Օրվա լրահոսը
Եվրոպական հարևանության նոր քաղաքականությանն ընդառաջ. մեկնարկում են հարևան երկրների հետ հարաբերությունների ապագայի շուրջ ԵՄ քննարկումները
Բրյուսել, 04 մարտի 2015թ Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանն այսօր սկսում են Եվրոպական հարևանության նոր քաղաքականության շուրջ քննարկումները: Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերջին փոփոխությունները կատարվել են 2011 թվականին: Հաշվի առնելով հաջորդող նշանակալից զարգացումները
Ճակնդեղը, բողկը եւ մեղրը կբարելավեն մարսողությունը
Մարսողության խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ ներառել մի քանի կարեւոր մթերքներ, որոնցից է ճակնդեղը, որը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար հանքանյութեր եւ առանձնանում է սննդարար հատկությամբ: Ճակնդեղը պարունակում է յոդ, կալիում, մագնեզիում, երկաթ, նաեւ վիտամին B, C եւ PP: Բոլոր այդ նյութերը օգնում են մարսողությանը, բարելավում նյութափոխանակությունը: Քանի որ այն հարուստ է բջջանյութերով`
«Դեմ առ դեմ». Հրանտ Մելիք-Շահնազարյան եւ Ստեփան Գրիգորյան
Այսօր՝ ժամը 13.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի եւ Times.am կայքի խմբագիր Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ: Թեման՝ Նեմցովի սպանության քաղաքական հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ
«Չարիքը» փնտրելիս
Ամերիկացի հայտնի հրապարակախոս Դենիս Փրեյգերը խիստ քննադատության է ենթարկել Բարաք Օբամայի վարչակազմը, որն ըստ արժանվույն չի գնահատում Իսրայելի վարչապետ Նեթանյահուի պայքարը «չարիքի» դեմ: Ընդ որում, «չարիք» ասելով՝ նա խառնում է թացը չորի հետ՝ դրա մեջ ներառելով թե՛ «Իսլամական պետությունը», թե՛ Իրանը, որոնք ակնհայտորեն տարբեր բաներ են: Ինչպես հայտնի է, Նեթանյահուն մեկնել էր Միացյալ Նահանգներ՝ համոզելու
Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքում, Աշտարակում, Ապարանում, Սպիտակում, Վանաձորում, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Ճամբարակում, Մասիսում, Արտաշատում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Լաչինում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Արտաշավանի, Արթիկի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում բուք է: Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ
Ամերիկացի երկու ֆուտբոլիստ իրենց ուղեղը կտակել են բժշկությանը
Ամերիկյան ֆուտբոլային լիգայի «Նյու-Յորք Ջայնթս» ակումբի խաղացող Սթիվ Ուեզերֆորդը եւ «Սիեթլ Սիոհուքս»-ի նախկին անդամ Սինի Ռայսը, որը կարիերան ավարտել է անցած մրցաշրջանում, իրենց ուղեղները մահից հետո կտակել են բժշկությանը՝ ուսումնասիրություններ կատարելու համար: Մարզիկները հայտարարել են, թե այդպես իրենք ցանկացել են օրինակ ծառայել մյուս խաղացողներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Global Look Press-ի
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Երևանի պետական կամերային թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Հայկյան» մրցանակաբաշխությանը: Ամենամյա այս միջոցառման նպատակն է՝ խրախուսել բոլոր այն երիտասարդական կազմակերպությունների, որոշակի հաջողությունների հասած երիտասարդ քաղաքացիների, այդ թվում՝ ուսանողների ձեռքբերումները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ և տարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի բովանդակությամբ։ «Հայկյան» մրցանակների արժանացած 2014թ. երիտասարդական
«Երեխայի կենսաբանական հայրը Դավիթ Հարությունյանն է». (Տեսանյութ)
Երեխային մորից, իր` ասելով` ապօրինաբար բաժանելու գործով դատական նիստին հնչեց երեխայի իսկական հոր անունը
Հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի կողմից մեկ այլ անչափահասի միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով։ Մարտի 3-ին՝ ժամը 21:55-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժնում ահազանգ է ստացվել, որ գանգուղեղային հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի 17-ամյա մի բնակիչ (ծնված
Միկա Բաղդասարովի թիկնապահը Բերձորյան ծեծի հրամանատարներից մեկն է
Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մոտ մեկ ամիս առաջ նշանակված ծառայողական քննությունն այսօր ավարտվել է: Լրատվամիջոցներին չի հաջողվում որևիցե մեկնաբանություն ստանալ Արցախի իշխանություններից: Հիմնադիր Խորհրդարանը արդեն տեղեկացրել էր, որ պետական մակարդակով կազմակերպած ծեծին մասնակցում էին քրեական տարրեր և իշխանության յուրայինների ստրուկներ: Նկարում պատկերված անձը գործարար Միկա Բաղդասարովի թիկնապահներից է, ով Բերձորյան ծեծի ժամանակ ուղղորդում էր
«Երբ որևէ գիտնական հաջողության է հասնում, Խուդոյանը միանգամից ակտիվանում է Ֆեյսբուքում». հոգեբան
«Հոգեբան Սամվել Խուդոյանն օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ (տեսանյութում) մեր հասցեին մի շարք մեղադրանքներ, անձնական վիրավորանքներ ու զրպարտանք է հնչեցրել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը՝ հիշեցնելով, որ մեղադրանքները վերաբերել են ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի հայտարարած 2014 թվականի «Արդյունավետ գիտական աշխատող» մրցույթի արդյունքներին, չափանիշներին ու օբյեկտիվությանը։ «Խուդոյանը
Երրորդմասցի Լյովիկն ու մյուս երկու զոհը նախկին դատապարտյալներ են
Aravot.am-ի տեղեկություններով այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ փոխհրաձգության արդյունքում մահացած երեք քաղաքացին էլ նախկինում դատապարտվածներ են: Թե ինչի շուրջ են վիճել դեռ հայտնի չէ: Այս պահին արդեն հայտնի է երեք քաղաքացու ինքնությունը՝ Մեսրոպ Մելիքյանը, որը մահացել է տեղում, «Երրորդմասցի Լյովիկ» անունով հայտնի Լեւոն Ղազարյանը եւ մյուսը Դրաստամատ Թադեւոսյանը՝ հայտնի է Դերո անունով։ Արդարադատության նախարարության քրեակատարողական
Ի՞նչ նպատակով է խուլուհամր ձեւացող չեխը հայտնվել հայ-թուրքական սահմանին
Aravot.am-ին նոր մանրամասներ են հայտնի դառնում մարտի 1-ի գիշերը հայ-թուրքական սահմանը հատած Չեխիայի քաղաքացու մասին: Շիրակի մարզի իրավապահներից մեկը մեզ տեղեկացրեց, որ վերջինս, խուլուհամր ձեւանալով, Չեխիայից Հայաստան է հասել պատահական մեքենաներով, մայրուղիների վրա մեքենաներ կանգնեցնելով: Այդ մասին հայտնել է հենց ինքը: Ի դեպ, նրա մոտ գումար չի հայտնաբերվել, նա նաև նշել է, որ Թուրքիան շփոթել
Սպանության գործով վկա. «Վկան շարունակեց. «Ինձ դատեիք էլի»
Իսրայել Սարգսյանը՝ Իսոն ենթադրություն համարեց իրեն առաջադրված մեղադրանքը: Նրա պաշտպանությունն այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթացած դատական նիստին իրականացնում էր հատուկ քննչական ծառայության նախկին քննիչ, փաստաբան Հեկտոր Սարդարյանը: Ըստ դատախազ Արմեն Փանոսյանի, Իսրայել Սարգսյանը մեղադրվում էր այն բանի համար, որ կազմակերպել եւ օժանդակել էր Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր
Թումանյան 25 շենքի վրա աչք ունեն. հյուրանոց են պատրաստվում տեղում կառուցել
«Այսօր 450 քաղաքացի հայտնվել է խայտառակ վիճակում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն այսպիսի մտահոգություն հայտնեց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը: Նա նկատեց, թե ՀՀ օրենքները գրվում են ու հիմնականում խախտվում ոչ թե հասարակ քաղաքացիների, այլ հենց պետական մարմինների կողմից: Ըստ Սեդրակ Բաղդասարյանի՝ պետությունը հետամուտ չի լինում պաշտպանելու քաղաքացիների իրավունքները: Դառնալով հանրային շահ,պետական կարիք բացառիկ
Չորս հայ շախմատիստ, բայց` ոչ Հայաստանից
Ֆրանսիայում ընթացող շախմատի «Քափել լե Գրանտ» 31-րդ միջազգային ներկայացուցչական մրցաշարին մասնակցող 500-ից ավելի շախմատիստներից չորսը հայ են, սակայն` ոչ Հայաստանից: Մրցաշարում կայացել է հինգ տուր: Բրազիլիայի նախկին չեմպիոն եւ այդ երկրի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հինգ տուրից հետո 4,0 միավորով եւ 17 շախմատիստների հետ բաժանում է 3-19-րդ տեղերը, սակայն լրացուցիչ հաշվարկներով զբաղեցնում է
Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ն լքելու մասին դիմում է ներկայացրել
«Պարոն Օսկանյանը դիմում է ներկայացրել կուսակցություն`ԲՀԿ շարքերից դուրս գալու համար»,- այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանը հավելեց, որ ԲՀԿ-ն առաջիկայում կքննարկի իրենց «շատ հարգարժան» գործընկերոջ դիմումը եւ կորոշի` բավարարե՞լ պարոն Օսկանյանի ցանկությունը, թե` ոչ: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով ԲՀԿ-ում չի գտնվի մեկն, ով կհամաձայնի, որ բոլորի կողմից շատ
Երեխային մորից բաժանելու դատական գործով քննիչի գործողություններն էին քննարկում. (Տեսանյութ)
Փաստաբանը վստահեցնում է, որ քննիչը գործով էական ապացույցներ ձեռք չի բերել
Երրորդմասցի Լյովիկը ՀՀ թիավարության ֆեդերացիայի համանախագահն էր. Ա1+
Հայաստանի թիավարության ֆեդերացիայի համանախագահ Լեւոն Ղազարյանն այսօր սպանվել է անհայտ հանցագործների կողմից: Ըստ մեր ունեցած տվյալների, Նուբարաշեն ՔԿՀ մերձակայքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վերջինս հրազենային վնասվածք է ստացել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Կրակողները, որոնք երեք հոգի են եղել եւ դիմակավորված, դիմել են փախուստի: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում
Ռիչարդ Միլս. «Ամերիկյան ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է»
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Գալուստ Սահակյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնշանավորվի հայ-ամերիկյան հարաբերությունների առավել սերտացմամբ: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը եւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը:
Սեյրան Օհանյանն ընդունել է քաղաքացիների
Մարտի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՀՀ պաշտպանության նախարարի ամենամսյա հանդիպումը նախապես ցուցակագրված քաղաքացիների հետ: Հանդիպման շրջանակներում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց մեկ տասնյակից ավելի քաղաքացիների: Վերջիններս խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին սոցիալական, կադրային և առողջական հարցերին և ոլորտներին: Քաղաքացիների ընդունելությանը ներկա էին ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան
Արա Պապյան. «Ցանկալի կլիներ՝ կոչումներ ստացողները լինեին փորձառու դիվանագետներ»
Արա Պապյանի կարծիքով՝ նախագահն ում ուզի կարող է դիվանագիտական աստիճան շնորհել
ԱԺ պարզաբանումը. «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունները դեռ ամբողջությամբ չեն ընդունվել
Տեղեկացնում ենք, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 4-ի արտահերթ նիստում ընդունվել է առաջին ընթերցման ընթացակարգով: Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը ընդունվելուց հետո ՝ 14-օրյա ժամկետում, տվյալ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները պաշտոնապես ներկայացվում են հեղինակին եւ
«Ավետիսյանների տղան սպանվելուց առաջ ոճրագործի հետ կռիվ է տվել» (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք Ավետիսյանների սպանության գործում ներգրավվելու են եւս երկու փաստաբաններ՝ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, որոնք այսօր այցելել էին Գյումրի` սպանվածների հարազատների հետ հանդիպման: Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերը մեզ հետ զրույցում նոր փաստաբաններ ներգրավելը բացատրեցին այն հանգամանքով, որ իրենց անընդհատ նոր տեղեկություններ են անհրաժեշտ: «Մենք Երեմի դեմ ոչինչ էլ չունենք, (նկատի ունի փաստաբան Երեմ
Քրեական գործ Նուբարաշենում հնչած կրակոցների առնչությամբ
Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում այսօր հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածով։ Ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Կրակոցների
Արշակ Սադոյան. «Այստեղ մեղքը միայն Կրեմլինն է»
«Առավոտի» հարցերին է պատասխանում Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: – Պրն Սադոյան Գյումրիում կատարված ոճրագործությունից անցել է բավական ժամանակ, կարծում եմ կարելի է արդեն ավելի սառը դատել և կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը՝ թե որքանով էին քաղաքականացված բողոքի ակցիաները Գյումրիում, կային արդյոք ուժեր, որ պղտոր ջրում ձուկ էին ուզում բռնել, և կա արդյոք կապ
Սիսիանի տարածաշրջանում տեղում է ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն


















































