Օրվա լրահոսը
Մեկնարկել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի մարզային այցելությունները. Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզում էր
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ, որտեղ նա մասնակցել է մարզխորհրդի նիստին: Նիստին մասնակցում էին նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք: Իր բացման խոսքում նախարարը հայտնել է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առաջիկա մեկ
Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին
Հունվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նամակ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին։ Նամակում Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ արտահայտած վճռական դիրքորոշման համար։ «Ձեր ջանքերը, որոնք նպատակաուղղված են՝ խաղաղություն և կայունություն բերելու մեր տարածաշրջան՝ հիմնված Արցախի ժողովրդի
Մանկավարժականում բացվեց Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն
««Շախմատը դպրոցում» երևույթը հայկական կրթական համակարգի հաջողության լավագույն պատմություններից մեկն է: Գուցե վաղ ենք դատում արդյունքների մասին, սակայն հավաստիացնում եմ` նաև որպես քաղաքական գործիչ. նման տեսակի կրթական մասնագիտական լայնամասշտաբ նախաձեռնությունը պատիվ կբերեր ցանկացած երկրի»,- Մանկավարժական համալսարանում Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոնի բացման ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա ընդգծեց, որ այս իրականությունը մեզ դարձնում
Բուլղարացիները փորձել են Հայաստանից Վրաստան 2,5 միլիոն դոլարի թմրանյութ տեղափոխել. Agenda.Ge
Վրաստանի ոստիկանությունը Բավրայի սահմանային անցակետում Բուլղարիայի քաղաքացիների մոտ 8 կգ թմրանյութ է հայտնաբերել, հայտնում է «Agenda.Ge» լրատվականը: Հայաստանից Վրաստան թմրամիջոցներ տեղափոխելու համար ձերբակալվել են Բուլղարիայի երեք քաղաքացիներ՝ Սաշո Տ-ն, Գեորգ Ա-ն և Ռուսի Կ-ն, որոնք թմրանյութն առանձնացրել էին 10 փաթեթների մեջ և կպչուն ժապավենով ամրացրել իրենց մարմնին: Փորձաքննությունը ցույց է տվել, որ առգրավված թմրամիջոցի 6,295կգ
«Չմտնես, կկրակեմ»,- ասելուց հետո պատգամավորի փեսան կրակել է
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Վերնիսաժի գործով դատական նիստը: Դեռ հարցաքննվել է երկու վկա, հիմա տասը րոպե ընդմիջում է հայտարարված: Վկա Սեդրակ Գյուլումյանը պատմեց, որ դեպքի օրը 40 մետր հեռավորության վրա է գտնվել, այդ տարածում ինքը գործիքներ վաճառելիս է եղել: Գտնվել է կինոյի տան դիմաց, հետո տեսել
Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Հոլոքոստի զոհերի հիշատակին (ֆոտոշարք)
Այսօր Երևանում Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հիշատակի արարողություն՝ նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան։ Միջոցառումը կազմակերպել էին ՄԱԿ֊ի հայաստանյան գրասենյակը և Հայաստանի հրեական համայնքը։
Երեւանի քաղաքապետարանի կայքէջը՝ հինգերորդը աշխարհում
Հետազոտությունն իրականացրել է ամերիկյան Rutgers համալսարանի հանրային հարաբերությունների եւ վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտը
Խադիջա Իսմայիլովայի կալանքի ժամկետը երկարաձգվել է. «Ազատություն» ռադիոկայան
Այսօր Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանը բավարարել է Խադիջա Իսմայիլովայի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ քննչական մարմնի միջնորդությունը: Հիշեցնենք՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է 2014-ի դեկտեմբերի 5-ին: Էլեն Չիլինգարյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում
Հունվարի 27-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Բերդակունք գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան առջևի հատվածով արգելափակվել է Սևանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածում (22-րդ կմ) հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Մերսեդես»
Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կողոպուտի փորձ կատարելու մեջ մեղադրվող դատապարտյալ Գրիգոր Վ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում, քանի որ գործի նյութերում առերևույթ առկա են եղել ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ
ՀՀ եւ Իրանի ԱԳ նախարարը վստահեցնում են, որ «տեխնիկական հարցերն» են գազամուղի, ՀԷԿ-ի, երկաթուղու կառուցման ձգձգման պատճառը
Aravot.am-ի հարցին ի պատասխան Մոհամադ Ջավադ Զարիֆն ասաց, որ ծրագրերի իրականացման համար ֆինանսական խնդիրներ եղել են, որոնց մեծ մասը ՀՀ կառավարության միջոցով է լուծվել:
Հարություն Մեսրոբյան. «Օլիգարխը գրանտակերից ոչ մի բանով վատ չէ»
«Ե՛վ գրանտակերն է սիրում դոլարը, ե՛ւ օլիգարխը»
Խոսում է բնությունը. Ես օվկիանոսն եմ (Հարիսոն Ֆորդ)
Համահայկական բնապահպանական ճակատը շարունակում է ներկայացնել «Խոսում է բնությունը» տեսահոլովակների շարքը՝ հայերեն ենթագրերով: Շարքի երրորդ՝ «Ես օվկիանոսն եմ» տեսահոլովակը, ներկայացնում է Հարիսոն Ֆորդը: Թարգմանությունը` Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության: Ես օվկիանոսն եմ: Ես ջուր եմ՝ այս մոլորակի մեծ մասը: Ինձնով է մոլորակը ձև ստացել: Ես եմ ստեղծում ամեն մի առվակ, ամեն մի ամպ, անձրևի ամեն կաթիլ։
Parking siti-ին` գրպանահատ
Հարգելի քաղաքացիներ, համայնքային վճարովի ավտոկայանատեղում կանգնելու համար տուգանքի մասին արձանագրություն ստանալիս ուշադիր նայեք այն ավտոկայանատեղի կահավորանքին, որտեղ կանգնած եք եղել: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման 3-րդ գլխում սահմանված կարգը պահանջում է կահավորել անհրաժեշտ միջոցներով` տեսախցիկ, ցուցանակ, կարմիր գծանշում: Կարմիր գծանշումը բացակայում է Տիգրան Մեծ պողոտայի 6 և 7-րդ հատվածներում, սակայն
Սեյրան Օհանյանի պատասխանը Անգելա Մերկելին
«Ղարաբաղյան հարցի լուծումը տեսնում ենք Մինսկի խմբի շրջանակներում, և սատարում ենք այն երկրներին, որոնք զբաղվում են հարցով: Թե ինչպիսի փոփոխություն կլինի՝ մեր խնդիրը չէ: Իրենց գործողությունները որքան էլ վերջին շրջանում գտնվեն քննադատության տիրույթում, այնուամենայնիվ նրանց գործողությունների շնորհիվ երկար տարիներ պատերազմ չկա»,-այսօր ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Գերմանիայի
Ադրբեջանցի դիվերսանտները դատավճիռը կբողոքարկեն ԼՂՀ Վերաքննիչ դատարանում. artsakhpress.am
ԱՐՑԱԽՊՐԵՍ. Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական դիվերսիոն խմբի անդամներ` Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն, ովքեր անցած տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման, մտադիր են բողոքարկել դատավճիռը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ադրբեջանցի դիվերսանտների փաստաբաններ Էրիկ Բեգլարյանը և Արկադի
Եվրամիության հերթական՝ հասկանալի ու անհասկանալի քայլը
Բաց նամակ ՀՀ վարչապետին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին Հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ստորագրեցին և ազդարարեցին ԵՄ-Հայաստան ֆինանսավորման ութ համաձայնագրերի կյանքի կոչվելու մեկնարկը: Ինչպես նախկինում ստորագրված նմանատիպ համաձայնագրերի դեպքում, այս համաձայնագրերով ևս ասվում է, որ աջակցության նոր՝ հերթական փաթեթը նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը և բարեփոխումներին: Սույն համաձայնագրով նախատեսվում է
Հարություն Մեսրոբյան. «Մեր խնդիրների 99.999 տոկոսի մեջ մենք ենք մեղավոր»
Իսկ 0.001 տոկոսի մեջ Հարություն Մեսրոբյանը չգիտի, թե ով է մեղավոր
«Խլոպուշկայով» խաբելով՝ ադրբեջանցիներին բլուրի վրա տրաքացրել են
Այսօր «Հայացք» ակումբում Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը եւ Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանը (Մարշալ) Հայկական բանակի 23-ամյակի կապակցությամբ հետաքրքիր պատմություններ էին պատմում Արցախյան ազատամարտից, թե ինչպես են առանց զենքի կռվել ադրբեջանցիների դեմ եւ իրենց խոսքերով՝ «խլոպուշկայով» ադրբեջանցիներին կոտորել: Մկրտիչ Մկրտչյանը պատմեց՝ «Մարտունաշենի անկման օրն էր, տեղեկացրեցին, որ դեսանտային դիվիզիան
Որեւէ մեկն Ալիեւին իր համաձայնությունը չի տվել շփման գիծը լարված պահելու համար
Ըստ Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանի` թե՛ ՌԴ-ն, թե՛ Արեւմուտքը անհրաժեշտ ձեւով չեն արձագանքում Ադրբեջանի գործելաոճին: – Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Այդ հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության ծրագրերը: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ հունվարի 27-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի
Հարություն Մեսրոբյան. «Պետք է շատ ծույլիկ լինել՝ Հայաստանը հավասարակշռությունից հանել չկարողանալու համար»
Հարություն Մեսրոբյանի կարծիքով՝ միջազգային շուկայում ցանկացած տատանում հարվածելու է Հայաստանին
«Իսլամական պետություն»-ը Մոսուլում հայկական հնադարյա եկեղեցի է ոչնչացրել. BasNews
«Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչները Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում հայկական ամենահին եկեղեցիներից մեկն են ոչնչացրել, հայտնում է «ԲասՆյուզ»-ը: Քաղաքը ներկայացնող Քրդական ժողովրդավարական կուսակցության անդամ Սաեդ Մամուզինին պատմել է, որ ԻՊ գրոհայինները շարունակում են ոչնչացնել հասարակական վայրերը, մարդկանց տներն ու սրբավայրերը: «Նրանք օրվա կտրվածքով պարբերաբար ոչնչացնում են տներն ու սրբավայրերը», – ասել է նա: Նշվում է, որ
Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27¬ին Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Գալուստ Սահակյանը, շնորհավորելով Բանակի օրվա առթիվ, նշել է, որ Ազգային ժողովը հայ զինվորի եւ զինվորականի նկատմամբ միշտ դրսեւորել է իր ընդգծված վերաբերմունքը՝ մեր պետության գլխավոր ձեռքբերումներից մեկը համարելով հայոց հզոր բանակը: ԱԺ նախագահը,
«Եթե ռուսական զորքը չլիներ՝ Բաքուն էլ մերը կլիներ, Էրդողանը թող դառնա Պուտինի ախպերը». ազատամարտիկներ
«Ռուսական զորքը մխտառություն արեց՝ Գետաշեն, Շահումյան, եկավ հասավ Մարտակերտի մեջտեղը, հետո հասկացան ինչ են անում: Շահումյանում ունեինք մի հատ տանկռուսների հարյուրավոր տեխնիկայի դիմաց: Թուրքական լիներ՝ մենք կվերցնեինք, բայց ռուսական էր: Ռուսներն էին կռվում մեր դեմը»,- այսօր «Հայացք» ակումբում հայկական ԶՈՒ 23-ամյակի մասին հրավիրած ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր
Վարչապետն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և կարևորել դրանց շարունակական խորացումը: ԻԻՀ արտաքին գործերի նախարարը ՀՀ վարչապետին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և նշել, որ ՀՀ վարչապետի՝ 2014 թ. հոկտեմբերին ԻԻՀ կատարած պաշտոնական այցը
Միհրան Պողոսյանի հրամաններով տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ: Ծառայության Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Բաղդագյուլյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, իսկ Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանը՝ Լոռու մարզային բաժնի պետ: Արագածոտնի մարզային բաժնի պետի տեղակալ,
Նաիրիտցիներ. «Մինչեւ ակցիա չենք անում, աշխատավարձը չեն տալիս» (Տեսանյութ)
Մինչ հազարավոր առեւտրականներ կառավարության շենքի առաջ պահանջում են կասեցնել «Շրջանառության հարկի մասին» բարեփոխված օրենքը, հարյուրավոր նաիրիտցիներ կառավարությունից քիչ այն կողմ՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության շենքի առաջ պահանջում են վճարել իրենց ամիսներ շարունակ չվճարած աշխատավարձերը, որ միլիոնների են հասնում: Նաիրիտցիները նախարարություն են եկել նախագահի նստավայրից: Նրանք «Մենք չենք ուզում դառնալ գաղթական» ցուցապաստառներով նախարար Երվանդ Զախարյանից
Մարիամ Միքայելյանը Քուվեյթում նվաճեց բրոնզե մեդալ
Հունվարի 24-31-ն ընթանում է Քուվեյթի 4-րդ միջազգային գրան պրին, որին Հայաստանից մասնակցում են Մարիամ Միքայելյանը, Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը: Թիմը ներկայացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը: Այսօր` հունվարի 27-ին Մարիամ Միքայելյանը մասնակցել է 10մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների մրցույթին, որին մասնակցել է 11 երկրի 16 մարզուհի: Մարիամ Միքայելյանը խոցել է 408,7
«Ոչ մարդկային պայմաններ»` ՀՀ քրեակատարողական հիմնարկներում. ԵԽԽՎ զեկույց
Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի մասին զեկույցը, որը հիմնված է հանձնաժողովի պատվիրակության անդամների` 2013-2014 թվականների ՀՀ այցելությունների արդյունքների վրա: Համաձայն զեկույցի` 2013-ին Հայաստան այցի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակությունը կալանավայրերում գտնվող անձանցից բազմաթիվ դժգոհություններ է ստացել այն մասին, որ նրանք ենթարկվել են ոստիկանների կողմից ֆիզիկական և հոգեբանական
«Ադրբեջանցի գերիներ շատ ենք ունեցել, նայում ես, մեղքդ գալիս է, դաժե չես ուզում չափալախես դրան». ազատամարտիկ
«Մենք կարողանում էինք 7-8 մլմ-անոց ազգի չոքացնել, այսօր էլ այդ նույն ազգն է: Իրենք մի քիչ ավելացել են, մենք՝ պակասել: Դուք ինքներդ էլ տեսնում եք՝ ինչ է կատարվում Հայաստանում: Եթե տան տղամարդը թույլ է, ուզենան վրան կհարձակվեն: Եթե մենք ազգով ուժեղ լինենք, ազերին ո՞վ է: Միշտ ուժերի հետ են նստում հաշվի»,-այսօր «Հայացք» ակումբում հարցին՝ ինչո՞ւ


















































