր «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքները սակավամարդ են: Պարոն Ավետիսյանը հայտարարեց. «Մինչ այժմ «Նոր

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930