Օրվա լրահոսը

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել

2015 թվականի հուլիսի մեկից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Օրենքով կարգավորում են պետական կառավարման կամ ՏԻՄ-երի, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանվում են նաև տվյալների սուբյեկտի իրավունքները, անձնական

Լիլիթ Պիպոյան. «Այս բողոքից հետո այլեւս նիրհ չի լինելու» (Տեսանյութ)

Լիլիթ Պիպոյանի կարծիքով՝ Բաղրամյանը շուտով կբացվի

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Նաջարյանների ընտանիքի անդամներին  

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ամերիկահայ բարերարներ Նաջարյանների ընտանիքի անդամներին՝ բժիշկ-բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին, նրանց որդուն՝ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին, նրա կնոջը և որդուն՝ Պալմիրա և Քրիստոֆեր Նաջարյաններին: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բարեգործական և մարդասիրական գործունեության համար բարերարներՎարդգես և Մերի Նաջարյաններին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների

Սուրեն Շահվերդյան. Ագրեսիվ պայքարը միակ միջոցն է ինչ-որ բանի հասնելու համար (Տեսանյութ)

Սուրեն Շահվերդյանի համար ափսոս կլինի, որ Բաղրամյանը բացվի

Բաղրամյանի էներգետիկան փոխվել է

Բաղրամյան պողոտայում էներգետիկան փոխվել է. «դրայվ» կա, բայց նախկինի պես չի: Հունիսի 28-ի երեկոյան, երբ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարեց, որ բողոքի խաղաղ ակցիան տեղափոխում է Ազատության հրապարակ, ու հեռացավ Բաղրամյան պողոտայից, կարճ ժամանակ անց պողոտայում տրամադրությունը փոխվեց, սկզբում անորոշություն էր, հետո մեղադրանքներ «Ոչ թալանին»-ի հասցեին, հետո տեղ-տեղ ագրեսիվ խոսակցություններ, հայհոյանքներ: Որոշները մոռացել էին՝ ինչի համար

Բեյրութում տեղի ունեցավ Համահայկական 6-րդ խաղերի ջահավառության հանդիսավոր արարողությունը

  Հունիսի 28-ին Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի նահատակաց հուշարձանի մատուռից Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Համահայկական 6-րդ խաղերի ջահավառության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, Բեյրութում գտնվող Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պատվիրակության անդամներ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի

Սուրեն Սուրենյանցը կալանավորված է

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կալանավորվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: Նշենք, որ մարտի 24-ին դատավոր Ա. Բեկթաշյանը կայացրել էր որոշում, որում հիշեցված է որ Սուրեն Սուրենյանցը «օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկներին հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարմար առիթը բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Գերասիմի Աղաջանյանին

Ցույցերը թուլացան, Ռուսաստանի հետ հարցերը լուծվեցին. Հայաստանի նախագահը օգտվեց ֆորայից. EurAsia Daily

«Քանի որ «Պերմյակովի գործի» փոխանցումը հայկական կողմին եւ արտոնյալ պայմաններով վարկի տրամադրումը տեղի են ունեցել երեւանյան ցույցերից հետո, կարելի է ենթադրել, որ դրանք ունեցան կատալիզատորի ազդեցություն: Սակայն, մյուս կողմից, հաշվի առնելով երկու երկրների միջեւ առկա ռազմական-տեխնիկական համագործակցության մակարդակը եւ իրավա-պայմանագրային բազան, դա կարող էր տեղի ունենալ ցանկացած պահին»,- այս մասին, «EurAsia Daily»-ի թղթակցի հետ զրույցում,

«24 միլիարդը իմ համար ղայդին փող ա». Իշխանություններն իրենց գրպանից չեն տա ՀԷՑ-ի փողը

Պարզվում է՝ Վարդան Այվազյանի բարեկամները մասնակցում են ցույցերի

Հունաստանի տապալված երաժշտական փառատոնի գործով վերաքննիչն անփոփոխ թողեց դատավճիռը

Հունաստանում երաժշտական փառատոնին մեր երեխաները չմասնակցեցին Նաիրա Բադալյանի պատճառով: Ամբաստանյալ Նաիրա Բադալյանը 2012թ.-ից սկսած՝ մասնավոր կիթառ էր դասավանդել շուրջ երեսուն աշակերտի։ Երեխաները եւ նրանց տուժող ճանաչված ծնողները իմանալով փառատոնի մասին՝ գումարներ են տալիս նրան, ինչը, սակայն, յուրացնում է: Քրեական գործն ավարտվելուն պես՝ ուղարկվում է դատարան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Նաիրա

Քաղաքագետ.«Բաղրամյանում ամբոխը թույլ չէր տալիս լիդերներ ձեւավորվեին» (Տեսանյութ )

Իսկանդարյանի կարծիքով ՝Բաղրամյանի ակցիայի մասնակիցների մոտ միասնականություն չի եղել հենց սկզբից

Բարդուղ Գաբրիելյան. «Նկատվում է սիգի պաշարների մի փոքր աճ»

Բնապահպանության նախարարությունն այս տարի տենդեր չի հայտարարել

Վարդան Այվազյան. «Շանզ Էլիզեն 2 օր փակ լիներ՝ սենց հանգիստ կնստեի՞ն, մի շաբաթ է՝ Բաղրամյանը փակ է»

«Տարանջատել, որ սա ռուսական կազմակերպություն է՝ պոզով պոչով է, իսկ ամերիկական կազմակերպությունը պոզ ու պոչ չի ունենա՝ ես ձեռնպահ կմնամ գնահատել: Ռուսական է, թե ինչ է՝ կազմակերպության նպատակը շահույթ հետապնդելն է»,- այսօր ՄԱԱ-ում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի հետ կապված այսպիսի դիտարկում արեց՝ կոչ անելով

Տիգրան Տեր-Եսայան. «Բաղրամյանում ոստիկանության և երիտասարդների միջև շփումներն օգտակար են»

«Ֆորում իրավունքի կենտրոն»-ի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը կարծում է, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանության և երիտասարդների միջև շփումները օգտակար են, քանի որ երիտասարդությունը շփումներով է դաստիարակվում: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Լավ է, որ մեր երիտասարդությունը շփվում է ոստիկանության հետ ու ինչ-որ բան սովորում: Ե՛վ ինքն է սովորում ոստիկանությունից, և՛ ոստիկանությունն իրենից: Սահմանադրությունից ու օրենքից են խոսում,

«Ոչ թալանին» բողոքի ցույց Լիոնում

Լիոնի հայ երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ հոսանքի թանկացման և ի սատարումն ՀՀ քաղաքացիների

Դատավորն ադեկվա՞տ է

Դատավոր Էդ. Ավետիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/0807/02/10 քաղաքացիական գործը, որի նախապատմությունը հետեւյալն է: Դեռեւս 2008թ.-ին ամերիկահայ ամուսիններ Հովհաննես եւ Սոնա Սուլախյանները համաձայնության են եկել ՀՀ քաղաքացու հետ, որպեսզի վերջինս օրինականացնի Մաշտոցի պողոտայում իր կառուցած ինքնակամ կառույցն ու վաճառի իրենց: Դրա համար ԱՄՆ-ում 100.000 դոլար վարկ են վերցրել եւ նրան են վճարել 24.000.000 դրամ (80.000

Նշանավոր վանքերը քանդվում են

Վանքերի վրա ծառեր են աճել

Հարություն Մեսրոբյանը վստահ է, որ 7 դրամների խնդիր չկա, կառավարությունը չի էլ փոխհատուցելու (Տեսանյութ) 

Տնտեսագետը համոզված է, որ նվազագույնը 50%-ով կարելի է կրճատել ՀԷՑ-ի ծախսերը, եւ 15%-ով էլ իջեցնել սակագինը

Հատկացվել է ֆրանսիական Դիաբետոն

Շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղապահովումը կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 1-ին Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացվել է «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության Դիաբետոն (գլիկլազիդ) 60 մգ դեղը (հիմք՝ ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի թիվ 78-Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԻԱԲԵՏՈՆ 60 ՄԳ ԴԵՂԻ ԳՆՄԱՆ 2015-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշում): ՀՀ առողջապահության

Արմեն Աշոտյանը կոչ է արել սփյուռքահայ ուսուցիչներին օգտվել հայալեզու էլեկտրոնային պաշարներից 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցում ներկա է գտնվել Սփյուռքահայ ուսուցիչների 2015 թվականի ծրագրի բացմանը: Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել սփյուռքի հայկական դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչներին՝ շեշտելով, որ, նրանք հայ դպրությունն ապահովող այն առաքյալներն են, ովքեր  ճակատագրի բերումով ստիպված են հայեցի սերունդ

Երբ «խոսում» են արխիվները

Մանրամասնում են Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ու Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրեն Կլեր Մուրադյանը: «Առավոտը» Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանից հետաքրքրվեց՝ աշխատանքի ընթացքում ի՞նչ փաստաթղթերի ու նյութերի է հանդիպել, որոնք զարմացրել են իրեն: «Արխիվային գործունեության բնագավառում միշտ էլ նյութերի ես հանդիպում, որոնք շատ զարմանալի են լինում: Օրինակ, ինձ անչափ զարմացրել է,

Գյումրեցի նստացուցարարը՝ երկրի նախագահին. «Այս հարցը արագ կարգավորեք»

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հարցաքննության էր հրավիրվել Գյումրիում հոսանքի թանկացման դեմ պայքարող նստացուցարար, Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս Կարեն Պետրոսյանը, որին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Կարեն Պետրոսյանը քննչականից դուրս գալով՝ Aravot.am-ին փոխանցեց, որ ինքը հրաժարվել է ցուցմունք տալուց, նշել է, որ չի ընդունում մեղադրանքը

Բյուրականի աստղադիտարանը  հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն   

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը  Միջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Այն ընդգրկվել է նաև ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրում: Սույն թվականի հուլիսի 1-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում, հաշվի առնելով Բյուրականի աստղադիտարանի նոր կարգավիճակը, որոշվեց մշակել աստղադիտարանի ռազմավարական ծրագիր եւ բարեփոխել կառավարման համակարգը: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչպես պարողից դարձավ բալետմայստեր

Ասատուր Կարապետյանի զույգ հոբելյանները Լրացավ հայկական պարարվեստի թիվ 1 քարոզիչ, 57-ամյա վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանի ծննդյան 65 եւ բեմական ստեղծագործական գործունեության 45-ամյակները: Ճանաչված արտիստն այս անսամբլում է 1995 թվականից: «Առավոտի» հետ զրույցում Ասատուր Կարապետյանը հիշեց 1970 թվականը, երբ իրենց՝ պարարվեստի ուսումնարանի հայկական պարի բաժնի 3-րդ կուրսի

Անհրաժեշտ է ստեղծել նոր Հայկական հանրագիտարան

ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանություն տվեց նոր Հայկական հանրագիտարան ստեղծելու՝ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության առաջարկությանը: Նոր հանրագիտարանը բաղկացած է լինելու 10 հատորից` թվային, եւ  տպագիր տարբե­րակ­ներով: Հանրագիտարան ստեղծելու համար պետք է կազմավորվեն հեղինակ­ների մասնագիտական խմբեր, որոնք կկազմակերպեն հոդվածների պատրաստումն ու դրանց համակողմանի քննարկումը: Նոր հանրագիտարանի ստեղծումը կիրականացվի 2016-2026 թվականներին: ՀՀ ԳԱԱ նախագահությունը մտադիր է դիմել ՀՀ կառավարությանը՝

Զարուհի Փոստանջյանը. «Վլադիմիր Գասպարյանը մոռացել է, որ գտնվում է ծառայության մեջ» (Տեսանյութ)

Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ ոստիկանապետի հայտարարությունները պետք է լինեն զսպված

ԱՄՀ-ի տնօրեն Մասուդ Ահմեդի հայտարարությունը Հայաստան կատարած այցի ավարտին

ԱՄՀ-ի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն պրն. Մասուդ Ահմեդը հունիսի 28-ից հուլիսի 1-ն այցելել է Հայաստան` իշխանությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ հանդիպելու համար: Այցի ավարտին պրն. Մասուդն արել է հետևյալ հայտարարությունը. «Շատ ուրախ էի այցելել Հայաստան և հանդիպել նախագահ Սարգսյանի, վարչապետ Աբրահամյանի, բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, միջազգային համայնքի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Մենք կարծիքներ փոխանակեցինք Ռուսաստանի տնտեսական

Զարուհի Փոստանջյան. «Որոշումը՝ մնալ Բաղրամյան պողոտայում, հաղթական էր» (Տեսանյութ)

Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ բանավեճը տվել է իր լուծումը

Տեղապտույտ՝ Բաղրամյան… փակուղում. «Հայոց աշխարհ»

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում երեկ էլ շարունակվում էր բողոքի ակցիան, եթե կարելի է որպես ակցիա բնորոշել այն, ինչ տեղի էր ունենում: Ճիշտն ասած, օրվա մեծ մասը, հասկանալի է, նաեւ երեւանյան տապով պայմանավորված, առանձնահատուկ ոչինչ էլ տեղի չէր ունենում: Ցանկության դեպքում, կարելի է, իհարկե, որպես կարեւոր իրադարձություն մատուցել, ասենք, ինչ-որ հարբած կնոջ ու նրա ծանոթների՝ սպիտակ «Նիվայով»

Վահագն Խաչատրյան. եթե այդ գումարները կային, ապա հետաքրքիր է՝ ինչո՞ւ տեղի ունեցավ սակագնի բարձրացում. «Չորրորդ իշխանություն»

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ «ՉԻ»-ն երեկ զրուցել է վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիներին Սերժ Սարգսյանի ներկայացրած առաջարկների մասին։ – Ինչպե՞ս հասկանանք Ս. Սարգսյանի հայտարարությունը, որ մինչեւ աուդիտի անցկացումը, էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում առաջացած տարբերությունը վճարելու է կառավարությանը։ – Սա էլ է անորոշ։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930