Օրվա լրահոսը
Վազգեն Սարգսյանն իր ապրած կյանքով ապացուցեց, որ հերոսներ ծնվում են բոլոր ժամանակներում
«Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Անուրանալի է Վազգեն Սարգսյանի մեծ դերը Արցախյան պատերազմում մեր հաղթանակի, բանակաշինության, նորանկախ Հայաստանի կայացման գործում: Սպարապետ Վազգեն Սարգսյանը քաղաքական եւ պետական գործիչ էր, ում ողջ կյանքը նվիրված էր հայրենիքը պաշտպանելու, կայացնելու գործին: Վազգեն Սարգսյանի անսպառ եռանդն ու անձնուրաց նվիրումը տվել են իրենց արդյունքը. Հայաստանի սահմանները հայոց բանակն է պաշտպանում,
Հավատի ուժը (պատմվածք)
Խոր գիշեր էր: Փոքրիկ գյուղը ծածկված էր չարագուշակ փրփրանման ամպերով: Համատարած մթության մեջ, լուսնի և աստղերի աչքից հեռու, ողջ գիշեր չէր մարում գյուղի տներից մեկի ճրագը: Նանեն գլուխը խոնարհել էր նորածնի վրա և ուշիուշով լսում էր նրա հանդարտ շնչառությունը: Երեխան տենդի մեջ էր, ջերմությունը չէր իջնում: «Էս ի՞նչ ցավ էր, եկավ կպավ երեխուս: Էս քամբախում
Փակ սահման – բաց միտք
Հրանտ Դինք Հիմնադրամի կողմից ազդարարած Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի շրջանակներում «Մենք Հանուն Ժողովրդավարության» ՄՀԿ ներկայացուցիչներն փետրվարի 26-ից մինչև մարտի 1-ը ծրագրային այցով գտնվեցին Ստամբուլում։ Այսպիսի այցերն երկու հարևան երկրներից, կարող են նպաստել հարաբերությունների նոր մշակույթի և երկու հասարակությունների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը։ «Մենք Հանուն Ժողովրդավարության» ՄՀԿ-ին միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում աջակցել է Թուրքիայում տեղակայված Համայնքային
Կեղծ 100 եվրո
Մարտի 4-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում 1968 թ. ծնված Վարդան Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, Տաշիր քաղաքի իրեն պատկանող տարադրամի փոխանակման կետում մի բնակիչ փորձել է իրացնել 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ, սակայն ինքը հայտնաբերելով թղթադրամի կեղծ լինելու հանգամանքը` գործարքը չի կատարել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է,
Դանակահարություն Սառնակունքում
Մարտի 4-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1955 թ. ծնված Հայկ Գ.-ն: Պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Սառնակունք գյուղում` Երևան-Մեղրի ճանապարհի աջ հատվածում գտնվող, Հայկ Գ.-ին պատկանող առևտրի տնակում, վիճաբանության ժամանակ, 1987 թ. ծնված Արմեն Ա.-ն սուր-ծակող կտրող
«Թուրքիան հերթական խաղն է խաղում»
Ըստ սոցիոլոգի, նա ուզում է ցույց տալ, թե հարգում է մեր մշակութային ժառանգությունը Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը պատրաստվում է 2016 թվականին Օսլոյում՝ Անի քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ներառելու մասին առաջարկով հանդես գալ, ինչի առնչությամբ, արդեն երկար ժամանակ է՝ համապատասխան աշխատանքներ են տարվում այս գերատեսչության կողմից: 2015-2016 թվականներն էլ այդ նախարարության կողմից հռչակվելու է
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Հրանտ Մելիք-Շահնազարյան եւ Ստեփան Գրիգորյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի եւ Times.am կայքի խմբագիր Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ: Թեման՝ Նեմցովի սպանության քաղաքական հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հիմնադիր խորհրդարան. Գյումրիի քաղաքապետարանը արհեստական խոչընդոտներ է հարուցում
Ժիրայր Սէֆիլյանի հետ Գյումրիում նախատեսված հանդիպումը խոչընդոտելու մասին Գյումրիի քաղաքապետարանը արհեստական խոչընդոտներ է հարուցում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման 2015 թ. մարտի 7-ի՝ դեպի Գյումրի ավտոերթի ավարտին՝ ժամը 16:00-ին, տեղի Թատերական հրապարակում Գյումրեցիների և Շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը խափանելու նպատակով: Սկզբում քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով ներկայացված մեր իրազեկումը մերժել էր այն պատճառաբանությամբ, որ այդ օրը
Յունիբանկն ավանդատուներին նվիրեց iPhone 6 հեռախոսներ և հեռուստացույց
Յունիբանկում կայացավ ավանդատուների միջև նվերների երկրորդ խաղարկությունը: Վեց ավանդատուների բանկը հանձնեց iPhone 6 հեռախոսներ և 48’’ անկյունաչափի հեռուստացույց: Խաղարկության շահողները որոշվել են էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով: Նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա 2015թ. ապրիլին: Խաղարկություններին մասնակցում են տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Յունիբանկում 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուները: Ավանդներ կարելի է
Գեներալ Մանվել. «Վազգենի ուզած երկիրը 100 տոկոս կլինի, Սպարապետի սերմերն աճում են, ծլել են» (Տեսանյութ)
Այսօր վաղ առավոտից Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի տունը մարդաշատ էր: Գրետա մայրիկն ընդունում էր հյուրերին, շնորհավորում Սպարապետի ծննդյան 56-ամյակը: Վազգեն Սարգսյանի ծնունդը շնորհավորելու համար «նրա օջախ» էին գնացել ԵԿՄ անդամները՝ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Սուրիկ Խաչատրյանը: Նրանք գլուխ խոնարհեցին Գրետա մայրիկի առաջ: ԵԿՄ-ի անունից Մանվել Գրիգորյանը Գրետա մայրիկին հանձնեց կամավորականի վկայական
Սերժ Սարգսյան. Մաղթում եմ, որ ձեր աշխատասիրությամբ, նվիրումով և կեցվածքով արժանի լինեք Վազգեն Սարգսյանի հիշատակին և պատգամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի և «Պատանի երկրապահ» ակումբի սաների երդման արարողության կապակցությամբ: ««Պատանի երկրապահ» ակումբի սիրելի՛ սաներ, Շնորհավորում եմ ձեզ երդման արարողության և ձեր կյանքի գեղեցիկ ու նշանակալի այս օրվա առթիվ: Հայրենիքի պաշտպանությանը ծառայելու ձեր ուխտը սրբազան է, և ապագա ունի ձեզ նման պատանիներ ունեցող երկիրը: Երկրապահ
Ապարան-Քուչակ հատվածում, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Աշոցքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Բերձորում տեղում է ձյուն: Ապարան-Քուչակ հատվածում, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում
«Մուսա լեռան 40 օրը». լինե՞լ, թե՞ չլինել
Այլ ժողովուրդների՝ հայոց խնդրի հանդեպ դժկամության կամ անտարբերության մասին խոսելիս, մենք հաճախ մոռանում ենք մեր իսկ դժկամությանը հարող անտարբերության մասին, երբ խոսքը վերաբերում է հայ մտավորականի եւ նրա ստեղծած հոգեւոր արժեքների մասին: Դրա վառ օրինակներից մեկը՝ Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի հիման վրա գրված համանուն օպերայի հանդեպ 11 տարիների ընթացքում ցուցաբերված անտարբերությունն է: Խոսքը
Նաիրիտցիներն աշխատավարձ են ուզում Լենուղիի բնակիչները՝ բնակարան (Տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի առաջ ցուցարարների երկու խումբ կա. նաիրիտցիներն իրենց աշխատավարձերն են պահանջում, Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչներն էլ՝ բնակարան: Թե՛ նաիրիտցիները եւ թե՛ Լենուղիի բնակիչները վստահեցնում էին, որ տարիներ շարունակ կառավարությունն իրենց խաբում է: «Նաիրիտի» աշխատակիցներին աշխատավարձի պարտքը չի տալիս Արմավիրցիներին էլ՝ խոստացված բնակարանը: Բնակիչների խոսքերով, իրենց շենքը 4-րդ կարգի վթարային է եւ երկու
Հարկային եւ մաքսային մարմինները նույնպես մարդասիրական մոտեցում են ցուցաբերում բազմազավակ հոր նկատմամբ. «Չորրորդ իշխանություն»
Անդրադառնալով այն հարցին, թե որքա՞ն է վճարել ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին նվիրած կտավի համար՝ Սամվել Ալեքսանյանն ասել է. «Քանի որ ես յոթ երեխա ունեմ՝ ինձ զեղչ արեցին»։ «ՉԻ»- Մենք էլ անընդհատ գլուխ ենք ջարդում՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այդքան հոգատար Սամվել Ալեքսանյանի նկատմամբ։ Փաստորեն զեղչեր են արվում, որովհետեւ մարդը յոթ
Համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին
Համայնքի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013թ. օգոստոսի 26-ին ՍՊ ընկերության հետ կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագիր, որի համաձայն՝ ընկերության կողմից մինչև 2013թ. հոկտեմբերի 16-ը 3 մլն. 290 հազ. ՀՀ դրամի դիմաց համայնքում պետք է կատարվեին մասնակի նորոգման աշխատանքներ: Հիշյալ ժամկետում աշխատանքները չավարտելով, համայնքի ղեկավարը անձնական շահագրգռվածությունից ելնելով, սահմանված գումարի փոխարեն, ապրանք-աշխատանքի դիմաց փոխանակության սխեմայով
Նեմցովն ու «պուտինյան զոմբոալիքները»
Սպանության պատվիրատուները հայտնի չեն, բայց հանցագործությունն արտացոլում է Ռուսաստանում ստեղծված վիճակը Անցած տարվա մայիսին «Ա1+»-ին տված հարցազրույցում Բորիս Նեմցովը, ի պատասխան իմ հարցի, թե ինչպես է պատահել, որ համացանցի դարում ռուսաստանյան հասարակության մեջ գերիշխում է այն տեսակետը, որը մատուցվում է դաշնային ալիքների կողմից, համեմատեց հեռուստատեսային քարոզչությունը ջրի ուժեղ շիթի հետ, որը հարվածում է մարդկանց ուղեղներին
Հայաստանում հաշմանդամների թիվն ավելացել է. «Ժողովուրդ»
Պաշտոնական տվյալներով՝ 2014թ.-ին, 2013-ի համեմատ, Հայաստանում հաշմանդամների թիվն ավելացել է։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանի խոսքով՝ առաջին տեղում է արյան շրջանառության խանգարումից առաջացած հաշմանդամությունը, իսկ, ահա, երկրորդ տեղում հոգեկան եւ վարքի խանգարումներով հաշմանդամությունն է։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, հաշմանդամների թիվը 4783-ով
Հիմա ո՞վ է դուրս մղել. «Չորրորդ իշխանություն»
Այն տասը տարիների ընթացքում, երբ Քոչարյանը Հայաստանի նախագահն էր, քանի՞ հանդիպում է տեղի ունեցել ԼՂՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ:
Վահան Շիրխանյան. «Անպայմանորեն ուզում ենք խնդիրները լուծել ընդդիմադիր պայքարի միջոցո՞վ». «Հայոց աշխարհ»
Հայաստանի գլխին կուտակված խնդիրների ամբողջ բազմությանն ու նրանց խորքային էությանը ոչ ոք ավելի լավ, քան իշխանությունը, չի տիրապետում:
Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես Վաշինգտոնում
Փետրվարի 28-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կողմից Վաշինգտոնի Սուրբ Խաչ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սրահում կազմակերպվել էր նյույորքաբնակ գործիչ Հրանտ Մարգարյանի նոր գրքի շնորհանդեսը: «Նահատակված հայ գրողները. 1915-1922թթ.» անվանումը կրող գիրքն անգլերենով պատմում է Մեծ եղեռնի տարիներին նահատակ դարձած 13 հայ գրողների կյանքի ու գրական գործունեության մասին:
Իշխանությունների եւ «միակ ընդդիմադիրների» դաշինքը. «Ժողովուրդ»
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի՝ ինստիտուցիոնալ ընդդիմության մասին ՀՀ ԱԺ փետրվարի 23-ի նիստում հնչած հայտնի ելույթից հետո Հայաստանի քաղաքական դաշտում բավական ուշագրավ իրավիճակ ստեղծվեց։ ՀՀԿ-ականները եւ քաղաքական դաշտի «միակ ընդդիմադիրները» փաստացի դարձել են խորհրդապահական դաշնակիցներ: Այսպես՝ ՀՀԿ-ականների՝ ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարի վերաբերյալ արձագանքները մինչ օրս եղել են միայն դրական տոնայնության մեջ։
Հարուցվել է քրեական գործ` նյութական կախվածության մեջ գտնվող անձին ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նյութական կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ դաժան վերաբերմունքի ճանապարհով ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ: 23-ամյա Ռ.Մաթոսյանի թունավորման վերաբերյալ նախապատրաստվող նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2015 թվականի մարտի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ամուսնու՝ Երևան քաղաքում գտնվող հայրական տանը երիտասարդ կնոջ նկատմամբ տան որոշ անդամների կողմից
Կրակել են «BMW» ավտոմեքենայից. «Հայկական ժամանակ»
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի եւ դրան հարակից տարածքների տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է տեղի ունեցել մարտի 3-ի սպանության փորձը։ Արման Թադեւոսյանին կրակել են գյուղապետարանի մոտ։ Տարածքում առկա տեսախցիկները արձանագրել են, որ կրակել են կապույտ գույնի «BMW» ավտոմեքենայից, գյուղացիներն էլ հասցրել են արձանագրել մեքենայի պետհամարանիշը։ Այս մասին երեկ ասաց Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը՝ հավելելով.
ՌԴ Դատախազությունը չի հարգում ՀՀ տարածքային ամբողջականությունը
Օրերս Ռուսաստանի Դաշնության դատախազությունը հայտարարեց, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը չի կարող հանձնվել հայկական կողմին՝ ելնելով Ռուսաստանի Սահմանադրության պահանջներից: ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասն, իրոք, ասում է, որ ՌԴ քաղաքացին չի կարող Ռուսաստանի տարածքից էքստրադիցիայի ենթարկվել կամ հանձնվել այլ պետությանը: ՀՀ Տարածք է Թե 1995 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում
Երեկվա սպանությունը քրեական հեղինակությունների միջեւ ազդեցության ոլորտների բաժանման հետեւանք է. «Հայկական ժամանակ»
Մի բան ակնհայտ է, որ ՀՀ իշխանության եւ ոստիկանության ներկայացուցիչները լիարժեքորեն տիրապետել են քրեական այս ռազբորկաների ընթացքին, մանրամասներին, որոշ դեպքերում նույնիսկ ներգրավված են եղել, բայց փաստորեն՝ արյունալի այս իրադարձությունը չեն կարողացել կամ չեն ցանկացել կանխել։
Առաջարկում ենք չեղյալ համարել Հայաստանի Բույսերի Կարմիր գիրքը
Քանի որ ՀՀ կառավարությունը հատուկ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն օրինականացնելու նպատակով ընդունել է մի «հիասքանչ» որոշում, որով թույլ է տրվում Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներն իրենց ապրելավայրերից տեղափոխել այլ նմանատիպ տարածքներ և այնտեղ վերարտադրել (կարդացեք հոդվածը), առաջարկում ենք չեղյալ համարել Հայաստանի Բույսերի Կարմիր գիրքը՝ հիմնավորելով դա նրանով, որ եթե կարելի է ցանկացած բույս աճեցնել որտեղ հնարավոր
Տեր-Պետրոսյանը, կարծես, «կրակը հրավիրեց» նաեւ իր վրա. «Հրապարակ»
Մարտիմեկյան հանրահավաքի «KBH»–ական ելույթով Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական օրակարգ վերադարձրեց «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հարցադրումը։ Այն, ինչ կատարվում է «Բարգավաճի» շուրջ, լիովին տեղավորվում է հարցադրումից խուսափելու տրամաբանության մեջ։ Դժվար է գուշակել՝ Տեր-Պետրոսյանը հանուն Գագիկ Ծառուկյանի՞ է մտասեւեռվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի վրա, թե՞ ոչ, բայց տպավորություն է, որ եթե Տեր-Պետրոսյանը «բաց նամակ» չգրեր Սերժ Սարգսյանին, «Բարգավաճի» վիճակն
Միքայել Մելքումյան. «Մենք կլինենք ընդդիմություն». «Հրապարակ»
ԲՀԿ-ն այսօր կվերաֆորմատավորվի, իսկ քաղաքական որ բեւեռում կհանգրվանի այս ուժը, փորձեցինք պարզել ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանից: – Ձեր սկզբունքների մեջ մտնո՞ւմ է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջը, որը ԲՀԿ-ն հետապնդում էր շաբաթներ առաջ, կամ էլ հրաժարականների պահանջը, օրինակ՝ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կամ իշխանության այլ պատասխանատուների։ – Ես կարծում եմ, որ թեեւ, ամենայն հավանականությամբ, մենք


















































