Օրվա լրահոսը

«Պետք է երթուղայիններին 50 դրամ վճարենք այնքան, մինչեւ կասեցվի սահմանադրական բարեփոխման գործընթացը»

«Ես խորհուրդ կտամ բոլոր այն քայլերն անել, որոնք մեր քաղաքացիական նախաձեռնություններին հաջողություն են բերել, դրանք կրկնել սահմանադրական պայքարի փուլում: Մասնավորապես, եթե մենք պայքար ենք տարել տրանսպորտի թանկացման դեմ պայքարում, հիմա որպեսզի իշխանությունների հետ հավասարը հավասարի պես խոսենք, պետք է վերսկսենք տրանսպորտի թանկացման դեմ պայքար, ոչ թե բոլորս պետք է վճարենք 100 դրամ, այլ՝ 50: Պատկերացնո՞ւմ

Հայտնաբերվել է հակահետևակային ական

Հուլիսի 31-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ ավտոտնակի ետնամասում, հայտնաբերվել է պայթուցիկ սարք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Տեղազննման արդյունքում հայտնաբերվել է ПМН-2 տիպի հակահետևակային ական: ՀՀ ՏԿԱԻՆ

Սահմանային ֆիտոսանիտարական հսկողության ժամանակ հայտնաբերվել են վարակված տնկիներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով արգելվել է Ֆրանսիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծել խաղողի 1500 հատ արմատակալներ (տնկիներ). խմբաքանակը վարակված է եղել ֆիլոքսերայով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային հսկողության շրջանակներում կատարված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ արմատակալները վարակված են ֆիլոքսերայով՝ չնայած, որ ուղեկցող փաստաթղթերը հավաստել են

ՀԷՑ-ի ավտոմեքենաների «ակումուլյատորներն» ամեն տարի փոխել են, անվադողերը՝ տարին 2 անգամ. Հանրային խորհուրդ

Այսօր Հանրային խորհրդում քննարկում էր կազմակերպվել էլեկտրաէներգիայի սակագնի շարունակական բարձրացման, ՀԷՑ-ում աուդիտի մասին: Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը բողոքեց, որ «միջին էլեկտրաէներգիան գնում են Բաշխիչ ցանցերը 19 դրամով, վաճառում են մեզ 42 դրամով, հլը դա էլ քիչ է, ուզում են 48: Հլը պատկերացրեք ինչ եք անում, ավտոմատացման այս դարում, երբ ամեն ինչ պետք է էժանանա,

Ծանոթացեք՝ HACCP, նույն ինքը՝ ՎՎՀԿԿ

Ի՞նչ կարող է պատահել, եթե չպահպանվեն սննդի անվտանգության կանոնները: Դե պարզ է, առաջին հերթին բոլորը մտածեցին ստամոքսի խանգարման եւ թունավորումների մասին: Սակայն հայտնի է, որ սննդի միջոցով մարդուն կարող է անցնել ավելի քան 200 հիվանդություն, այդ թվում՝ 140-150 վարակիչ հիվանդություն: Ընդ որում, նկատենք, որ սննդային հիվանդությունների արդյունքում տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում, 2012-ին, օրինակ, 1,8

Սարգիս Ավետիսյան. «Բերե՛ք կաթողիկոսին նշանակենք երկրի գլուխ» (Տեսանյութ)

Սարգիս Ավետիսյանի խոսքերով՝ եթե այս սահմանադրության նախագիծն անցնի, ապա դա կլինի Հայաստանի կործանումը եւ հետեւաբար՝ բոլորի կործանումը

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվեց ԵԺԿ Ուսանողական կառույցի(EDS) անդամ ձայների աննախադեպ քանակով

Հուլիսի 28-ին Մալթայում մեկնարկեց ԵԺԿ պաշտոնական ուսանողական կառույցի`<<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>> (European Democrat Student –EDS) տարեկան հավաքը: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը ՝ այն ներկայացնում է 1.600.000 ուսանողների 35 եվրոպական երկրներից: <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>> կազմակերպությունը համախմբում է ուսանողական և քաղաքական արդեն շուրջ 40 երիտասարդական կազմակերպությունների ՝ միասին ձևավորելու Եվրոպայի արդի աջակենտրոն քաղաքականությունը: Կազմակերպության հիմնական նպատակն է

«Մենք ոչ մեկի թիմից էլ չենք, մենք մե՛ր թիմից ենք». գյումրեցի ակտիվիստներ (Տեսանյութ)

Հոսանքի թանկացման դեմ պայքարող գյումրեցի ակտիվիստները, որոնք մեկ ամիս առաջ նստացույց էին հայտարարել Գյումրու Թատերական հրապարակում, այսօր բացօթյա մամուլի ասուլիս էին հրավիրել իրենց հարազատ հրապարակում: Տիգրան Պետրոսյանն այս պայքարում որպես ձեռքբերում նշեց քաղաքացիական ակտիվության նոր տեսակի ձեւավորումը, էներգետիկ համակարգում տեղի ունեցող մտահոգիչ երեւույթների՝ հանրության ու մասնագիտական ուշադրության կենտրոնում հայտնվելը: Ակտիվիստ, տնտեսագետ Կարեն Պետրոսյանն էլ ասաց.

Նախարարի հրամանով հաստատվել են բուհերի հեռակա ուսուցման տեղերը

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկն ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի: Համաձայն նախարարի հրամանի՝ հեռակա ուսուցման համար ուսման վարձի չափը սահմանվել է առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում, իսկ մանկավարժական մասնագիտություններով նպատակային տեղերում ընդունվողների համար՝ 50

477.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 31-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,890,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 477.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 477.5 դրամ: NASDAQ OMX Armenia

«Հակակոռուպցիոն հանձնաժողովի հետ ԲՀԿ-ն ամուսնության պայմանագիր չի կնքել»

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը` սահմանադրական բարեփոխումների «անհասկանալի եւ մութ մոտիվացիաների» եւ կառավարության նկատմամբ ԲՀԿ-ի «բարեհաճության» մասին: – «Գելափը» հարցումներ է անցկացրել, համաձայն որոնց՝ Հայաստանի քաղաքացիների 46 տոկոսը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն մեր երկրում կա: Անցած մեկուկես տարում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումները, հանրության տրամադրություններն ու տրամադրվածությունները վկայո՞ւմ են «Գելափի» հարցումների հավաստիությունը: –

Հայկական «էլեկտրոմայդանի» դեպքում խնդիրը միայն սակագները չեն. Krymr

Krymr.com-ում հրապարակած հոդվածում գրող, լրագրող Վլադիմիր Զեմլյանին անդրադառնալով հունիս-հուլիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերին, գրել է, որ Հայաստանը եւ Ուկրաինան այժմ լավագույն վիճակում չեն: Համաշխարհային բանկի տվյալներով՝ հայերն ապրում են աղքատության եզրագծից ցածր վիճակում: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում նրանց ծախսերը կարող են բարձրանալ մեկ երրորդով: Ըստ լրագրողի՝ այս պատմության մեջ կարեւորն այն է, որ

Աղիքային վարակի դեպքեր Գեղարքունիքի մարզում

Հուլիսի 29-ին երեկոյան Մարտունու բժշկական կենտրոն են դիմել ամառային հանգստի ճամբարներից մեկի 4 սան աղիքային վարակին բնորոշ գանգատներով` ջերմություն, փսխում, փորլուծություն: Տեղի և նախարարության մասնագետներն անմիջապես մեկնել են ճամբար, իրականացրել համաճարակաբանական հետազոտություն: Արդյունքում հայտնաբերվել է, որ ևս 16 երեխա` 14 և բարձր տարիքի, ունի նմանատիպ գանգատներ: Բոլոր երեխաները հոսպիտալացվել են: Երեխաների վիճակը գնահատվել է թեթև

Աշոտ Մելիքյան. Հարգանքը լրատվամիջոցների գործունեության նկատմամբ նվազել է

Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ 2015 թվականի առաջին կիսամյակն աննախադեպ էր լրատվամիջոցների նկատմամբ բռնությունների առումով

Ինչպե՞ս հասնել հաջողության քաղաքացիական նախաձեռնություններում

Խորհուրդ է տալիս PR մասնագետը «Առավոտը» PR մասնագետ Հայկ Կիրակոսյանի հետ զրուցել է Հայաստանում ձեւավորվող քաղաքացիական նախաձեռնությունների կողմից կիրառվող տեխնոլոգիաների մասին: Հաշվի առնելով, որ շուտով գուցե պայքարի այլ պատճառներ առաջանան՝ նոր նախաձեռնություններ ծնելով՝ նկատի ունենալով, որ սահմանադրական բարեփոխումները եւս շատերի դժգոհությունն են առաջացրել, մենք պարոն Կիրակոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ խորհուրդ կտա պայքարողներին: PR մասնագետը նախ նշեց,

Հայաստանում բոլոր ցուցանիշները նվազել են, իսկ ինքնասպանություններն ու դրանց փորձերը՝ ավելացել (Տեսանյութ)

ՀՀ-ում մահը, ծնունդը, ամուսնությունն ու ամուսնալուծությունը նվազել է, ՀՀ-ից մարդկանց ելքերի թիվն ավելի շատ է, քան մուտքերի

Գողություն եկեղեցուց

Հուլիսի 29-ին, ժամը 14.00-ին,  «Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցու հոգևոր սպասավորից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան փողոցի գտնվող «Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցու 1-ին հարկից, օգտվելով իր անուշադրությունից, գողացել են բջջային հեռախոսը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մխիթար Հերացու փողոցի թիվ 11 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1991

Շրջադարձ աղմկահարույց քրեական գործով դատավարությունում

Քննչական բաժնի պետի նախկին տեղակալն իրեն մեղավոր չի համարել

Վիճաբանություն Գառնիի հեթանոսական տաճարի մոտ

Հուլիսի 29-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Գառնիի տաճարի դիմաց վիճաբանություն է: Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, Գառնիի  տաճարի մոտ 1955 թ. ծնված Լևոն Լ.-ն, 1966 թ. ծնված Գոհար Լ.-ն, 1956 թ. ծնված

Արտաշատում անկողինը, մանկական հագուստն ու կոշկեղենը փոշու մեջ են վաճառվում (Ֆոտոշարք)

Փողոցային առեւտրի արգելքը կարծես թե չի տարածվում Արտաշատ քաղաքի վրա Արտաշատի կենտրոնական փողոցներից մեկում մայթերին առեւտուրը «ծաղկում» է, քանի որ, ինչպես վաճառականներն են ասում, քաղաքային իշխանությունները տոնավաճառի համար տեղ չեն հատկացնում, որպեսզի մարդիկ գոնե փոքր-ինչ քաղաքակիրթ պայմաններում առեւտուրն իրականացնեն: Օրերս մեր այցելության պահին արտաշատցի առեւտրականները փողոցում, աղբի ու փոշու պայմաններում առեւտուր էին անում: Հագուստը, կոշկեղենն

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Պարույր Հայրիկյան. «Սահմանադրական փոփոխություններն առողջ նպատակ չեն հետապնդում» (Տեսանյութ)

Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ հանձնաժողովին սարսափեցրել է այն, որ հրապարակային քննարկում է տեղի ունենալու

Աղավնաձորցիներին այրված այգիների համար չեն փոխհատուցի

Աղավնաձոր համայնքի մի շարք բնակիչներ հուսահատ վիճակում են. եթե բնությունն այս տարի այլ համայնքների բնակիչների նկատմամբ շռայլ է եղել, բարեբեր տարի է տվել, ապա աղավնաձորցիների համար այս ամառը իսկական փորձություն էր: Հուլիսի 24-ին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում մեծ հրդեհը մոտ 40 գյուղացիների բերքը, կարելի է ասել, մոխրի է վերածել: Հրդեհվել են գյուղի արոտավայրերի մեծ

Կարճվեց Գյումրու փոխոստիկանապետի կեղծ ցուցմունքով հարուցված քրեական գործը (Տեսանյութ) 

Հոսանքի թանկացման դեմ պայքարող գյումրեցի նստացուցարար, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Պետրոյանի նկատմամբ խուլիգանության  հոդվածով հարուցված քրեական գործը կարճվել է: Այն ի սկզբանե գյումրեցի ակտիվիստները որակել էին որպես շինծու մեղադրանք՝ կարճելու համար ժամանակ տալով  իշխանություններին: Այսօր Գյումրու Թատերական հրապարակում հրավիրած բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ Կարեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը

Ադրբեջանը բացահայտել է Գերման Ստերլիգովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պատճառը

«Գերման Ստերլիգովն ու իր հայ փաստաբանները եւս մեկ անգամ ցուցադրեցին իրենց իրավական անգրագիտությունը: Գերման Ստերլիգովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանի համար, որ նա հանցագործություններ է գործել Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքում: Նա դատապարտվել է նախնական կալանքի եւ միջազգային հետախուզում է հայտարարվել»,- այս մասին «Apa»-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը: Հիշեցնենք, որ

«Կարին»-ը Արարատի գագաթին շուրջպար պարեց, 100 մետրանոց Հայոց Եռագույնը` ծածանվեց

Մեծ Եղեռնի 100 ամյակի հիշատակին նվիրված` 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը ծածանվեց Արարատի գագաթին: Այս մասին հայտնում է Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ և 100 մետրանոց դրոշի հեղինակ, Սրապիոն Գևորգյանը` Արևմտյան Հայաստանից: «Նախատեսվածի պես` ուխտավորների խումը Արարատի գագաթին եղավ հուլիսի 29-ին: Նախաձեռնության մասնակիցները Արարատի գագաթին պարզեցին Մեծ Եղեռնի խորհուրդը կրող,

«Ավելի պատրաստված դիմորդներն են գնում ՏՏ ոլորտի ֆակուլտետներ»

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկումները Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է. պատահական չէ, որ մեր երկրի ուսանողների 10%-ն ընտրել է հենց ՏՏ ոլորտին առնչվող մասնագիտացում: Ու քանի որ տնտեսագիտությունն էլ մոդայիկ մասնագիտություն է, ՀՀ բուհերի սովորողների 19%-ն էլ ընտրել է տնտեսագիտություն եւ կառավարում մասնագիտացումը: ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

Խարբերդ թաղամասի արտաքին լուսավորության ցանցը կընդլայնվի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ի թիվս Խարբերդ թաղամասում իրականացվող կենսապահովման տարաբնույթ աշխատանքների, 2015 թվականին շարունակվել է նաև արտաքին լուսավորության ծրագիրը: Ըստ այդմ, կառուցվել է շուրջ 3 կմ արտաքին լուսավորության ցանց կամ լուսավորվել է 4 փողոց: Այս տարվա ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են, սակայն ցանցի ընդլայնման գործընթացը կշարունակվի մինչև տարեվերջ : Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

Աշխարհի ամենաթանկ փողոցները

Իսպանական El Mundo թերթը տպագրել է աշխարհի ամենաթանկ փողոցների անունները, որտեղ վերջին 30 տարում առքուվաճառք է կայացել: Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող Savills ընկերության ներկայացուցիչ Յոլանդա Բարնսը լրատվամիջոցին ասել է, որ նման փողոցներում տներ ունեցողները փողի կարիք առանձնապես չունեն եւ տարածքները պահում են որպես արժեք: Այսպիսով՝ այդ ցանկի առաջին տեղում Հոնկոնգի Պիկ Ռուոդն է, որտեղ անշարժ

Փոքր Վեդիում բացվել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում մասնակցել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը: Կենտրոնը հիմնադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031