Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ
«Գուցե Բրյուսովում էլ սկսեն տնտեսագետ-թարգմանիչներ պատրաստել»
Ըստ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի` Հայաստանում տնտեսագետների ավելցուկ կա Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող մասնագիտացումներով սովորող ուսանողների ընդհանուր թիվը շուրջ 8,48 հազար է: Ըստ նույն աղբյուրի ՏՀՏ ոլորտին առնչվող մասնագիտացումներով սովորող ուսանողների ընդհանուր թիվը կազմում է հայաստանյան բուհերում սովորողների 9,9%-ը: Ինչ վերաբերում է այսօր մեծ պահանջարկ
Տիգրան Առաքելյանը ձերբակալված է՝ շորթման կասկածանքով
ՀՀԿ-ական երկու պատգամավորների վերաբերյալ ինտիմ բնույթի տեսանյութեր տնօրինելու եւ հրապարակելու համար
Ալպինիստական հանդերձանքի և տեխնիկական այլ միջոցների կիրառմամբ լվացվել են Երևանի քաղաքապետարանի աշտարակի պատուհանները
Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն պարբերաբար մաքրվում ու լվացվում են քաղաքապետարանի հիմնական մասնաշենքի ապակիներն ու դժվարամատչելի այլ հատվածները: Դարձյալ պայմանագրային հիմունքներով քաղաքապետարանի աշտարակի ապակիներն ու գմբեթը մաքրել է ալպինիստ Սերժ Հովսեփյանը: Արտադրական ալպինիզմ համարվող այս աշխատանքն իրականացվել է 50 մետր բարձրության վրա` անվտանգությունն ապահովող 3 ճոպաններով: Երևանի քաղաքապետարանի աշտարակի ապակիներն ու շենքի գմբեթը Սերժ
Անցկացվել են հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ դոկտոր Էվելին Ֆարկասի համանախագահությամբ հուլիսի 29-ին Վաշինգտոնում անցկացվել են հայ-ամերիկյան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքները և նախանշվել են համագործակցության հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել պահպանել զարգացման դինամիկան: Հայկական կողմը
Ջավախքի առողջապահական ցանցում լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակության Վրաստան կատարած աշխատանքային այցը եզրափակվել է Ջավախքում: Պատվիրակության անդամներն այցելել են Ախալքալաքի «Ունիմեդ-Սամցխե» բժշկական կենտրոն: Ախալքալաքի առողջապահության ոլորտի պատասխանատուները Արմեն Մուրադյանին են ներկայացրել այժմ հիմնանորոգման փուլում գտնվող բժշկական կենտրոնում մատուցվող ծառայությունները, գործիքակազմը: «Ջավախքի առողջապահական ցանցում լայնածավալ փոփոխություններ են տեղի ունենում` վերանորոգումներ, վերակառուցումներ: Նախատեսված է նոր ախտորոշիչ կենտրոնների կառուցում`
ԱՄՆ դեսպանատունը լրացուցիչ վիզայի հարցազրույցներ անցկացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 15-ը (շաբաթ) սահմանում է աշխատանքային օր
ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ամառային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 15-ը (շաբաթ) սահմանում է աշխատանքային օր`լրացուցիչ հարցազրույցներ անցկացնելու ու դիմումներ քննության առնելու նպատակով: Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել այս լրացուցիչ հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված
Թատերական ռեժիսորը կինո «կմտնի»
Դավիթ Հարությունյանը այլ ֆիլմեր կնկարի Ռեժիսոր Դավիթ Հարությունյանին (լուսանկարում) թատերասեր հասարակայնությանը, առավել եւս՝ մասնագետներին ներկայացնելու հարկ չկա: Երեւանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում 2006թ. նրա առաջին աշխատանքին՝ Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» բեմադրությանը, անմիջապես հաջորդեցին Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Րաֆֆու «Խենթը», Ա. Պետրոսյանի «Արատտայի առասպելները», Կոմեդիայի պետական թատրոնում` Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ», Ժան Անույի` «Շրջազգեստով
Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացմանը ժամանել են աննախադեպ մեծ թվով պատվիրակներ և հյուրեր
Հայտարարություն Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հայտարարում է, որ խաղերի հանդիսավոր բացմանը մասնակցելու համար Սփյուռքից ժամանել են աննախադեպ մեծ թվով պատվիրակներ և հյուրեր: Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողության մուտքը Հանրապետական մարզադաշտ լինելու է հրավիրատոմսերով: Համաշխարհային կոմիտեն տեղեկացնում է նաև, որ խաղերի բացման արարողությունը ուղիղ միացմամբ հեռարձակվելու է բոլոր հեռուստաընկերություններով : ՀԽՀԿ լրատվական ծառայություն
Կարգավորիչ գիլյոտինը բարեփոխումներ է առաջարկում Մտավոր սեփականության գործակալության կանոնակարգերում եւ տոհմային անասնաբուծության մասին օրենքում
Այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները, որոնք վերաբերում են Մտավոր սեփականության գործակալության կանոնակարգերին եւ տոհմային անասնաբուծությանը: Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքներով՝ ներկայիս պարտադիր պահանջի փոխարեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաստագիրը հաստատում է, որ տոհմանյութն արտադրված է տոհմային կենդանիների մաքրացեղ
Հայաստանի երիտասարդ ըմբիշները պատրաստվում են մեկնել աշխարհի առաջնության
Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի երիտասարդական հավաքականները նախապատրաստվում են օգոստոսի 10-16-ը Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Ազատ ոճայինների հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մրցավայր մեկնող ըմբիշները մարզվում են Աբովյան քաղաքում: «Տղաներն իրենց լավ են զգում ու մարզվում են ծանրաբեռնվածությամբ: Մինչեւ առաջնության մեկնարկը շուրջ երկու շաբաթ
Վագների թանգարանը ջերմորեն «կխոսի» Հիտլերի մասին
Աշխարհահռչակ գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների՝ Բավարիայի հյուսիսում գտնվող Բայրոյթ քաղաքի թանգարանն ու հավաքածուն ամբողջովին թարմացվել են: Վերջինս նվիրված է կոմպոզիտորի հակասեմիտական հայացքներին եւ Երրորդ Ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերի հետ կապերին: Reuters-ի փոխանցմամբ` թանգարանի վերանորոգումը, որ Գերմանիային շուրջ 20 մլն եվրո է արժեցել, ձգվել է հինգ տարի, եւ թանգարանը վերաբացվել է Վագներյան փառատոնի առիթով: Բացման արարողության
Հաագայի դատարանը Էրդողանի եւ Դավութօղլուի դեմ հետաքննություն է սկսել. Odatv
Հաագայի միջազգային տրիբունալը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանի եւ այլ պաշտոնյաների դեմ: Այս մասին հաղորդել է թուրքական OdaTV կայքը: Ըստ կայքի՝ պատճառը Սիրիայի նկատմամբ իրականացված քայլերն են: Գործընթացը դեռ ուսումնասիրման փուլում է: Որպես կարեւոր ապացույց դիտարկվում է իսլամիստներին բեռնատարներով զենք տեղափոխելու բացահայտումը, որը
Ֆրանսիայում գտնվել է հնագույն ատամ
Ռիա-Նովոստիի փոխանցմամբ` Ֆրանսիացի սիրողական մակարդակի մի խումբ հնագետներ գտել են մարդու ատամ, որի տարիքը, ըստ նրանց, թվագրվում է 560 000 տարի: Հնամյա ատամը գտնվել է Կոն դ՛ Արագո քարանձավում, որը մոտ է Պերպինյան քաղաքին: Որոշ մասնագետների համոզմամբ` ատամի տարիքը չի կարող գերազանցել 100 հազար տարեկանը, քանի որ, օրինակ, ըստ պալեոանթրոպոլոգ Ամելի Վիալետի` հնագույն «եվրոպացին», գիտական
«Ձեր կառույցը գիտի ով է կահույք բերում իր ընտանիքի համար, ով վերավաճառելու»
Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ-ում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների սահմանումը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը կառավարության նիստում տեղեկացրեց, որ սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքների՝ սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցելու
Մոլդովայի ցուցարարները՝ ի պաշտպանություն Երևանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքող ցուցարարների
«Ազատության քաղաքի (Oraşului Libertăţii)» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքող ցուցարարների. Թանկագին ընկերներ, Մենք՝ «Ազատություն» վրանային քաղաքի բնակիչներս և էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագների բարձրացման դեմ անժամկետ բողոքի ակցիայի մասնակիցներս, որը տեղի է ունենում Մոլդովայի Հանրապետությունում, Քիշնևում, ողջունում ենք և մեր աջակցությունն ենք հայտնում ձեզ՝ հայ ժողովրդի արժանապատիվ կյանքի
Սիգալը կգա Կրասնոդար
Ամերիկացի հանրահայտ դերասան, երաժիշտ Սթիվեն Սիգալը նոյեմբերի 14-ին համերգ կտա Կրասնոդարում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Սիգալը Կրասնոդար կժամանի իր խմբի 10 երաժիշտների հետ: 64-ամյա աստղը հայտնի է «Հայրենասերը», «Հրամայված է ոչնչացնել», «Նիկո-2», «Նիկո-3» եւ այլ ֆիլմերից: Իր Thunderbox խմբի հետ նա թողարկել է երկու ալբոմ՝ Mojo Priest (2005) եւ Songs From The Crystal Cave (2006): Հիշեցնենք, որ
Ինչի մասին է լռում «LYDIAN»-ը. Ամուլսարի ծրագիրը կարող է բերել թթվային աղետի
Ռուսալեզու golosarmenii.am կայքի լրագրող Աշոտ Արամյանի “О ЧЕМ МОЛЧИТ LYDIAN” վերլուծական հոդվածում կան բազմաթիվ կարևոր հարցադրումներ Ամուլսարի ոսկու հանքավայրի էկոլոգիական վտանգների մասին: Ուզում ենք ներկայացնել նաև այդ հոդվածի մասնակի հայերեն թարգմանությունը, որ հրապարակվել է ecolur.org կայքում: …«LYDIAN»-ի գործադիր փոխնախագահ Դիդիե Ֆոլենը նշում է, որ Ամուլսարում կիրառվելու է կույտային տարրալվացման մեթոդը, որը ենթադրում է պոչամբարի բացակայություն եւ այլ տեխնոլոգիաների
Անիսոնը՝ մարսողական եւ շնչառական հիվանդությունների դեմ
Անիսոնը մինչեւ 60 սմ բարձրությամբ միամյա հոտավետ մշակովի խոտաբույս է, որը ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին իսկ պտուղները հասունանում են օգոստոսին։ Բուժական նշանակություն ունեն բույսի պտուղները, որոնք օգտագործվում են առանց մշակման՝ բնական ձեւով։ Բույսը չորացնում են խրձերով, որից հետո մանրացնում եւ անջատում են պտուղները, որոնք կարելի է պահել 3 տարի։ Այն հարուստ է եթերայուղով, որի հիմնական
Մշակույթի նախարարության օտարերկրյա դրամաշնորհները
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» արդեն ներկայացրել էր գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ստացած միջազգային դրամաշնորհները: Շարունակելով շարքը՝ ներկայացնում ենք մշակույթի ոլորտին հատկացված միջազգային դրամաշնորհները: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ մշակույթի և ֆինանսների նախարարություններից տրամադրած տեղեկությունները վկայում են, որ 2005-2014թթ. այլ պետությունների պետական, Եվրամիության մարմիններից և միջազգային կազմակերպություններից Մշակույթի նախարարության ենթակայության կազմակերպությունները ստացել են մի շարք դրամաշնորհներ, որոնց հանրագումարը
Ժողովրդական բժշկությունը առաջարկում է ատամնացավից ազատվելու պարզ միջոցներ
Ատամնացավը մեղմելու համար ժողովրդական բժշկությունը բազում դեղամիջոցներ է առաջարկում: Դրանցից մի քանիսը ունեն հետեւյալ բաղադրատոմսերը՝ եռացնել եղեսպակի տերեւները եւ գոլ եփուկով ողողել բերանը: Ողողելու ընթացքում աշխատել գոլ եփուկը հեռու պահել ցավոտ ատամից: Բուժման այս գործողությունը կրկնել կես ժամ՝ 3-4 անգամ: Մեկ այլ միջոց. վերցնել մի փոքր կտոր խոզի ճարպ, դնել ցավոտ ատամի վրա՝ այտի եւ
Խոշոր հարկատուների վճարած հարկերը նվազել են. «Ժողովուրդ»
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը, անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ, 917 միլիոն 685 հազար դրամով նվազել են։ Այս տարի խոշոր հարկատուներն ընդհանուր վճարել են 325 միլիարդ 15 միլիոն 86 հազար դրամի հարկ՝ անցած տարվա 325 միլիարդ 932 միլիոն 772 հազար դրամի դիմաց։ Խոշոր հարկատուների ցուցակն այս տարվա առաջին կեսի արդյունքներով,
Մարզպետարանի առողջապահության եւ սոցապ վարչության պետի պաշտոնը թափուր է
Կ. Դովլաթբեկյանն այդ պաշտոնը զբաղեցրեց 17 տարի
«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի ծրագրում վերջին մարզաձևը շաշկին էր
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 2-ին մեկնարկել էր «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը: Փառատոնի վերջին օրը` հուլիսի 29-ին, ուժերն են չափել մայրաքաղաքի վարչական շրջանները ներկայացնող շաշկի մարզաձևի պատանի ներկայացուցիչները: Չնայած մարզաձևով սիրողական մակարդակով զբաղվելու փաստին, ինչը նաև փառատոնի կանոնակարգով էր սահմանված, խաղատախտակների մոտ ծավալվել է համառ պայքար, որն
Ռոբերտ Նազարյան. «Աուդիտի հետ կապված, խնդրում եմ, մեզ մի՛ դիմեք». «Ժողովուրդ»
Համաշխարհային բանկին չեք հավատում, միջազգային հեղինակավոր կառույցներին չեք հավատում, եվրոպական կառույցներին չեք հավատում, մեզ չեք հավատում, մեկին պե՞տք է հավատաք, թե՞ չէ։
Երբ եւ ինչպես պետք է ընդունել արեւային լոգանք
Արեւի ճառագայթների ազդեցությունից մաշկի վրա եղած մանրէների մեծ մասը ոչնչանում է, բարձրանում է նյութափոխանակությունը: Ուլտրամանուշակագույն ճառագայթները թեթեւակիորեն լայնացնում են մաշկի արյան անոթները` լավացնելով արյան շրջանառությունը։ Օրգանիզմի համար մեծ նշանակություն ունեցող մաշկային պիգմենտի պարունակությունն ավելանում է, քրտնագեղձերի եւ ճարպագեղձերի գործունեությունը` ուժեղանում։ Թառամած, անգույն եւ հատկապես չոր մաշկը թարմանում է, դառնում առաձգական, հարթ եւ առավել կայուն, իսկ
Նախկին ԲՀԿ-ականը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին. «Որոշեցինք հիշեցնել մեր մասին, որ մենք կանք». «Հայկական ժամանակ»
Կարծում եք՝ Սերժ Սարգսյանը չգիտե՞ր, որ դուք կաք:
Սպանություն Քանաքեռ-Զեյթունում. ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը
Հուլիսի 29-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացուհի և հայտնել, որ Կարապետ Ուլնեցու և Բաբայան փողոցների խաչմերուկում` թիվ 30 շենքի մոտ, կրակոց է լսվել, ամուսիններն ընկած են գետնին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.50-ին, Կ.Ուլնեցու փողոցի թիվ
Բագրատ Եսայան. «Ես բավական թերահավատ եմ նման խորհրդի ստեղծման հարցում». «Հայոց աշխարհ»
Հարցազրույց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ ԲԱԳՐԱՏ ԵՍԱՅԱՆԻ հետ -Տարիներ շարունակ մեզանում ստեղծվել են կոռուպցիայի դեմ պայքարող տարբեր կազմակերպություններ, բայց արդյունք չկա: Ի՞նչ կասեք կառավարության ստեղծած հակակոռուպցիոն խորհրդի մասին: Վստահություն ներշնչո՞ղ է: -Գիտեք վստահություն ներշնչել- չներշնչելը խնդրի երկրորդ կողմն է: Եթե իսկապես այս պահին կա ցանկություն, որ հիշյալ խորհրդի աշխատանքները հաջող ընթանան, ապա պետք է
Հարկային տեսուչները ենթարկվել են քրեական պատասխանատվության
ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գագիկ Մարգարյանը, նույն բաժնի տեսուչներ Սմբատ Խաչիկյանը և Հաբեթ Վարդանյանը` մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձինք, կատարել են պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ 2014 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Հարությունյանին պատկանող դեղատուն են այցելել հիշյալ հարկային տեսչության


















































