Օրվա լրահոսը
Հայրավանքում անցկացվեց «Տերտերյանի ժամանակը» փառատոնը
Հուլիսի 29-ին Հայրավանք գյուղում` կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տան բակում, անցկացվեց «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնը, որն իրականացվում է «Մշակույթ և ապագա» մշակույթի զարգացման և հանրահռչակման հիմնադրամի, ՌԴ Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի աջակցությամբ: Հայրավանքում փառատոնի անցկացման նախապատրաստական աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Գեղարքունիքի
Ապրանք ներմուծողի համար արհեստական խոչընդոտ չի ստեղծվի
ՀՀ կառավարությունը հաստատել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները, ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումը իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը՝ հայերեն և ռուսերեն: ՀՀ տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում ծանուցումն առձեռն կամ փոստային եղանակով հանձնվում է ֆիզիկական անձին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մաքսային մարմիններին՝
Հայ ձեռներեցները կօգտվեն նաև Եվրամիության ծրագրերից
Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (2014-2020թթ.)» Միության ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի հիմնական նպատակն է Հայաստանի ՓՄՁ սուբյեկտներին հնարավորություն տալ օգտվելու Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս ծրագրի մասին ինքը խոսել է նաև
Շավարշ Քոչարյանը ՌԴ-ի կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին զենք վաճառելու մասին
ԱԳՆ փոխնախարարը վստահեցնում է, որ մեր նպատակը տարածաշրջանում բալանս պահելն է
Էլեկտրաէներգիայի արտահանումը կատարվում է ի վնաս մեր ժողովրդի
Մեր երկրի տնտեսության ոլորտի պատասխանատուներն արտահանվող ապրանքների շարքում հպարտությամբ առանձնացնում են նաեւ էլեկտրաէներգիան, մինչդեռ պարզվում է, որ այդ էլէներգիայի արտահանումը կատարվում է ի վնաս մեր բնակչության: Խոսքը, մասնավորապես, Իրան արտահանվող էլէներգիայի մասին է: Նշենք, որ Հայաստանն Իրանին 1 խմ գազի դիմաց տրամադրում է 3 կվ/ժամ էլեկտրաէներգիա: Էներգետիկ-փորձագետ Էմիլ Սահակյանը հաշվարկել է եւ պարզել, որ մեր
Կառավարության որոշմամբ՝ ստուգումների թիվը կրճատվել է ավելի քան 90 տոկոսով
Ստուգումների սահմանափակումը չի վերաբերելու միայն այն հիմնարկներին և բաժնետիրական ընկերություններին, որոնք պետական սեփականություն են և չեն մասնակցում տնտեսական արդյունքի ստեղծմանը:
Դավիթ Շահնազարյանը՝ ՌԴ-ի եւ Բաքվի «նեւրոզի» մասին՝ Իրան-Հայաստան երկաթգծի հետ կապված
Ըստ Դավիթ Շահնազարյանի, Իրան-Հայաստան երկաթգծով ավելի շատ քաղաքականություն է տեղափոխվելու, քան ապրանքներ
«Արցախի հարցում բանակցային նոր գործընթաց է սկսելու կշեռքի նժարը մեր կողմ է». Դավիթ Շահնազարյան
Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում քննարկում էր կազմակերպվել «ԼՂ հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» թեմայով: Քննարկման բանախոսը՝ Համաձայնություն քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը խոսեց ԱՄՆ-ի՝ Պուտինին ուղղված ուղերձի մասին: ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինը, երբ Հարավային Կովկասի վերաբերյալ հետազոտությունների արդյունքները հրապարակեց, մի քանի ուշագրավ հայտարարություն արեց, որը Վաշինգթոնի պաշտոնական տեսակետն է. «ԱՄՆ-ն պատրաստ
Փաստաբանը երեսուն միլիոն դրամ է խոստանում գործը բացահայտողին
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանը վերջերս հրապարակավ «Առավոտ» օրաթերթի միջոցով բանավեճի հրավիրեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` կապված պաշտպանության նախարարության նախկին աշխատակիցների, Արցախի Պաշտպանության բանակի շինվարչության աշխատակիցների՝ ՀԷԿ կառուցելու գործով իր պաշտպանյալին վեց տարուց ավելի ժամկետ-պատժաչափով դատապարտելու դատարանի իրավական գնահատականների հետ: Փաստաբանը խոստացել էր բանավեճից հետո, եթե դատախազը գոնե մեկ ապացույց ներկայացնի հանրությանը, հրաժարվել
Կարելի էր առանձին ոստիկանների, ըստ Անդրեասյանի, ավելի խիստ պատժել (Տեսանյութ)
Հունիսի 23-ին Բաղրամյանում բռնություն կիրառած ոստիկաններին պատժելու գործընթացում ՄԻՊ-ն անելիք չունի
«Այսօր Ադրբեջանը ՌԴ-ի համար թիվ մեկ գործընկերն է տարածաշրջանում». Դավիթ Շահնազարյան
Դավիթ Շահնազարյանը մեկնաբանում է Ուորլիքի ուղերձը Կրեմլին
Գագիկ Մակարյան. «ՓՄՁ-ն գտնվում է մեռնող վիճակում» (Տեսանյութ)
ՓՄՁ-ների զարգացման հիմնական խոչընդոտները ֆինանսական միջոցների բարձր տոկոսոադրույքներն են:
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ
«Գուցե Բրյուսովում էլ սկսեն տնտեսագետ-թարգմանիչներ պատրաստել»
Ըստ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի` Հայաստանում տնտեսագետների ավելցուկ կա Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող մասնագիտացումներով սովորող ուսանողների ընդհանուր թիվը շուրջ 8,48 հազար է: Ըստ նույն աղբյուրի ՏՀՏ ոլորտին առնչվող մասնագիտացումներով սովորող ուսանողների ընդհանուր թիվը կազմում է հայաստանյան բուհերում սովորողների 9,9%-ը: Ինչ վերաբերում է այսօր մեծ պահանջարկ
Տիգրան Առաքելյանը ձերբակալված է՝ շորթման կասկածանքով
ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար
Ալպինիստական հանդերձանքի և տեխնիկական այլ միջոցների կիրառմամբ լվացվել են Երևանի քաղաքապետարանի աշտարակի պատուհանները
Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն պարբերաբար մաքրվում ու լվացվում են քաղաքապետարանի հիմնական մասնաշենքի ապակիներն ու դժվարամատչելի այլ հատվածները: Դարձյալ պայմանագրային հիմունքներով քաղաքապետարանի աշտարակի ապակիներն ու գմբեթը մաքրել է ալպինիստ Սերժ Հովսեփյանը: Արտադրական ալպինիզմ համարվող այս աշխատանքն իրականացվել է 50 մետր բարձրության վրա` անվտանգությունն ապահովող 3 ճոպաններով: Երևանի քաղաքապետարանի աշտարակի ապակիներն ու շենքի գմբեթը Սերժ
Անցկացվել են հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր Էվելին Ֆարկասի համանախագահությամբ հուլիսի 29-ին Վաշինգտոնում անցկացվել են հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքները և նախանշվել են համագործակցության հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել պահպանել զարգացման դինամիկան: Հայկական կողմը
Ջավախքի առողջապահական ցանցում լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակության Վրաստան կատարած աշխատանքային այցը եզրափակվել է Ջավախքում: Պատվիրակության անդամներն այցելել են Ախալքալաքի «Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոն: Ախալքալաքի առողջապահության ոլորտի պատասխանատուները Արմեն Մուրադյանին են ներկայացրել այժմ հիմնանորոգման փուլում գտնվող բժշկական կենտրոնում մատուցվող ծառայությունները, գործիքակազմը: «Ջավախքի առողջապահական ցանցում լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում` վերանորոգումներ, վերակառուցումներ: Նախատեսված է նոր ախտորոշիչ կենտրոնների կառուցում`
ԱՄՆ դեսպանատունը լրացուցիչ վիզայի հարցազրույցներ անցկացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 15-ը (շաբաթ) սահմանում է աշխատանքային օր
ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ամառային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 15-ը (շաբաթ) սահմանում է աշխատանքային օր`լրացուցիչ հարցազրույցներ անցկացնելու ու դիմումներ քննության առնելու նպատակով: Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել այս լրացուցիչ հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված
Թատերական ռեժիսորը կինո «կմտնի»
Դավիթ Հարությունյանը այլ ֆիլմեր կնկարի Ռեժիսոր Դավիթ Հարությունյանին (լուսանկարում) թատերասեր հասարակայնությանը, առավել եւս՝ մասնագետներին ներկայացնելու հարկ չկա: Երեւանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում 2006թ. նրա առաջին աշխատանքին՝ Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» բեմադրությանը, անմիջապես հաջորդեցին Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Րաֆֆու «Խենթը», Ա. Պետրոսյանի «Արատտայի առասպելները», Կոմեդիայի պետական թատրոնում` Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ», Ժան Անույի` «Շրջազգեստով
Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացմանը ժամանել են աննախադեպ մեծ թվով պատվիրակներ և հյուրեր
Հայտարարություն Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հայտարարում է, որ խաղերի հանդիսավոր բացմանը մասնակցելու համար Սփյուռքից ժամանել են աննախադեպ մեծ թվով պատվիրակներ և հյուրեր: Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողության մուտքը Հանրապետական մարզադաշտ լինելու է հրավիրատոմսերով: Համաշխարհային կոմիտեն տեղեկացնում է նաև, որ խաղերի բացման արարողությունը ուղիղ միացմամբ հեռարձակվելու է բոլոր հեռուստաընկերություններով : ՀԽՀԿ լրատվական ծառայություն
Կարգավորիչ գիլյոտինը բարեփոխումներ է առաջարկում Մտավոր սեփականության գործակալության կանոնակարգերում եւ տոհմային անասնաբուծության մասին օրենքում
Այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները, որոնք վերաբերում են Մտավոր սեփականության գործակալության կանոնակարգերին եւ տոհմային անասնաբուծությանը: Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքներով՝ ներկայիս պարտադիր պահանջի փոխարեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաստագիրը հաստատում է, որ տոհմանյութն արտադրված է տոհմային կենդանիների մաքրացեղ
Հայաստանի երիտասարդ ըմբիշները պատրաստվում են մեկնել աշխարհի առաջնության
Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի երիտասարդական հավաքականները նախապատրաստվում են օգոստոսի 10-16-ը Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Ազատ ոճայինների հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մրցավայր մեկնող ըմբիշները մարզվում են Աբովյան քաղաքում: «Տղաներն իրենց լավ են զգում ու մարզվում են ծանրաբեռնվածությամբ: Մինչեւ առաջնության մեկնարկը շուրջ երկու շաբաթ
Վագների թանգարանը ջերմորեն «կխոսի» Հիտլերի մասին
Աշխարհահռչակ գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների՝ Բավարիայի հյուսիսում գտնվող Բայրոյթ քաղաքի թանգարանն ու հավաքածուն ամբողջովին թարմացվել են: Վերջինս նվիրված է կոմպոզիտորի հակասեմիտական հայացքներին եւ Երրորդ Ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերի հետ կապերին: Reuters-ի փոխանցմամբ` թանգարանի վերանորոգումը, որ Գերմանիային շուրջ 20 մլն եվրո է արժեցել, ձգվել է հինգ տարի, եւ թանգարանը վերաբացվել է Վագներյան փառատոնի առիթով: Բացման արարողության
Հաագայի դատարանը Էրդողանի եւ Դավութօղլուի դեմ հետաքննություն է սկսել. Odatv
Հաագայի միջազգային տրիբունալը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանի եւ այլ պաշտոնյաների դեմ: Այս մասին հաղորդել է թուրքական OdaTV կայքը: Ըստ կայքի՝ պատճառը Սիրիայի նկատմամբ իրականացված քայլերն են: Գործընթացը դեռ ուսումնասիրման փուլում է: Որպես կարեւոր ապացույց դիտարկվում է իսլամիստներին բեռնատարներով զենք տեղափոխելու բացահայտումը, որը
Ֆրանսիայում գտնվել է հնագույն ատամ
Ռիա-Նովոստիի փոխանցմամբ` Ֆրանսիացի սիրողական մակարդակի մի խումբ հնագետներ գտել են մարդու ատամ, որի տարիքը, ըստ նրանց, թվագրվում է 560 000 տարի: Հնամյա ատամը գտնվել է Կոն դ՛ Արագո քարանձավում, որը մոտ է Պերպինյան քաղաքին: Որոշ մասնագետների համոզմամբ` ատամի տարիքը չի կարող գերազանցել 100 հազար տարեկանը, քանի որ, օրինակ, ըստ պալեոանթրոպոլոգ Ամելի Վիալետի` հնագույն «եվրոպացին», գիտական
«Ձեր կառույցը գիտի ով է կահույք բերում իր ընտանիքի համար, ով վերավաճառելու»
Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ-ում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների սահմանումը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը կառավարության նիստում տեղեկացրեց, որ սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքների՝ սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցելու
Մոլդովայի ցուցարարները՝ ի պաշտպանություն Երևանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքող ցուցարարների
«Ազատության քաղաքի (Oraşului Libertăţii)» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքող ցուցարարների. Թանկագին ընկերներ, Մենք՝ «Ազատություն» վրանային քաղաքի բնակիչներս և էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագների բարձրացման դեմ անժամկետ բողոքի ակցիայի մասնակիցներս, որը տեղի է ունենում Մոլդովայի Հանրապետությունում, Քիշնևում, ողջունում ենք և մեր աջակցությունն ենք հայտնում ձեզ՝ հայ ժողովրդի արժանապատիվ կյանքի
Սիգալը կգա Կրասնոդար
Ամերիկացի հանրահայտ դերասան, երաժիշտ Սթիվեն Սիգալը նոյեմբերի 14-ին համերգ կտա Կրասնոդարում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Սիգալը Կրասնոդար կժամանի իր խմբի 10 երաժիշտների հետ: 64-ամյա աստղը հայտնի է «Հայրենասերը», «Հրամայված է ոչնչացնել», «Նիկո-2», «Նիկո-3» եւ այլ ֆիլմերից: Իր Thunderbox խմբի հետ նա թողարկել է երկու ալբոմ՝ Mojo Priest (2005) եւ Songs From The Crystal Cave (2006): Հիշեցնենք, որ
Ինչի մասին է լռում «LYDIAN»-ը. Ամուլսարի ծրագիրը կարող է բերել թթվային աղետի
Ռուսալեզու golosarmenii.am կայքի լրագրող Աշոտ Արամյանի “О ЧЕМ МОЛЧИТ LYDIAN” վերլուծական հոդվածում կան բազմաթիվ կարևոր հարցադրումներ Ամուլսարի ոսկու հանքավայրի էկոլոգիական վտանգների մասին: Ուզում ենք ներկայացնել նաև այդ հոդվածի մասնակի հայերեն թարգմանությունը, որ հրապարակվել է ecolur.org կայքում: …«LYDIAN»-ի գործադիր փոխնախագահ Դիդիե Ֆոլենը նշում է, որ Ամուլսարում կիրառվելու է կույտային տարրալվացման մեթոդը, որը ենթադրում է պոչամբարի բացակայություն եւ այլ տեխնոլոգիաների


















































