Օրվա լրահոսը

Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնությունների գործով մեղադրանք է առաջադրվել Սուրիկ Խաչատրյանի եղբորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ բացահայտումն ապահովելու համար։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ կատարված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք

Հարուցվել է քրեական գործ՝ լեյտենանտի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեյտենանտ Մավրիկ Մելիքյանի մահվան դեպքի առթիվ։ 30.06.2015թ.՝ ժամը  13:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում, զինծառայող, լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել իր գլխի շրջանին: ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին լեյտենանտն ստացած մարմնական վնասվածքից ժամը

Ավարտվել են ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման աշխատանքները

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության կողմից արդեն ավարտվել են ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման աշխատանքները: Միաժամանակ նշենք, որ հանրապետության այն բնակիչները, ովքեր արդեն ունեն թվային ազդանշանի ընդունման համար անհրաժեշտ սարքավորումներ և ընդունման ժամանակ նկատում են որակի թերություններ, կարող են զանգահարել «Հայաստանի

Բաքվում ամենաբարձրը Հայաստանի դրոշն է ծածանվել

Ադրբեջանում անցկացված Եվրոպական 1-ին խաղերն ավարտվել են ու վիճակագիրների համար աշխատելու լայն դաշտ է բացվել: Այսօր Aravot.am-ը հանդիպեց Բաքվի խաղերում Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ: Զրույցի ընթացքում շոշափվեցին Խաղերի հետ առնչվող շատ թեմաներ, որոնցից ամենահետաքրքիրը մեր կարծիքով կապված է Եվրոպական խաղերի բացման ժամանակ Հայաստանի պետական դրոշի հետ: Մեր պատվիրակության դրոշակակիրը

Եվա Եգանյանը կրկին սեր է երգում

Երգչուհի Եվա Եգանյանը եւս մեկ տեսահոլովակ ունեցավ՝ «Ասա ինչու» վերնագրով: Ռեժիսորն է Վասիլ Շահբազյանը, խոսքերի հեղինակը` Գրիգոր Բանանցը: Երգչուհու նախորդ տեսահոլովակը «Երկիր իմ սուրբ» երգի հիման վրա էր նկարահանված եւ, ի տարբերություն այս մեկի, էստրադային ժանրում էր, բայց դարձյալ  Եվա Եգանյանը տարազով էր ու աշխատել էր պահպանել հայկական ոգին: Հիշեցնենք, որ նա մասնագիտությամբ կոմպոզիտոր է, բայց

Կալանավորվել է ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվողը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Գրիգոր Ի.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ  կետով մեղադրանք է առաջադրվել: Գրիգոր Ի.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Մհեր Դ.-ի, Կարեն Ս.-ի և Արսեն Գ.-ի հետ չի ենթարկվել

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Spea» և «ARD» կազմակերպության նախագծող թիմի ղեկավար Ատիլիո Սիվիերոյին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Spea» և «ARD» իտալական համատեղ կազմակերպության նախագծող թիմի ղեկավար Ատիլիո Սիվիերոյին: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցվող Արտաշատ-Քաջարան հատվածի (տրանշ 4) Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախագծային աշխատանքների տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները: Նախագծող թիմի ղեկավար Ատիլիո Սիվիերոն նշեց, որ աշխատանքների ընթացքում կազմակերպության կողմից դիտարկվել է

Թունավորում սնկից

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հունիսի 30-ին արձանագրվել է սնկից թունավորման 2 դեպք` 5 տուժածով: Թունավորումներն արձանագրվել են Վանաձորի Աճարյան 5/1 և Սասունցիների 2-րդ փողոց, 3-րդ տուն հասցեներում` թունավորվածների կողմից հավաքված սունկը սննդում օգտագործելու հետևանքով: Տուժածները հոսպիտալացվել են «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ, այնուհետև նրանցից մեկը տեղափոխվել է  Երևան` «Արմենիա» բժշկական կենտրոն: Ներկայումս տուժածներից 3-ը դուրս է

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Հուլիսի 1-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին սպառնում է ցած նետվել Հանրապետության փողոցի թիվ 12ա շենքի (12-րդ հարկանի) տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ – փրկարարների, ոստիկանների և քաղաքացիների համատեղ տարված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել Կ. Մ.-ի (ծնվ. 1968թ.) ինքնասպանության փորձը: ՀՀ

Բրեստում բացվել է հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքար

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 1-ին Բրեստ քաղաքում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում Բրեստի ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի հանդիսավոր բացմանը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին: Նշենք, որ խաչքարի բացմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել

Քննարկվել են պաշտպանական բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրին, որին ուղեկցել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում Հայաստան – Միացյալ Թագավորություն և Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Սեյրան Օհանյանը ներկայացրել է համագործակցության զարգացման իր

Լյուդմիլա Սարգսյան. Ռուսաստանը լուրջ հետեւություններ արեց

Ընդդիմադիր պատգամավորը`«Ոչ թալանին» նախաձեռնության ձեռքբերումների մասին

57 ՀԿ դիմել է ՀՀ Նախագահի աշխատակազմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին

ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների հերթական մրցույթի ծրագրերի ընդունման վերջնաժամկետը լրացել է հուլիսի 1-ին: Նույն օրը տեղի ունեցավ մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները: Ընդհանուր առմամբ դրամաշնորհային մրցույթին դիմել է 57 հասարակական կազմակերպություն։ Այդ

Բակո Սահակյանը ստորագրել է «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքը

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքը: Համաձայն օրենքի` սահմանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետեւյալ կառուցվածքը. 1) առողջապահության նախարարություն. 2) արդարադատության նախարարություն. 3) արտաքին գործերի նախարարություն. 4) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն. 5) գյուղատնտեսության նախարարություն. 6) էկոնոմիկայի նախարարություն. 7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար. 8) կրթության,

Ալեքսանդր Բոժկո. «Սխալ է մայդանի պիտակ կախել հայաստանյան շարժմանը»

ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն կարծում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի հարցը ՀՀ քաղաքացիների ներքին խնդիրն է, բայց ինքը հետևում է իրադարձություններին: Aravot.am-ի հարցին` եղե՞լ է Բաղրամյան պողոտայում, մասնակցե՞լ է ցույցերին, պարոն Բոժկոն պատասխանեց. «Բաղրամյան պողոտայում չեմ եղել, կողքով եմ անցել, տեղյակ եմ իրադարձություններին, բայց չեմ մասնակցել, քանի որ վերջիվերջո նախկին դեսպանն եմ Հայաստանում»: Նախկին

Այրվել է ցորենի արտ

Հուլիսի 1-ին, ժամը 14.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում` քարի հանքի մոտակայքում, այրվում է ցորենի արտ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.55-ին, մարվել՝ 15.07-ին: Ոստան գյուղի քարի արտադրամասի հարևանությամբ այրվել է Գ. Ա.-ին պատկանող ցորենի չհնձած արտը (5000 քմ) և խոտածածկ տարածք (2000 քմ): ՀՀ ԱԻՆ

Հայտնի փորձագետները մասնակցում են ՀՀ-ում Ստամբուլյան արձանագրության ներդրման գործընթացին

ՄԱԿ-ի Ստամբուլյան արձանագրության՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասով արդյունավետ քննության իրականացման և փաստաթղթավորման մասին ձեռնարկի հեղինակներից մեկը գտնվում է Երևանում՝ պետական և մասնավոր ոլորտի ավելի քան 30 մասնագետների համար անցկացնելու դասընթաց: «Մենք շատ ոգևորված ենք Երևանում տեսնելով Ստամբուլյան արձանագրության հեղինակներից մեկին` միջազգային դատաբժշկական փորձագետ Օնդեր Օզկալիպսին և մյուս

Հրանտ Բագրատյան. 9 քայլ, որոնք կբարեփոխեն էներգետիկ համակարգը

Էներգետիկ ռեֆորմ “Ոչ թալանին” շարժումը հսկայական աշխատանք արեց (անում է) Հայաստանում հանրային մտածողության ընդվզման, փնտրտուքի և հետագա զարգացման ու պրակտիկայում այդ ամենի իրականացման կապակցությամբ։ Իրականում, ժողովուրդը աշխատում է իշխանությունների փոխարեն։ Ակնհայտ է, որ ՀԷՑ-ի սեփականատերը (ՌԴ կառավարությունը) հենց այս շարժման շնորհիվ է, որ իրական տեղեկատվություն ստացավ, թե ի՞նչ է կատարվում էներգետիկ ոլորտում, պատկերացումներ կազմեց չարաշահումների

Ընդդիմութիւնը դէպի Տարհա, իսկ ISIS կը կռուի քիւրտերուն դէմ

Սուրիոյ  տագնապին սկիզբէն ի վեր Յորդանանեան սահմանին մերձ եղող Տարհա քաղաքը  (պատմականօրէն Սուրիական Հորան գաւառը) դարձաւ ընդդիմադիր բոլոր ճակատներուն   բոյներէն մէկը: Տարհայի մէջ է  Սուրիոյ վարչակարգին դէմ եղած ամէնէն բուռն բողոքի ցոյցերը սկիզբ առին:Հոն էր նաեւ, որ  Սուրիոյ վարչակարգը կրակ բացաւ անզէն ընդդիմադիրներուն դէմ այդպիսով նախապատրաստելով  յաջորդ հանգրուանները եւ   անզէն  ցուցարարները վերածուեցան  զինեալ խմբաւորումներու ու

«Կողմ» լինելը ժամանակավոր է եւ հարաբերական

Դա գործառույթ է, ոչ թե ճակատագիր Ինչո՞ւ եք հավասարության նշան դնում կողմերի միջեւ։ Այդ հարցը ինձ հաճախ են տալիս։ «Կողմեր» ասելով՝ նկատի ունեն, ասենք, ցուցարարներին եւ ոստիկաններին, կամ իշխանությանն ու ընդդիմությանը։ Պատասխանն ակնհայտ է՝ որովհետեւ «կողմ» լինելը ժամանակավոր գործառույթ է։ Իսկ մշտականը կարգավիճակը՝ պետության մեջ՝ քաղաքացի, իսկ Երկիր մոլորակում մարդ լինելն է։ Երբ ադրբեջանցիները սահմանին

Պետք է քննարկենք` ոստիկանության ֆիզիկական ուժը իրավաչա՞փ է, թե ոչ. դատախազ (տեսանյութ). «Ա1+»

ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր անդրադառնալով ռուս զինվոր Վալերի Պերմյակովի քրեական գործի քննությունը հայկական կողմին հանձնելու փաստին, նշեց, որ այս ընթացքում ինքը միջազգային պայմանագրի համաձայն ռուս գործընկերոջ հետ ունեցել է թե նամակագրություն, թե հանդիպումներ: Մեր այն հարցին, թե արդյոք սա ՌԴ դատախազին ուղարկված իր նամակի պատասխանն էր, Գեւորգ Կոստանյանը նշեց. «Նամակի պատասխանը դուք բոլորդ

Առաջիկա 3 օրերին հանրապետության տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը սպասվում է մինչև 39 աստիճան

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Ուշադրություն Առաջիկա 3 օրերին հանրապետության տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հուլիսի 1-ից 3-ը օդի ջերմաստիճանը սպասվում է մինչև 39 աստիճան, որը կպայմանավորի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հանրապետության տարածքում` Հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին և 5-6-ին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում,

Հայկական բանակի սպան գլխի հրազենային վնասվածքից մահացել է

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, 30.06.2015թ., ժամը 13:00-ի սահմաններում, հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Մավրիկ Մելիքյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն

Վարչապետը դիմում է ծնողներին՝ երեխաներին հրավիրեք տուն (տեսանյութ). «Ա1+»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խիստ մտահոգված է Բաղրամյան պողոտայում հավաքվածների ճակատագրով. «Մենք ժողովրդով ենք անհանգստացած, որ անչափահաս երեխաներ, երիտասարդներ գնում, գիշերը մնում են այնտեղ: Դիմում եմ մեր հարգարժան քաղաքացիներին, ծնողներին, որ իրենց երեխաներին հրավիրեն տուն»: Վարչապետն այսօր դատախազի օրվա առթիվ Գլխավոր դատախազությունում էր: Նա կրկին խոսեց ՀԷՑ-ում Սերժ Սարգսյանի կողմից աուդիտ անցկացնելուց եւ այդ ընթացքում

Կասեցվել են Ա/Ձ Նաիրա Խլոպուզյանի արտադրության առանձին տեսակներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ հուլիսի 1-ից կասեցվել է Ա/Ձ Նաիրա Խլոպուզյանի արտադրամասի «Կիևյան կոտլետ», «Տավարի մսով կոտլետ», «Պելմենի ռուսական» արտադրատեսակների արտադրությունը: Նաիրա Խլոպուզյանին պատկանող արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք. ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ արտադրամասում արտադրված «Կիևյան կոտլետ»-ը ԱՑԽՄ և սալմոնելա, «Տավարի մսով կոտլետ»-ը ԱՑԽՄ, սալմոնելա և բորբոսասնկեր,

«Գասպարյան Վովային եկեղեցում տեսել եմ մենակ, ընդգծված հավատացյալ է». Ազատ Արշակյան

Ըստ նրա, Վլադիմիր Գասպարյանը մեղքերի թողության համար իր տանն ու աշխատասենյակում կաղոթեր, չէր մեկուսանա եկեղեցում:

«Դու քեզ մի կոտորի». ԱԱԾ պետը` լրագրողներին (տեսանյութ). «Ա1+»

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ մայիսի 20-ին տեղի ունեցած կրակահերթի գործը հանձնվել է ԱԱԾ` Գլխավոր դատախազությունից ստացված գրավոր ծանուցմամբ: ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն այսօր Գլխավոր դատախազությունում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանելով պատճառները, նշեց, որ դա շատ լայն եզրակացությամբ է եղել: Երբ լրագրողները փորձեցին մանրամասները ճշտել, ԱԱԾ պետը սկսեց վիրավորել. «Դու քեզ մի կոտորի… Դե ուրեմն

Իշխանությունները թերագնահատում են ժողովրդական ընդվզման ուժը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տեղին չի համարում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ծավալված շարժման եւ արցախյան շարժման միջեւ զուգահեռները: – Մեկ շաբաթ առաջ Երեւանում մեկնարկած, ապա հանրապետության այլ քաղաքներում էլ արձագանք գտած էլեկտրաէներգիայի դեմ թանկացման շարժումը շատերը համեմատում են անցյալ դարավերջում տեղի ունեցած արցախյան շարժման հետ: Դուք առաջինի մասնակիցներից էիք, ներկայիս զարգացումներին նույնպես մասնակցել-հետեւել եք: Տեղի՞ն են

Սուրեն Շահվերդյան. Բավականին հմուտ եւ հետաքրքիր է ոստիկանապետի կերպարը (Տեսանյութ)

Սուրեն Շահվերդյանի կարծիքով՝ ոստիկանապետը տիրապետում է իրավիճակին

472.58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 1-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 472.58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 472.75 դրամ:   NASDAQ OMX Armenia

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930