Օրվա լրահոսը
Օսիպյանը վստահ է, որ Բաղրամյանի վրա հավաքվածներն իրենք իրենցով կցրվեն (տեսանյութ)
Ըստ նրա՝ հունիսի 23-ին Բաղրամյանում բռնություն չի կիրառվել, օրինական գործողություներ են եղել: Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Բաղրամյան պողոտայում հավաքված մարդիկ իրենք իրենցով Բաղրամյանը կլքեն, եւ, ըստ էության, ցույցը ցրելու կարիք չի լինի: Հարցին՝ իսկ պայթուցիկներով անձանց հայտնաբերե՞լ են, փոխոստիկանապետն ասաց` քննություն է գնում: Վալերի Օսիպյանի խոսքերով, այս օրերին հայտնաբերել
Հարգանքի տուրք անհայտ կորած ազատամարտիկներ հիշատակին
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են «Եռաբլուր» պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին: Այցելուները ծաղիկներ են դրել
Նախագահն ընդունել է «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարեփոխման նպատակով» համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. հունիսի 29-30-ը Երևանում անցկացվող «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարեփոխման նպատակով» համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին: Համաժողովը հրավիրվել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ ու աջակցությամբ և անցկացվում է Լոնդոնի hաղորդակցությունների միջազգային ինստիտուտի ու Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի կողմից: Մասնակցում են հեռահաղորդակցության ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների, հեռուստատեսության և
Պաշտոնական այց Ֆրանսիայի հանրապետություն
«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» Եվրոպայի խորհրդի և Դանիայի արտաքին գործերի նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. հունիսի 15-ին պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի
Արմավիրում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքերի առթիվ հարուցվել է 4 քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ նախադպրոցական հաստատություններում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքերի առթիվ: 2015թ. մայիս-հունիս ամիսներին սուր «աղիքային ինֆեկցիա», «կլեբսիելա» և «շիգելլա զոնե» ախտորոշումներով «Արմավիր» ԲԿ է դիմել 50 երեխա, որոնցից 38-ը տարբեր մանկապարտեզների սաներ են, 11-ը որևէ ուսումնական և նախադպրոցական հաստատություն չեն հաճախել, իսկ մեկ երեխան դպրոցական է: Հաշվի
Ըստ ՀՀ ԱԱԾ-ի` Շանթ Ոսկերիչյանը (Ժան Բապտիստ Օզկիրիսյան) վտանգավոր է ՀՀ պետական անվտանգության համար
2015թ.-ի հունիսի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոնկրետ պատասխան է տվել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանը Շանթ Ոսկերիչյանին Հայաստանին Հանրապետություն մուտք գործել արգելելու հիմքերի վերաբերյալ: ՀՀ ԱԱԾ-ն պատասխան գրության մեջ հայտնել է, որ 2015թ.-ի մայիսի 21-ին Շանթ Ոսկերիչյանին (Ժան Բապտիստ Օզկիրիսյան) արգելվել է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն ՀՀ «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «զ»
Բաղրամյանում պահանջում են պատժել բռնություն կիրառած ոստիկաններին (Տեսանյութ)
Բաղրամյանում մնացած Հմայակ Մկրտչյանն իրենց պահանջները ներկայացրեց
«Ճիշտ են անում երիտասարդները. ազգի 80 տոկոսը չպիտի դատի, որ 20-ը վայելի». Ճանաչված դերասանուհի (Տեսանյութ)
Երեկ ուշ ժամի Գյումրու Թատերական հրապարակ եկավ ռեժիսոր, դերասանուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիրանույշ Ղուկասյանը՝ նստացուցարարներին այցելելու ու իր բողոքի ձայնը հայտնելու: Նկատենք, որ մի քանի օր է՝ հրապարկում մինչեւ կեսգիշեր կանգնած են Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Ղուկասյանը, անչափ մտահոգված երեկ ուժ ժամի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձություններով, ասաց,
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հայտարարությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Կոչ եմ անում ՀՀ Ոստիկանությանը ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն, հավաքի առնչությամբ յուրաքանչյուր գործողություն հիմնավորել հետևողական և իրավաչափ փաստարկներով:
Եվ Բաղրամյան պողոտայում, եւ Ազատության հրապարակում քիչ թվով մարդիկ կան
Ազատության հրապարակում այս պահին «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի քիչ թվով անդամներ են հավաքված: Խմբի անդամները մեզ հետ զրույցում ասացին, որ մի փոքր ուշ՝ երեկոյան բոլորը կհավաքվեն, հիմա, այս ժամին շատերն աշխատանքի են: Խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը հրաժարվեց մեզ հետ զրուցել, պատճառաբանելով, որ վաղն ասուլիս է տալու եւ բոլոր հարցերին պատասխան կտրվի: Շուշանյանը մեր այն հարցին,
Գլենդելի քաղաքապետ. Իմ վերջին այցից հետո Երեւանն ուղղակի դարձել է անճանաչելի
Արա Նաջարյանը նաև վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը՝ Երևանի և Գլենդելի միջև կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման համար
Մովսես Շահվերդյան. Այս վիճակը նման է արցախյան շարժման մեկնարկին (Տեսանյութ)
ՀԱՍԿ նախագահը սոցիալական հեղափոխություն է կանխատեսում
Արշակ Սադոյան` կառավարությունը 7 դրամը կփոխհատուցի Սամվել Կարապետյանի գրպանից (Տեսանյութ)
Մարտին Վարդազարյանը երաժիշտ է, ոչ թե գենշտաբի պետ
Եվրո-ասոցացվածներ ու ԵՏՄ անդամներ. ի՞նչ տնտեսական ցուցանիշներ են արձանագրվում ու սպասվում
Եվրամիության (ԵՄ) Արևելյան գործընկերության 6 երկրներից 2-ը՝ Հայաստանն ու Բելառուսը, Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետություններ են, 3-ը՝ Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան, ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրներ, իսկ մեկը՝ Ադրբեջանը, ո՛չ ԵՏՄ կազմ է մտել, ո՛չ էլ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել։ Հետաքրքիր է առանձնացնել, թե տնտեսական ի՞նչ ցուցանիշներ ու միտումներ են արձանագրվում մի
«Ուշ թե շուտ մենք նաև ռուսական կողմի քննած նյութերին ենք ծանոթանալու». Վարոսյանը՝ Պերմյակովի գործի մասին
«Այն խոսքերից, որ Հայաստանի դատարանն է դատավարություն իրականացնելու, այդտեղից ենթադրում ենք, որ այո, Պերմյակովը պետք է փոխանցվի Հայաստանին, որովհետև մեր օրենսդրությունը հեռակա դատավարություն հասկացությունը չունի: Դրանից ավելի տեղեկատվություն այս պահին չունենք»,- ասաց Ավետիսյանների սպանության գործով տուժածների իրավահաջորդ Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու վերաբերյալ տեղեկությանը: Ինչ վերաբերում է հայկական կողմին
Ազատության հրապարակի հանրահավաքի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն է գործադրվել
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Ազատության հրապարակի մոտակայքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ 2015 թվականի հունիսի 28-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բռնություն է գործադրել Երևան քաղաքի Ազատության հրապարակի մոտակայքում
Երևանի ավագանու ՀՀԿ անդամը Երևանի քաղաքապետի գիտությամբ հողատարածք է զավթել
Արդեն 2-րդ տարին է, որ ահազանգում եմ այն մասին, որ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Խաչատրյանը զավթել է Բաբաջանյան 18/3 հասցեում իրեն ամրագրված հողակտորին հարևան, նույն մակերեսով հողակտորը: Այս մասին ինքներդ վկայեցիք Երևանի ավագանու անցյալ տարվա նիստերից մեկի հարց ու պատասխանի ժամանակ: Ամեն երկուշաբթի գործակարգավարականի ժամանակ սպասում եմ, որ Հայկ Ասատրյանը հողազավթումների մեջ կնշի
Արդարադատության խորհուրդը դատավորին «կարգալույծ» չարեց
Դատավոր Իշխան Բարսեղյանը բացատրություն տալիս ասաց.«Մի դեպքում ես ընդամենն արդարադատություն իրականացնելիս իմ իրավագիտակցությամբ մեկնաբանել եմ օրենքը, գնահատել փաստերն ու ապացույցները, ինչն ինքնին չի կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության, մյուս դեպքում էլ ուսումնասիրել եմ գործերը , կայացված վճիռները, հանգել եմ մի հետեւության, որ բացառվում է իմ՝ դատավորի մեղքը, իմ՝ դատավորի չարամտությունն ու կոպիտ անփութությունը»: Հունիսի 25-ի արդարադատության
Հունիսի 30-ից հուլիսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` Հունիսի 30-ից հուլիսի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 3-ին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ից հուլիսի 1-ը կբարձրանա 1-2 աստիճանով, հուլիսի 3-4-ին նույնքան
Եվրոպան եւ մենք. Պարտադիր չէ ապրել սառնարանի արկղում
Ցանկալի է պարզապես իմանալ, թե ինչի համար ես ապրում Վերջերս ԵՊՀ ռեկտորը, պատասխանելով իր ունեցվածքի մասին լրագրողի հարցին, ընդվզեց. «Ես բոմժ չեմ, որ ապրեմ սառնարանի արկղում»: Ժուժկալության սահմանների մասին խոսակցությունները սովորաբար բերում են այն մտքին, որ ամեն ինչ հարաբերական է եւ պայմանավորված է պատմական հանգամանքներով: 1996 թվականին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի տունն ընկալվում էր որպես
Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 34 817 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 963 տոննայի դիմաց: Հունիսի 29-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 9656 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Հայկական ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստան , Ղազախստան, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ , Նորվեգիա, Ավստրիա, Շվեյցարիա: ՀՀ գյուղատնտեսության նախարարության
«Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակներում կայացել է «Ավտո մոտո շոու- դրիֆտինգ Երևան» մրցաշարը
Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը «Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակներում հունիսի 28-ին ժամը 13:00–ից Լենինգրադյան «Հրազդան» մարզադաշտին հարակից հրապարակում կազմակերպել էր «Ավտո մոտո շոու- դրիֆտինգ Երևան» մրցաշարը: Մրցութային մասում ներկայացվել են տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ. թյունինգապատ, սպորտային մեքենաներ, ինչպես նաև մոտոցիկլներ։ 13:00-ին նախ ասպարեզ են դուրս եկել արագընթաց ձևավոր վարում մրցության մասնակիցները` մինչև 2
Ստեփան Սաֆարյան. «Ներսում ապակայունացման դեպքում Ադրբեջանն օգտագործելու է պահը»
«Ադրբեջանն իր ռազմական բոլոր ավանտյուրաներում լավ հաշվարկել ու հետևում էր ՀՀ իրադարձություններին»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա` հատկապես Ադրբեջանի նախագահին մոտ կանգնած լրատվամիջոցներին հետևելով պարզ է դառնում, որ անցյալ տարվա ամառային արկածախնդրությունից առաջ և այժմ, նկատելի է այն, որ նրանք հաշվարկում էին,
Տարոն Մարգարյանի ցավակցությունը Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
Ցավով տեղեկացա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար, ՀՀ վաստակավոր լրագրող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր, «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ և վարող Գագիկ Հովհաննիսյանի մահվան մասին: Գագիկ Հովհաննիսյանի ինչպես լրագրողական, այնպես էլ մանկավարժական ամբողջ գործունեությունն, ըստ էության, նվիրված էր շախմատին ու Հայաստանում դրա զարգացմանը: Սիրված մարզաձևից անբաժան լինելով` նա ոչ միայն անմիջական ականատեսն էր շախմատի
Ֆրանսիայի դեսպանը՝ ցույցերի մասին. «Նորմալ է, որ մարդիկ պահանջներ են առաջադրում» (Տեսանյութ)
Ժան-Ֆրանսուա Շարպատիեի կարծիքով, լավ կլինի, որ հարցը հնարավորինս շուտ լուծվի երկխոսության ճանապարհով:
Անդրիաս Ղուկասյան. «Մենք ունենք աշխարհում աննախադեպ երեւույթ»
Անդրիաս Ղուկասյանը ստեղծված իրավիճակում մեղադրում է լրատվամիջոցներին եւ Բաղրամյան 26-ին
Բաքուն փորձում է թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին – Պարոն նախարար, առաջին հարցը փոքր-ինչ ընդհանրական բնույթ ունի: Ինչպիսի՞ն է ՀՀ կարծիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) գործունեության վերաբերյալ: – Հայաստանը բարձր է գնահատում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը Եվրոպայի խորհրդի 47 անդամ-երկրների 800 միլիոն բնակչության մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության գործում: Հայաստանը մշտապես աջակցել է այն գործընթացներին
Էդուարդ Շարմազանովը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը, Բելառուսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հունիսի 29-ին հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, կարեւորվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը:
Փորձագետ. «Մարզերում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հարցը լուրջ է դրված»
«Ոստայն հայոց» ՀԿ-ն Սյունիքի մարզում 4 ամիս շարունակ վերարտադրողական տարիքի կանանց և նրանց ընտանիքների շրջանում անցկացնում է «Մարզաբնակ ընտանիքների իրազեկում» խորագրով ծրագիրը: Այն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Նպատակն է իրականացնել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված իրազեկման քարոզարշավ, նպաստել սեռով պայմանավորված աբորտների պատճառով առաջացող սոցիալական,


















































