Օրվա լրահոսը

Շարժման մարտավարությունն ու հետագա քայլերը դեռ քննարկման փուլում են. «Հայկական ժամանակ»

Նոր ձեւավորված նախաձեռնող խմբի անդամներից Հմայակ Մկրտչյանը երեկ ասաց. «Նախաձեռնող խմբի նպատակն է՝ կատարել կոնկրետ քայլեր, որպեսզի մեր առաջ քաշած պահանջները շուտափույթ կերպով կատարվեն, ցույցն ընթանա բնականոն հունով»։ Դիտարկմանը, որ նախաձեռնող խմբում կան քաղաքական կուսակցությունների անդամներ, այնինչ անընդհատ շեշտվում է այդ պայքարի՝ ապաքաղաքական լինելու մասին, Մկրտչյանն արձագանքեց. «Քաղաքացիները կարող են լինել կուսակցական եւ անկուսակցական։ Եթե

«Հայկական միրգ»-ը կրկին հայտնվել է ՎՊ-ի տեսադաշտում. «Ժողովուրդ»

Դեռեւս 2011 թվականին Հայաստանում թարմ մրգի եւ. ընկուզենու արտահանման, հայկական մրգի համբավն ու բարի անունը տարածաշրջանային եւ միջազգային շուկաներում ներկայացնելու նպատակով Կառավարությունը ստեղծեց «Հայկական միրգ» ԲԲԸ-ն։ Այն, սակայն, կարճ ժամանակ անց հայտնվեց աղմկալի պատմությունների մեջ՝ վերահսկիչ պալատի կողմից ընկերությունում տեղ զտած չարաշահումների բացահայտման արդյունքում։ Թվում էր, թե դրանից հետո ընկերությունում նոր խնդիրները պետք է բացառվեին,

ՀԾԿՀ-ն՝ ԻՆՏԵՌ ՌԱՕ-ի ղեկավարին. անընդունելի ենք համարում արդարացման պատճառ փնտրելու փորձը

Ի պատասխան ԻՆՏԵՌ ՌԱՕ ընկերության ղեկավար պարոն Կովալչուկի հայտարարության ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է իր պաշտոնական դիրքորոշումը. ՀՀ Հանրային ծառայությունները կառավարվող հանձնաժողովն անհասկանալի և հիմնազուրկ է համարում ստեղծված իրավիճակի շուրջ պարոն Կովալչուկի հնչեցրած դիրքորոշումը, ինչը պատրաստ է ապացուցել նաև միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ: Հանձնաժողովը պնդում է, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես կարգավորման ոլորտին

Հայաստանը գնալով ավելի է աղքատանում. «Ժողովուրդ»

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հրապարակել է այս տարվա առաջին հինգ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները։ Ըստ այդմ, տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 488 միլիոն 682 հազար 100 դոլար՝ անցած տարվա 576 միլիոն 267 հազար դոլարի դիմաց, անկումը կազմել է 87 միլիոն 584 հազար 900 դոլար, կամ նույնն է,

Ջրցան մեքենան դուրս բերեցին Բաղրամյան պողոտայից

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայից հեռացրին ջրցան մեքենան: Դրան հաջորդեցին ցուցարարների ծափահարությունները: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ջրցանի հեռացնելու համա՞ր են ծափահարում: Ցուցարարները կատակեցին, թե ոչ, «Կոմանդոսի կոշիկների վրա են ծիծաղում»: Հետո էլ հավելեցին. «Դա արդեն ջրցան չէր, դուշ էր. տակը լավ լողանում էինք»: Հարցին ինչու հեռացրին ջրցան մեքենան, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ այսօր այդպես նպատակահարմար գտան

Աշոտ Ադամյանը՝ Բաղրամյան պողոտայում կատարվողի մասին. «Հրապարակ»

Դերասան Աշոտ Ադամյանին, որը էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի առաջին իսկ օրերից ներկա էր ցույցերին, խնդրեցինք գնահատել շարժման ընթացքը՝ մեկնարկից մինչեւ հիմա, երբ որոշակի փոփոխություններ գրանցվեցին։ Դերասանը նշեց, որ ամենակարեւորը, ինչն իրեն դուր է գալիս, այն է, որ երիտասարդության մեջ արժանապատվության ծիլեր են արթնանում, եւ դրանից հաճելի բան չի կարող լինել։ «Ինչքան արժանապատիվ ժողովուրդ, այնքան ավելի

ԱՐԴԻԱԿԱՆ

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց՝ լեգիտիմ չի:

Ցուցարար. «Նկարեք, նկարեք, վերջին մոհիկաններին»

Բաղրամյան պողոտայում հատուկենտ ցուցարարներ են եւ ոստիկաններ

Ինչու Տիգրան Ուրիխանյանն էլ մաս չի կազմում «կենդանի պատին». «Հրապարակ»

Ազգային ժողովի պատգամավոր, նորաստեղծ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն ընդամենը 1 օր է Բաղրամյան պողոտայում կենդանի պատնեշ կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։ Դրանից հետո նրան այլեւս այնտեղ չեն տեսել։ Ուրիխանյանը դա բացատրում է նրանով, որ չի ցանկացել մասնակցել շոուներին։ Նա նախ նշեց, որ առաջին երկու օրը, երբ տեղի ունեցավ անհամաչափ ուժի կիրառում ցուցարարների նկատմամբ, ինքը

Սերժ Սարգսեանի պարտութիւնը. asbarez.com

Առաջին օրերին ձայնը դուրս չէր գալիս, գուցէ իր նստավայրի վարագոյրներից ծիկրակում էր, սպասում հրաշքի, թէ մարդիկ ակամայ են փողոցում, եւ իրենց պահանջն էլ ակամայ է, ուր որ է կը յոգնեն, կը հեռանան: Եւ եղաւ առաջին օրը: Նախագահի գիտակցութիւնը կայծակնային արագութեամբ «փայլատակեց»: Թափ չհաւաքած շարժումն օրօրոցի մէջ պիտի խեղդել: Մատնացոյց արուեց ջրցան մեքենաներին: Սակայն ջրի հուժկու

ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի աննախադեպ տեսանյութեր են հայտնաբերվել. «Ամերիկայի Ձայն»-

ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող աննախադեպ տեսանյութեր, որոնց վրա են առաջին անգամ պատկերվել Ցեղասպանության տարիներին Թուրքիայից գաղթող հայեր: «Ամերիկայի Ձայն»

«Հունիսի 23-ին նվազագույնն էր, ինչ եղավ, 5 րոպեում կարող ենք կարգը վերականգնել». Օսիպյան

Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում մնացած ցուցարարներն ավելի քիչ են, քան նախորդ օրերին էր: Այսօր ոչ նախորդ օրերի քննարկումները կան, ոչ խաղերը, ոչ երգն ու պարը: Երիտասարդները տարբեր խմբերի բաժանված զրուցում են, իսկ որոշ երիտասարդներ էլ նարգիլե են ծխում: Ցուցարարներից մեկը՝ Տիգրանը, Aravot.am-ին ներկայացրեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցը: Նա փոխոստիկանապետից հետաքրրքվել է՝ ինչ քայլերի

«Նորերի» թույլ եւ ուժեղ կողմերը

Այն, որ մենք ունենք հրաշալի երիտասարդություն, ինձ համար բացահայտում չէ: Դա ես տեսնում եմ ե՛ւ որպես դասախոս, ե՛ւ որպես լրագրող, որն աշխատում է ավելի երիտասարդ գործընկերների կողքին: Բաղրամյան պողոտայի իրադարձությունները եւս մեկ անգամ հաստատեցին իմ կարծիքը՝ մենք ունենք փայլուն երիտասարդություն՝ խիզախ, առանց բարդույթների, թացը չորից հոյակապ տարբերող, մեր պետության ճակատագրով մտահոգված: Ընդ որում, լավն են

Հմայակ Հովհաննիսյան. «Ժողովուրդը գտել է Սերժ Սարգսյանի ասած գաղջ մթնոլորտի հաղթահարման ուղին»

Այս պահին Բաղրամյան պողոտայում է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Վերլուծելով իրավիճակը՝ նա նշեց. «Հասկանալի է, որ այստեղ ներկայացուցչական ցույցեր են շուրջօրյա և արդեն դրանք գրեթե տասն օր է ընթանում են: Այն, որ մեծաթիվ չեն այդ ցույցերը, նշանակում է, որ ժողովուրդը իսկապես նախապատրաստվում է տևական պայքարի, մարդիկ մեկը մյուսին փոխարինելով այստեղ մշտապես լինում են: Ժամանակն

Քաղաքագետը հուշում է, որ լավ կլինի Բաղրամյանում գործողությունների ճանապարհային քարտեզ մշակեն

Բաղրամյանի ցուցարարները քաղաքացիներին հորդորում են օրվա որոշ ժամերի հոսանք չօգտագործել

Ինքնակառավարվողները՝ ցույցի շատ ակտիվ կանանց. «Երեք օր առաջ ո՞վ էր ճանաչում Շուշանյանին»

Բաղրամյան պողոտայում շարունակվող ակցիայի առաջին շարքերում պարբերաբար հայտնվում են մի քանի շատ ակտիվ կանայք, որոնք ինքնակառավարվողներին դիմում են տարբեր կոչերով: Մասնավորապես, նրանք պահանջում են ակցիան քաղաքականացնել եւ ընտրել լիդեր կամ լիդերներ: Նույն սցենարը կրկնվեց նաեւ քիչ առաջ: Ինքնակառավարվող ակցիայի առավել ճանաչելի երիտասարդներից մեկն այդ կանանց պատասխանեց. «Ի՞նչ եղավ երեք օր առաջ: Մինչ այդ ո՞վ էր

Ոստիկանությունը հորդորում է հավաքը տեղափոխել այլ վայր

2015 թ. հունիսի 19-22-ը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները, առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել են հավաք և շուրջօրյա նստացույց: Վերոնշյալ անձինք հունիսի 22-ին անօրինական երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային և հետիոտնային երթևեկությունը, իսկ ժամը 20:00-ի սահմաններում երթը նույն վայրում վերածել են

Ցուցարար կինը Նելլի Դուրյանին. «Բա ո՞ւր էիք, որ ոստիկանությունը անչափահասներին ծեծում ու ջրում էր». (Տեսանյութ)

Նելլի Դուրյանը չասաց՝ կայի՞ն անչափահասներ ջրվողների ու ծեծվողների թվում

«Պատասխան՝ 100 տարի անց»

«Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը, որն անդրադառնում է 1894-1923 թվականներին գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին և այլ վկայություններին, մոտենում է ավարտին: Այժմ ընթացքի մեջ են «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքում ընդգրկվելիք նյութերի խմբագրման, թարգմանության և ձևավորման աշխատանքները: Պատկերագիրքը բաղկացած կլինի 3 բաժիններից: Առաջինում կլինեն Հայոց ցեղասպանության զոհ դարձած մտավորականների վերջին նամակները և

Բաղրամյան պողոտայում ցուցարարի ինքնազգացողությունն էր վատացել

Ցուցարարի ընկերների խոսքերով՝ երիտասարդը գերհոգնած էր

Քաղաքաշինության նախարարն այցելել է Լոռու մարզ

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ մեկնարկել է քաղաքաշինության նախարարության պատվիրակությամբ կառուցվող Վանաձորի բժշկական համալիրից, ուր նախարարը Լոռու մարզպետի, Վանաձորի քաղաքապետի և համալիրի ճարտարապետների հետ շրջայց է կատարել ծանոթանալով սեյսմակայուն իրականացմամբ շինարարական աշխատանքների ընթացքին: Քաղաքաշինության նախարարը և մարզպետարանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ աշխատանքները կատարվում են բարձր որակով և նախատեսված ժամկետում համալիրը շահագործման

«Նաիրիտը» գրավից հանելու նախագիծը կառավարությունում է

«Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդին» եւ «Նաիրիտին» տրամադրված վարկերի պահանջի իրավունքները զիջվում է կառավարությանը

Ադրբեջանի՝ հատուկ զինատեսակներով սպառնալիքներն անհիմն են

Այսօր «Կովկաս» ինստիտուտում տեղի ունեցավ հերթական՝ վեցերորդ վերլուծական զեկույցի ռուսալեզու տարբերակի` «Ուկրաինական ճգնաժամի ռազմա-քաղաքական չափումները. «Հիբրիդային» դասեր հետխորհրդային տարածաշրջանի համար» շնորհանդեսը: Հեղինակն է  Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Զեկույցի ներկայացման ժամանակ ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ աշխատանքում ներկայացված են ուկրաինական հակամարտության զարգացման փուլերը և կատարված է համեմատական վերլուծություն այլ հետխորհրդային հակամարտությունների հետ: Ըստ հեղինակի՝

Որտե՞ղ են ոստիկանները ստիպված լինում իրենց բնական կարիքները հոգալ

Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը «Բաղրամյան պողոտայում բնակվող քաղաքացուց ստացել եմ տեղեկություն, որ պողոտայում տեղակայված ոստիկանական ուժերի համար ստեղծված չեն ողջամիտ պայմաններ իրենց ծառայությունը պատշաճ կատարելու համար։ Մասնավորապես, կանոնակարգված չեն նրանց բնական կարիքները հոգալու ապահովման խնդիրները։ Արդյունքում, ըստ քաղաքացու ներկայացրած տեղեկության, ոստիկանները ստիպված են լինում իրենց բնական կարիքները հոգալ Բաղրամյան պողոտայի հարակից

«Արդեն ուժասպառ եմ եղել ոտքով դեսուդեն գնալուց». Վազգեն Մանուկյանի կինը դժգոհում է Բաղրամյանը փակելուց

Ըստ Վարդուհի Իշխանյանի, Բաղրամյանը փակ պահելն արդեն անիմաստ մարդկանց նեղություն պատճառել է, անհանգստացնում են

Թամարա Յայլոյանի նկատմամբ դեռ տույժ չի կիրառվի

Պերմյակովի պաշտպանությունն իրականացնելուց հրաժարված Թամարա Յայլոյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարցի քննարկումը հետաձգվեց

Սեռով պայմանավորված 12-ից մինչեւ 22 շաբաթական հղիության ընդհատումը կարգելվի

Օրենքով չնախատեսված աբորտ անող բժիշկներին վարչական պատասխանատվության կենթարկեն

Սերժ Սարգսյանն ընդունել է Հորդանանի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրային: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ դրվատանքի է արժանի Հայաստանի և Հորդանանի միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության խորացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու այդ նպատակով նախորդ օրը երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրված փաստաթուղթը: Սերժ

Ջերմուկի անձնագրային ծառայության նախկին պետը քաղաքացուն կեղծ հիմքով անձնագիր է տրամադրել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ջերմուկի անձնագրային ծառայության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 314-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Համաձայն ձեռք բերված տվյալների՝ 2005 թվականի մարտի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և

Օսիպյանի օպերացիան. ինչպես ազատագրեց Ֆրանսիայի հրապարակը. (Տեսանյութ)

Փոխոստիկանապետը տղային համոզում էր, որ ոստիկանը նրան չի «բոքսել». վարորդն ինքն է դեմքով խփել ղեկին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930