Օրվա լրահոսը

Դիմորդի մոտ հատուկ սարք է հայտնաբերվել. «Ա1+» (Տեսանյութ) 

Մասնավոր բուհերի վիճակը այս տարի շատ վատ է: «35 մասնավոր բուհեր են գործում, սակայն 8-9 բուհեր ունեն դիմորդներ», -այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: Նրա խոսքերով՝ ծնողները եւ դիմորդները նախընտրում են դիմել պետական բուհեր, քանի որ եւ վարձավճարը նույնն է: Գագիկ Մելիքյանն այսօր ամփոփում էր միասնական քննությունների առաջին փուլի

Արմեն Հակոբյան. իմ գրածի մեջ խեղճության դրսևորումներ, էլ չեմ ասում «զոհի բարդույթ», չեք տեսնի. «Իրատես de facto»

«Ցավի նույնականացում, հիշողության գաղտնաբառը». լրագրող Արմեն Հակոբյանը այսպես է անվանել ալաշկերտցի Հարություն պապին և բոլոր նահատակված ու վերապրած հայրենակիցների հիշատակին նվիրված իր պոեմը։ «Պոեմը հայրենիքի մասին է, մեզնից յուրաքանչյուրի մասին»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց նա։ – Հաճախ է խոսվում զոհի բարդույթի մասին։ Հեշտ չէ խոսել մեկուկես միլիոն նահատակների մասին ու զերծ մնալ ողբերգական տրամադրություններից: Այս

Նոր տվյալներ. նոր ծննդաբերած կինը, որի վրա կրակել էր ամուսինը՝ ծայրահեղ ծանր է

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ տուժած կինն անմիջապես տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, այդ թվում լաբորատոր, գործիքային, համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություններ: «Հայտնաբերվել են բազմաթիվ, գնդակային,  բեկորային վիրավորումներ ուսահոդի, պարանոցի, ծոծրակային շրջանում: Հիվանդի վիճակը գնահատվում է  ծայրահեղ ծանր, հարաբերական կայուն, ներկայումս գտնվում

Ինչո՞ւ Վաղինակ Շուշանյանը Բաղրամյան պողոտայում մնացողներին անվանեց սադրիչներ

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը խոստացավ՝ առաջիկայում կբացահայտեն՝ ովքեր էին, որ փորձեցին պառակտել շարժումը: Այսօր «Հայացք» ակումբում նա ասաց, որ պառակտումը չի սկսվել ոչ Ազատության հրապարակից, ոչ Բաղրամյան պողոտայից. «Թե այստեղ, թե այնտեղ գիտակից մարդիկ են»: Հարցին կվերադառնա՞ք Ազատության հրապարակ, նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց՝ միգուցե կվերադառնան քննարկումների համար: Միաժամանակ նրանք հաստատեցին, որ նստացույցն

Հովհաննես Մարգարյան. ինչ-որ քաղաքական ուժեր սոցիալական միտինգը գողացան. «Հայոց աշխարհ»

Իսկ այն, ինչ ոմանք կատարեցին, սադրանք է, ի՞նչ տարբերություն՝ սադրանք երիտասարդությա՞ն դեմ, թե՞ հայրենիքի:

Գործարկվելու է «Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը

Հայաստանում շուտով գործարկվելու է «Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը, որի ներդրման անհրաժեշտությունը բխում է 2012 թ. հունիսի 30-ին ՀՀ նախագահի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների միջոցառումների ցանկից»: Համակարգի ներդրման հիմնական նպատակը քաղաքացիական գործերով հայցադիմումների էլեկտրոնային ներկայացման հնարավորության ապահովումն է: Համակարգի միջոցով քաղաքացիները կկարողանան հայցադիմումը դատարան ներկայացնել էլեկտրոնային եղանակով:  Այն էապես կբարելավի

Մոսկվան Հայաստանի ցույցերի նկատմամբ սպասողական դիրքորոշում է որդեգրել. Znak.com

Մինչ Երեւանում երիտասարդությունը բողոքում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, Ռուսաստանի քաղաքական շրջանակներում քննարկում են, թե ինչպես է Կրեմլը արձագանքելու կատարվողին: Ըստ «Znak.com»-ի առաջին արձագանքը կարող է լինել կադրային փոփոխությունը: Ըստ կայքի՝ Մոսկվան պատրաստում է խաղադաշտ դուրս բերել Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովին: Պաշտոնապես վերջինս զբաղվում է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ հարաբերությունների հարցերով: Սակայն հայտնի

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտա կգնան որպես անհատ քաղաքացիներ

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Բաղրամյան պողոտայի պայքարին կմասնակցեն որպես քաղաքացիներ, այլ ոչ թե նախաձեռնության համակարգող խմբի անդամներ: Նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը պնդում է՝ իրենք բավարարված չեն հոսանքի թանկացման վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից: «Ասում են՝ նահանջել ենք, բավարարվել ենք նախագահի հայտարարությունից: Հայտարարում եմ՝ ոչ, մենք չենք բավարարվել, մեր ոչ մի պահանջ չի բավարարվել, մեր պայքարը շարունակելու

Ինչ-որ հանգրվանի են հասել, որից հետո անիմաստ է Բաղրամյան փողոցը փակելու տակտիկան. «Իրատես de facto»

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է ճիշտ Ազատության հրապարակ գնացողներին մյուս բևեռից «դավաճան» որակելը, Վիգեն Հակոբյանը կտրականապես դեմ արտահայտվեց նման որակումներին, շեշտելով, որ երիտասարդ ցուցարարները բավականին ազնիվ էին իրենց պայքարում։ «Նրանք իրենց պայքարի ընթացքում այլ լոզունգներ չէին հնչեցնում։ Կոնկրետ սակագնի խնդիրն էին բարձրացնում, որի շուրջ իրենց մարտավարությունն էին կառուցում: Բայց հիմա նրանք կարծում են, որ

Սաքունցը՝ իրեն սադրիչի տեղ դնելու մասին. «Հարցում ենք ուղարկել՝ պարզելու, որտեղի՞ց Օսիպյանին նման տվյալներ»

Այսօր «Մեդիա կենտրոնում» իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը, Ավետիք Իշխանյանը եւ «Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան Երվանդ Վարոսյանը քննարկեցին Ոչ թալանին շարժումը եւ ոստիկանների գործողությունները: Երվանդ Վարոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ցանկացած հարց, ցանկացած շարժում չի կարող չքաղաքականացվել. «Ինչու հավաքվելուց հետո շարժվեցին Բաղրամյան, որովհետեւ գիտեն ուր պիտի գնան՝ հարցի լուծում ստանալու՝ մի տեղ»: Aravot.am-ի հետաքրքրվեց՝ նախօրեին, երբ Բաղրամյանում շրջանառվում էին

Այվազյանը՝ վարչապետին. «Թույլ մի տվեք, պղնձի, ոսկու եւ մոլիբդենի խտանյութը երկրից հանել»

«Մենք գտնվում ենք մի շատ ավելի բարդ իրավիճակում, քան 2008-09 թվականներին էր: Մեզ պետք են անհապաղ քայլեր», այսօր «Տնտեսական օրակարգ» ֆորումի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա համոզմամբ՝ լուծման լավագույն ուղիներից մեկը ստեղծել ֆինանսական մեկ ֆոնդ՝ մասնավորի եւ ներդրողների կողմից ներդրվող գումարների հաշվին, որոնց միջոցները կուղղվեն առաջին անհրաժեշտության խնդիրների

Ինչպես են հանդուրժել ՕԵԿ-ականների մուտքը Բաղրամյան պողոտա. «Չորրորդ իշխանություն»

Բաղրամյան պողոտայում սկսված նստացույցի ընթացքում, հատկապես հունիսի 23-ի առավոտյան բռնություններից հետո, հանկարծ այնտեղ հայտնվեցին ուժեր, անձինք, որոնք բացարձակապես մերժված են եղել հասարակության կողմից, որոնք իրենց գործունեության ընթացքում այնքան են հասցրել վարկաբեկվել՝ իշխանությունների հետ իրենց կուլիսային գործարքներով, իշխանություններին սպասարկելով տարիներ շարունակ, լինելով ընտրակեղծիքների բաղկացուցիչ մասը, լինելով ամբողջովին վերահսկելի եւ զուրկ որեւէ սկզբունքներից՝ բացի շահի սկզբունքից։ Եվ

Սաքունցը՝ Պերմյակովին հանձնելու մասին. «Դա շատ անբարոյական առեւտուր է»

Ըստ իրավապաշտպանի, առաջին անգամ քաղաքացիները ստիպեցին ՌԴ պատվիրակությանը շտապ ժամանել Երեւան՝ բանակցությունների

Քո գտած «ելքը» քեզ դուր եկա՞վ. «Չորրորդ իշխանություն»

Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե կառավարությունն ամբողջությամբ իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի թանկացման բեռը, եւ այդ գումարները կգտնի «անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսված միջոցներից»։ «ՉԻ» – Հասկանալու համար, թե ինչ գումարի մասին է խոսքը՝ հիշեցնենք, որ բառացիորեն երկու օր առաջ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանը Ռուսաստանից մոտ 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկ է ստանալու բանակի սպառազինությունը ժամանակակից

Արսեն Ղազարյան. «Մինչ մենք նվնվում ենք, Լարսի սահմանակետում 10 մեքենայից 8-ը թուրքական են»

Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Տնտեսական օրակարգ» ֆորումում վարչապետից հետո երկրորդ-երրորդ պաշտոնյան է, որն իր ելույթի ժամանակ օգտագործում է «մենք նվնվում ենք» արտահայտությունը: Իր ելույթում նույն արտահայտությունն արեց նաեւ վարչապետը: Պարոն Ղազարյանը մասնավորապես դժգոհ էր այն բանից, որ մինչ հայաստանյան գործարարները «նվնվում են», թե Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, կոլապսը բացասաբար է ազդում իրենց

Լեհաստանում անցկացվող «Արևելքի մշակույթ» ծրագիրն այս տարի նվիրված է Հայաստանին

Հունիսի 25-28-ը Լեհաստանի Ժեշով քաղաքում ԼՀ մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից կազմակերպված «Արևելքի մշակույթ» միջոցառումը նվիրված էր Հայաստանին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ծրագրի շրջանակներում բոլոր միջոցառումներն իրականացվեցին Լեհաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո: Հունվարի 25-ին Ժեշովի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ «Armenian Triptych» համերգը, որի ընթացքում հայ և լեհ երաժիշտների կողմից հնչեցվեց հայկական ազգային երաժշտությունը՝

Անդրեյ Արեշեւը`Բաղրամյան պողոտայի բողոքի մասին

Ռուս քաղաքագետը կարծում է, ՌԴ-ում Ադրբեջանի կողմը նայելու ձգտումը կա, բայց դժվար թե այն լուրջ արդյունքի բերի

«Ոստիկանությունը 6 հոգու առեւանգել է Օպերայից». Ավետիք Իշխանյան

Այսօր իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Մեդիա կենտրոնում» հայտարարեց, որ նախօրեին Օպերայից առեւանգել են 6 ցուցարարի: Նրա խոսքերով՝«Երեկ չէ առաջին օրը ոստիկանությունը 6 հոգու առեւանգել է օպերայից, եւ որեւէ լուր նրանց մասին չկար: Մեկի անունն եմ նրանցից հիշում՝ Վարդան Մատինյան: Նրա ծանոթներն ասացին գիշերվա ժամը 3-ի կողմերը, որ այսպիսի դեպք կա: Հարցում եմ անում ոստիկանությանը, ասում են՝

Արա Նռանյան՝ հոռետեսության չափերն այնքան է մեծացել, որ խանգարում է աշխատենք

ԵԱՏՀ նախարար Արա Նռանյանը արձագանքելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի «Տնտեսական օրակարգ» համաժողովի բացման խոսքում հնչեցրած այն մտքին, թե այսօր Հայաստանի քաղաքացիների շրջանում կա հոռետեսություն, իր ելույթի վերջում կոչ արեց լինել լավատես եւ հավատալ: Նրա խոսքերով՝ հոռետեսության չափերն այնքան են մեծացել, որ նույնիսկ խանգարում են աշխատելուն: Պարոն Նռանյանը իր ելույթում նշել էր, թե ինչ առավելություններ է տալիս

#Electric Yerevan-ը Հայաստանում ձեւավորեց սոցցանցերի նոր մշակույթ. «168 ժամ»

Այս տարվա մեջ արդեն չորս անգամ Հայաստանը հայտնվել է սոցցանցերի միջազգային հատվածի և արտասահմանյան մեդիայի գլխավոր թեմաների մեջ (Գյումրիի դեպք, Քարդաշյանների այց, Հռոմի պապի պատարագ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի այլ միջոցառումներ): #Electric Yerevan շարժումով Հայաստանը կրկին միջազգային հատվածի ամենակտիվներից էր։ Սակայն, թվային մեդիայի անկախ փորձագետ Տարոն Պապիկյանի կարծիքով, այս շարժումը, կրկնելով նախորդների անցած ճանապարհը, թվային

Կրակել է կնոջ վրա և ինքնասպան եղել. Պաշտոնական

Հունիսի 30-ին, ժամը 10.15-ին «Վերարտադրողական առողջության պերինտոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից» ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ բարձրացել է 4-րդ հարկ և թիվ 407 հիվանդասենյակում կրակել իր կնոջ վրա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1982 թ. ծնված Հայկ Վարդանյանը ժամը 10.10-ի սահմաններում նշված հիվանդասենյակում կրակել է իր կնոջ` 1988 թ.

Գագիկ Մինասյան. մեր ցուցարար երիտասարդների հիմնական պահանջը բավարարված է. «168 ժամ»

Նախագահի կողմից առաջարկվող լուծումը մի կողմից՝ 100%-ով բավարարում է իրենից ենթադրում ցուցարարների պահանջին, մյուս կողմից՝ այդ պահանջն իրացնելու ամենատրամաբանական արդյունավետ ճանապարհն է։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովին

Հարգելի գործընկերներ, պատվարժան հյուրեր և համաժողովի մասնակիցներ, Թույլ տվեք ողջունել ձեզ համաժողովի շրջանակում և հայտնել անկեղծ գոհունակությունս` երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ ձեր մասնագիտական և քաղաքացիական ներդրումն ունենալու պատրաստակամության համար: Այսօրվա միջոցառումն իրավամբ յուրահատուկ եմ համարում թե՛ մասնակիցների շրջանակով, թե՛ քննարկվելիք հարցերի ընդգրկմամբ, և որ առանձնահատուկ կարևորում եմ, անշահախնդիր մասնակցության և կառուցողական երկխոսության պատրաստակամության

Աշոտ Աղաբաբյան. Դիմել ենք, որպեսզի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը սնանկ ճանաչվի. «Ժողովուրդ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկ է ճանաչվել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու ՀՀ ՊԷԿ-ի շնորհիվ։ Ըստ պատգամավորի՝ նրանք են նպաստել այդ գործընթացին։ – Տեսակետ կա, որ Դուք վերջին ժամանակահատվածում ընդդիմադիր կեցվածք եք ընդունել, քանի որ իշխանությունները Ձեզ պատկանող ընկերությունները խոշոր տուգանքների են ենթարկում։ Արդյո՞ք

Սուքիաս Ավետիսյան. «Որեւէ մեկը չի պատրաստվում իր գրպանից աուդիտ անել». «Հայկական ժամանակ»

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ասում էր, թե պետք է սպասել եւ տեսնել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։ – Սերժ Սարգսյանը խոսեց միջազգային աուդիտի մասին, իսկ սակագինը բարձրացնելու ՀԾԿՀ որոշման կասեցման մասին ոչ մի բառ չասաց, նաեւ ցուցարարները համաձայն չեն, որ դրա համար բյուջեից, այսինքն՝ իրենց գրպանից վճարվի։ – Ի վերջո, պետք է այդ հարցը պարզվի,

Արմեն Մկրտչյան. Որտե՞ղ է իշխանության հովանավորությունը երեւացել. «Ժողովուրդ»

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց կուսակցության անդամները Բաղրամյան պողոտայում են լինելու, սակայն ինքն այլեւս որեւէ առնչություն չի ունենալու «Ոչ թալանին» նախաձեռնության հետ։ – Խոսակցություններ են շրջանառվում, թե «Ոչ թալանին» նախաձեռնությունը իշխանությունների կողմից «հովանավորություն» ունի, ինչի համար էլ մինչեւ այժմ նրանք հանդուրժում են այն իրավիճակը, որն առկա է։ Որքանո՞վ է

Վարչապետը «Տնտեսական օրակարգում» խոսեց նաեւ ՀԷՑ-ից

Այսօր «Տնտեսական օրակարգ» ֆորումի ժամանակ, որը տեղի է ունենում կառավարության ընդունելությունների տանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ այս օրերին ՀԷՑ-ի շուրջ առաջացած խնդիրներին: Վարչապետն ասաց, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը մեծ պարտքեր է կուտակել: Հիշեցնելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը էլեկտրաէներգիան թանկացնելու մասին, ըստ որի՝ օգոստոսի 1-ից սպառողները էլեկտրաէներգիայի համար կվճարեն ավելի թանկ, ինչը բողոքի ալիք էր

Արտակարգ դեպք ծննդատանը. Ամուսինը կրակել է նոր ծննդաբերած կնոջ վրա, ապա ինքնասպան եղել. news.am

Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում (Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն) այսօր՝ հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: NEWS.am-ի տեղեկություններով, ամուսինը եկել է հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել: Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ապրում են Դավիթաշենում, կինը ծննդաբերել է 8 ամսականում: Ամուսինը գալով հիվանդանոց տեսել է զոքանչին եւ հարազատներին այնտեղ, ապա

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930