Օրվա լրահոսը

100-ամյակի հռչակագրի նոր տարրերը

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը եւ թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Արամ Աբրահամյան.– Ցեղասպանության հարյուրամյակի համահայկական հռչակագիրը մի փաստաթուղթ է, որով պետք է առաջնորդվեն բոլոր հայերը: Այդպե՞ս է: Հակոբ Չաքրյան.- Ես չեմ կարծում, որ բոլոր հայերը դրանով պետք է

«Մարդիկ հասկացել են, որ հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն այնտեղ, որտեղ սովորում են բոլորը»

Հանրակրթական դպրոցներում պետք է ստեղծվեն հավասար պայմաններ բոլոր երեխաների համար, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք չմեկուսացվեն համընդհանուր կրթության համակարգից: Սա «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջն է, որը մեր երկիրը վավերացրել է 2010 թվականին: Անցյալ տարի քաղաքացիական հասարակության կառույցների դաշինքի համատեղ ջանքերով ուսումնասիրվել եւ պատրաստվել է մի զեկույց, որն անդրադառնում է Հայաստանում տնտեսական, սոցիալական

Հանձնվողը նախկին թաղապետի եղբայրն է եղել

Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ Արաբկիր բաժնում երեկ հաղորդում է տվել Հովսեփ Մ-ն: Նա հայտնել էր, որ Պռոշյան փողոցում գտնվող շենքի իրեն պատկանող նկուղային հարկում գտնվող գրասենյակում վիճաբանության ժամանակ իր ծանոթը՝ Մհեր Պետրոսյանը հարվածել է իր դեմքին, ապա հանելով ատրճանակը, կրակել է իր գլխի ուղղությամբ, պատճառելով վնասվածք: Դեպքից հետո Մհեր Պետրոսյանը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Փետրվարի 6-ին Մյունխենում մեկնարկեց անվտանգության հարցերով 51-րդ համաժողովը, որին մասնակցում են տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, պաշտպանության նախարարներ, խոշոր կորպորացիաների և հետազոտական կենտրոնների նախագահներ։ Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Զրուցակիցները անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների

Նոր մանրամասներ ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առեւանգումից

Ակտիվիստ Արտակ Խաչատրյանին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, առեւանգել էին դիմակավորված, զինված, երեք անձ, Տոլստոյի փողոցից: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը լսել է, թե ինչպես է Արտակը, որը հասցրել է զանգել նրան,  հեռախոսով ասել  ինչ-որ մարդկանց՝ մի խփեք, ո՞ւր եք ինձ տանում: Արտակ Խաչատրյանի եղբայրը, հարազատները դիմել են մարդու իրավունքների գրասենյակ ու ոստիկանության Կենտրոնականի բաժին հնարավոր

Քաջարանում հեպատիտ C-ով հիվանդների թիվը հասավ 15-ի

Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C-ով վարակվածների թիվը 1 հիվանդով էլ ավելացավ. վերջին տվյալներով՝ 14 հիվանդ կար, երեկ պարզվել է, որ հայտնաբերվել է եւս 1 հիվանդ, այսինքն՝ երեկվա դրությամբ արդեն 15 հիվանդ կա: Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանն ասաց, որ այս թիվը դեռ փոփոխվելու է, որովհետեւ հետազոտությունների պատասխանները ստանալու համար

Էդվարդ Նալբանդյանի հոդվածը՝ «Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսում

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՏԵՍԱՆԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ Սա պատմություն է մի ժողովրդի, ով կյանքի է կոչել ինքնորոշման իր օրինական իրավունքը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը և գրեթե մեկ դար շարունակ դիմակայում է իր վրա իշխելու նկրտումներ ունեցողների թշնամանքին: Պատմական ակնարկ Ղարաբաղը (որ դարեր շարունակ կոչվել է Արցախ) եղել է հայկական թագավորությունների բաղկացուցիչ մաս:

Սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայողը  գիշերը հարվածել է փոխգնդապետի դեմքին

Նա ստորագրել է չհեռանալու  մասին Երեւան քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Աշոտ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 2014թ.հոկտեմբերի 10-ին, ժամը 01.00-ի սահմաններում խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին  ծառայության կանոնագրքի կանոնները, չնչին  առիթով վիճաբանել է իր նկատմամբ  պետ հանդիսացող, փոխգնդապետ Ա.Զ.-ի հետ, որի ընթացքում  բռնություն է 

Հայը եւ ռուսը

Армяшка Хачик Хач Черножопый Ռուսների՝ հայերին տրվող արհամարհական անվանումներից … «Մենք՝ հայերս, քաղաքականապես ռուս ենք»: Գրիգոր Արծրունի … «Եթէ վազես սիրո ետեւ, ստվերի պէս նա խույս կտա քեզանից, Նա կվազի քո ետեւից, եթէ փախչես նրանից»: Վիլյամ Շեքսպիր, «Ֆալստաֆ» … «Որքան քիչ ենք կանանց սիրում, Այնքան դուր ենք գալիս նրանց Եվ այդպես նրանց կործանում Գայթակղության մեր

Երիտասարդն իրեն տեսնում է մարզային թատրոնում

Ռեժիսոր Արմեն Սաֆարյանը երազում է վերադարձնել Գավառի թատրոնի նախկին փառքը Որքան էլ բարձրաձայնվում է, թե նույն պետական մոտեցումն է ցուցաբերվում մայրաքաղաքի եւ մարզային թատրոնների նկատմամբ, իրականությունը, սակայն, այլ է: Մի հանգամանք էլ կա. մարզային իշխանությունները խանդոտ կամայականություն են ցուցաբերում իրենց ենթակայության տակ գտնվող թատրոնների նկատմամբ: Ըստ էության, մարզային թատրոնների մասնագիտական խնդիրները լուծում է մշակույթի նախարարությունը,

Չինական դպրոց՝ Չինաստանի փողերով

Հայկական ուսումնական հաստատությունն ապամոնտաժվելու է՝ չինական դպրոց կառուցելու համար Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց է բացվելու, որի համար Չինաստանի կառավարությունն անհատույց տրամադրելու է 27 մլն դոլար: Դպրոցի բացման կապակցությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս 2013 թվականին, Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրերով: Իսկ ավելի վաղ՝ 2010 թվականին դպրոցի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել

Մասիվի նախկին զինկոմի դատը նշանակվել է փետրվարի 23-ին

Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանը դեռեւս գտնվում է արդարադատության նախարարության «ՙՎարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, իսկ դատական նիստերը, թվով յոթ, շարունակվում են ընթանալ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ: Ըստ գործի նյութերի, Նոր Նորքի զինկոմը, որը եղել է տեղական զորակոչային հանձնաժողովի նախագահ,

Հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է  ավելի քան 17000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է  ավելի քան 17000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել

Ճարտարապետ. «Երեւանի կերպարը ձեւախեղվել է»

«Երեւանի կերպարը մենք ձեւախեղել ենք, այն կերպարը, ինչով մենք հպարտանում էինք քսանհինգ տարի առաջ, վերացել է, մենք կառուցում ենք նոր քաղաք, սակայն դա չպետք է արվի նախկինում ձեռքբերված արժեքները ոչնչացնելու հաշվին»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսպես արտահայտվեց Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։   Ըստ ճարտարապետի՝ Երեւանում ճարտարապետության նման բացիթողի վիճակի պատճառն այն է, նորանկախ պետականությունը ստեղծելու ժամանակ

Սեյրան Նիկողոսյան. «Հրաձգությունում տոն տվողների մեջ աղջիկները քիչ չեն»

Հայաստանի հրաձիգները, ինչպես մեր առաջատար մարզաձեւերի ներկայացուցիչները, մրցաշրջան 2015-ում որոշել են պայքարել Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշներ նվաճելու համար: Որքանո՞վ է դա իրատեսական եւ ի՞նչ է պահանջվելու նպատակին հասնելու համար: «Առավոտը» զրուցել է Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հետ: – Պարոն Նիկողոսյան: Այսօր գործող մեր առաջատար հրաձիգների մեծ մասը դեռ երիտասարդ կամ պատանի է:

Առեւանգել են րոպեներ առաջ

Քիչ առաջ Aravot.am-ն ահազանգ է ստացել, որ Տոլստոյի փողոցից՝ «Ծղոտների» մոտից, անհայտ անձինք առեւանգել են Արտակ Խաչատրյանին: Արտակը ակտիվորեն մասնակցել է շրջանառության հարկի վերաբերյալ հանրահավաքներին: Արտակի մտերիմներից մեկին հայտնի է դարձել, որ առեւանգողները եղել են դիմակավորված, երեք հոգի, ավտոմատներով, իսկ Արտակը եղել է ընկերոջ հետ, որին հրել, գցել են: Այս պահին հայտնի չէ, թե ուր

Դավիթ Բալայանը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ

 Դ. ԲԱԼԱՅԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 3-ի ԱԽ-3-Ո-6 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ո ւ մ ե մ. Դավիթ ԲԱԼԱՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության

Հոգեբանը՝ Գյումրիում սպանության մասին. «Սա պարզ մարդասպանություն չէր»

Պերմյակովի կատարած հանցագործությունը բացառիկ է իր դաժանությամբ։ Այս տեսակետն այսօր «Ֆորում» մամուլի ակումբում հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը, անդրադառնալով Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի կատարած ոճրագործությանը։ Ըստ հոգեբանի ՝ շատ կարեւոր են սպանության դրդապատճառները. «Սա երեւի այն հարցերի հարցն է, որ կանգնած է իրավապահ մարմինների առջեւ։ Ես այն կարծիքին

Ասպիրանտուրան դեռ մրցակցային չէ

Տարին դեռ չմեկնարկած, ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը արդեն 13 ատենախոսություն ներկայացրել է կրկնական քննարկման, իսկ մի շարք մասնագիտական խորհուրդների` նկատողություն հայտարարել: Թվում էր, թե այս ամենը պետք է տեղի չունենար, քանի որ անորակ ատենախոսությունները պարզապես չէին կարող անցնել այն «բազմաշերտ մաղով», որը կառուցված է «ամբիոնական քննարկումներ-առաջատար կազմակերպություն-մասնագիտական խորհուրդ» շղթայի հենքով: Հարց է ծագում, թե այդ

Մի լուսանկարի պատմություն. Ինչպես հանդիպեցինք Արա Գյուլերին

Այս լուսանկարն արվել է 2010թ. սեպտեմբերին: Լուսանկարում պատկերված է աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերը: Նա նստած է Ստամբուլի Յենի Չարչի (Նոր շուկա) փողոցում գտնվող «Գյուլեր» սրճարանում: Այդ ժամանակ վարպետը 82 տարեկան էր: Հայ լրագրողներիս համար մեծ ուրախություն էր իր անվան սրճարանում «Ստամբուլի աչք» որակված վարպետին պատահաբար հանդիպելը: Նա քչախոս էր, ընդամենը մի քանի նախադասություն փոխանակեց

Մատաղի ոչխարն իրեղեն ապացույց էր ճանաչվել

Այն, որ ամբաստանյալները կարող են համարվել ԳԼԽԱՎՈՐ, տեղյակ ենք բոլորս: Այն, որ վկաները կարող են ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ համարվել, դրանից էլ տեղյակ ենք: Կարող են համարվել թիվ մեկ, թիվ երկու, համարակալվել, դրան էլ ծանոթ ենք: Բայց, որ իրեղեն ապացույց ճանաչված կենդանին, այն էլ ոչխարը, այն էլ մատաղի ոչխարը, կարող է հանցագործության բացահայտման միջոց ծառայել, տեղեկացա այսօր: Քրեական

Հայաստանը` Մոսկվայի եւ Բաքվի, Արեւմուտքի ու ՌԴ-ի շահերի արանքում

ՀԱՊԿ-ը Ադրբեջանի գործողությունները ագրեսիա չի՞ համարում Փետրվարի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, որը խորը մտահոգություն հայտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում վերջերս սրված իրադրության կապակցությամբ՝ վերահաստատել է ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Անցյալ շաբաթ Բորդյուժան «Ռոսիա

Երեխային ապօրինի որդեգրել են, մայրը փնտրում է երեխային

Տասը օր հետո աղջնակը կդառնա տասնհինգ տարեկան: Այդքան տարի նա իր մորը չի տեսել, չի տեսել իր կենսաբանական հորը, որոնք չեն հրաժարվել աղջնակից, որոնք մինչ օրս, նրա ծնվելուց հետո որոնում են նրան: Ծնողներն անգամ չեն ունենում իրենց երկրորդ երեխային, քանի որ մեն-միակն այս գեղեցկուհին էր, որին տեսել են մի անգամ: Զրուցակիցս՝ մայրը, որի տվյալները հասկանալի

Սուքիաս Ավետիսյան. «Չեմ կարծում, թե Գ.Ծառուկյանը նոր բան է ասել». «Հայոց աշխարհ»

Ի՞նչ ուղերձ հղեց Գագիկ Ծառուկյանը իշխանություններին, ի՞նչ նոր բան ասաց հանրությանը եւ համակիրներին, որ մինչեւ հիմա չէր ասվել։ Հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։ -Չեմ կարծում, թե Գ.Ծառուկյանը նոր բան է ասել. նորից խոսել է ընտրությունների ճանապարհով իշխանափոխության մասին, եւ մենք այստեղ արտառոց ոչինչ չենք տեսնում։ Բազմիցս ասել ենք՝ ցանկացած իշխանափոխություն կարող

Իրավիճակը բավական տխուր է. «Ժամանակ»

Մոսկվայում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ հույս ունի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները կակտիվանան և նաև կմեծանան ներդրումները, որոնք կբերեն լավ ցուցանիշների: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ պետական արարողակարգը և պաշտոնական հաղորդագրությունները պարունակում են որոշակի ստանդարտ, սակայն հայաստանյան պաշտոնյաներին երևի հարկ է մտածել հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Բարի լույս, տիկին Արուս, Տիկին Արուս, աչքդ լույս, Քո Արտաշը շատ էր ուզում, Որ մտնենք Տամոժնի սայուզ:

Առեւանգման գործի քննությունը շարունակվում է

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Վեցի գործի» քննությունը: Տիգրան Բադալյանը, Գեւորգ Արզումանյանը, Ալեքսան Անդրեասյանը, Պավել Ղահրամանյանը, Արմեն Արզումանյանն ու Անդրանիկ Դինգիզյանը մեղադրվում են առեւանգման , բռնության մեջ: Ըստ նախաքննական  մարմնի, նրանք 2013 թվականի նոյեմբերի չորսին ստիպողաբար իրենց ավտոմեքենան էին նստեցրել Հայկազ Սեդրակյանին, առեւանգել էին, նրան տեղափոխել Շահումյանի փողոցի վրա գտնվող

Մշուշոտ կարգախոս

Ես, ճիշտն ասած, լավ չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում «100-ամյակն՝ առանց ռեժիմի»: Նախ՝ ռեժիմ բառը փոքր-ինչ ազատ է մեկնաբանվում: Ընդդիմադիրները հատուկ բացասական շեշտով են ասում՝ «ռեժիմը այս արեց», «ռեժիմը այն է ուզում»: Մինչդեռ «ռեժիմը» միանգամայն չեզոք բառ է եւ նշանակում է «քաղաքական համակարգ»: Կարծես թե խոսքը ոչ թե ընդհանրապես քաղաքական համակարգի, այլ ա՛յս համակարգի

«Քաղաքական մենաշնորհի» թեմայով մեղադրանքները առնվազն անկեղծ ու ազնիվ չեն. «Հայոց աշխարհ»

Ըստ Գագիկ Ծառուկյանի, ստացվում է, որ Հանրապետական կուսակցությունը շարունակաբար ձգտում է «քաղաքական մենաշնորհի», չի ուզում «կիսվել» իշխանական լծակներով եւ այսպես շարունակ: Սակայն «Քաղաքական մենաշնորհի» թեմայով մեղադրանքները, բնորոշումներն ու հայտարարությունները առնվազն անկեղծ ու ազնիվ չեն: Հիշեցնե՞նք: Հիշեցնե՛նք: Սկսած 2003 թվականից, խորհրդարանական (2008-ին նաեւ՝ նախագահական) ընտրություններից հետո մեր երկրում ձեւավորվել են բացառապես կոալիցիոն կառավարություններ: Ըստ որում՝ կոալիցիա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031