Օրվա լրահոսը

Զորի Բալայանը Պուտինին նամակ կգրի՞ Գյումրիի մասին. «Ժողովուրդ»

Զորի Բալայանը հայտարարեց, որ այդ թեման նախ պետք է ուսումնասիրի։

Սերժ Սարգսյանի արձագանքը հիշեցմանը (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Այսօր վաղ առավոտվանից Եռաբլուրը մարդաշատ է: Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուր են այցելում ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԵԿՄ անդամներ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Լրագրողներին հաջողվեց մեկ-երկու բառ փոխանակել ՀՀ նախագահի հետ: Լրագրողների հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այս ագրեսիվ կեցվածքը՝ նա պատասխանեց. «Հիմա

«Ներքեւում» փոքր բիզնեսն ու կառավարությունն իրար դեմ կենաց-մահու պայքարի են ելել. «Չորրորդ իշխանություն»

Փաստորեն պրոբլեմն այն է, որ խոշոր ներկրողները ստվերում են գործում, եւ իրենց բիզնեսների իրական ծավալները թաքցնելու նպատակով հրաժարվում են փաստաթղթեր տրամադրել «մանրերին»։ Հարց է ծագում՝ իսկ ո՞վ է «խոշորներին» այդպիսի արտոնություններ տվել։ Հասկանալի է, չէ՞, որ Հայաստանում «արտոնյալների ցուցակը» որոշվում է Բաղրամյան 26-ում, եւ որեւէ մեկը չի կարող ինչ-որ ոլորտում մենաշնորհ ունենալ ու խոշոր ծավալների

Արմեն Հարությունյանի համար նախկին պաշտոններն օգտակար են եղել. «Հայկական ժամանակ»

Երեկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Արմեն Հարությունյանի պաշտոնի ստանձնման հայտարարագիրը, որից կարելի է կռահել, որ գեներալ-մայոր Հարությունյանի համար նախկին պաշտոններն օգտակար են եղել։ Հայտարարագրում նշված է, որ Արմեն Հարությունյանն ունի 3 հողամաս, 2 բնակարան, 1 առանձնատուն եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Հարությունյանի բանկային հաշիվներում 56,7 միլիոն

Տիգրան Ուրիխանյանը համաձայն չէ, որ ՀԱԿ-ն իրենց կողքին չէ. «Ժողովուրդ»

 

Իսկ թե ինչու չի մասնակցում կոնկրետ այս միջոցառմանը, դա մտածելու տեղիք չի տալիս:

«Դեմ առ դեմ». Վիլեն Խաչատրյան եւ Ստեփան Գրիգորյան

Այսօր ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրերն են տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը եւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը: Թեման՝ Եվրամիությունը՝ Հունաստանի ընտրություններից հետո: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:

Հետաքրքիր է հետեւել, թե տարիների ընթացքում ինչպես է զարգանում վերաբերմունքը սեփական բանակի նկատմամբ. «Հայոց աշխարհ»

Այսօր, իհարկե, առաջին հերթին ընդունված է շնորհավորել զինվորականներին: Եվ բնականաբար շնորհավորում ենք՝ սրտանց ու խաղաղ, բարի ծառայության մաղթանքով: Բայց Հունվարի 28-ը միայն զինվորականության տոնը չէ, քանզի որպես այդպիսին՝ այն համաժողովրդական նշանակություն ու հնչեղություն ունի: Ճիշտ այնպես, ինչպես մեր զինված ուժերն են պաշտպանում ամբողջ Հայրենիքը, սահմանների ներսում գտնվող բոլորիս՝ սկսած խաղաղասերներից, վերջացրած վիրտուալ «ֆիդայիներով»: Ճիշտ այնպես,

Առայժմ չի երեւում, թե ինչպես են պատրաստվում եռյակի ներկայացուցիչներն իրականացնել իրենց պահանջը. «Հայկական ժամանակ»

Շատ հետաքրքիր է, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովում ոչ իշխանական ուժերը կկայացնե՞ն ԱԺ նիստերը բոյկոտելու որոշում։ Եթե գնում եւ գրանցվում են ԱԺ նիստերին, նշանակում է՝ իրենք էլ լուրջ չեն վերաբերվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջին։ Բայց կա նաեւ հակառակ պրոբլեմը եթե չմասնակցեն ԱԺ նիստերին, ՀՀԿ-ն ինքնուրույն էլ կարող է քվորում ապահովել։ Այնպես որ, առայժմ չի

ՄԻՊ-ը գնահատական կտա Գյումրիում եւ Երեւանում՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին. «Ժամանակ»

  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն առ այսօր պնդում է, որ Գյումրիի սպանության գործը պետք է քննվի մեր իրավապահ մարմինների կողմից եւ արդարադատությունն իրականացնի մեր դատարանը։ Վերջինից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ մինչ օրս որեւէ գնահատական չի հնչեցրել սպանությանը հաջորդած օրերին Գյումրիում եւ Երեւանում՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին, Անդրեասյանն արձագանքեց. «Մենք անմիջականորեն դիտարկել ենք Գյումրիում եւ Երեւանում

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից /114 արկ/ և ՌՊԳ-7 /5/, ՍՊԳ /1/ ու ԱԳՍ /37/ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան

ԵԽԽՎ-ում՝ ադրբեջանցի դիվերսանտների մասին. «Նրանք հանցագործներ են և ոչ թե գերիներ»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի երկրորդ օրն ազատ դեբատների ժամանակ ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի՝ ադրբեջանցի դիվերսանտների մասին հարցին անդրադառնալով՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Անակնկալ չէր փաստերի աղճատմամբ, իրողությունների խեղաթյուրմամբ լեցուն նրա խոսքը: Բայց, թերևս ես կհիասթափեցնեմ բոլոր նրանց, ում դա հաճելի է եղել, քանի որ ադրբեջանական պատվիրակության ելույթներն իրենց նախագահի ելույթների վատ կրկնօրինակն են, քանի

Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքացուն չի տալիս ոչ մի պատասխան. «Ժամանակ»

Ավելի շուտ՝ տալիս է, պարզապես ոչ թե ելույթի տեքստերով, այլ հրամանագրերի, որոշումների, որ կայացվում են իշխանության տարբեր մարմիններում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Բանակի օրվա առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին, հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին: Մեր ժողովրդի պարծանքն է պատերազմական հերոսամարտերում ձևավորված ու ամրապնդված հայոց բանակը, որ մեր նոր պատմության վճռական պահին հայրենասեր սրտով և քաջակորով ոգով մեծ հաղթանակներ նվաճեց` հանուն Հայաստանում և Արցախում

Ներքին եւ արտաքին «պացիֆիզմը»

Եթե քեզ վրա հարձակվում են, դու պետք է պաշտպանվես: Եթե քեզ ուզում են ոչնչացնել, պետք է ոչնչացնես քեզ վրա հարձակվողին: Մեր հարեւան պետությունների ղեկավարները չեն թաքցնում, որ իրենց նպատակն է վերացնել հայերին այս տարածաշրջանից, եւ երբ այդ ուղղությամբ գործնական քայլեր են արվում, մենք պետք է վերացնենք նման ոտնձգություններ կատարողներին` որքան շատ, այնքան լավ: Այլ ելք

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր… Կինը չէր համաձայնվում:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

Սամվել Բալասանյան. «Յուրաքանչյուր զինվորը` նորագույն պատմության կերտողն է»

Սիրելի hայրենակիցներ, 23 տարի  առաջ այս օրը ընդունվեց պատմական մի որոշում, որով ազդարարվեց Հայոց Ազգային Բանակի ստեղծումը: Չնայած իր երիտասարդ տարեգրությանը` այսօր  բանակը  մեր պետականության  ամրապնդման և զարգացման կարևորագույն երաշխիքն է, իսկ յուրաքանչյուր  զինվորը`  նորագույն պատմության կերտողը: Ջերմորեն  շնորհավորում եմ Հայոց բանակի զինվորներին ու սպաներին, բոլոր նրանց, ովքեր առնչություն են ունեցել զինվորական ծառայության հետ և

Սպանությունը բացահայտվել է. Մանրամասներ Շենգավիթում տեղի ունեցած սպանության դեպքից

Երևանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան փողոցի 39 շենքի բնակիչ Կարապետ Ոսկանյանը հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր տվել որդու` 47-ամյա Գերման Ոսկանյանի անհայտ կորելու մասին: Հայրը ոստիկաններին հայտնել էր, որ որդին նույն օրը իրենց շենքի բակում հանդիպել է ազգությամբ ռուս երեք անծանոթ երիտասարդների, նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս տուն չի վերադարձել: Ոստիկանության

Վթարի է ենթարկվել ճանաչված դուդուկահար Կամո Սեյրանյանը. SHAMSHYAN.com

Այսօր՝ հունվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում Քանաքեռ -Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել Չարենցավանի 4-ր թաղամասի 14 շենքի բնակիչ, 36-ամյա Կամո Սեյրանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում Կ. Սեյրանյանը

Մինսկի խումբը Ադրբեջանին կոչ է անում հավատարիմ մնալ հակամարտությունը խաղաղ կարգավորելու իր պարտավորություններին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր Կրակովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը իրենց «լուրջ մտահոգությունն են հայտնել շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հարձակումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի»։ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) այսօր տարածած համատեղ հայտարարությունում նշել են, որ «պետք է վերջ դնել անցած

Արցախյան ավտոերթը յուրահատուկ է

Նախախորհրդարան

Հ.Յ.Դ. Բիւրօ–Ռ.Ա.Կ. Կեդրոնական վարչութիւն հանդիպում Երեւանի մէջ

ԵՐԵՒԱՆ (Հ.Յ.Դ. Մամլոյ Դիւան, 27 Յունուար 2015).- Երեքշաբթի, Յունուար 27ին, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական վարչութեան ատենապետ Մայք Խարապեան, ընկերակցութեամբ Կեդրոնական վարչութեան անդամ Լեւոն Պըլըքեանի, այցելեց Հ.Յ.Դ. Բիւրոյի «Քրիստափոր Միքայէլեան» կեդրոն եւ ընդունուեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կողմէ, որուն կ՚ընկերակցէր Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Կիրոյ Մանոյեան։ Հանդիպումի ընթացքին քննարկուեցան ընդհանրապէս հայ իրականութեան եւ մասնաւորապէս՝ Արցախի եւ

Հայոց բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ ու կազմակերպված բանակն է. Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն ի սրտե շնորհավորում է համայն հայ ժողովրդին ի Հայաստան և ի Սփյուռս Բանակի օրվա կապակցությամբ: Հայոց բանակը հայ ժողովրդի անկախության կերտողներից է: Մեր բանակն է ռազմի դաշտում ամրագրել հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու անբեկանելի որոշումը և ցայսօր հանդիսանում է հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը: Հայոց բանակն

Ադրբեջանի շախմատի հավաքականը հրաժարվել է Հայաստան գալ

Ապրիլի 18-ին  Ծաղկաձորում մեկնարկելու է շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին նախատեսվում է 10 ազգային հավաքականների մասնակցություն: Նրանց մեջ է նաեւ Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Ադրբեջանը: Սակայն aqzerisport-ը տեղեկացնում է, որ հարեւան երկիրը հրաժարվել է այդ օրերին Հայաստան ժամանել: Պատճառները դժվար չէ գուշակել: Նախ, պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանն ամեն գնով խուսափելու է Ցեղասպանության

«Ապրել և չմոռանալ»

Հունվարի 27-ը հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի շուրջ 6 մլն զոհերի հիշատակի միջազգային օրն է: Սա նաև այն օրն է, երբ հիշվում են Հոլոքոստը վերապրածները: Հենց այս նպատակով այսօր Երևանում տասնյակ մարդիկ մոմավառություն էին կազմակերպել հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված «Ապրել և չմոռանալ» գրառմամբ հուշաքարի մոտ ու ծաղիկներ խոնարհել: «Այս օրը՝ Օսվենցիմի ազատագրման օրը, շատ կարևոր է

Կյանքի համար վտանգավոր ձկնորսություն հայ-ադրբեջանական սահման հանդիսացող ջրամբարում

Ազերիների կողմից վիրավորվածը շարունակում է լիճ դուրս գալ

«Սերժ Սարգսյանը Կրեմլին էր լսեցնում»

Վովա Վարդանովի կարծիքով` նախագահի հայտարարությունները կապված են ոչ միայն ադրբեջանցիների ակտիվ պահվածքի հետ, այլ նաեւ Ռուսաստանի` թուրքերի հետ սերտ հարաբերվելու հետ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցության հաղթանակի և Հունաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ գալիք տարիները բարեկամ Հունաստանի համար կլինեն վերելքի և միջազգային դերի ամրապնդման տարիներ: Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները և համագործակցությունը խարսխված են մեր ժողովուրդների եղբայրական

Տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանը նահանջել է 1.8 կետով. Heritage

Heritage հիմնադրամի գնահատմամբ, տնտեսական ազատությունների դասակարգման 2015 թվականի աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը՝ անցած տարվա համեմատությամբ նահանջելով 1․8 կետով: Նահանջը, ըստ զեկույցի հեղինակների, պայմանավորված է սեփականության իրավունքի, ինչպես նաև ֆինանսական ու աշխատաշուկայի ոլորտներում արձանագրված էական հետընթացով: «Ազատություն» ռ/կ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031