Օրվա լրահոսը

Ալեքսանդր Մարկարով. «Դժվար թե ընդդիմությունը կարողանա Նեմցովի սպանությունը որպես դրոշ օգտագործել»

Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ կասկածելի է վարկածը, թե Նեմցովի սպանության հետեւում կանգնած են իշխանությունները

Արդյունաբերության եւ շինարարության ոլորտները 2014 թվականին չեն նպաստել ՀՆԱ-ի աճին

Աճ են ապահովել գյուղատնտեսության, ջրամատակարարման, մշակող արդյունաբերության ոլորտները

Հայաստանն ու Ադրբեջանը արյուն թափելով վտանգում են հրադադարի ռեժիմը. Guardian

«Տեղացիները թեթեւացած հոգոց են հանում, երբ Ադրբեջանի հետ սահմանի մոտ գտնվող Մովսես գյուղը անհայտանում է Քարդաշ լեռան մշուշի հետեւում, որտեղ տեղակայված են ադրբեջանական դիպուկահարները»,- այս մասին Մովսես գյուղ այցելությունից հետո գրում է բրիտանական «The Guardian»-ը: Մովսես գյուղի բնակիչ, Խանում անունով մի հայ տարեց կին պարբերականի թղթակցին ասել է, որ մշուշն է իրենց խնդիրները լուծում: «Երբ

Արցախցի սոպրանոն փայլել է մրցույթում

Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար, գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը՝ հայ շնորհալիների եւ իր զբաղվածության մասին Վերջերս Կրասնոդարում երկրորդ անգամ անցկացվեց «Օպերան առանց սահմանների» փառատոնը: Բացման օրը՝ փետրվարի 20-ին, տեղի երաժշտական թատրոնում ցուցադրվել է Լեոնկավալոյի «Պայացներ» օպերան՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի մեներգիչների մասնակցությամբ: Փառատոնի շրջանակներում Չայկովսկու ծննդյան 175-ամյակի առիթով կայացել է շքեղ գալա համերգ՝ Յուրի Գրիգորովիչի

Հայաստանի փոխչեմպիոնը Եվրոպայի առաջնությունում իրեն վստահ է զգում

Երուսաղեմում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության ութերորդ տուրում համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Գաբրիել Սարգսյանի եւ Անդրեյ Վոլոկիտինի պայքարն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այս երկու գրոսմայստերները եւս չորս շախմատիստների հետ միասին 6,0-ական միավորով բաժանում են 2-ից 7-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակի առաջատարի դերը 6,5 միավորով ստանձնել է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին: Իսրայելում հաջող է հանդես գալիս Հայաստանի փոխչեմպիոն

Սեյրան Օհանյան. «Եթե այսօր Սպարապետն այստեղ լիներ, ուրախության պահեր կապրեր» (Տեսանյութ) 

Այսօր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակը շնորհավորելու համար այցելել էր Եռաբլուր: Նախարարը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վազգեն Սարգսյանը կարողացել է ստեղծել, կատարելագործել, զարգացնել այն կառույցը, որի համար հիմա ինքն է պատասխանատու՝ Հայկական բանակը. «Բանակը տեղում չի դոփում, այն մարտունակ է, կատարելագործվում է, զարգացնում է նաեւ իր փոխգործունակ կարողությունները՝ դրանով իսկ

Հովիկ Արսենյան. «Տարեք ինձ ծառի մոտ, ականջիս մի ապացույցի տեղ ասեք, որ խիղճս հանգիստ լինի»

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում այսօր սկսվեց «Բանդա-1»-ի գործով  Արտուշ Հակոբյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի, Արթուր Մանուկյանի բողոքի քննությունը: Մեղադրողը դարձյալ Սասուն Խաչատրյանն էր, որի դեմ բացարկ հայտնեց Արթուր Մանուկյանի պաշտպան  Ռաֆիկ Սաֆարյանը: Նա ասաց, որ երկարատեւ՝ 10 տարվա ազատազրկման է միջնորդել եւ ազատազրկվել իր պաշտպանյալը եւ որեւէ հիմք չկար, որպեսզի նրան մեղսագրվեր մի արարք,

Նոր ընդդիմադիր ձևաչափ և կառավարության հրաժարական

«Ամենամեծ մարտահրավերն այսօր ունի ՀՀԿ-ն: Սերժ Սարգսյանն այնպիսի մի ելույթ է ունեցել, որը ոչ միայն տարածվել է ԲՀԿ առաջնորդի վրա, այլ մեծապես տարածվել է նաև իր թիմի վրա՝ տգիտության, մեծ ախորժակի, աշխատանքի չգնալու, մանդատ վայելելու հետ կապված»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական

«Սահմաններում իրավիճակը լարված է, խախտումներն ավելանում են». Սեյրան Օհանյան

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ փետրվարի 28-ից հայ-ադրբեջանական սահմաններում հրադադարի ռեժիմի խախտմանը, ինտենսիվ կրակոցներին: Նախարարը հաստատեց. «Սահմաններում իրավիճակը լարված է, որովհետեւ պարբերաբար կրակոցները, խախտումներն ավելանում են: Բայց այն վերահսկելի է: Հայկական զինուժը թե՛ Արցախում, թե՛ ՀՀ սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության խնդրում իրականացնում է իր առջեւ դրված խնդիրները: Լինում են սադրանքներ, որոնք

Լեւոն Ջուլֆալակյան. «Բաքվում կյանքի անվտանգությունը փորձարկելու ըմբիշներ չունենք»

Նախաօլիմպիական տարում բոլոր երկրների ըմբշամարտի ազգային ֆեդերացիաների աշխատանքները նպատակաուղղված են տարվա գլխավոր ստուգատեսին՝ սեպտեմբեր ամսին Լաս-Վեգասում կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ մեդալներին զուգահեռ խաղարկվելու են նաեւ 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Aravot.am-ի խնդրանքով պարբերաբար ներկայացնում է կատարված եւ կատարելիք աշխատանքները: – Պարոն Ջուլֆալակյան: Արդեն 2015 թվականի

Կառավարությունն աջակցում է փոքր և միջին ձեռնարկատերերին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2015թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Նախատեսված ծրագրային ուղղությունների (միջոցառումների) գերակշիռ մասը՝ շուրջ 90 տոկոսը, նպատակաուղղված է ՀՀ մարզերում, առավելապես սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում սկսնակ և գործող փոքր և

Վազգեն Սարգսյանն իր ապրած կյանքով ապացուցեց, որ հերոսներ ծնվում են բոլոր ժամանակներում

«Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Անուրանալի է Վազգեն Սարգսյանի մեծ դերը Արցախյան պատերազմում մեր հաղթանակի, բանակաշինության, նորանկախ Հայաստանի կայացման գործում: Սպարապետ Վազգեն Սարգսյանը քաղաքական եւ պետական գործիչ էր, ում ողջ կյանքը նվիրված էր հայրենիքը պաշտպանելու, կայացնելու գործին: Վազգեն Սարգսյանի անսպառ եռանդն ու անձնուրաց նվիրումը տվել են իրենց արդյունքը. Հայաստանի սահմանները հայոց բանակն է պաշտպանում,

Հավատի ուժը (պատմվածք)

Խոր գիշեր էր: Փոքրիկ գյուղը ծածկված էր չարագուշակ փրփրանման ամպերով: Համատարած մթության մեջ, լուսնի և աստղերի աչքից հեռու, ողջ գիշեր չէր մարում գյուղի տներից մեկի ճրագը: Նանեն գլուխը խոնարհել էր նորածնի վրա և ուշիուշով լսում էր նրա հանդարտ շնչառությունը: Երեխան տենդի մեջ էր, ջերմությունը չէր իջնում: «Էս ի՞նչ ցավ էր, եկավ կպավ երեխուս: Էս քամբախում

Փակ սահման – բաց միտք

Հրանտ Դինք Հիմնադրամի կողմից ազդարարած Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի շրջանակներում «Մենք Հանուն Ժողովրդավարության» ՄՀԿ ներկայացուցիչներն փետրվարի 26-ից մինչև մարտի 1-ը ծրագրային այցով գտնվեցին Ստամբուլում։ Այսպիսի այցերն երկու հարևան երկրներից, կարող են նպաստել հարաբերությունների նոր մշակույթի և երկու հասարակությունների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը։ «Մենք Հանուն Ժողովրդավարության» ՄՀԿ-ին միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում աջակցել է Թուրքիայում տեղակայված Համայնքային

Կեղծ 100 եվրո

Մարտի 4-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում 1968 թ. ծնված Վարդան Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, Տաշիր քաղաքի իրեն պատկանող տարադրամի փոխանակման կետում մի բնակիչ փորձել է իրացնել 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ, սակայն ինքը հայտնաբերելով թղթադրամի կեղծ լինելու հանգամանքը` գործարքը չի կատարել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է,

Դանակահարություն Սառնակունքում

Մարտի 4-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1955 թ. ծնված Հայկ Գ.-ն: Պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Սառնակունք գյուղում` Երևան-Մեղրի ճանապարհի աջ հատվածում գտնվող, Հայկ Գ.-ին պատկանող առևտրի տնակում, վիճաբանության ժամանակ, 1987 թ. ծնված Արմեն Ա.-ն սուր-ծակող կտրող

«Թուրքիան հերթական խաղն է խաղում»

Ըստ սոցիոլոգի, նա ուզում է ցույց տալ, թե հարգում է մեր մշակութային ժառանգությունը Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը պատրաստվում է 2016 թվականին Օսլոյում՝ Անի քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ներառելու մասին առաջարկով հանդես գալ, ինչի առնչությամբ, արդեն երկար ժամանակ է՝ համապատասխան աշխատանքներ են տարվում այս գերատեսչության կողմից: 2015-2016 թվականներն էլ այդ նախարարության կողմից հռչակվելու է

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Հրանտ Մելիք-Շահնազարյան եւ Ստեփան Գրիգորյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի եւ Times.am կայքի խմբագիր Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ: Թեման՝ Նեմցովի սպանության քաղաքական հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Հիմնադիր խորհրդարան. Գյումրիի քաղաքապետարանը արհեստական խոչընդոտներ է հարուցում

Ժիրայր Սէֆիլյանի հետ Գյումրիում նախատեսված հանդիպումը խոչընդոտելու մասին Գյումրիի քաղաքապետարանը արհեստական խոչընդոտներ է հարուցում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման 2015 թ. մարտի 7-ի՝ դեպի Գյումրի ավտոերթի ավարտին՝ ժամը 16:00-ին, տեղի Թատերական հրապարակում Գյումրեցիների և Շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հանդիպումը խափանելու նպատակով: Սկզբում քաղաքապետարանն օրենքով սահմանված կարգով ներկայացված մեր իրազեկումը մերժել էր այն պատճառաբանությամբ, որ այդ օրը

Յունիբանկն ավանդատուներին նվիրեց iPhone 6 հեռախոսներ և հեռուստացույց

Յունիբանկում կայացավ ավանդատուների միջև նվերների երկրորդ խաղարկությունը: Վեց ավանդատուների բանկը հանձնեց iPhone 6 հեռախոսներ և 48’’ անկյունաչափի հեռուստացույց: Խաղարկության շահողները որոշվել են էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով: Նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա 2015թ. ապրիլին: Խաղարկություններին մասնակցում են տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ Յունիբանկում 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուները: Ավանդներ կարելի է

Գեներալ Մանվել. «Վազգենի ուզած երկիրը 100 տոկոս կլինի, Սպարապետի սերմերն աճում են, ծլել են» (Տեսանյութ) 

Այսօր վաղ առավոտից Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի տունը մարդաշատ էր: Գրետա մայրիկն ընդունում էր հյուրերին, շնորհավորում Սպարապետի ծննդյան 56-ամյակը: Վազգեն Սարգսյանի ծնունդը շնորհավորելու համար «նրա օջախ» էին գնացել ԵԿՄ անդամները՝ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Սուրիկ Խաչատրյանը: Նրանք գլուխ խոնարհեցին Գրետա մայրիկի առաջ: ԵԿՄ-ի անունից Մանվել Գրիգորյանը Գրետա մայրիկին հանձնեց կամավորականի վկայական

Սերժ Սարգսյան. Մաղթում եմ, որ ձեր աշխատասիրությամբ, նվիրումով և կեցվածքով արժանի լինեք Վազգեն Սարգսյանի հիշատակին և պատգամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-ամյակի և «Պատանի երկրապահ» ակումբի սաների երդման արարողության կապակցությամբ: ««Պատանի երկրապահ» ակումբի սիրելի՛ սաներ, Շնորհավորում եմ ձեզ երդման արարողության և ձեր կյանքի գեղեցիկ ու նշանակալի այս օրվա առթիվ: Հայրենիքի պաշտպանությանը ծառայելու ձեր ուխտը սրբազան է, և ապագա ունի ձեզ նման պատանիներ ունեցող երկիրը: Երկրապահ

Ապարան-Քուչակ հատվածում, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում բուք է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի  5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Աշոցքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Բերձորում տեղում է ձյուն: Ապարան-Քուչակ հատվածում, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում

«Մուսա լեռան 40 օրը». լինե՞լ, թե՞ չլինել

Այլ ժողովուրդների՝ հայոց խնդրի հանդեպ դժկամության կամ անտարբերության մասին խոսելիս, մենք հաճախ մոռանում ենք մեր իսկ դժկամությանը հարող անտարբերության մասին, երբ խոսքը վերաբերում է հայ մտավորականի եւ նրա ստեղծած հոգեւոր արժեքների մասին: Դրա վառ օրինակներից մեկը՝ Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի հիման վրա գրված համանուն օպերայի հանդեպ 11 տարիների ընթացքում ցուցաբերված անտարբերությունն է: Խոսքը

Նաիրիտցիներն աշխատավարձ են ուզում Լենուղիի բնակիչները՝ բնակարան (Տեսանյութ) 

Այսօր կառավարության շենքի առաջ ցուցարարների երկու խումբ կա. նաիրիտցիներն իրենց աշխատավարձերն են պահանջում, Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչներն էլ՝ բնակարան: Թե՛ նաիրիտցիները եւ թե՛ Լենուղիի բնակիչները վստահեցնում էին, որ տարիներ շարունակ կառավարությունն իրենց խաբում է: «Նաիրիտի» աշխատակիցներին աշխատավարձի պարտքը չի տալիս Արմավիրցիներին էլ՝ խոստացված բնակարանը: Բնակիչների խոսքերով, իրենց շենքը 4-րդ կարգի վթարային է եւ երկու

Հարկային եւ մաքսային մարմինները նույնպես մարդասիրական մոտեցում են ցուցաբերում բազմազավակ հոր նկատմամբ. «Չորրորդ իշխանություն»

Անդրադառնալով այն հարցին, թե որքա՞ն է վճարել ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին նվիրած կտավի համար՝ Սամվել Ալեքսանյանն ասել է. «Քանի որ ես յոթ երեխա ունեմ՝ ինձ զեղչ արեցին»։ «ՉԻ»- Մենք էլ անընդհատ գլուխ ենք ջարդում՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այդքան հոգատար Սամվել Ալեքսանյանի նկատմամբ։ Փաստորեն զեղչեր են արվում, որովհետեւ մարդը յոթ

Համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին

Համայնքի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013թ. օգոստոսի 26-ին ՍՊ ընկերության հետ կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագիր, որի համաձայն՝ ընկերության կողմից մինչև 2013թ. հոկտեմբերի 16-ը 3 մլն. 290 հազ. ՀՀ դրամի դիմաց համայնքում պետք է կատարվեին մասնակի նորոգման աշխատանքներ: Հիշյալ ժամկետում աշխատանքները չավարտելով, համայնքի ղեկավարը անձնական շահագրգռվածությունից ելնելով, սահմանված գումարի փոխարեն, ապրանք-աշխատանքի դիմաց փոխանակության սխեմայով

Նեմցովն ու «պուտինյան զոմբոալիքները»

Սպանության պատվիրատուները հայտնի չեն, բայց հանցագործությունն արտացոլում է Ռուսաստանում ստեղծված վիճակը Անցած տարվա մայիսին «Ա1+»-ին տված հարցազրույցում Բորիս Նեմցովը, ի պատասխան իմ հարցի, թե ինչպես է պատահել, որ համացանցի դարում ռուսաստանյան հասարակության մեջ գերիշխում է այն տեսակետը, որը մատուցվում է դաշնային ալիքների կողմից, համեմատեց հեռուստատեսային քարոզչությունը ջրի ուժեղ շիթի հետ, որը հարվածում է մարդկանց ուղեղներին

Հայաստանում հաշմանդամների թիվն ավելացել է. «Ժողովուրդ»

Պաշտոնական տվյալներով՝ 2014թ.-ին, 2013-ի համեմատ, Հայաստանում հաշմանդամների թիվն ավելացել է։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանի խոսքով՝ առաջին տեղում է արյան շրջանառության խանգարումից առաջացած հաշմանդամությունը, իսկ, ահա, երկրորդ տեղում հոգեկան եւ վարքի խանգարումներով հաշմանդամությունն է։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, հաշմանդամների թիվը 4783-ով

Հիմա ո՞վ է դուրս մղել. «Չորրորդ իշխանություն»

Այն տասը տարիների ընթացքում, երբ Քոչարյանը Հայաստանի նախագահն էր, քանի՞ հանդիպում է տեղի ունեցել ԼՂՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930