Օրվա լրահոսը

Անդրեյ Մալախովը այցելելով Գյումրի՝ ցավակցել ու ներողություն է խնդրել

Այսօր առավոտյան գյումրեցիները ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովին տեսել էին Գյումրու քաղաքապետարանի շենք մտնելիս: Այնուհետ Aravot.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Մալախովը ցավակցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ ու ներողություն խնդրել իր «Пусть говорят» հաղորդման ժամանակ հայերի հասցեին թույլ տված վիրավորական արտահայտությունների համար: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորության օրը, երբ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Վիլեն Գաբրիելյանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է Վիլեն Գաբրիելյանի նկատմամբ նրա ակտիվ քաղաքացիական և քաղաքական դիրքորոշման համար ֆիզիկական հաշվեհարդարը: Կատարվածը վկայում է ոչ միայն ռեժիմի հակահայկական և հակամարդկային բնույթի, այլև նրա կողմից իրավիճակի վերահսկողության կորստի առաջին նշանների մասին: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն առողջություն է մաղթում Վիլեն Գաբրիելյանին և այս օրհասական պահին նրան ու ՀՀ ինքնիշխանության և ազգային արժանապատվության

ՌԴ նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և հայ ժողովրդին

ՌԴ նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և նաեւ ողջ հայ ժողովրդին՝ Գյումրիում մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի զոհ է դարձել մի ամբողջ ընտանիք: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից: Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում և մեղավորները կկրեն

Մանրամասներ՝ Գյումրիում Ռիժկովի ճեմափողոցում ռուս սահմանապահների  մասնակցությամբ եղած միջադեպից (ֆոտոշարք)

Aravot.am-ն արդեն մի քանի ժամ է  աշխատում է այդ ճեմափողոցում՝ սպասարկման օբյեկտների աշխատակիցներից,  դրսում տարբեր ապրանքներ՝ գրքեր, խաղալիքներ, լոտոներ վաճառող մարդկանցից ու ճեմափողոցի վրա գտնվող շենքերի բնակիչներից հետաքրքրվելով, թե ի՞նչ միջադեպ էր տեղի ունեցել երեկ ռուս  սահմանապահների  մասնակցությամբ, որն այդպես համառորեն հերքում է ոստիկանությունը: Տեղում առևտուր անողներից պարզեցինք, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե

Ռուս մասնագետների հետ համատեղ մշակվում է փոքրիկ Սերյոժայի բուժման հետագա ռազմավարությունը  

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի գնահատման նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ այսօր  անցկացվեց երկրորդ  կոնսիլիումը` Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուս և տեղի առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Մանրամասն քննարկվեցին նախորդ զննությունից հետո անցած 12 ժամվա ընթացքում փոքրիկի մոտ  արձանագրված ամենափոքր իսկ փոփոխությունները։ Նշվեց, որ իրականացված բուժման, այդ թվում` գլխուղեղի փորոքների դրենավորման

Ադրբեջանը սահմանագծում կին դիպուկահարներ է օգտագործում

Վկայում է պայմանագրային զինծառայողը Պայմանագրային զինծառայողներից մեկը, իր անունը չհրապարակելու պայմանով,  մեզ հայտնեց, որ Նոյեմբերյանի սահմանագծում  գտնվող ադրբեջանական հենակետերում կին դիպուկահարեր կան: Նա պատմեց, որ ինքը հեռադիտակով ցերեկը տեսել է  ադրբեջանական հենակետերից մեկը, ուր այդ պահին 2 տղամարդ, 6 կին է  եղել: Պայմանագրային զինծառայողը կարծում է , որ այդ կանայք դիպուկահարներ են: Զինծառայողի խոսքերով՝ ցերեկն

«Ժառանգություն». «Համարում ենք, որ կատարվածները իշխանությունների կողմից ուղղակի կամ անուղղակի հովանավորվող հաշվեհարդար են»

Երեկ երեկոյան դիմակավորված անձինք Երեւանի Կողբացի փողոցի վրա հարձակվել են քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի վրա եւ դաժան ծեծի ենթարկել: «Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ՀՀ քաղաքացիների  նկատմամբ կատարվող այսօրինակ ահաբեկչական գործողությունները եւ. – հաշվի առնելով Վիլեն Գաբրիելյանի քաղաքական-քաղաքացիական ակտիվ գործունեությունը, նրա սուր քննադատությունը իշխանությունների նկատմամբ, – նկատի ունենալով, որ վերջին շրջանում շղթայական շարունակականությամբ ծեծի են

Շուշան Պետրոսեան Մարտակերտի Առաջնագծին Ծառայող Զինուորներու Մօտ էր

Yerakouyn.com. Յունուար 16-ի առաւօտեան, ՀՀ վաստակաւոր արտիստուհի, ԱԺ պատգամաւոր, Մարտակերտի պատուաւոր քաղաքացի՝ Շուշան Պետրոսեան, Մարտակերտի շրջանային հիւանդանոցի բժշկուհի Միլետա Յովհաննիսեան, քաղաքի երկու դպրոցներու տնօրէններ Մելսիտա Քարդումեան եւ Լիտիա Պետրոսեան, ՀՊ ԵԿ Մարտակերտի մասնաճիւղի ղեկավար Արսէն Պետրոսեան, ուղեկցող խումբի հետ այցելեցին առաջնագիծ:  Անոնք նուէրներէն բացիի իրենց հետ տարած էին դպրոցներու աշակերտներուն պատրաստած արկղիկներն ու զինուորներուն ուղղուած

Վայքում թեթեւ ու հանգիստ ընտրում են քաղաքապետի միակ թեկնածուին

Միակ թեկնածուն հանրապետական է Վայք քաղաքում այսօր քաղաքապետ են ընտրում. քաղաքացիներն ընտրության  առանձնապես լայն հնարավորություն էլ չունեն. Այստեղ քաղաքապետի ընդամենը մեկ թեկնածու է՝ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված եւ նույն կուսակցության անդամ Արագած Սաղաթելյանը:  Նա, ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում է գրված՝ ՋՕԸ գործադիր տնօրենն է: Վայքում՝ 39 ընտրատարածքում Սաղաթելյանը մնաց քաղաքապետի միակ թեկնածուն, երբ անկուսակցական,

Վրաստանի ԱԳՆ. Գյումրիում տեղի ունեցածը ցնցող էր և հոգեցունց

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիդ Ջալագանիայի խոսքերով՝ Հայաստանի Գյումրի քաղաքում տեղի ունեցածը ցնցող էր և հոգեցունց: Այս մասին գրում է apsny.ge-ն: Ինչպես հայտարարել է Դավիդ Ջալագանիան՝ անմարդկային է ռուսական 102-րդ ռազմաբազայից փախած զինվորի հանցագործությունը, որը սպանել է Ավետիսյանների 6 հոգանոց ընտանիքին: «Իսկապես, 21-րդ դարում շատ ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն հարևան, բարեկամական երկրում տեղի

 Շիրակի դատախազը պարզում է Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում ռուս զինծառայողների մասնակցությամբ կատարված  միջադեպը

Երեկ երեկոյան ժամը 21.00-ի սահմաններում Գյումրու Ռիժկովի ճեմափողոցից դեպի Շիրազի փողոց տանող հատվածում, որը քաղաքի ամենաբանուկ մասն է. այստեղ կան  բազմաթիվ սպասարկման  օբյեկտներ՝ խանութներ, սրճարաններ, դեղատներ  վիճաբանություն է ծագել հայերի ու երկու հարբած ռուս զինվորականների միջև՝ սպանված Ավետիսյանների թեմայով, որը սակայն կանխել են ոստիկանները: Ու չնայած  ականատեսներ են եղել, թե ինչպես են ոստիկանները կարգ ու

Ռուսական կողմին առաջարկվեց ուժեղացնել ներքին կարգապահական ռեժիմը

Այսօր՝ հունվարի 18-ին,  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրավիրել է  հանդիպում-խորհրդակցություն, որին ներկա էին  ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատար Ս.Մերզլիկինը, ռուսական  102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և Շիրակի մարզի փոխոստիկանապետ Ա. Գրիգորյանը:  Հանդիպման օրակարգում անհրաժեշտ հարցերի քննարկումն էր՝ առաջացած լարվածությունը թուլացնելու, ավելորդ շահարկումներից և սադրիչ տրամադրություններից խուսափելու համար: Ռուսական կողմին առաջարկվեց ուժեղացնել ներքին կարգապահական ռեժիմը, սահմանել

Գյումրիում տեղի ունեցածի վերաբերյալ հարցաքննվել է մի քանի տասնյակ մարդ

ՀՀ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում է ակտիվ քննչական եւ դատավարական միջոցառումների իրականացումը` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած 6 անձի սպանության եւ մանկահասակ երեխայի սպանության փորձի բոլոր հանգամանքները հետազոտելու, բացահայտելու ուղղությամբ: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ հարցաքննվել է մի քանի տասնյակ մարդ, նրանց թվում

Ինչո՞ւ է գեներալը պատվազրկում Հայաստանը

Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքների  ակտիվ դեմքերից մեկը՝ տնտեսագետ  Կարեն Պետրոսյանը,  անչափ մտահոգված փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի այն հայտարարությամբ, որ գյումրեցի ցուցարարների 80 տոկոսը հարբած են եղել, ասաց, որ այս բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություն կատարելու համար առնվազն 4 պատճառ պետք  է ունենար: «Առաջին՝ ես կարծում եմ` համակարգն այնքան վատ է  աշխատում, որ փոխոստիկանապետին թյուր, կեղծ տեղեկատվություն են

Գյումրիի ռուսական ռազմաբազայում հոգեհանգստի արարողություն է անցկացվել. Civilnet.am

«Սիվիլնեթ». Ռուսական 102-րդ ռազմաբազայի կայազորային եկեղեցում հունվարի 15-ին հոգեհանգստի արարողություն է անցկացվել՝ ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում Համայն Ռուսիո և Մոսկովյան պատրիարքության ներկայացուցչության կայքում տեղադրված հաղորդագրությունից, եկեղեցում հավաքված ռազմաբազայի զինծառայողներին ուղղված խոսքում վանահայր Անդրեյն իր խորը ցավակցությունն է հայտնել անմեղ զոհերի ընտանիքին և ընդգծել. «Չարը ոչ ազգություն,

Սացիվի

Վրացական այս ուտեստը վերջին տարիներին դարձել է նաեւ հայկական ամանորյա սեղանների անբաժան նախուտեստներից մեկը: Սացիվիի տարբեր տարատեսակներ կան, այս եղանակը ես սովորել եմ ծնունդով ախալցխացի մի հրաշալի կնոջից: Անհրաժեշտ մթերքները Հավ- 1 հատ (կարող եք վերցնել նաեւ հավի առանձին կտորներ, սակայն միայն կրծքամիս պետք չի վերցնել, քանի որ կրծքամսից այնքան էլ համեղ արգանակ չի ստացվում)

Նույն թիմի երկու դարպասապահ մեկ խաղակեսում կոտրել են ձեռքը

Անգլիայի 1-ին լիգայի «Սքանտրոպ Յունայթեդ»-«Բրիսթոլ Սիթի» հանդիպման ժամանակ դաշտի տերերի երկու դարպասապահները կոտրել են ձեռքը: Արդեն 7-րդ րոպեին Սեմ Սլոուկոմբը փոխարինվել է Ջեյմի Սեվերնով, սակայն նա էլ ձեռքը կոտրել է 42-րդ րոպեին: Եվ քանի որ թիմի հայտացուցակում երրորդ դարպասապահ չի եղել, այդ պարտականությունը ստիպված ստանձնել է պաշտպան Էնդրյու Բոյսը: «Սքանտրոպ Յունայթեդը» պարտվել է 0:2 հաշվով:

Փոքրիկ Սերյոժային այցելելուց հետ  ՌԴ առաջատար մասնագետները մասնակցեցին կոնսիլիումի

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի առաջարկով Հայաստան ժամանած առաջատար մասնագետները` Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին, Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմը և նույն հիվանդանոցի մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Ելենա Իլյինան ժամանումից անմիջապես հետո այցելեցին վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ՀՀ

Այրվել է անասնակեր

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 18-ին, ժամը 08.00-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Օձուն գյուղում այրվում է խորդանոց: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Տ.-ին պատկանող խորդանոցի տանիքում այրվում է մոտ 200 կգ պահեստավորված անասնակեր, ջերմահարվել տանիքի փայտյա կառուցատարրեից մոտ 3 քմ հատված: Տեղում իրականացվել է

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝ ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: աստիճանով, 20-21-ին նույնքան կբարձրանա: Երևանում՝ Հունվարի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Ավտոմեքենան դուրս է եկել Ազատության պողոտայի երթևեկելի հատվածից և ընկել Սարալանջի փողոց

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 18-ին, ժամը 03.12-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում «Շկոդա» մակնիշի 29 UU 165 պ/հ ավտոմեքենան

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի տարածաշրջանի Կարճաղբյուր հատվածում, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է` մշակված աղ-ավազով: Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից  ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի

Վիլեն Գաբրիելյանը լքեց հիվանդանոցը

Քիչ առաջ Վիլեն Գաբրիելյանը՝ «Նավակ ճոճողը», որին ուշ երեկոյան չորս դիմակավոր անձինք մահակներով ծեծի էին ենթարկել Կողբացի փողոցում, լքեց 1-ին հիվանդանոցը: Նա հրաժարվեց ինչպես լրագրողների հետ խոսելուց, այնպես էլ թույլ չտվեց, որ իրեն լուսանկարեն: Որքան էլ որ ընկերները եւ բժիշկները հորդորում էին, որ գոնե մեկ գիշեր մնա հիվանդանոցում, նա հրաժարվեց եւ գնաց: Ավելի ուշ կարողացանք

Ինչպես խուսափել բախումներից Գյումրիում. Լեւոն Բարսեղյանի առաջարկները

Իր ֆեյսբուքյան էջում «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը մի քանի առաջարկներ է արել՝ Գյումրիում ռուս զինվորականների եւ բնակչության միջեւ բախումներից զերծ մնալու համար: Ներկայացնում ենք նրա գրառումը: Գյումրվա այսօրվա միջադեպի եւ հրատապ գործողությունների մասին (երկու ռուս զինվորականի հետ վիճաբանություն է եղել Գյումրու Ռիժկովի փողոցում եւ հարթվել է, զինվորականները՝ ասում են խմած են եղել, նրանք արդեն

Բժիշկները հետազոտում են «Նավակ ճոճողին»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր երեկոյան ծեծի է ենթարկվել Վիլեն Գաբրիելյանը՝ հասարակությանը ավելի հայտնի «Նավակ ճոճողը» անունով: Այս պահին նա գտնվում է 1-ին համալսարանական հիվանդանոցում եւ հետազոտվում է բժիշկների կողմից: Հիվանդանոցում «Առավոտը» զրուցեց Վիլենի ընկերներից Հակոբ Սիմիդյանի հետ, ում տվյալներով Վիլենի ներքին օրգանները չեն վնասվել, սակայն, դեմքը այտուցված է, հավանաբար նաեւ ուղեղի ցնցում ունի: Մեր տեղեկություններով՝ բժիշկների հետազոտումից

Կարեն Մեժլումյան. «Դիտարկում Գյումրիում կատարված ոճրագործության քննության իրավական խնդիրների վերաբերյալ»

ՀՀ սահմանադրական դատարանն իր 27.01.1998թ. ՍԴՈ-81 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ 29.08.1997թ. համաձայնագիրը։Այսօր այդ համաձայնագրի կիրառման հետ կապված խնդիրներ են առաջացել դրա դրույթների ոչ հստակ ու թերի իրավակարգավորման պատճառով։ Եթե բանակցությունների ընթացքում ռուսական կողմը շարունակի համաձայնագրի որոշակի դրույթների,

«Ո՞ւր էիր, Աստված»

«Ես աթեիստ եմ, – հաճախ լսում եմ իմ բարեկամներից, – որովհետեւ հիմքեր չունեմ հավատալու»: Որո՞նք են, ըստ նման մարդկանց, այդ «հիմքերը»: «Եթե Աստված գոյություն ունենար, ապա ես կլինեի թագավոր, նախարար կամ մեծահարուստ: Բայց քանի որ իմ նման հրաշալի  անձնավորությանը Աստված այս ամենը չի տալիս, ուրեմն Նա գոյություն չունի»:  Կամ՝ ավելի մեղմ տարբերակը. «Աստված, եթե լիներ,

Կադրերում հայտնված գյումրեցիներին հերթով  ոստիկանություն են տանում

Արդեն երկրորդն օրն է՝  Aravot.am-ը ահազանգեր է ստանում այն մասին, որ Գյումրու ռուսական հյուպատոսարանի մոտ ոստիկանների ու ցուցարարների բախմանը մասնակցած բոլոր գյումրեցիներին, որոնք կան լուսանկարներում ու տեսանյութերում, հրավիրում են ոստիկանություն: Այսօր նրանցից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը,  պատմեց, որ իրեն բերման չեն ենթարկել, պարզապես զանգահարել, հրավիրել են  ոստիկանության «Կումայրի» բաժին  ու  փորձել են  հասկանալ,

Ծեծել են ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին

Քիչ առաջ իր ֆեսյբուքյան էջում Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը գրառում է կատարել. «Հենց նոր Վիլենին (Նավակ Ճոճող) են ծեծել դիմակավորված անձինք, Երեւանում Չարենցի դպրոցի մոտ: Ոստիկանությունը տեղ հասավ: Հարձակվողները դիմակներով են եղել, փորձել են մտցնել ավտոմեքենա (десятка) ավտոմեքենա, չեն կարողացել, մահակներով ծեծել ու փախել են: Հիմա Վիլենին տանում են հիվանդանոց, բազմաթիվ վնասվածքներ է

Արա Ալոյանի ընթերցողը «սրտից թույլ» մարդն է

«Հայ գիրք» գրախանութն այսօր հերթական անգամ հանդիպատեղի էր դարձել գրողի ու ընթերցողի համար: Այս անգամ առիթը բանաստեղծ, լրագրող, երաժիշտ Արա Ալոյանի «Մի լուսացիր» և «Ոտնահետքեր ջրաներկով» բանաստեղծությունների ժողովածուների շնորհանդեսն էր: «Միանգամից երկու գրքի հրատարակումը պայմանավորված է վերջին տարիների իմ առավել արգասաբեր գրական գործունեությամբ և գրական «արտադրանքի» առատությամբ,- ասում է բանաստեղծը.- չցանկացա բոլոր ստեղծագործությունները մեկ գրքով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031