Օրվա լրահոսը

Քաղաքացիների 93 տոկոսը բացասաբար է վերաբերվում ոստիկանության՝ հունիսի 23-ի աշխատանքին

Քաղաքացիների 52 տոկոսը ընդհանրապես բացասական է գնահատել Սերժ Սարգսյանի արձագանքը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի ընթացքում

Անուշ Գրիգորյանը նվաճեց նաեւ Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի կոչումը

Աշխարհի երիտասարդների չեմպիոն, 51 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը քիչ առաջ Հունգարիայում նվաճեց նաեւ այդ տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Երեք անընդմեջ հաղթանակից հետո Անուշիկը մտել էր եզրափակիչ եւ ոսկե մեդալը վիճարկելու էր Հունաստանը ներկայացնող Պելա Ֆոտեինի հետ: ՀԲՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մեր աղջիկը մրցակցին գերազանցել է բոլոր առումներով եւ հաջողության հասնելու ոչ

Աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանը մեկ մասնակից ունի

Չինաստանում մեկնարկած աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանը մեկ ներկայացուցիչ ունի: 400 մետր վազքում հանդես է գալու Ամալյա Շառոյանը, որը բնակվում է Սանկտ-Պետերբուրգում, սակայն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Ամալյան մեկնարկի է դուրս գալու օգոստոսի 24-ին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ all-athletics.com-ի

«Որոշ մասնագիտությունների գծով մասնագետների հերթեր են գոյանում, որոշների դեպքում էլ մասնագետ չի գտնվում»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գտնում է, որ ոչ թե պետք է աշխատել աշակերտի, ուսանողի հիշողության վրա, այլ պետք է զարգացնել նրա մեթոդական-որոնողական ունակությունները: «Աշխարհում ամեն ինչ այնքան արագ է փոխվում, և պարզվում է, որ այն, ինչ անցել ես դպրոցում ու բուհում, գործնականում քեզ պետք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց սոցիոլոգը՝ նկատելով, որ զարգացած երկրներում «Պատմություն»

Պատմությունը կրկնվեց

Շուրջ 15 տարի առաջ այս լուսանկարը դարձյալ հրապարակվել է «Առավոտում»: Այն ժամանակ լուրեր էին տարածվել, թե ՀՀ ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանի մերձավորներից մեկի հուղարկավորության կապակցությամբ գտնվելով Սեւանում՝ գործարար Ռուբեն Հայրապետյանը ծեծել է այն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ դրանից կարճ ժամանակ անց բնապահպանության նախարար նշանակված Վարդան Այվազյանին: Մինչ հանրությունը վրդովված էր, մեկը մյուսին հետեւում

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում հանդիպել է երիտասարդ ճամբարականների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր: Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին՝ ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Միասին-2015» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարում: Սերժ Սարգսյանը կայցելի նաև «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի և «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին: «Պատանի երկրապահ» կառույցի ամառային ճամբարը,

ՀՀԿ-ական պատգամավորը` Լեւոն Տեր-Պետրոսյանին

«Լավ է, որ առաջին նախագահը որոշել է ակտիվ քաղաքականություն դուրս գալ: Ինչպես բոլոր քաղաքացիները, այնպես էլ առաջին նախագահը, նաեւ իբրեւ ՀՀ առաջին սահմանադրական հանրաքվե անցկացրած եւ առաջին Սահմանադրությունն ընդունած մարդ, շատ լավ կլինի, որ մասնակցի ու իր բարի խորհուրդներով աջակցի, որպեսզի այն բարեփոխումները, որոնք մեր ժողովրդին են պետք, ավելի լավ որակով ընդունվեն»,- «Առավոտի» հետ զրույցում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 23-27-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-25-ին կնվազի 6-8 աստիճանով: Երևանում` Օգոստոսի 23-27-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է

Նշանն անդարձության

Իմ անքնության հերթական լուսաբացներին, ամռան հեռացող գիշերների հետքով, ամեն անգամ ակամա ներկա եւ ունկնդիր եմ դառնում Զաքիյան փողոցի թռչունների բազմաձայն երգին, որը շարունակվում է մինչեւ արեւի առաջին ճառագայթի հայտնվելը: Եվ զարմանալի բան. բոլոր թռչունները միանգամից լռում են ու ներանձնանում` ավարտելով արեւագալի փառաբանության իրենց հերթական ծեսը՝ փողոցը թողնելով մեքենաների ահագնացող աղմուկին: Բացվում է նոր օրը, եւ

Ինչու Սյուզի Գեւորգյանը իրեն ծեծող ոստիկանների դեմ բողոք չի ներկայացնում (Տեսանյութ) 

Ոստիկանությունը բանավոր հայտարարությունը ծեծի մասին հիմք չի ընդունում Երեկ Ազատության հրապարակում «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը եւ Հիմնադիր խորհրդարանը բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դատապարտելու Հիմնադիր խորհրդարանի համակիր Սյուզի Գեւորգյանին ծեծի ենթարկելու միջադեպը: Սյուզի Գեւորգյանը վստահեցնում է, որ իրեն ծեծի են ենթարկել ոստիկանները, որովհետեւ ինքը Համահայկական խաղերի ժամանակ թռուցիկներ է բաժանել՝ ռեժիմի դեմ: Ոստիկանները եղել

Վիլեն Խաչատրյան. «Աշխարհը վալյուտային պատերազմի մեջ է»

«Եթե մեր արտահանման ծավալներով կարողացանք ունենալ դոլարային մուտք, մի քիչ ավելի թեթեւ կտանենք այդ շոկը»

Արամ Պաչյանն իր նոր գիրքը կհրատարակի՞, թե՞ ոչ

Արձակագիր Արամ Պաչյանը ֆրագմենտալ վեպ է գրում, որը բաղկացած է առանձին պարբերություններից, տողերից, նախադասություններից: Այստեղ չկա ընդգծված սյուժե, ակնհայտ կապ տեքստերի միջև: Նոր վեպը լրիվ տարբերվում է նախորդ երեք գրքերից («Ռոբինզոն և 13 պատմվածք», «Ցտեսություն, ծիտ», «Օվկիանոս»): Արձակագիրը ստեղծագործելու նոր տարածություն է գտել. «Ինձ միշտ հմայում են նոր ճանապարհները արձակի մեջ, և ես չէի ուզում

Հանդիպե՞լ Սերժ Սարգսյանի հետ, թե՞ ոչ

Քաղաքական ուժերը դեռ կողմնորոշվում են Սահմանադրական բարեփոխումների նախագիծն, ամենայն հավանականությամբ, խորհրդարանում կքննարկվի հերթական, ոչ թե արտահերթ նիստում: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ինչպես հայտնի է, եկող շաբաթ Հայաստան են այցելելու Վենետիկի հանձնաժողովի փորձագետները, հանդիպելու եւ որոշ քննարկումներ են ունենալու սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ: Խոսակցություններ են շրջանառվում, որ

Առանձնատներում տեղադրված վերելակների տեխնիկական անվտանգության սպասարկումն իրականացվում է արտոնագրված կազմակերպությունների կողմից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա կարճվել է 5-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը: 2015 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 12:20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված, 2009 թվականի օգոստոսին ծնված երեխան, գիտակցության չգալով,

Ադրբեջանում ոստիկանությունում մահացածի հարազատների եւ ոստիկանների միջեւ բախումներ են եղել

Ադրբեջանի Մինգեչաուր ավանում 27-ամյա Բահրուզ Հաջիեւի հուղարկավորությունից հետո բախումներ են տեղի ունեցել զոհված հարազատների եւ զինված ոստիկանների միջեւ: Այս տեղեկությունը հաղորդել է «Azadlyg» ռադիոկայանը: Կան տուժածներ եւ ձերբակալվածներ: Մինգեչաուր ներքին զորքեր են մտցվել: Report.az-ն էլ տեղեկացրել է, որ մահացածի հարազատները, իրենց հերթին, ծեծել են քաղաքային դատախազության քննիչ Ռաշադատ Օրուջեւին: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի դիահերձարանի

Ավիաշուկայում՝ ինչպես շաքարավազի շուկայում

PR-ի մասնագետ Հայկ Կիրակոսյանը մեկնաբանում է, թե ինչ բացասական ազդեցություն կունենա Արսեն Ավետիսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը հայկական ավիաշուկայի վրա: «Էյր Արմենիա» ավիաընկերության 51%-ի բաժնետեր Արսեն Ավետիսյանը, որն արդեն մի քանի օր է՝ ծեծված, «ջարդված», հիվանդանոցում էր, երեկ հայտարարեց, որ պատրաստ է հաշտվել Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որին Արսեն Ավետիսյանի

Հայուհուն ձերբակալել են Ղրիմի սահմանին. Khersonline

Տոներին ընդառաջ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները Ղրիմի հետ սահմանին խստացրել եւ ամրապնդել են վերահսկողությունը: Այս տեղեկությունը հաղորդել է «Khersonline»-ը: Օրերս «Կալանչակ» հսկիչ-անցագրային կետում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի մի կին, որը ցանկանում էր գնալ Ղրիմ հանգստանալու: Կինը ձերբակալվել է, քանի որ փորձել է սահմանապահներին 1000 ռուբլի կաշառք տալ: Նա մուտքի թույլտվություն չի ունեցել եւ այդպես է

Օգոստոսի 24-ից Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանի մոտ՝ երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային երթևեկության բարելավման, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի օգոստոսի 24-ից Երևան քաղաքի Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանի մոտ՝ թունելի հատվածում, կկատարվի  երթևեկության կազմակերպման փոփոխություն. Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանին հարակից թունել մտնող ճանապարհի հատվածում, Արմենակյան փողոց-Սարալանջի պողոտա խաչմերուկից Ա. Ավետիսյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար առանձնացված է Սարալանջի

Փաստաբանի սպանության գործով դատախազը հերքեց, թե «հանցավոր համաձայնության է կանչել» տուժողին

Հանգուցյալի քույրը հանրությանը ներկայացրեց իր եւ մեղադրողի՝ գլխավոր դատախազության ՀԿԳ դատախազ Արթուր Երիցյանի միջեւ խոսակցությունը՝ մեղադրանքի կողմի միջնորդություններով իրականացված երեք դատաբժշկական փորձաքննություններից հետո, դիակի արտաշիրիմման վերաբերյալ իր համաձայնությունն ստանալու՝ «մի կոտրվածք, մի բան անելու» եւ մեղադրանքը պնդելու համար, ինչին ինքը չի համաձայնել: Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով խմբակային սպանության եւ խմբակային խուլիգանության հոդվածներով երեք ամբաստանյալներից

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 16000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից

Դադարեցվել են ցուցարարին ապտակած ոստիկանի լիազորությունները. «Ազատություն»

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության նախօրեին կազմակերպած հանրահավաքի ժամանակ քաղաքացուն ապտակած ոստիկան, ավագ լեյտենանտ Ա․ Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն։ Այս տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում  

Թե ինչու «խրտնեցրեց» Անուշ Ալբերտի «Մերկ տղամարդը»

Երիտասարդ գեղանկարիչ Անուշ Ալբերտն առաջին անգամ արվեստասերներին ներկայացավ 2010թ.՝ ՆՓԱԿ-ում, «Լրտեսվող Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսում, որտեղ ցուցադրված էին նաեւ շուրջ 20 այլ նկարիչների աշխատանքներ: Այդ ժամանակ սկսվեց տարաբնույթ խոսակցությունների տարափ հենց Անուշի անվան շուրջ, որի առանցքում գեղանկարչուհու «Մերկ տղամարդ» գործն էր: Տարիների ընթացքում ոչ միայն խոսակցությունները լռեցին, այլեւ կարծես «լռեց» ինքը՝ արվեստագետը: Օրերս Անուշ Ալբերտի

Կայացել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 շենքի 45 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեի հանրակացարանային շենքի վերաբնակեցման ծրագրի 2-րդ փուլի վիճակահանությունը: Ծրագրի այս փուլում ներառված է 45 ընտանիք: Նիստը վարել է   Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 45 ընտանիքների ներկայացուցիչները, վիճակահանության սկզբունքով, ընտրել են Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45 շենքի հարկաբաժիններում առկա 1, 2 և 3 սենյականոց 45

Հայաստանի չեմպիոնները կմասնակցեն շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությանը

Սեպտեմբերի 1-ից 16-ը Խանտի-Մանսիյսկում կայանալու է շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են աշխարհի 40 երկրների 106 ուժեղագույն երիտասարդ շախմատիստներ: Նրանց մեջ են Հայաստանի չեմպիոններ Կարեն Գրիգորյանն ու Սուսաննա Գաբոյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Անվանի մարդիկ՝ առանց պաթետիզմի

Մերուժանի հուշագրությունը՝ «Ասք հիշատակաց» Բանաստեղծ, խորհրդային շրջանի այլախոհ Մերուժանի հերթական արձակ ժողովածուներից մեկը, որ կրում է «Ասք հիշատակաց» վերնագիրը, սիրելի անունների մեծարման գիրք է, հյութեղ լեզվով հուշագրություն: «Ասք հիշատակացում» ներկայացվող լուսավոր կերպարներից յուրաքանչյուրը իր ժամանակի մեծություններից է եղել: Տասը հուշ եւ մեկ ակնարկ ներառող ինքնատիպ ժողովածուն բացվում է Եզնիկ եպիսկոպոս Ազնավուրյանի մասին հուշով: Պատկառազդու եւ

Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը «Սպարտակի» կազմում մեկնել են Պերմ

Այսօր ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Պերմում հյուրընկալվում է տեղի «Ամկարին»: Կարմրասպիտակների գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը ընտրել է 21 ֆուտբոլիստի, որոնցից ընտրելու է թիմի մեկնարկային կազմը: Պերմ Մեկնած ֆուտբոլիստների մեջ են նաեւ Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ youtube.com-ի

Հիմնադիր խորհրդարանը` տարեց մարդու նկատմամբ ոստիկանի բռնության առթիվ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը տարեց մարդու նկատմամբ ոստիկանի բռնության առթիվ Օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ տարեց մարդու նկատմամբ ոստիկանի բռնությունը հերթական անգամ բացահայտեց ռեժիմի դեմքը: Այս դեպքը դարձյալ պետք է սթափեցնի և հիշեցնի բոլորիս, որ ռեժիմը հանցավոր, հակահայ և հակամարդ է միաժամանակ: Ուստի ռեժիմից իրավունք և օրենք ակնկալելու փոխարեն պարտավոր ենք

Լեւոն Արոնյանը եւ աշխարհի 10 ուժեղագույն գրոսմայստերները՝ «Սինքվիլդի գավաթում»

Վաղը ԱՄՆ-ի Սինքվիլդ քաղաքում մեկնարկում է շախմատի «Սինքվիլդի գավաթ» գերմրցաշարը՝ 2-րդը «Grand Chess Tour»-ի ծրագրում: Մասնակցում են աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերները՝ Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Վեսելին Տոպալովը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Լեւոն Արոնյանը եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Անուշ Գրիգորյանը պայքարում է Եվրոպայի ոսկու համար

Երիտասարդների աշխարհի չեմպիոնուհին եզրափակչում չեմպիոնի կոչումը կվիճարկի գերմանացի մրցակցի հետ: Բուլղարիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից մի քանի օր հետո Հունգարիայում մեկնարկել է աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը ներկայացնում են այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ հուլիսին Բուլղարիայում անցկացված «Ոսկե ձեռնոց» միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր, 60 կգ քաշային Անի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930