Օրվա լրահոսը
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ. «Մենք վստահ ենք, որ եթե միջազգային աուդիտն անցկացվի ինչպես պետք է, էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի»
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիայի «Ոչ թալանին» նախաձեռնող խումբը Ազատության հրապարակում, հունիսի 29-ի երեկոյան հայտարարեց, թե իրենք պայքարը չեն դադարեցրել, այլ այն տեղափոխել են Ազատության հրապարակ, եւ եթե տեսնեն, որ իրենց պահանջները չեն բավարարվելու, ցանկացած պահի կարող են վերադառնալ ու կրկին փակել Բաղրամյան պողոտան: Նրանք հետամուտ են լինելու իրենց պահանջներին: Aravot.am-ը նախաձեռնության անդամ Արամ Առաքելյանից
«Սերժ Սարգսյանը քայլ կատարեց դեպի ժողովուրդը». Ազատության հրապարակի ակտիվիստ
Բաղրամյան պողոտայից անընդհատ տարբեր կանայք, աղջիկներ են գնում Ազատության հրապարակ եւ հավաքվածներին, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին համոզում, քարոզում, որ չպառակտվեն, միանան Բաղրամյանին, նույնիսկ «թասիբի են գցում», որ վախկոտություն մի ցուցաբերեք: Ակտիվիստներից մեկը՝ Արտակ Հարությունյանը, հերթական՝ քարոզչական նպատակով Ազատության հրապարակ եկած մի կնոջ ասաց, որ նույն ոգեւորությամբ Բաղրամյան պողոտա գնա եւ համոզի, քարոզչություն տանի, որ միանան
Բաղրամյան պողոտայում մնացած ցուցարարների հայտարարությունը
Այս հայտարարությունը ստացել ենք Թեհմինե Ենոքյանի էլեկտրոնային հասցեից: Սիրելի՛ ժողովուրդ, Քանի որ երեկ նախաձեռնող խմբի շրջանակներում լիակատար համաձայնություն չեղավ, անհրաժեշտ է վերանայել մեր պայքարի տրամաբանությունը: Մենք՝ շուրջ մեկ շաբաթ Բաղրամյան պողոտայում ընթացող պայքարի մասնակիցներս, հայտարարում ենք, որ մեր պահանջներն ու խաղաղ մարտավարությունը չի փոխվել: Մենք պահանջում ենք. Չեղարկել էլեկտրաէներգիայի հակասոցիալական որոշումը Պատժել խաղաղ հանրահավաքի մասնակիցների
«Ոչ թալանին» նախաձեռնության տղաները չեն գիշերի Ազատության հրապարակում
Անելիքիների մասին նրանք կհայտարարեն հունիսի 30-ի ասուլիսում: Բաղրամյան պողոտայում շարունակվում է ցույցը: Հարյուրավոր քաղաքացիներ շարունակում են մնալ այնտեղ, եւ պահանջն իշխանություններից մեկն է՝ չեղարկել էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին որոշումը: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այս պահին դադարեցրել են նստացույցը: Նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն էլ հրապարակել է իրենց անելիքները՝ փաստելով, որ իշխանությունները կես քայլ հետ են գնացել:
Բաղրամյան պողոտայում պայքարը շարունակում են անանուննե՞րը
Երեկ երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնող խումբը հայտարարեց, որ իրենք պայքարը տեղափոխում են «Ազատության» հրապարակ եւ բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորեց ազատել Բաղրամյան պողոտան: Ժողովրդի մի մասը հետեւեց նախաձեռնության առաջարկին, իսկ մյուս հատվածը մնաց տեղում ու արդեն երկրորդ օրն է՝ իր պայքարն է առաջ տանում: Այդ ժամանակ բեմի դեր կատարող աղբամանների վրա բարձրացավ երիտասարդների մեկ այլ խումբ
«Երեկ, որ ոստիկանները «դուբինկաներով» խփում շուխուր էին անում՝ ժամը 11-ն անց էր»
Վալերի Օսիպյանը հորդորում է հարգել հարակից շենքերի բնակիչների հանգստի իրավունքը: Բաղրամյան պողոտայում շրջող Վալերի Օսիպյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց դադարեցրել աղմուկ-աղաղակը: Ըստ ոստիկանապետի՝ ժամը 23-ից հետո նրանք իրավունք չունեն համակեցության կանոնները խախտել, իսկ եթե ցուցարարները չենթարկվեն, Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել: Ի պատասխան երիտասարդներից մեկն ասաց՝ «Երեկ, որ ոստիկանները «դուբինկաներով» խփում՝ շուխուր
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամը՝ Բաղրամյան պողոտայի մասին. «Այն հարթակն էլ է իմը»
Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարությամբ կոչ արեց բոլոր իրավաբաններին ու տնտեսագետներին միանալ ու ստեղծել մի համակարգ, որ քննարկեն աուդիտի գործընթացում ժողովրդի մասնակցության հարցը: Նա ասաց, որ թեև ինքը կարող է ամեն օր այստեղ կանգնած մնալ, սակայն փողոցում մնալը տանում է լճացում, ուստի ուզում են հարթակը ընդլայնել ու լսել տարբեր կողմերի ու
Արսեն Գրիգորյանը եւս ժողովրդի հետ է (տեսանյութ)
Արսեն Գրիգորյանը ճիշտ լուծում է ուզում Քիչ առաջ Ազատության հրապարակ եկավ երգիչ Արսեն Գրիգորյանը, որը ոչ միայն ցուցարարների համար երգեց, այլեւ ասաց, որ ինքն էլ է ուզում, որ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի հարցն արդարացի լուծում ստանա: Նա, խոսելով Ազատության եւ Բաղրամյան պողոտայում հավաքվածների մասին, ասաց, որ չի ցանկանում որեւէ բան ասել, քանի որ նույն երիտասարդությունն
Արամ Մանուկյան. «Ես ոչ պատ եմ, ոչ էլ կենդանի»
Այսօր Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում էին ՀԱԿ անդամներ եւ ՀԱԿ համախոհներ: Զոյա Թադեւոսյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչո՞ւ է Ազատության հրապարակում եւ արդյո՞ք «Ոչ թալանին» նախաձեռնության դիրքորոշմանն է սատարում: Նա ասաց, որ որեւէ մեկնաբանություն չի ուզում առայժմ տալ, որովհետեւ փորձում է հասկանալ՝ ինչ է կատարվում, հատկապես Ազատության հրապարակում ինչ տրամադրություն է, ի՞նչ են ուզում: Բաղրամյան
Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը
Հունիսի 27-ին, բողոքի զանգվածային միջոցառումների 9-րդ օրը, Սերժ Սարգսյանը անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և դրա դեմ ընդվզած քաղաքացիների բողոքի խաղաղ նստացույցին: Իր ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել է որ կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի 6.93 դրամի բարձրացման բեռը, մինչև նախատեսվելիք միջազգային աուդիտը գնահատական կտա սակագնի բարձրացման հիմնավորվածության վերաբերյալ, իսկ սակագնի բարձրացման ծախսերը առայժմ կփոխհատուցվեն բյուջեի`
Փաշինյանը՝ Վլադիմիր Գասպարյանին. «Եթե ինքն իրեն տիրապետելու դժվարություն ունի՝ թող արձակուրդ գնա, հրաժարական տա»
Երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքը համացանցում դարձել է թեժ քննարկման առարկա: Նրա գոռգոռալը, անընդհատ ժամ ասելը, քաղաքացիների եւ լրագրողների վրա անընդհատ բղավելը եւ հիշեցնելը` «ես Վովա Գասպարյանն եմ», ֆեյսբուքյան քնարկումների կիզակետում է: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ոստիկանները, մանավանդ ոստիկանության ղեկավարը պետք է ամեն քայլափոխի հիշեն, որ նա
Գյումրիում ավարտվեց նստացույցը, կսկսվեն բողոքի այլ ակցիաներ (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Գյումրու Թատերական հրապարակում հոսանքի թանկացման դեմ մեկ շաբաթ շարունակ ինքնաբուխ նստացույց անցկացնելով՝ այսօրվանից գյումրեցի նստացուցարները դադարեցրեցին այն՝ փոխելով իրենց պայքարի ձևը: Նստացուցարարներից Տիգրան Պետրոսյանը նշեց, որ իրենց հուզող խնդիրը թեև ֆիքսվել է նախագահի կողմից, դա մեծ առաջընթաց է, սակայն իրենք համաձայն չեն վերջինիս առաջարկին, նրա մատնանշած լուծումները իրենց համար ընկալելի չեն, քանի որ տարբերություն չկա
Նիկոլ Փաշինյան. «Մենք այստեղ նստացույց չենք հայտարարել, ոչ մեկը չի ասել, որ մենք 24 ժամ այստեղ ենք լինելու»
Բաղրամյան պողոտայում այս պահին բավական մեծ թվով մարդիկ են հավաքված, բայց ի տարբերություն երեկվա՝ ոչ ոստիկաններն են ստվարացնում իրենց շարքերը, ոչ էլ կենդանի պատ կազմած հայտնի մարդիկ կան տարածքում: Aravot.am-ը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ այսօր լարվածություն չկա, դրա համա՞ր չեն եկել հայտնի մարդիկ, թե՞ հավատացել եք փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքերին, որ այսօր ոչ մի բռնություն չի
Բաբկեն Պիպոյանը համաձայն չէ, որ կառավարությունը ՀԷՑ-ին գիտությունից ավելի փող տա
Բաբկեն Պիպոյան. «Պետք է հարգել յուրաքանչյուր կողմի դիրքորոշում եւ պետք է պահանջը ճիշտ ներկայացնել»
Բաղրամյանում ագրեսիվ են
Բաղրամյան պողոտայում շարժման նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցրած երիտասարդները հայտարարում են Սերժ Սարգսյանին, որ իր առաջարկը չի բավարարում հայ ժողովրդին, որ իրենք չեն գնալու Բաղրամյանից, մնալու են մինչեւ վերջ. «Մեր պահանջը մեկն է՝ չեղարկել հոսանքի թանկացման որոշումը»,- հայտարարեցին նրանք: Բաղրամյան պողոտայի նոր լիդերները շատ ագրեսիվ են տրամադրված լրագրողների նկատմամբ: Նրանցից մեկը՝ Հմայակ Մկրտչյանը Բաղրամյանում հավաքված մարդկանց
Ոստիկաններն արագ վազեցին Բաղրամյան պողոտա գնացող երիտասարդների հետևից (տեսանյութ)
Րոպեներ առաջ Ազատության հրապարակից դհոլով ու ազգային երգուպարով, մեծ աղմուկ բարձրացնող երիտասարդների մի խումբ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա: Նրանց հետևից շտապ վազեցին ոստիկանները, մի տեսակ տագնապ բարձրացավ: Երիտասարդները գոռում էին, երգում ու Մաշտոցի պողոտայով բարձրանում դեպի Բաղրամյան պողոտա: Ժողովուրդը նայում էր նրանց ուղղությամբ, անհասկանալի էր, թե ինչու էին ոստիկանները այդպես վազում նրանց հետևից: Aravot.am-ը ոստիկաններից
Բաղրամյան պողոտայում լրագրողների նկատմամբ որոշ ցուցարարներ ագրեսիվ են տրամադրված. թույլ չեն տալիս նկարահանել (տեսանյութ)
«Հայաստան, արի Բաղրամյան». Բաղրամյան պողոտայում նոր կարգախոս է հնչում: Քիչ առաջ նախաձեռնող խումբը հանդես եկավ հայտարարությամբ, թե իրենց պահանջները և մարտավարությունը մնում են նույնը. չեղարկել հոսանքի սակագնի բարձրացման որոշումը, պատժել խաղաղ հանրահավաք անցկացնողների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և դադարեցնել քրեական հետապնդումը խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Այնուհետև հայտարարվեց, թե քաղաքացիներին հորդորում են գրել իրենց
Քաղաքացին Բաբկեն Պիպոյանին Վլադիմիր Գասպարյանի տե՞ղն էր դրել (տեսանյութ)
Երբ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը եկավ Ազատության հրապարակ՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին խորհուրդներ տալու, նրան մոտեցավ քաղաքացիներից մեկը եւ սկսեց վիճել նրա հետ: Ինչքան էլ կողքից փորձում էին ասել, որ նա փորձագետ է եւ կապ չունի այլ ուժերի հետ, մեկ է` քաղաքացին այնքան էր բարկացել, որ ասաց. «Իրենք ամեն ինչ էլ
Ամերիկայի եւ Կանադայի ռամկավարները մտահոգ են
Ռամկավար Ազատական Կուսակցութեան Ամերիկայի եւ Գանատայի արեւելեան շրջանային վարչութեան կոչ-յայտարարութիւնը Ռամկավար Ազատական Կուսակցութեան Ամերիկայի եւ Գանատայի Արեւելեան Շրջանային վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի շաբաթէ մը ի վեր Հայաստանի մէջ ընդհանրապէս եւ յատկապէս Բաղրամեան պողոտայի շուրջ ստեղծուած ժողովրդային շարունակական ցոյցերով ստեղծուած լուրջ կացութեան, եւ ներկայ կոչով կը դիմէ բոլորին, Հայաստանի իշխանութեան եւ բողոքող հասարակութեան՝ դիւրացնելու համապատասխան
Հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։ 2015 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 21:30-ին, Երևան քաղաքի «Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից» հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21:25-ին, շտապօգնության կողմից Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի 4-րդ շենքին հարող տարածքից բուժօգնության
Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը
Հունիսի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մինսկում մասնակցեց Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղար Ալեն դե Ռոյը։ Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հարգելի՛ գործընկերներ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բելառուս գործընկերոջը՝ այս ոչ պաշտոնական նախարարական երկխոսությունը հյուրընկալելու
Հատուկ քննչական ծառայությունը խրախուսում է գլխատելու և բռնաբարելու կոչ անող ԱԺ պատգամավորին. ՀՔԱՎ
Այսօր՝ 2015թ.-ի հունիսի 29-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի որոշումը, համաձայն որի մերժվում է քրեական գործի հարուցումը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով: ՀՔԾ վարչության պետի տեղակալը գտնում է, որ «/…/Ազգային Ժողովի պատգամավորի կողմից զանգվածային լրատվության միջոցով հրապարակային արված վերը
Բաղրամյանի ակտիվիստը «Սանիտեկի» աղբամանի համար պատրաստ է պատիժը կրել (Տեսանյութ)
Բաղրամյանում նոր առաջնորդ է հայտնվել: Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող, ըստ երեւույթին, նոր առաջնորդներից մեկը՝ Սահակ Ավետիսյանը, որը ներկայանալիս նշեց, որ իրեն պողոտայում հավաքվածներն անվանում են Կոմանդոս, հայտարարությամբ հանդես եկավ: Կոմանդոս ներկայացածն ասաց, որ երեկ իրենց կողքին աղբամանների վրա հայտարարություն անող Վաղինակ պապիկը մոտեցել է փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ասել է, որ
«Ո՛չ թալանի» նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ (տեսանյութ)
Նախաձեռնության անդամները հավաքվում են հանրային քննարկման: «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող Արթուր Քոչարյանը Ազատության հրապարակում հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես ասելով, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ. «Մենք շարունակում ենք պայքարը ավելի լայն ձեւաչափով՝ կլինեն հանրային քննարկումներ եւ կձեւավորվեն իրավաբանական, ինչպես նաեւ տնտեսագիտական խմբեր»,-ասաց Արթուր Քոչարյանը՝ ավելացնելով, որ միաժամանակ շարունակելու են փողոցային պայքարը: Նա
Վարչապետն ընդունել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը և ՀՀ-ում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը: Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի դերը մեր երկրի տնտեսության զարգացման գործում և կարևորել երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումն ու
Ըստ Դ. Իոաննիսյանի՝ «Ոչ թալանին» նախաձեռնությանը Ազատության հրապարակում միացել էր ՀՀԿ երիտթեւը (տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը չի հասկանում Բաղրամյան պողոտան ազատելու իմաստը: «Որովհետեւ պահանջները չեն կատարվել: Ի՞նչ տարբերություն՝ ինչպես է մեր հաշվին ՀԷՑ-ը տարեկան ստանալու այդ 35- 36 միլիարդ դրամը: Դա կարտահայտվի էլեկտրաէներգիայի գնի բարձրացմա՞ն ձեւով, թե՞ այն հարկերի ձեւով, որ մուծում ենք բյուջե, որ բյուջեից գնա ՀԷՑ, ես իրոք տարբերություն չեմ տեսնում: Այն, որ այս հարցը
Այսօրվա երթը առանց «Ո՛չ թալանին» նախաձեռնության էր (տեսանյութ)
Որոշ ցուցարարներ շարունակում են պայքարը Բաղրամյան պողոտայում: Այսօր, ժամը 18:00-ին հայտարարված անհնազանդության երթը կայացավ, որին շատ քիչ մարդ էր հավաքվել: Նրանք սկսեցին Ազատության հրապարակի հարակից տարածքից եւ շարժվեցին Բաղրամյան պողոտա՝ վանկարկելով՝ «Ուղղությունը՝ Բաղրամյան», «միացեք»: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներ են, մասնակիցներից մեկը բղավեց եւ հայտարարեց. «Ոչ, մենք նրանց հետ ոչ մի կապ
Վաղինակ Շուշանյան. «Մեծամասնությունը էմոցիոնալ ֆոնի վրա մնաց Բաղրամյանում»
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն ասում է, որ արտառոց ոչինչ չկա այն բանում, որ ինքը մի շարք մարդկանց հետ երեկ գնացել է Ազատության հրապարակում շարունակելու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը. «Ուղղակի «Ոչ թալանին» նախաձեռնությունն այս պահի դրությամբ այլևս նախաձեռնող չէ Բաղրամյան պողոտայում»,- Ազատության հրապարակում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հստակեցրեց նա: Դիտարկմանը, որ որակումներ կան,
Օմբուդսմենն այսօր ընդունել է Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին
Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան ՌայներՄորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ խնդիրների, քննարկել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմԵրեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ ստեղծված իրավիճակը: Թե՛ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, թե՛ դեսպանՌայներ Մորելը, անդրադառնալով իրավիճակի լարվածության սրացմանը, խոր մտահոգություն են հայտնել


















































