Օրվա լրահոսը

Գծային կապ՝ Բերձորի դեպքերի և Գյումրիում կատարված ողբերգության միջև

 Տարածաշրջանային զարգացումներն ըստ Սարգիս Հացպանյանի  «Նոյան Տապան» գործակալությունում կայացած ազատամարտիկ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի մամուլի ասուլիսը, որը  նվիրված էր Բերձորի դեպքերին և Գյումրիում կատարված ողբերգությանը, ամփոփումն էր նաեւ հունվարի դեպքերը:   Բանախոսը փաստել է, որ 2015 թվականը սկսվեց մեզ համար ցավալի իրողություններով. հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը կատարվեց առաջին դիվերսիոն հարձակումը մեր դիրքերի վրա, ունեցանք 2 զոհ,

Տիտանների մենամարտը. «168 ժամ» 

Ներքաղաքական կյանքը գնալով հետաքրքիր ու նաև զվարճալի է դառնում: Երեկ հերթական ուրախության առիթն ընթերցել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախօրեի ելույթին` հայտարարել է, թե` «ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասություններն աղաղակող էին»: «Տպավորություն

«Պրեստիժ մոթորսի» դիմաց տեղի ունեցած վեճով գործը գտավ իր դատարանը

Քրեական գործ էր հարուցվել Հրաչյա Թորոյանի նկատմամբ: Նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ Հ.Թորոյանը անցյալ տարի հունիսի 15-ի գիշերը Երեւանի Իսակովի պողոտայի վրա գտնվող «Պրեստիժ մոթորս» ՍՊ ընկերության դիմաց վիճել էր Արա Ալվանդյանի հետ: Նա հարվածել էր Արային, նրան պատճառել առողջության կարճատեւ քայքայումով թեթեւ մարմնական վնաս: Անցյալ

Դեսպանը դժվարանում է մեկնաբանել Ադրբեջանի ագրեսիան. «Ժողովուրդ» 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը շատ մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությամբ: «Անցած գիշեր եւս մեկ զինվոր եւ մեկ քաղաքացիական անձ են սպանվել: Իրականում, այո՛, մտահոգ ենք, ամեն կերպ փորձում ենք աջակցել կարգավորմանը: Պաշտպանում ենք այն հայտարարությունը, որը Կրակովում արեցին ՄԽ համանախագահները այն մասին, որ պետք է լարվածությունը

Ինչպես մարդիկ երես թեքեցին բանկերից. «168 ժամ» 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ՀՀ բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների (այդ թվում՝ ցպահանջ հաշիվների) մնացորդը 2014 թվականի դեկտեմբերի վերջին կազմել է 894.1 միլիարդ դրամ։ Սեպտեմբերի վերջին այդ նույն ցուցանիշը կազմել էր 853.4 միլիարդ դրամ։ Առաջին հայացքից՝ ավանդներն աճել են։ Սակայն իրականում այդպես չէ։ Դրամային ավանդները բացարձակ թվով նվազել են 30.6 միլիարդ դրամով՝ 288.1 միլիարդ դրամից

«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը պատմություն է փոքր մարդու ողբերգության մասին. Արամ Շահբազյան

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի ունեցավ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Մինչ ֆիլմի ցուցադրությունը ֆիլմի ստեղծագործական խումբը կինոթատրոնի ճեմասրահում հանդիպում ունեցավ լրագրողների հետ՝ ներկայացնելով ֆիլմի պատմությունն ու անցած ճանապարհը: Ներկա էին բեմադրող ռեժիսոր Արամ Շահբազյանը, պրոդյուսեր Թերեզա Վարժապետյանը, գլխավոր դերակատար Մարտուն Ղևոնդյանն ու բեմադրող օպերատոր Արթուր Ղարայանը: «Մոսկվիչ, իմ

Կրակոցներ Քանաքեռում. երեքը վիրավոր են. Shamshyan.com

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնեց, որ Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 14 փողոցի՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի հարևանությամբ հնչած կրակոցների հետևանքով 2 հոգու հրազենային վնասվածքներով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Դեպքի վայրում կատարված զննության արդյունքում հայտնաբերվել են Մակարով տեսակի ատրճանակից արձակված 1 գնդակ և 2 պարկուճ: Ոստիկանության Քանաքեռ բաժնի օպերատիվ խումբն ու Զեյթունի քննչական բաժնի քննչական

Պատգամավորը՝ պատգամավորի մասին

Փետրվարի 5-ին կայացավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրած խորհրդաժողովը, որը հայկական արդի քաղաքական մշակույթում աննախադեպ իրողություն էր: Փաստ է, որ խորհրդաժողովը բացառիկ քաղաքական կոնսոլիդացիայի կենտրոն էր, որտեղ հնչեցին կարծիքներ և վերլուծություններ երկրի աղետալի տնտեսական վիճակի մասին ու առաջարկվեցին դրանց լուծման մեխանիզմները: Սպասելի էր, որ նման կայացած և հասարակական մեծ ռեզոնանս ստացած քաղաքական միջոցառումը որոշ

Ինչու է կրճատվել Հայաստանին տրամադրվող գումարը. ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը. Tert.am

Հարց –  Վերջին տարիներին ԱՄՆ–ը օժանդակություն է հատկացրել նաև Լեռնային Ղարաբաղին, սակայն այն դադարեցվել է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Պատասխան –   ԱՄՆ ՄԶԳ-ի ականազերծման ծրագիրը 1998թ-ից սկսած զգալի առաջընթաց է ապահովել Լեռնային Ղարաբաղում մարդկանց անվտանգությունը ապահովելու հարցում: Այս աշխատանքները կշարունակվեն Մարդասիրական ականազերծման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «ՀԱԼՕ Թրաստ» կազմակերպության կողմից, և կշարունակվի մինչ 2016թ.:

Ինչո՞ւ են առաջ քաշել Պերմյակովի սակավամտության մասին վարկածը

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը լավ հետեւել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանության մեջ մեղադրվող  Վալերի Պերմյակովի հարազատների, ծառայակիցների տված հարցազրույցներին: Ստյոպա Սաֆարյանը հիշեցնում է, որ այդ հարցազրույցներում որեւէ մեկը չի էլ ակնարկել, որ Պերմյակովը հոգեկան խանգարման  կամ սակավամտության ախտանիշ է ունեցել կամ ունի. «Դա առաջինը բացառել է նրա քույրը, հետո՝

Համանախագահները ճկունության կոչ են արել. «Ա1+»

Բռնություն ու լարվածությունն ընդգծում են հնարավորինս շուտ համակողմանի բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝  ԼՂ հարցում մշտական կարգավորման հասնելու համար: Այս մասին նշվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ,որը նրանք արել են Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո։ Նրանք կոչ ենք արել ՀՀ ԱԳ նախարարին ճկունություն ցուցաբերել, երբ նման բանակցությունները կմեկնարկեն: Առաջին իսկ հնարավորության դեպքում

Գայանե Սողոմոնյանը ցրվող դասարանի մասին. «Դպրոցն ու ծնողը պետք է գրագետ աշխատեն»

Քաղաքապետարանի կրթության վարչության պետը հավաստիացնում է, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է:   Aravot.am-ը  Երեւանի թիվ 132 դպրոցի 5 րդ դասարանի աշակերտի ծնոողներից մտահոգություն էր ստացել այն մասին, որ դպրոցի 5/4 դասարանը պատրաստվում են ցրել: Ընդ որում, ըստ ծնողների, դա արվում է ոչ թե նոր ուսումնական տարվա սկզբից, այլ հենց հաջորդ շաբաթվանից: Դպրոցի տնօրեն Էրիդա

«Արմեն Ռուստամյանի համեմատությունը քաղաքական ինքնասպանություն էր». Վարդան Հակոբյան

Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամների ու Արցախի ոստիկանների միջադեպը դեռ շարունակվում է քաղաքական գործիչների քննարկման նյութ մնալ: Այսօր միջադեպին անդրադարձել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա քննադատել էր Հիմնադիր խորհրդարանին` ապրիլի 24-ին միասնականության փոխարեն քաղաքական շարժումներ անցկացնելու որոշման համար: Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը այդ քննադատությանն անդրադարձավ Aravot.am-ի հետ զրույցում: «Պարոն Ռուստամյանը հարցնում է՝ ի՞նչ

«Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսում հրապարակվել է ՀՀ արտգործնախարարի հոդվածը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ

Փարիզում լույս տեսնող «Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսը, որը միջազգային քաղաքագիտական և դիվանագիտական աշխարհի ամենահեղինակավոր հրատարակություններից է, հրապարակել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը։ «Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» վերնագրով ծավալուն հոդվածում Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արմատներին, կարգավորման գործընթացին, իրավական ասպեկտներին և հանգուցալուծման հնարավոր ուղիներին։ Էդվարդ Նալբանդյանը

«Հայէկոնոմբանկը» բարձրացել է, «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ»-ն` իջել

Խոշոր հարկատուների ցանկում բանկերը նախորդ ցանկի համեմատությամբ դիրքերը զիջել են: «Ինեկոբանկ»-ը խոշոր հարկատուների ցանկում այս տարի 52-րդ տեղում է` 2013-ի` 49-րդ տեղի փոխարեն: Չնայած, այս բանկը նախորդ տարի երեք հորիզոնականով տեղը զիջել է, բայց  2014-ին ավելի շատ հարկ է վճարել, քան նախանցյալ տարի: 2014-ին «Ինեկոբանկը» վճարել է 2, 454, 618.5 միլիոն դրամ, 2013-ին` 2 ,

Դեսպան Վարդանյանի աշխատանքային հանդիպումները

Փետրվարի 4-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը մասնակցեց լուսնային Նոր տարվա առիթով Վիետնամի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի և Հանոյի ժողովրդական կոմիտեի քարտուղար Նույեն Տե Տաոյի կողմից Վիետնամում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների համար կազմակերպված հանդիպմանը։ Դեսպան Վարդանյանը առանձնազրույցներ ունեցավ միջոցառմանը ներկա` Վիետնամի մի շարք նախարարների հետ։ ԱԳ նախարար Բին Մինի հետ

«Գրողի մրցանակը նաև ընթերցողին է պետք». Էդվարդ Միլիտոնյան

«Անշուշտ, հպարտանալու բան է, երբ կենսագրությանդ մեջ նշվում է, որ արժանացել ես, օրինակ, Դերենիկ Դեմիրճյանի, Ավետիք Իսահակյանի, Լևոն Շանթի և մյուս մեծերի անունները կրող մրցանակների: Միայն նրանց անուններն արդեն պարտավորեցնող են, և չկա մի գրող, որ չցանկանա ստանալ այդպիսի մրցանակ, որովհետև դա, իսկապես, գրողական որակի նշան է»,- այսպես է կարծում Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի սակավատմության վերաբերյալ տվյալներ չկան

  2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ առաջ քաշված վարկածներն ստուգելու ուղղությամբ։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների և մեղադրյալ Վալերի Պերմյակովի՝ ՌԴ-ում միմյանց հետ առնչություն ունենալու հավանական վարկածը ստուգելու ուղղությամբ կատարված քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներից

Արդարադատության նախարարն այցելել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը փետրվարի 6-ին այցելել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, շրջայց կատարել քաղաքացիների սպասարկման սրահում և խորհրդակցություն անցկացրել գործակալության աշխատակիցների հետ: Նախարարը հանդիպման ընթացքում նշել է, որ պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները մշտապես կատարելագործման կարիք ունեն: «Հաճելի է արձանագրել, որ Պետական ռեգիստրի գործակալության՝  քաղաքացիների սպասարկման էլեկտրոնային համակարգը բարձր

ՀՀ ԱԺ պատգամավորների պատվիրակությունը՝ Արցախում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը  շարունակվել է ընդլայնված կազմով, որին միացել են նաև Արցախի խորհրդարանի խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները: Քննարկվել  են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի երկայնքով լարվածության ավելացման արդյունքում ստեղծված

Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ կարճ ժամկետում կվերականգնվի ռազմական ինստիտուտի բարի համբավը

Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել ՀՀ նախագահի հրամանագրով ինստիտուտի պետի պաշտոնում նշանակված գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին: Ռազմական ինստիտուտի շարահրապարակում ողջունելով ինստիտուտի անձնակազմին և ներկայացնելով Արցախյան պատերազմի ընթացքում մարտական գործողություններին ակտիվ մասնկացություն ունեցած և մինչ օրս բազմաթիվ զինվորական բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին` պաշտպանության 

Սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Շնորհավորելով ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ներկայումս բարձր մակարդակի վրա գտնվող հայ-չինական հարաբերությունները նրա պաշտոնավարման ժամանակ ավելի կզարգանան: Նախարարը կարևորեց նաև հայ-չինական տնտեսական կապերի ակտիվացումը: Հ.Հակոբյանը դեսպանին տեղեկացրեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ստեղծելիս ուսումնասիրվել է նաև

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ՌԴ Տոմսկի ուսանողներին

Փետրվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՌԴ Տոմսկի ազգային հետազոտական պետական համալսարանի մի խումբ մագիստրանտների և ասպիրանտների, որոնք Արցախ են ժամանել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության կողմից` «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ»ամսագրի օժանդակությամբ նախաձեռնված ձմեռային դպրոցի շրջանակներում։ Արտաքին գործերի նախարարն ուսանողներին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձ կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության

Սկսվում է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլը

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ կարգավորվող պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունների և կարգի մեջ օրերս ՀՀ կառավարությունը կատարել է փոփոխություններ, որը վերաբերում է ծրագրի երկրորդ փուլի

Առողջապահության նախարարը Վիլնյուսում հանդիպել է իր լիտվացի գործընկերոջ հետ

Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշևիչյուտեի հրավերով  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մինսկից մեկնել է Վիլնյուս։ Նպատակը` առողջապահության ոլորտում հայ-լիտվական համագործակցության ընդլայնումն է։ Երկու երկրի  նախարարների մասնակցությամբ քննարկվել են բժշկական ապահովագրության,  առողջապահական համակարգի ֆինանսավորման և այլ հարցեր: Կաունաս  քաղաքում Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է   Լիտվայի համալսարանի բժշկական գիտությունների հիվանդանոց   («Kauno klinikos»):  Նախարարին են ներկայացվել Լիտվայի

Իրո՞ք «Լոխ լյավա Արցախ»

Երեւանյան գետնանցումներից մեկի պատերին «Լօխ լյավա Արցախ» այս գրառումը հունվարի 31-ին տեղի ունեցած Բերձորի միջադեպից հետո կարծես թե իմաստազրկվում է: Ոնց որ թե «Լոխ լյավ չի», երբ Արցախի ոստիկանությունը մահակներով մարդկանց է ծեծում ու արգելում նրանց մուտքն Արցախ: Իսկ եթե, ինչպես նկարում է գրված՝ «Լօխ» բառի քաղաքային ֆոլկլորի իմաստով դիտարկենք գրառումը, ապա ոմանց համար, հավանաբար,

«Մարդիկ միայն համացանցում չէ, որ լատինատառ են գրում». Սամվել Մարտիրոսյան

Լատինատառ գրողների մի մասը իրենց անգրագիտությունն է փորձում թաքցնել:   2012 թվականից փետրվարի 7-ը ոչ պաշտոնապես համարվում է համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնության հեղինակը Զոհրապ Եգանյանն է, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս մտահղացման պատճառը համացանցում լատինատառ հայերենի «ծաղկումն» է եղել. «Այդ ծաղկումն արդեն զավեշտի էր հասնում, և ես ցանկացա իմ կողմից

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում

2015 թվականը հայ ժողովուրդը դիմավորեց իր հանդեպ իրականացված եղեռնագործության փաստով: Գյումրիում տեղի ունեցածը՝ քնած ընտանիքի երեք սերունդների դաժան սպանությունը, ևս մեկ անգամ ակնհայտ դարձրեց, որ մեր ազգային պետականությունը դեռևս կայացման փուլում է: Մենք, ըստ էության, որպես պետական ազգային շահ սպասարկող, հայ ժողովրդի անվտանգությունը պաշտպանող գործող պետական համակարգ, բացի ազգային բանակից, չունենք այլ միավոր: Գյումրին ի

ՀՀ Զինված ուժերի պաշտոնյաները խուսափում են գնահատական տալ Ժիրայր Սեֆիլյանի ծեծին

Ըստ նրանց՝ գործողությունները երկուստեք համարժեք չէին «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ավտոերթը դեպի Արցախ և Բերձորում իրականացված ծեծուջարդը ոչ միանշանակ են մեկնաբանվում ՀՀ քաղաքական շրջանակներում: Այս միջադեպի առիթով մի կողմից հնչում են դիտարկումներ, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը առանձին պետություն է, և պետք չէր, այսպես կոչված, հայաստանյան ռեժիմի դեմ պայքարը տեղափոխել Արցախ, կամ կոպիտ ասած՝ «քո երկրի ներքին

Բելառուսը ցանկանում է ուղիղ երկխոսություն գլուխ բերել ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Росбалт

Մինսկը ցանկանում է նպաստել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ուղիղ երկխոսություն սկսելուն, հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը՝ Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, փոխանցում է «Ռոսբալտ»-ը՝ հղում անելով Բելառուսի ԱԳՆ-ին: Մակեյը նշել է, որ ԵՄ և ԵՏՄ երկխոսություն հաստատելու Մինսկի հետաքրքրությունը կապված է երկու միությունների միջև երկարաժամկետ փոխգործակցության հեռանկարները քննարկելու հետ: Ավելի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031