Օրվա լրահոսը
Րաֆֆի Հովհաննիսյան. «Շարքային քաղաքացին իր պայքարը չպետք է զիջի»
Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ շուտով միասնականություն կլինի
Խուլիգանությունն ավարտվել է սպանության փորձով
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել խուլիգանություն կատարելու, ապօրինի կերպով հրազեն կրելու և երկու անձանց սպանության փորձի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015թ. փետրվարի 6-ին՝ ժամը
Հիփոթեքի այսօրվա պայմաններով, անհնար է ապահովել շինարարության զարգացում. (Տեսանյութ)
Կառավարության նախագծի մասին տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի դիտարկումները
Բակո Սահակյանը ԼՂ ոստիկանապետի հետ քննարկել է Բերձորի միջադեպը
Նախագահ Բակո Սահակյանը այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ոստիկանության ղեկավար կազմի հետ՝ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ծառայողական քննության ընթացքին: Բակո Սահակյանի աշխատակազմի լրատվական ծառայության հաղորդմամբ, նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում գործընթացն ավարտին հասցնել և հանրությանն արդյունքների
Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի անհետ կորելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետ կորելու դեպքի առթիվ։ Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում է տվել, որ ամուսինը՝ 1989թ. ծնված Արթուր Աֆյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութերի
Րաֆֆի Հովհաննիսյան. «ԵՄ դեսպանները մտահոգված են Հայաստանի կացությամբ»
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ եղել է անկեղծ զրույց
Զարուհի Փոստանջյան. «2015-ին Ազատության հրապարակը պետք է ականատես լինի ժողովրդի պահանջի իրացմանը»
Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ Ազատության հրապարակը պետք է տեսնի, որ հարթակին կանգնածները ենթարկվում են ժողովրդի պահանջին
ԼՂՀ ԱԺ նախագահն այցելել է Արցախի պետական համալսարան
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 27-ին Արցախի պետական համալսարանում հանդիպում է ունեցել պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորել է գիտակրթական գլխավոր հաստատության և բարձրագույն իշխանության ներկայացուցիչների պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը: Անդրադառնալով 1988 թվականի փետրվարյան իրադարձությունների պատմական նշանակությանը՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի անկախ պետականության՝ որպես
Գեղարքունիքը հողերի օգտագործման մակարդակով առաջատարն է. գյուղատնտեսության նախարարն այսօր մարզում խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր ջրային ոլորտի և այլ պաշտոնատար անձինք: ‹‹2014 թվականին վարելահողերի օգտագործման մակարդակով և հացահատիկային ու հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակությամբ Գեղարքունիքի մարզը հանրապետության առաջատարն է››, – նշել է
Գրքի մայրաքաղաքի տպավորիչ ցուցանակը
Երիտասարդական մետրոյի գետնանցումի հարեւանությամբ գտնվող՝ գրքերի տոնավաճառի մասին ազդարարող «ինքնաշեն» ցուցանակն ասես շիրմաքար լինի: Այն տիպիկ խորհրդանշում է Հայաստանում գրքի ու գրահրատարակության ոլորտի հանդեպ այսօրվա վերաբերմունքը: Ու բնավ կարեւոր չէ, որ Երեւանը մի ժամանակ գրքի մայրաքաղաք էր հռչակվել, իսկ Հայաստանում է գտնվում ձեռագրերի եւ միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր գրապահոցը՝ Մատենադարանը: Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Վլադիմիր Գասպարյանին. «Պետք է ամաչել հայ ժողովրդից». (Տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց՝ Ժառանգությունը մարտի 1-ի զոհերի առջեւ կխոնարհվի հենց սահմանից «Մի սուրբ մարդ ինձ զանգեց մի օր եւ ասաց, որ հայ ժողովրդից պետք է ամաչել, եթե չամաչես՝ դու ունակ ես ցանկացած բռնության եւ այլանդակության»,-փետրվարի 27-ին Ազատության հրապարակում իր ասուլիս-հավաքն այսպես սկսեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա այդ խոսքերն ուղղեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. «Պետք
Ռուսական կողմը գործողություններ է ձեռնարկում Պերմյակովին չփոխանցելո՞ւ
Ռուսական լրատվամիջոցները այսօր Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով նորություն են հրապարակել: Ինչպես տեղեկացնում են Rosbalt-ը եւ «Զաբմեդիա»-ն Չիտայում ` Պերմյակովի ծննդավայրում, ավելի քան 50 զինվորական և պաշտոնյա, որոնք թույլ են տվել Գյումրիում 7 հոգու սպանած Վալերի Պերմյակովին ծառայել ռուսական բանակում, պատասխանատվության կենթարկվեն: Չիտայում արդեն քրեական գործ է հարուցվել 321-րդ հոսպիտալի բժիշկների նկատմամբ,
Ոստիկանության նախկին պաշտոնյան դատարանում՝ Հրանտ Դինքի սպանության գործով. Anadolu
Թուրքիայի ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, որը ձերբակալվել էր լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով՝ հայտնվել է դատարանում: Թուրքական «Anadolu» գործակալության փոխանցմամբ՝ Աքյուրեքը հինգշաբթի օրը ձերբակալվել էր աշխատանքի նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանքով: Ձերբակալելու հրամանը տվել էր Ստամբուլի գլխավոր դատախազի գրասենյակը: Աքյուրեքը ուղարկվել է Ստամբուլի Չագլայան դատարան հարցաքննվելու համար այն բանից հետո, երբ նրա պաշտպանը
«Հիշում ենք և պահանջում». միջոցառում՝ նվիրված Ռուբեն Սևակի 130-ամյակին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված հայ բանաստեղծի 130-ամյակին: «Հիշում ենք և պահանջում» խորագրով միջոցառմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչ միջոցառման մեկնարկը կրթօջախի հյուրերն ու համակազմը նախ ծաղիկներ են խոնարհել Ռուբեն Սևակի արձանին՝ հարգանքի տուրք մատուցելով հայ բանաստեղծի հիշատակին: Միջոցառման
Աշխատանքներ են տարվում տեղական արտադրողների կողմից օրգանական մեղրի արտադրության սերտիֆիկացման ուղղությամբ
ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի «Մեղրի մեջ հակաբիոտիկների, պեստիցիդների և աղտոտող այլ նյութերի թույլատրելի մնացորդային քանակությունները սահմանելու» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Կենդանական և բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակը հաստատելու մասին» N 1904-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 444-Ն որոշմամբ՝ «Բիպինի» ազդող նյութ հանդիսացող ամիտրազի
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական ներկայիս վիճակին, սոցիալ տնտեսական հիմնախնդիրներին, արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը առնչվող հարցերի լայն շրջանակ: Դեսպանների խնդրանքով «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդը ներկայացրել է իր
Սպասված բարեփոխումների մեկնարկը՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՄԱԿ մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսը ստորագրել են «Խոցելի երեխաների սոցիալական ներառում, այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթության ծառայությունների ընդլայնում» ծրագրի Փոխըմբռնման
Համանման վիճակ թե Հայաստանում, թե Թուրքիայում
Ինտերնետի անվտանգության եւ սոցիալական մեդիայի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը երեկ Ստամբուլում կայացած քննարկման ընթացքում անդրադարձավ Հայաստանում ինտերնետի ազատության, կառավարություն-ինտերնետ հարաբերությունների եւ կիբերպատերազմների հարցերին: Քննարկման վարողը՝ Էմին Օկուտանը, հետաքրքրվեց, թե այն թուրքերի համար, որոնք ուզում են հասկանալ հայկական տեսակետը, ո՞րը կլինի վստահելի աղբյուրը՝ պատմության, մշակույթի մասին: «Հայերն էլ չգիտեն»,- պատասխանեց Սամվել Մարտիրոսյանը: Իսկ Հանրային լրագրության ակումբի ղեկավար
Խորհրդակցություն` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում փետրվարի 27-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Զեկույցով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գլխավոր համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նա
Վերապատրաստման դասընթացներ երիտասարդ ՀՀԿ-ականների համար Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից
Փետրվարի 27-ին Հայաթ Փլեյս հյուրանոցում մեկնարկեցին գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված երիտասարդ ՀՀԿ-ականների վերապատրաստման եռօրյա դասընթացները` «Քաղաքական առաջնորդություն և բանակցություն. տեսություն և պրակտիկա» թեմայով: Ծրագրի մեկնարկը տրվեց ԿԱՀ տարածաշրջանային ծրագրի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդի ողջույնի խոսքով, որի ընթացքում ընդհանրացված կերպով ներկայացվեց հիմնադրամի գործունեությունը, նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև վերջինիս կողմից իրականացվող ծրագրերը: Ողջույնի խոսքին հաջորդեց
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կշարունակվեն, նաև հույս է հայտնել, որ շնորհիվ դեսպանի գործուն աջակցության Երևանի և ԱՄՆ քաղաքների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններն այսուհետ
«Կստեղծվի 2-րդ հարկային մարմինը» (Տեսանյութ)
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը գտնում է, որ «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությամբ բացասական երեւույթներ կլինեն
Միսաք Մանուշյանի խմբին նվիրված հայ-հրեական համատեղ հիշատակի երեկո Փարիզում
Փետրվարի 26-ին Փարիզի Հայ առաքելական եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ հայ-հրեական համատեղ արարողություն` նվիրված Ֆրանսիայում Դիմադրության շարժման առաջնորդներից մեկի` Միսաք Մանուշյանի և նրա խմբի 23 անդամների գնդակահարության 71-րդ տարելիցին: Հիշատակի երեկոյին, որը կազմակերպել էին Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրողականների միությունը և Բանակի հրեական րաբունապետությունը, որպես պատվո հրավիրյալ ներկա էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը։ Արարողությանը
ՀՀԿ-ում ծպտյալ նախախորհրդարանականներ կան
«Այդ դաշտը երբեք լրացված չի էլ եղել: Եթե համարում են, որ արհեստածին, վերահսկողության տակ գտնվող ընդդիմությունը լրացնում էր այդ բացը, ապա նման բան չէր էլ եղել»,-Aravot.am-ի հարցին տպավորություն կա, թե վերջին ներքաղաքական զարգացումների արդյունքում ՀՀ ընդդիմադիր դաշտը կարծես թե բաց է մնացել, Հիմնադիր խորհրդարանը չի՞ հավակնում լրացնել այդ բացը, այսպիսի կարծիք հայտնեց Հիմնադիր խորհրդարանի անդամ
Ո՞ր տերմիններն է պետք թարգմանել հայերեն
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում խնդիրը քննարկում են ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը եւ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: Արամ Աբրահամյան.– Մենք այսօր որոշել ենք կտրվել հայտնի քաղաքական թեմաներից եւ չքննարկել, թե ով է ավելի լավը՝ ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն, եւ խոսել ավելի ռազմավարական խնդիրների մասին: Ի դեպ, ռազմավարության մասին: Ես կարդում եմ մի
«Ի՞նչ տանք ձեզ, որ պրծնենք, շնչել ենք ուզում…» (Տեսանյութ, ֆոտոշարք)
Գյումրու քաղաքապետարանի շենքի դիմաց՝ Վարդանանց հրապարակում այսօր բողոքի ցույցի դուրս եկած տաքսու վարորդները փորձում էին փակել հրապարակը եւ իրենց դժգոհությունն այս կերպ ներկայացնել իշխանությանը: Նրանք դեմ են ելել ՀՀ կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգ հաստատելու մասին» N 1471-Ն որոշմամբ հաստատված նոր պահանջներին: «Գյումրիում աշխատատեղ կա՞, որ հետեւներիցս
Արձանագրվել են բոտուլիզմի նոր դեպքեր
ՀՀ Լոռու և Արարատի մարզերում փետրվարի 26-ին և 27-ին արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 2 տուժածով: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված ծիծակի և վարունգի մարինադի պահածոներ: Օգտագործումից 24 ժամ անց տուժածների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին
478 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Փետրվարի 27-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 478 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 478 դրամ: NASDAQ OMX Armenia
Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվեց ԵՄ դեսպաններին
27 փետրվարի 2015թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Քննարկման ընթացքում Հովհաննիսյանը եւ եվրոպացի դիվանագետները կարեւորեցին Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների
ՀՀ սփյուռքի նախարարի կոչն ուղղված հայ երիտասարդությանը
Սիրելի հայ երիտասարդներ, Ճակատագրի բերումով դուք այսօր ապրում եք աշխարհի տարբեր երկրներում, մշակութային և լեզվական տարբեր միջավայրերում: Ձեզանից շատերն, անշուշտ, խոսում են հայերեն, և դա հրաշալի է: Ցավոք սրտի, հանգամանքների պարտադրմամբ Սփյուռքում ապրող երիտասարդ սերնդի մի մասը կամ վատ է խոսում կամ ամենևին չգիտի հայերեն. և դա տխուր իրողություն է, որովհետև լեզուն մեր ինքնության ամենակարևոր


















































