Օրվա լրահոսը

  Սպասվում են տեղումներ

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 8-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, փետրվարի 8-ին, 9-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 08-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:    Երևանում՝ Փետրվարի 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Գնացքը բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված «Օպել» -ին

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ փետրվարի 7-ին, ժամը 22.35-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ գործակալությունից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 21.40-ի սահմաններում Մառնեուլի շրջանի Շուլավեր գյուղի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, գնացքը բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված «Օպել» մակնիշի VVI-132 պ/հ ավտոմեքենային (վարորդ Ջաբա Ջանգիերի). զոհեր տուժածներ չկան:

Երբ երաժշտությունը հոգուդ մեջ է

«30 տարի անց…»՝ այսպես էր այսօր կայացած իր մենահամերգը խորագրել Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի բազմամյա դաշնակահարուհի եւ դաշնամուրի ուսուցչուհի Տամարա Պողոսովան: «Երեսուն տարի առաջ այս բեմում կայացավ իմ առաջին մենահամերգը, երեսուն տարի առաջ ես կորցրի իմ թանկագին մայրիկին՝ Ժուանիտա Բոգդանովնային, ում նվիրված է այս համերգը: Նա դաշնամուրի իմ առաջին ուսուցիչն էր, եւ նրա շնորհիվ

Բերձորյան իրադարձությունների թեմայով քննարկում Ստեփանակերտում (Տեսանյութ)

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում տեղի ունեցավ բերձորյան իրադարձությունների թեմայով կլոր սեղան՝ քաղաքացիական ակտիվիստների, հասարակական-քաղաքական գործիչների եւ քաղաքագետների մասնակցությամբ:

Հալեպի Նոր գյուղ շրջանում հայ երիտասարդ է զոհվել. Azatutyun.am

 «Ազատություն». Հալեպի Նոր գյուղ շրջանում հրթիռակոծության հետևանքով մահացել է 24-ամյա Գոգո Գպճյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդել են Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Պատահարը տեղի է ունեցել փետրվարի 7-ի կեսօրից հետո, որի հետևանքով վիրավորվել են այլ մարդիկ ևս, որոնց վիճակը ծանր է: Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր

Աշխատեք «Մոսկվայով» ոչ մի տեղ չթռչել 

Եվրասիական տնտեսական միության «օգուտներն» արդեն զգացնել են տալիս: Այն ապրանքները, որոնք առաջ մենք աշխարհի տարբեր երկրներից ebay-ով հեշտությամբ պատվիրում եւ ստանում էինք, հիմա դրանց կողքին գրված է «Հայաստան չի առաքվում»:  Բայց դա ԵՏՄ-ի միակ առավելությունը չէ: Արդեն 4-րդ ծանոթս է զանգահարում ինձ եւ բողոքում, որ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի duty free-ում հրաժարվում են որեւէ բան վաճառել

Օմբուդսմենի տեղակալ. «Մենք տեսել ենք Արտակ Խաչատրյանին, նրա դեմքին, գլխին կար վնասվածք»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ գտնվում է Մալաթիայի հիվանդանոցում, ուր վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխվել է ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը: Ա. Գրիգորյանն ասաց, որ բուժհաստատությունում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետը, որոնց պետք է տեղեկատվություն, իրենց գործողությունները կատարելու համար: Արտակ Խաչատրյանը անգիտակից չէր եւ ըստ պաշտպանի տեղակալի՝ վնասվածքներ ուներ.

Տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական նիստը

Այսօր « ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոն» -ում  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և  ԳՄ անդամ Սամվել Երանյանը հանդիպեցին Երևանի և Հայաստանի ՀՅԴ 10 մարզային կոմիտեներիների ներկայացուցիչների հետ:  Աղվան Վարդանյանը մարզային կոմիտեների ներկայացուցիչներին ներկայացրեց վերջերս ավարտված ՀՅԴ Ընդհանուր ժողովի կողմից ընդունված բանաձևերը, քննարկեցին առաջիկա անելիքները և ծրագրեցին առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գործող բոլոր` հիսուն

Հայտնի են «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները

Ամփոփել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված հանրապետության «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է մրցույթի հաղթողներին և հանձնել մրցանակները: Ինչպես իր խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը, մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ, մրցանակային տեղեր են գրավել Հայաստանի բոլոր

Արամ MP3-ի նոր տեսահոլովակը

Երգիչ, հումորիստ Արամ MP3-ի նոր՝ «Help» («Օգնություն») երգն արդեն տեսահոլովակ ունի: Երգի երաժշտության հեղինակն Արամ MP3-ին է, խոսքերը գրել է Գարիկ Պապոյանը, գործիքավորումը կատարել են Լիլիթ Նավասարդյանը և DJ Սերժոն: Տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է: Տեսահոլովակի հերոսը, որը մարմնավորում է ողջ մարդկությանը, բողոքում է աշխարհում տիրող անարդարությունից և օգնություն է խնդրում այդ իրավիճակից դուրս գալու

Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ

Արցախի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

«Ժառանգության»  առաջնորդները`Գագիկ Ծառուկյանի հրավիրած  խորհրդաժողովի մասին (Տեսանյութ)

Այսօր Գյումրիում լրագրողները «Ժառանգության»  ներկայացուցիչներից հետաքրքրվեցին`ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանի հրավիրած «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովի» մասին, որին մասնակցել են նաև իրենք: «Ժառանգության» առաջնորդն ասաց. «Իմ տեսակետը շատ հստակ է և հրապարակային և ոչ միջանցքային: Մի տարի է` ասում ենք, որ փոփոխություն բերելու համար պետք  է ունենանք քաղաքական և քաղաքացիական լայն  և միացյալ հրապարակ

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանների միջեւ կապերի խորացմանն առնչվող խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սահմաններում տիրող իրավիճակին: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի խորհրդարանականների այցելություններն Արցախ

«Ես չգիտեմ` դանդաղ պատերազմ  ինչ է նշանակում». Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)

Այսօր Գյումրիում  «Ժառանգության» վարչության արտագնա նիստն անցկացնող  Րաֆֆի Հովհաննիսյանից լրագրողները հարցրեցին սահմանում տիրող լարված իրավիճակի մասին`հետաքրքրվելով` մի՞թե դանդադ պատերազմ է սկսվել, ինչպես բնութագրում է պաշտպանության նախարարի մամլո խոսնակը: «Ես չգիտեմ՝ դանդաղ պատերազմն ինչ է նշանակում. կամ պատերազմ է, կամ պատերազմ չէ…Կարծում եմ, որ մենք իրար հակասող ճակատներում պատերազմի մեջ ենք` Հայաստանի քաղաքացին իր արժանապատվության, իր

«Եթե պատժելի է Հոլոքոստը, պատժելի է նաև Հայոց ցեղասպանությունը». Վլադիմիր Վարդանյան

Արդյո՞ք Հայոց ցեղասպանության իրավական կողմն անհրաժեշտ չափով ուսումնասիրված է և արդյո՞ք Հայաստանն ունի այն թղթածրարը, որը թույլ կտա միջազգային ատյաններում հանդես գալու որոշակի պահանջներով: ՍԴ իրավախորհրդատվական բաժնի պետ, միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված իրավական պահանջներ ամրագրող ավարտուն, ամբողջական թղթածրար առայժմ գոյություն չունի: «Ինչ վերաբերում է Հայոց

Արտակ Խաչատրյանին գտել են անգիտակից վիճակում

ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին անգիտակից վիճակով, ծեծված քիչ առաջ գտել են իրենց տան մոտ գցած: Մեր տեղեկություններով, սա այն ժամանակ էր, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գտնվում էր Կենտրոնի ոստիկանությունում, իսկ ոստիկանությունն էլ դեռ փնտրում էր նրան: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ Տեսանյութը՝ www.a1plus.am-ի  

Արթուր Հովհաննիսյան. «Երեւանի բնակչությունը ստիպված է օգտագործել պրեմիքսներով հարստացված ալյուրից պատրաստված հացը»

Արթուր Հովհաննիսյանը համարում է, որ չի կարելի ժողովրդին զանգվածաբար պարտադրել արհեստական վիտամինների եւ ինչ-ինչ տարերի ընդունում «Ե՛ւ օրենքի նախագծում, ե՛ւ կից փաստաթղթերում վիտամիններ բառը հոգնակիով է նշված»,- փետրվարի 7-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ալյուրի հարստացման մասին օրենքի նախագծին, նկատեց լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Նա համարում է, որ օրենքի ընդունումից հետո նախատեսվում է

Լեւոն Արոնյանը «կորցրել է» հաղթանակի բանալին

Բադեն-Բադենում շարունակվող «GRENKE Chess Classic» գերմրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի է արել Էտյեն Բակրոյի հետ եւ 1,5 միավորով ութ շախմատիստների պայքարում զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը: Հայաստանի լավագույն գրոսմայստերին վերջին շրջանում հաղթանակները հազվադեպ են տրվում: Մասնավորապես, Բադեն-Բադենում նա երեք պարտիայում ոչ-ոքի է արել եւ մեկում պարտվել է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armchess.am-ի  

ԵՏՄ-ից ներմուծված թարմ «Նիվան»՝ ԵՏՄ փոշին վրան

«Еду как хочу» գրառմամբ այս մեքենայի վարորդի «դուխն էլ» կարծես ԵՏՄ-ական է, միայն թե ճանապարհային ոստիկանության աչքից ու այլ մեքենաներից հեռու «դուխն» արտահայտի: «Նիվով» տղեքի դարն այդպես էլ չանցավ, ԵՏՄ մտնելուց հետո ոնց որ թե նրանց մոտ 2-րդ շնչառությունն է բացվել: Լավ կլինի՝ «Վարում եմ այնպես, ինչպես ուզում եմ» ցանկությունը արագության գերազանցմամբ չարտահայտվի: Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ

Խաչիկ Ստամբոլցյան. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը արհամարհում են ե՛ւ մեր պետությանը ե՛ւ մեզ, ե՛ւ մեր Ազգային ժողովին»

Խաչիկ Ստամբոլցյանի կարծիքով՝ ալյուրի հարստացման գործիքներ տեղափոխելը գործի ամենաքրեական հարցն է Կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանը փետրվարի 7-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ալյուրի հարստացման մասին օրենքի նախագծին, նշեց, որ չի հասկանում ծրագիրը: Ըստ նրա՝ այդ ծրագիրը պետք է իրականացվի, քանի որ շահագրգիռ կողմեր կան, սակայն  նրանց նպատակները դեռ պարզ չեն: «Սա բացարձակ շինծու

Հայ շախմատիստները «Moscow Open»-ում առաջատարների շարքում են

Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող «Moscow Open» շախմատային ներկայացուցչական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները հաջող են հանդես գալիս: Ուժեղագույնների «A» խմբում Տիգրան Լ. Պետրոսյանը (նկարում) յոթ տուրից հետո վեց միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր է զիջում առաջատար Էռնեստո Ինարկիեւին, որի հետ խաղում է այսօր: «B» խմբում, որին մասնակցում են կանայք, միջազգային վարպետ Լիլիթ

«Ավետիսյանների քառասունքից հետո պիտի պատրաստվենք  մեծ զորաշարժի». Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության վարչության արտագնա նիստն  այսօր կայացավ Գյումրիում,  ժուռնալիստների  «Ասպարեզ»  ակումբում:  Սակայն մինչև նիստի մեկնարկելը, կուսակցության ներկայացուցիչները հանդիպեցին լրագրողների  հետ: Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եկել են հերթական անգամ իրենց մոտեցումները, տեսակետները,  հույզերն ու  հույսերը  հայտնելու Հայաստանի ապագայի  մասին: Ըստ պարոն  Հովհաննիսյանի,  նիստը գումարելով  Գյումրիում` նպատակ ունեն զորակցել գյումրեցիներին  Ավետիսյանների սպանդի կապակցությամբ և պահանջել

«Սխալվելը եւ պարտվելը վտանգավոր է երկրի համար»

«Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ չի հնչեցրել, որ պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ: Այդ պահանջը միշտ էլ եղել է: Մենք ժամանակին տեսել ենք քաղաքականությամբ զբաղվողների, որոնք միշտ իշխանափոխության օր եւ ժամ են հայտարարել՝ այսինչ օրը, այսինչ ժամին: Մենք այդպիսին չենք, նմանություն չունենք: Մենք գործում ենք պրագմատիզմի դաշտում»,- «Առավոտի» հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովն ամփոփելով՝ ասաց

Մարդու իրավունքների պաշտպանի խոսնակն առեւանգված ակտիվիստի գործով

Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանն Aravot.am-ին հայտնեց, որ Պաշտպանի հանձնարարականով արագ արձագանքման խումբը կապվել է ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ ֆինանսների նախարարության օպերատիվ վարչության հետ: Այսօր Տոլստոյի փողոցի մոտից առեւանգված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի մասին տեղեկություններ չկան, նրան բերման չեն ենթարկել այս կառույցները: Պաշտպանի խոսնակն ասաց, որ իրավաբանները փորձում են ոստիկանության հետ համատեղ

Պատմաբան. «Բերձորում պատահածը մեծ սպի է Արցախի եւ Հայաստանի իշխանությունների ճակատին»

Արգամ Այվազյանը համարում է, որ Բերձորում հայկական կողմը իր բարոյական մակարդակով բավականին իջավ Պատմաբան Արգամ Այվազյանը փետրվարի 7-ին «Հայք» մամուլի ակումբում «Չհարամե՛նք ապրիլի 24-ը» խորագրով ասուլիսի ընթացքում ասաց, որ պետք է կոնկրետ ծրագրով իշխանափոխություն կատարել: Նրա կարծիքով՝ Հայաստանին պետք է մտքի զորավար, որը կկարողանա բոլոր ուժերը մեկտեղել եւ հայ ժողովրդին տանել նրա երազած ճանապարհով. «Ես

Թայգեր Վուդսը նախկին կնոջը պարտք է մնացել 45 մլն. Եվրո

Լեգենդար գոլֆիստին տանջում են ոչ միայն վնասվածքները, այլեւ պարտքերը: Վուդսն ու նախկին կինը՝ Էլլին Նորդեգրենը, մարզիկի անձնական կյանքի հետ առնչվող սկանդալների պատճառով ամուսնալուծվել են դեռ 2010 թվականին: Ըստ բրիտանական Eurosport-ի, Թայգերն այդ ժամանակվանից ի վեր Էլլինին պարտք է մնացել 34 մլն. Ֆունտ (մոտ 45,5 մլն. եվրո) եւ եթե մինչեւ 2016 թվականի հունվարի 15-ը այն չմարի,

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահին

Փետրվարի 7-ին Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Իվիցա Դաչիչի հետ։ Նախարար Նալբանդյանը շնորհավորեց սերբ գործընկերոջը՝ հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահ դառնալու կապակցությամբ, և Հայաստանի աջակցությունը հայտնեց` ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունների իրականացման գործում։ Հանդիպմանը անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության

Մեր տան ճանապարհի հասցեն

Այդպես մտածում էինք այն տարիներին, երբ դեռ ուսանող էինք: Չեմ կարող ասել, թե բոլորն էին մտածում: Ջահելների մի խումբ ունեինք, որ հաստատ համոզված էր, թե երբ մենք ավարտենք համալսարանը եւ խառնվենք կյանքի հորձանքին, աշխարհում մեծ բան ենք փոխելու՝ ինչ-որ կարեւոր բան շրջելու ենք դեպի լավը: Բիթլզ էինք լսում ու Ջիմի Հենդրիքս եւ հավատում էինք, որ

Ռազմիկ Դավոյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի մասին. «Պետք չէ, որ նա քաղաքականության մեջ մտնի»

Ռազմիկ Դավոյանը համարում է, որ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը ապրիլի 24-ին բողոքի ակցիա չի կազմակերպի «Թուրքիայի իշխանությունները երբեք բարոյականություն ցույց չեն տվել եւ առայժմ ցույց չեն տալիս» փետրվարի 7-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց գրող Ռազմիկ Դավոյանը: Ըստ նրա՝ եթե որեւէ քաղաքական ուժ Հայոց ցեղասպանությունը իր կուսակցության շահի համար օգտագործի, դա նույնքան

«Պետք է համոզվեիք, և այսպիսի մեթոդներով չէ, որ հնարավոր է լինելու զսպել ժողովրդի բողոքի ալիքը»

ԱԺ ԲՀԿ պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում  հայտարարություն է տարածել. Այսօր դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ են տարել «Կասեցում» նախաձեռնության մասնակից, Շրջանառության հարկի մասին օրենքի դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին: Արտակ Խաչատրյանը այս մասին հասցրել է ասել իմ գործընկեր Վահան Բաբայանին, հասցնելով նշել, որ իրեն դիմակավորված անձինք ձերբակալել են և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031