Օրվա լրահոսը
Հայ-վրացական «Բարեկամության» կամուրջ
Տնտեսական ծրագիր` քաղաքական հետեւանքներով «Հայ-վրացական երկխոսությունը արդյունքներ է տալիս: Կարծում եմ՝ Վրաստանում նոր ուժի իշխանության գալուց հետո երկկողմ հարաբերություններն աստիճանաբար ավելի դրական հարթակ են տեղափոխվում, համագործակցությունն ավելի է խորանում: Բնական է, որ երկու երկրների քաղաքական ղեկավարության շփումներն ավելի խթանիչ երանգ են հաղորդում եւ նպաստավոր են հետագա զարգացման համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ
Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը
Հուլիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարին կից ատյանի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր չորս հարց: ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Է. Եսայանցը: Նա նշեց, որ «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի կազմակերպչական աշխատանքները սկսվել են տարվա սկզբից, մշակվել են սփյուռքյան խմբերի՝ փառատոնին մասնակցության
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամառային հանգստի շրջանում առաջարկում է օգտվել անհատական պահատեղերից
ՎՏԲ-Հայաստան Բանկն արձակուրդների և երկարաժամկետ գործուղումների շրջանում առաջարկում է օգտվել անհատական պահատեղերի տրամադրման ծառայությունից` դրամական միջոցներ, ոսկյա զարդեր, արժեքավոր թղթեր, փաստաթղթեր և այլ արժեքավոր իրեր պահպանության հանձնելու նպատակով: Բանկային անհատական պահատեղերի պահոցներն ապահովում են պահատեղերի պարունակության կատարյալ պաշտպանությունը: Բանկը պատասխանատու է պահատեղերի սարքին լինելու, դրանց հետ աշխատելու անվտանգության համար, երաշխավորում է պահատեղի անձեռնմխելիությունն ու հաճախորդների
Կրկին ակտիվիստների նկարները, կրկին վիրավորական արտահայտություններով. «Ա1+» (տեսանյութ)
«Անվճար ծաղրածու», «Ծնողածեծ զավակ», «Սրիկա», «Մանկլավիկ» եւ այլ վիրավորական արտահայտություններով ակտիվիստների նկարները կրկին Երեւանի փողոցներում են հայտնվել։ Մեզ հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը անիմաստ է համարում դիմել ոստիկանություն. «Անգամ չեմ մտածում, որ սա ոստիկանության ձեռքի գործն է։ Ինչ-որ խեղկատակի գործ է։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Որպեսզի Ռուսաստանը Հայաստանն է՞լ իր հետ ճահիճ քաշի
Իշխանությունն ու ողջ քաղաքական դաշտն անարձագանք են թողնում Թեհրանի ուղերձները Իրանի միջուկային ծրագրի հարցում ձեռք բերված համաձայնությունը հնարավորություններ է բացում Հայաստանի համար. սա պարզ է բոլորին: Իրանի եւ «վեցյակի» միջեւ համաձայնագրի իրականացման եւ Իրանից որոշ պատժամիջոցների հանման դեպքում հայկական կողմը կարող է խորացնել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը առեւտրի, փոխադրումների եւ տեխնոլոգիաների ոլորտում։ Հայաստանը իրական հնարավորություն
Հայ-շվեդական սրբիչային կրքերը թեժանում են. շվեդները սրբիչ են վաճառում «Շիրակ» ակումբին վճարելու համար
Ինչպես տեղեկացրել ենք, «Շիրակ» ֆուտբոլային ակումբն իր ֆուտբոլիստներին սրբիչի գող հռչակելու համար դատի էր տվել շվեդական ֆուտբոլային ակումբին՝ «ԱԻԿ»-ին: Բանն այն է, որ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ու շվեդական «ԱԻԿ»-ի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղից առաջ «ԱԻԿ»-ի ադմինիստրատոր Օկե Անդերսոնը լրագրողներին հայտնել էր, թե շիրակցիները հյուրերի հանդերձարանից գողացել են 17 սրբիչներ:
Առաջիկա օրերին պահպանվում է բուսածածկ տարածքների հրդեհավտանգությունը
Հուլիսի 30-ին «Բլից ինֆո» ակումբում կայացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2015 թ.-ի առաջին կիսամյակի արտակարգ դեպքերի մասին վիճակագրական տվյալները: Ըստ Հ. Խանգելդյանի՝ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ գրանցվել է արտակարգ դեպքերի աճ, միաժամանակ նվազել է զոհերի թիվը՝ 5757 դեպք և 276 զոհ,
Իրանի կախվածությունը Հայաստանից կթուլանա պատժամիջոցների վերացմամբ
2015 թվականին Հայաստանի 1.5 տնտեսության աճի միջազգային կանխատեսումներին տնտեսագետ Արտակ Մանուկյանը թերահավատորեն է մոտենում, քանի որ աճի որեւէ կարեւոր նախադրյալ չի տեսնում: Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը այս տարի մեր երկրում կանխատեսում է ՀՆԱ-ի 1.5% աճ, մինչդեռ փետրվարին կանխատեսում էր 0.5% անկում: Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամն էլ 0% էր կանխատեսել: Հայաստանի տնտեսության աճն ապահովող կարեւոր
Սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխել է սեպտեմբերի 19-ը
ՀՀ կառավարությունը 2015թ. սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխել է 2015թ. սեպտեմբերի 19-ը՝ շաբաթ օր: Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է. «Խաչվերացի տոնը, որը ժողովուրդն առավել հաճախ անվանում է Սուրբ Խաչ, ժողովրդի գիտակցության մեջ և կենցաղում արմատավորված է ու նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր: Ավանդույթի ուժով ամեն տարի մարդիկ տոնին հաջորդող երկուշաբթի օրը գնում են
Օգոստոսի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքում
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Տերյան և Կողբացի փողոցների Արամի ու Թումանյան փողոցների միջև ընկած հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Տերյան և Կողբացի փողոցների վերոհիշյալ հատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Տերյան փողոցում՝ Արամի փողոցից դեպի Թումանյան փողոց, իսկ Կողբացի փողոցում՝ Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց ուղղություններով: ՀՀ
478 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հուլիսի 30-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,840,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 478 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 478 դրամ: NASDAQ OMX Armenia
Հաստատվել է ոստիկանության գործունեության բարեփոխման ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ԿԱ ոստիկանության գործունեության ոլորտի 2015-2017թթ. բարեփոխման ծրագիրը, որի ընդունումը բխում է ՀՀ նախագահի 2014թ. ապրիլի 23-ի «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրության պահանջներից: Նոր ծրագրով կապահովվի արդեն իսկ իրականացված բարեփոխման շարունակությունը: Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց
Կառավարության որոշումը համապատասխանեցվում է ՀՀ օրենքին
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում՝ այն համապատասխանեցնելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2014թ. դեկտեմբերի 1-ի ՀՀ օրենքին: Այդ օրենքով արմատական փոփոխություններ են կատարվել վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստներին առնչվող հարաբերություններում, հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանվել է մայրության
Հայրավանքում անցկացվեց «Տերտերյանի ժամանակը» փառատոնը
Հուլիսի 29-ին Հայրավանք գյուղում` կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տան բակում, անցկացվեց «Տերտերյանի ժամանակը» խորագրով փառատոնը, որն իրականացվում է «Մշակույթ և ապագա» մշակույթի զարգացման և հանրահռչակման հիմնադրամի, ՌԴ Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության և Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի աջակցությամբ: Հայրավանքում փառատոնի անցկացման նախապատրաստական աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Գեղարքունիքի
Ապրանք ներմուծողի համար արհեստական խոչընդոտ չի ստեղծվի
ՀՀ կառավարությունը հաստատել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները, ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումը իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը՝ հայերեն և ռուսերեն: ՀՀ տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում ծանուցումն առձեռն կամ փոստային եղանակով հանձնվում է ֆիզիկական անձին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մաքսային մարմիններին՝
Հայ ձեռներեցները կօգտվեն նաև Եվրամիության ծրագրերից
Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (2014-2020թթ.)» Միության ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի հիմնական նպատակն է Հայաստանի ՓՄՁ սուբյեկտներին հնարավորություն տալ օգտվելու Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս ծրագրի մասին ինքը խոսել է նաև
Շավարշ Քոչարյանը ՌԴ-ի կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին զենք վաճառելու մասին
ԱԳՆ փոխնախարարը վստահեցնում է, որ մեր նպատակը տարածաշրջանում բալանս պահելն է
Էլեկտրաէներգիայի արտահանումը կատարվում է ի վնաս մեր ժողովրդի
Մեր երկրի տնտեսության ոլորտի պատասխանատուներն արտահանվող ապրանքների շարքում հպարտությամբ առանձնացնում են նաեւ էլեկտրաէներգիան, մինչդեռ պարզվում է, որ այդ էլէներգիայի արտահանումը կատարվում է ի վնաս մեր բնակչության: Խոսքը, մասնավորապես, Իրան արտահանվող էլէներգիայի մասին է: Նշենք, որ Հայաստանն Իրանին 1 խմ գազի դիմաց տրամադրում է 3 կվ/ժամ էլեկտրաէներգիա: Էներգետիկ-փորձագետ Էմիլ Սահակյանը հաշվարկել է եւ պարզել, որ մեր
Կառավարության որոշմամբ՝ ստուգումների թիվը կրճատվել է ավելի քան 90 տոկոսով
Ստուգումների սահմանափակումը չի վերաբերելու միայն այն հիմնարկներին և բաժնետիրական ընկերություններին, որոնք պետական սեփականություն են և չեն մասնակցում տնտեսական արդյունքի ստեղծմանը:
Դավիթ Շահնազարյանը՝ ՌԴ-ի եւ Բաքվի «նեւրոզի» մասին՝ Իրան-Հայաստան երկաթգծի հետ կապված
Ըստ Դավիթ Շահնազարյանի, Իրան-Հայաստան երկաթգծով ավելի շատ քաղաքականություն է տեղափոխվելու, քան ապրանքներ
«Արցախի հարցում բանակցային նոր գործընթաց է սկսելու կշեռքի նժարը մեր կողմ է». Դավիթ Շահնազարյան
Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում քննարկում էր կազմակերպվել «ԼՂ հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» թեմայով: Քննարկման բանախոսը՝ Համաձայնություն քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը խոսեց ԱՄՆ-ի՝ Պուտինին ուղղված ուղերձի մասին: ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինը, երբ Հարավային Կովկասի վերաբերյալ հետազոտությունների արդյունքները հրապարակեց, մի քանի ուշագրավ հայտարարություն արեց, որը Վաշինգթոնի պաշտոնական տեսակետն է. «ԱՄՆ-ն պատրաստ
Փաստաբանը երեսուն միլիոն դրամ է խոստանում գործը բացահայտողին
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանը վերջերս հրապարակավ «Առավոտ» օրաթերթի միջոցով բանավեճի հրավիրեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` կապված պաշտպանության նախարարության նախկին աշխատակիցների, Արցախի Պաշտպանության բանակի շինվարչության աշխատակիցների՝ ՀԷԿ կառուցելու գործով իր պաշտպանյալին վեց տարուց ավելի ժամկետ-պատժաչափով դատապարտելու դատարանի իրավական գնահատականների հետ: Փաստաբանը խոստացել էր բանավեճից հետո, եթե դատախազը գոնե մեկ ապացույց ներկայացնի հանրությանը, հրաժարվել
Կարելի էր առանձին ոստիկանների, ըստ Անդրեասյանի, ավելի խիստ պատժել (Տեսանյութ)
Հունիսի 23-ին Բաղրամյանում բռնություն կիրառած ոստիկաններին պատժելու գործընթացում ՄԻՊ-ն անելիք չունի
«Այսօր Ադրբեջանը ՌԴ-ի համար թիվ մեկ գործընկերն է տարածաշրջանում». Դավիթ Շահնազարյան
Դավիթ Շահնազարյանը մեկնաբանում է Ուորլիքի ուղերձը Կրեմլին
Գագիկ Մակարյան. «ՓՄՁ-ն գտնվում է մեռնող վիճակում» (Տեսանյութ)
ՓՄՁ-ների զարգացման հիմնական խոչընդոտները ֆինանսական միջոցների բարձր տոկոսոադրույքներն են:
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ
«Գուցե Բրյուսովում էլ սկսեն տնտեսագետ-թարգմանիչներ պատրաստել»
Ըստ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի` Հայաստանում տնտեսագետների ավելցուկ կա Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող մասնագիտացումներով սովորող ուսանողների ընդհանուր թիվը շուրջ 8,48 հազար է: Ըստ նույն աղբյուրի ՏՀՏ ոլորտին առնչվող մասնագիտացումներով սովորող ուսանողների ընդհանուր թիվը կազմում է հայաստանյան բուհերում սովորողների 9,9%-ը: Ինչ վերաբերում է այսօր մեծ պահանջարկ
Տիգրան Առաքելյանը ձերբակալված է՝ շորթման կասկածանքով
ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար
Ալպինիստական հանդերձանքի և տեխնիկական այլ միջոցների կիրառմամբ լվացվել են Երևանի քաղաքապետարանի աշտարակի պատուհանները
Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն պարբերաբար մաքրվում ու լվացվում են քաղաքապետարանի հիմնական մասնաշենքի ապակիներն ու դժվարամատչելի այլ հատվածները: Դարձյալ պայմանագրային հիմունքներով քաղաքապետարանի աշտարակի ապակիներն ու գմբեթը մաքրել է ալպինիստ Սերժ Հովսեփյանը: Արտադրական ալպինիզմ համարվող այս աշխատանքն իրականացվել է 50 մետր բարձրության վրա` անվտանգությունն ապահովող 3 ճոպաններով: Երևանի քաղաքապետարանի աշտարակի ապակիներն ու շենքի գմբեթը Սերժ
Անցկացվել են հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր Էվելին Ֆարկասի համանախագահությամբ հուլիսի 29-ին Վաշինգտոնում անցկացվել են հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքները և նախանշվել են համագործակցության հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել պահպանել զարգացման դինամիկան: Հայկական կողմը


















































